gram news
Аватар канала Դատական իշխանություն

Դատական իշխանություն

@lurerdataranneric

You can view and join @lurerdataranneric right away.

ПроектыENПраво

1,420подписчиков

Открыть канал

Последние посты

  • Դատական իշխանություն

    22 сент., 06:01

    Վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը մասնակցել է շրջակա միջավայրի և կլիմայական դինամիկայի ապագային նվիրված միջազգային համաժողովին2026 թվականի սեպտեմբերի 19-20-ը Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում կայացել է «Շրջակա միջավայրի և կլիմայական դինամիկայի ապագան» (The Future of Environment and Climate Dynamics) խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը։🇮🇳Հնդկաստանի Ազգային կանաչ տրիբունալի (National Green Tribunal) կողմից կազմակերպված համաժողովին մասնակցել են տարբեր երկրների դատական համակարգերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպանական իրավունքի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի փորձագետներ։ Համաժողովի բացման արարողությանը որպես գլխավոր հյուր մասնակցել և ելույթ է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իսկ
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    22 сент., 05:36

    Ցանկացած մեկը, ով գալիս է դատական համակարգ գիտությունից, պետք է իր հարուստ գիտական փորձը բերի և ծառայեցնի պրակտիկային. «Մեր գիտնական դատավորները» շարքի 8-րդ մասըhttps://www.facebook.com/share/v/1DiyhGHjTR/?mibextid=wwXIfr
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    21 сент., 06:13

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի շնորհավորական ուղերձը🇦🇲Սիրելի հայրենակիցնե՛ր, Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։Անկախությունը մեր 35-ամյա որոշումն է, ժողովրդավարությունը՝ մեր ինքնապաշտպանության լավագույն եղանակը։ Այն սեփական երկիր ունենալու և մեծ նվիրումով ու հպարտությամբ նոր սերնդին ժառանգելու կարողություն է։Անկախությունը խաղաղության, օրինապաշտության, ամենօրյա ջանքի և կամքի ազատության մասին է։Խնամենք և փայփայենք մեր երկիրը։ Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
    49915511Открыть в Telegram
  • Դատական իշխանություն

    18 сент., 16:57

    🇦🇲🇸🇪Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի 3-րդ փուլին վերաբերող հանդիպում շվեդ գործընկերների հետ: 📎📎Այդ նպատակով Հայաստանում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն (Sida) Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Լիզա Հելլսթրյոմը: 🔈🔈2027-ին, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում են աշխատաժողովներ դատական իշխանություն–հասարակություն հաղորդակցության բարելավման ուղղությամբ:
    563видео321Открыть в Telegram
  • Դատական իշխանություն

    18 сент., 08:59изменён

    Ամփոփվել են դատարանների 2026 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները. Քրեաիրավական ոլորտ✅ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2026 թվականի 1-ին կիսամյակին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։✅2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարաններ մուտքագրվել է 9535 քրեական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 8592 քրեական գործ։✅Հաշվետու տարում ավարտվել է 8479 քրեական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 46.8%-ը:✅2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 9648 քրեական գործ։✅2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 6008 քրեական գործ, 2026 թվականի
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    18 сент., 07:59

    Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Կարեն Համբարձումյանին հայտարարվեց խիստ նկատողությունhttps://www.facebook.com/share/v/1DTzA2CLov/
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    17 сент., 16:30

    ԲԴԽ-ում հյուրընկալել են Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ներկայացուցիչներին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Քրիստինե Մկոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Երանուհի Թումանյանցը, Դատական դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպել են Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փորձագետ Լյուբոմիր Պետրուլյեսկովի և արտաքին հարաբերությունների ու գործընկերությունների գծով տնօրեն Լիլիանա Դե Մարկոյի հետ։ Մանրամասները՝ https://www.facebook.com/share/1GobX514x4/
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    14 сент., 14:45изменён

    Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են դատավորների վերապատրաստմանն առնչվող հարցերԱյսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը հյուրընկալել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանին և Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանին:Քննարկման առանցքում են եղել դատավորների վերապատրաստման հարցերը և դատավորների ակնկալիքների շրջանակում այդ դասընթացների բարելավման հեռանկարները:Հանդիպմանը կարևորվել է բարձր ատյանի դատարանների նախագահների, դատավորների ներգրավումը դասավանդման գործընթացում՝ դատական պրակտիկայի միասնականությունը և փորձի արդյունավետ փոխանցումն ապահովելու նպատակով:https://www.facebook.com/share/v/1DegD5Phfi/?mibextid=wwXIfr
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    10 сент., 06:50

    Ամփոփվել են դատարանների 2026 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները. Քաղաքացիաիրավական ոլորտՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2026 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։✅2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարաններ մուտքագրվել է 14990 քաղաքացիական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 15656 քաղաքացիական գործ։✅Հաշվետու տարում ավարտվել է 15919 քաղաքացիական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 51.9 %-ը։✅2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 14727 քաղաքացիական գործ։✅ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    4 сент., 17:17

    Գիտությունը պետք է մասնաբաժին ունենա թե՛ արդարադատություն իրականացնելու, թե ՛ ուսանողներին կրթելու գործընթացում․․․ «Մեր գիտնական դատավորները» շարքի 7-րդ մասըhttps://youtu.be/uDkX0XPey8Y
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    4 сент., 11:56

    Քննարկվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվեցիային ներպետական օրենսդրության համապատասխանության իրավական գնահատման զեկույցը՝ Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությամբ։ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Արսեն Նիկողոսյանն անդրադարձել է ներպետական օրենսդրության համապատասխանությանը Կոնվենցիային ՝ նշելով համալիր օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը։Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը խոսել է ՀՀ ներպետական օրենսդրական և միջազգային կոնվենցիոնալ կարգավորումներից, մարդու օրգանների թրաֆիքինգին առնչվող հայաստանյան դատական պրակտիկայից՝ նշելով, որ տվյալ վիճակագրությունը ձգտում է զրոյի։Արուս Հայրապետյանը կարևորել է նաև թեմայի վերաբերյալ դատավորների վերապատրաստման անհրաժեշտությունը։
    976видео22Открыть в Telegram
  • Դատական իշխանություն

    3 сент., 06:08

    Ամփոփվել են դատարանների 2026 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները. Վարչաիրավական ոլորտ✅ՀՀ վարչական դատարանում 2026 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է գործերի հետևյալ շարժը.2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 13 220 վարչական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 17 445 վարչական գործ։✅Հաշվետու տարում ավարտվել է 12 002 վարչական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 39.1%-ը։✅2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ ՀՀ վարչական դատարանի վարույթում անավարտ է մնացել 18 663 վարչական գործ։✅2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 12 221 վարչական գործ, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 13 220 վարչական գործ: Ստացված վարչական
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    1 сент., 11:44изменён

    Դատավոր Կարեն Համբարձումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը https://www.youtube.com/watch?v=_XwZfbT1MBc
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    31 авг., 16:36изменён

    Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Ռուբեն Բունիաթյանին հայտարարվեց նախազգուշացում https://www.youtube.com/watch?v=mjBufBMdB_M&feature=youtu.be
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    31 авг., 15:08изменён

    Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դադարեցվել են դատավոր Արմեն Ներսիսյանի լիազորություններըhttps://www.facebook.com/share/v/1CAnSxJuEu/
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    28 авг., 09:06изменён

    Այն անձինք, որոնք զբաղվում են դասախոսական աշխատանքով, պատասխանատու են ոչ միայն օրենքի առաջ, այլև՝ առաջին հերթին այն անձանց, որոնց իրենք կյանք են սովորեցնում. «Մեր գիտնական դատավորները» շարքի 6-րդ մասը https://www.youtube.com/watch?v=DRISWXtcTYs
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    26 авг., 13:56изменён

    Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիզա Գրիգորյանը, Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Նարինե Ավագյանը և Կարապետ Բադալյանը մասնակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվող քաղաքացիական վարույթների վերաբերյալ քննարկում» միջոցառմանը։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական վարույթներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դատական պրակտիկային։https://www.facebook.com/share/v/14ehTWLeowx/
    1,180видео7Открыть в Telegram
  • Դատական իշխանություն

    19 авг., 14:34

    Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովն իրականացնում է դատավորների մասնագիտական պատրաստվածության, աշխատանքի արդյունավետության և մասնագիտական աճի պարբերական գնահատում։Հանձնաժողովն ուսումնասիրում է դատավորների կողմից գործերի քննության ժամկետների պահպանումը, դատական ակտերի պատճառաբանվածությունն ու որակը, աշխատանքի ծանրաբեռնվածության ցուցանիշները, ինչպես նաև վերապատրաստման կարիքները՝ ապահովելով դատական համակարգի հաշվետվողականությունն ու արդարադատության որակի շարունակական բարձրացումը։Հանձնաժողովը կազմված է 3 դատավոր և 2 իրավաբան գիտնական անդամից։https://www.facebook.com/share/v/1Q8tbKVT85/
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    11 авг., 11:09

    Դատավոր Արմեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստըhttps://www.facebook.com/share/v/1BqvPnreJH/
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն
  • Դատական իշխանություն

    11 авг., 06:04

    Դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստըhttps://www.facebook.com/share/v/1BB9vQYbZp/
    Иллюстрация к посту канала Դատական իշխանությունИллюстрация к посту канала Դատական իշխանություն