Последние посты

Alen Simonyan
22 сент., 10:32
Անկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը... Պարզվում է գույներն ազգություն ունեն, պարզվում է գույնը միայն մեկ ազգինն է, պարզվում է պետք է ատել այլ ազգություններ հիշեցնող գույները, պարզվում է էլ խոսելու բան չկա մնացել է գույները բաժանենք: Մի երկու պրիմիտիվ խաբեբա էլ, հայրենասիրության արցունքն աչքերին, սրտաճմլիկ տխմարություններ են գրել Անկախության տոնի կապակցությամբ ու իրենց «հեղինակավոր» կարծիքը ներկայացրել: Լա՛վ է, լա՛վ է. դա է ձեր դիսկուրսի մակարդակը: Որ տենց բան եմ տեսնում ուղղակի բլոկում եմ նմաններին, նաև այդ հիմարությունները հավանածներին, եթե նրանք իմ ընկերների ցանկում են: Այս քաղաքական «դալտոնիզմը» ձեր դատարկության և քաղաքական դիակ լինելու հերթական ախտանիշն է: Հա՛, մի բան էլ տեսա երեկ. մի չընտրված, արյունոտ թալանչի, անգրագետ, ստախոս նախագահի կայք տեսանյութ էր դրել, որտեղ մինչև համերգի սկիզբը ՀՀ օրինական ընտրված նախագահն ինչ-որ բերանի շարժում էր անում, ինչը բոլորս էլ անում
Alen Simonyan
14 сент., 10:01
Հերթով
Alen Simonyan
13 сент., 19:50
👑
Alen Simonyan
9 сент., 15:14изменён
Ռուսերեն մի արտահայտություն կա՝ Хлебом не корми дай посплетничать
Alen Simonyan
9 сент., 10:13изменён
Իմ տեսանյութերի,լուսանկարների մեկնաբանությունները
Alen Simonyan
6 сент., 08:30
Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունը կիսելու համար: Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն: Ես իմ երջանկությունը գտել եմ ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ անցել եմ շատ դժվար բաների միջով ... Կյանք է ամեն բան լինում է. թող ոչ մեկ մեծ-մեծ չխոսի և իրեն սրբի տեղ չդնի: Ես սիրում եմ, ես սիրված եմ, և ես ու իմ կինը Անելյան, բոլորիդ նույնն ենք ցանկանում: Կյանքը հրաշք է
Alen Simonyan
2 сент., 19:57
Կարևոր հանդիպումներ, հանուն Հայաստանի Հանրապետության: /Բիշքեկ/
Alen Simonyan
26 авг., 06:49
https://youtu.be/xu92U9I4Mdg?si=D5uOu_S-KE0QsZX-YouTube«Россиянам — добро пожаловать». Ален Симонян о бегущих от мобилизации, ОДКБ, задержании друга ПутинаИнтервью Екатерины Котрикадзе с секретарем Совбеза Армении Аленом Симоняном. 00:00 Задержание Роберта Кочаряна 07:47 Может ли Армения выйти из ОДКБ 09:18 Про угрозы Медведева 11:43 Армения примет россиян, бегущих от мобилизации 12:43 Про отношения с Россией…
Alen Simonyan
25 авг., 05:55изменён
Շնորհավոր ընկերս, քո տեղը շատ է երևում ❤️ Հայկո ջան
Alen Simonyan
18 авг., 05:42изменён
Ասում են Ռոբի փոքրիկն իմ դաստիարակության մասին է խոսել: Ես իրեն այնպես էի դաստիարակել, որ ձայնը ԱԺ 8-րդ գումարման վերջին մեկ տարում չէր լսվում, ես մտնում էի դահլիճ ինքը փախնում, ես դահլիճ, ինքը միջանցք: Թե բա ես ախռանիկ ունեմ-չունեմ. իմ անվտանգության տղերքը հորդ պես զուգարաններում մարդ չեն սպանում, ոչ էլ Երևանի փողոցներում մարդկանց գյուլլում, դու նման բաներից քիչ խոսա, երիտասա՛րդ: Իսկ էն ուժեղ դամբուլին ասեք, որ «սպիսատ» արածը իր հոպարն է, որ ռուսները Կալուգայից սպիսատ արեցին Հայաստան ու իր շուրջը սաղ սպիսատ արած են ինքը, իր ախպերները բանակից, մյուսը Սերժի աշխատակազմից, էն մյուսը կառավարության շենքից: Շատ մարդու էլ սպիսատ արիք բանտ, հիմա էլ, թե բա չմոռանանք ինչի ենք հավաքվել: Հավաքվել եք, որ տոռմուզ հոպարիդ փողերը փրկեք ու Հայաստանից փախցնեք, ո՞վ չգիտի:Սիրելի լրագրողներ, դուք էլ մի այլայլվեք. էս մի թալանչու երեխուն, էն մի մարդասպանի երեխուն, որ կոստյում-շալվար են հագցրել,
Alen Simonyan
17 авг., 08:41
ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները անունները չեմ գրում, քանզի դրանք ձեզ ոչինչ չեն ասի), մինչ օրս կռիվ են տալիս ԱԺ դահլիճում իմ շողքի հետ, բայց թքիցս վերև չեն կարողանում միևնույն է բարձրանալ: Այս փոքրիկ ծաղրածուները, ովքեր իրենց անգրագետ շեֆերի փողերի ու հայ ժողովրդին մոլորեցնելու միջոցով դեպուտատ են դարձել, պետք է հասկանան, որ ամեն անգամ նման բաներից հետո տրորելու եմ ոչ միայն իրենց, այլ առաջին հերթին իրենց օտարերկրյա գործակալ անգրագետ շեֆերին: Դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու և ոտք քցելու ո՛չ խելք, ո՛չ գիտելիք չունեք , ուստի հանգիստ վեր ընկեք ձեր տեղը ավելորդ անգամ Կալուգացի Սամոյի ու էն ծուռբերան Ռոբի գլխին չտամ: Դուք դրա պակասը չունեք ու չեք ունենալու:
Alen Simonyan
15 авг., 17:54
Спасибо Светлана Лобода за песню на армянском 🫶🏽
Alen Simonyan
1 авг., 07:49
11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին
Alen Simonyan
27 июл., 17:30изменён
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՆՈՐ ԿԱՅՔhttps://www.parliament.am/hy/Ազգային ժողովՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայք՝ նորություններ, նիստեր, օրենսդրություն և հանձնաժողովների գործունեություն։
Alen Simonyan
24 июл., 08:47
Էս լրատվականը երկու օր առաջ հերթական դատն է պարտվել ինձ զրպարտելու համար: Հիմա էլ մի անկապ նյութ է արել ուղղակի անունս տալու և դիտումներ ապահովելու համար, թե ասա քո ի՞նչ գործ ես իմ աներոջը երբ եմ ճանաչել։ Ես քո խմբագրին էլ եմ վաղուց ճանաչում, որ հարցնես կպատմի մեր ծանոթության մանրամասների մասին Ազգային գրադարանի բակում: Հեսա հերթական հայցը կուղարկեմ դատարան, կվճարեք, մի հատ էլ հերթական ներողությունը կխնդրեք զրպարտելու համար:Հ.Գ. Ասա վեր ընկե՛ք տեղներդ, դուք չգիտեք իմ ձեռքը ծանր է։
Alen Simonyan
19 июл., 22:34
Այն բանը, որ Արգենտինան լավ թիմ է միանշանակ է, ինչպես նաև միանշանակ է այս մրցափուլում իրենց կոպիտ և ոչ սպորտային պահվածքը, ինչն էլ մեծ նեգատիվ կենտրոնացրեց այս հավաքականի շուրջ: Ինձ համար Արգենտինայի խաղն ավարտվեց Եգիպտոսի դեմ խաղից հետո: Ինչ վերաբերում է Մեսսիին իհարկե նա ֆուտբոլային հանճար է: Բայց ինձ համար այս մրցաշարի բացահայտում էր Ջուդ Բելինգեմը, ում թե՛ խաղը, թե՛ սպորտային պահվածքը, կարծում եմ, անտարբեր չի թողել շատերին։ Ինչևէ, կեցցե՜ ֆուտբոլը գեղեցիկ, արժանապատիվ և արդար ֆուտբոլը:
Alen Simonyan
14 июл., 16:50
Մի նոր աստղ է ծագել կինոյի աշխարհում, եկեք ծանոթացնեմ՝ Ռիչարդ Գադդ։ Ֆիլմերը, որոնք ստեղծում է այս տղան, ոչ բոլորի համար են։ Կերպարները, որոնք մարմնավորում է անհավանական են թվում, բայց դրանք իրական կյանքից վերցված են: Եթե ձեզ խանգարում են բռնության կամ էլ անպարկեշտ տեսարանները, եթե դուք կարծում եք, որ կյանքը միայն այնպես է, ինչպես դուք եք այն պատկերացնում և ուզում, իսկ լավ կինոն ձեզ համար Գոռ Վարդանյանի ֆիլմերն են այս ֆիլմերը ձեզ համար չեն: Սկզբից այս տղան ստեղծել է «BABY REINDEER» ֆիլմը, իսկ հիմա նոր ուղղակի ցնցող մի ֆիլմ «Half Man»: Ծանր, իրական, շատ էմոցիոնալ, իսկական կինո:
Alen Simonyan
7 июл., 12:00

Alen Simonyan
4 июл., 15:32изменён
... Շարունակելի
Alen Simonyan
23 июн., 12:40изменён
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկության՝«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →