Последние посты

Հայոց Պատմություն
22 сент., 18:55
Երեկ գնացել էի Եռաբլուր։Տաքսի էի պատվիրել, վարորդն աղջիկ էր։ Մեքենայում ցածր երաժշտություն էր միացված, իսկ մենք այդ ընթացքում լուռ էինք։ Եռաբլուրի մուտքին դեռ չէինք հասել, երբ ընկերս նկատողություն արեց, որպեսզի անջատի երաժշտությունը։ Աղջիկը երևի չէր նկատել, կամ նոր հասկացավ թե ուր էինք գնում։ Հասնելով մուտքի մոտ՝ վճարեցի, մանրը թողեցի իրեն ու շնորհակալություն հայտնեցի։Ընկերոջս հետ ծաղիկներ գնեցինք ու առաջացանք դեպի պանթեոն։ Մի քանի րոպե անց նույն աղջկան տեսա՝ ծաղիկները ձեռքին։ Եռաբլուրի սկզբնամասում էր ու արագ քայլերով գնում էր դեպի տղաների շիրիմները։Չգիտեմ, թե ինչ պատճառով որոշեց անել այդ քայլը։ Գուցե մեր լռությո՞ւնն էր ազդել, գուցե ընկերոջս նկատողությունը, որոնք հավանաբար ստիպեցին նրան կտրվել առօրյա վազքից ու տրվել պահի խորհրդին։
Հայոց Պատմություն
22 сент., 12:01
Վերածնունդ էլի է լինելու 🇦🇲«Վերածնունդ» քանդակը, Ստեփանակերտ (1997)։ Առավել հավանական է, որ ոչնչացվել է 2023 թվականին։❗️Քանդակի հեղինակի անունն ինձ անհայտ է, եթե գիտեք, ապա կխնդրեմ՝ գրեք մեկնաբանության մեջ։
Հայոց Պատմություն
22 сент., 08:09
Սեդրակը իմ հարևանն էր։ Մեր նույն փողոցից էր։ Հիշում եմ նրան փոքր հասակից՝ խելոք, հանգիստ ու դաստիարակված երեխա էր։2001 թվականի հունիսի 17-ին Երևանում ծնված Սեդրակը երեք տարեկանից զբաղվում էր լողով և դարձել էր պրոֆեսիոնալ լողորդ։ Սովորել էր թիվ 51 դպրոցում, ապա՝ «Քվանտ» վարժարանի IB միջազգային դպրոցում։ «Քվանտ»-ի IB «Դիպլոմա» ծրագրի լավագույն շրջանավարտներից էր։2019 թվականին, ավարտելով ուսումը, աշխարհի մի շարք առաջատար համալսարաններից հրավերներ ուներ, սակայն ընտրեց հայրենիքի հանդեպ իր պարտքը և հուլիսին զորակոչվեց բանակ։Ծառայեց Գյումրիում, ապա տեղափոխվեց Հադրութ՝ Արա լեռան հակատանկային ստորաբաժանում, որպես «Ֆագոտ» հակատանկային համալիրի մասնագետ, կրտսեր սերժանտ։Պատերազմի օրերին զանգում էր տուն, իրեն բնորոշ հոգատարությամբ հետաքրքրվում ընտանիքի անդամներով, հարցնում ծանոթ ու անծանոթ զինվորների մասին։ Հոկտեմբերի 10-ից զանգերը դադարեցին։ Երկար որոնումներից հետո՝ դեկտեմբերին, Սեդրակին
Հայոց Պատմություն
21 сент., 16:45
Երեկ երկրորդ անգամ բարձրացա Խուստուփ։ Առաջին վերելքից հետո որոշել էի, որ էլի կգնամ։Խուստուփը երկրորդ անգամ էլ նույնը չէր։ Ճանապարհը ծանոթ էր, բայց վերելքը՝ նոր էր ու ավելի «վտանգավոր»։
Հայոց Պատմություն
21 сент., 14:47
Ոչ բոլոր ազգերն ունեն անկախ երկիր ու պետականություն։ Գնահատենք մեր հայրենիքի մի փոքրիկ մասի վրա ստեղծված պետությունն ու չդվաճանենք նրան։Շնորհավոր Անկախության տոնը, որի ստեղծման ու պահպանման համար իրենց կյանքը տվեցին մեր հայրերը, եղբայրները և որդիները։ 🇦🇲
Հայոց Պատմություն
21 сент., 12:34
Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցի, «Եռաբլուր» զինվորական պանթեոն։Որպէս և ասաց ոմն ի հնումն. մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն:Եղիշե
Հայոց Պատմություն
21 сент., 04:37
Տաթևի վանքի ձիթհանը (17-րդ դար)։
Հայոց Պատմություն
20 сент., 19:24изменён
Հարազատ եղբորդ երեք տարի առաջ սպանել են, հասկանո՞ւմ ես։ Երեք տարի անց՝ հենց նույն այդ օրը, դու նույնիսկ չհիշեցիր նրա կորուստը, բայց դրա փոխարեն անհոգ նշեցիր ինչ-որ փառատոն։ Դե, չէիր կարող չնշել, որովհետև դա ավելի կարևոր էր, չէ՞ որ արդեն 10 տարի է՝ դրա անցկացումը սահմանված է սեպտեմբեր ամսվա նախավերջին շաբաթ օրը, որն այս տարի համընկել էր եղբորդ մահվան երրորդ տարելիցի հետ։ Իբր փառատոնի օրը փոխել հնարավոր չէր։ Բայց դե, ի՞նչ արած, տոնը, պարզվում է ավելի կարևոր է, քան եղբորդ մահը։
Հայոց Պատմություն
20 сент., 18:39
Տաթևի վանքը երբեք շատ չի լինում։ 🇦🇲
Հայոց Պատմություն
20 сент., 13:53
Ցանկացած բարձունք պետք է պարտադիր նվաճվի իմ կողմից։Որոտնավանք, Սյունիք 🇦🇲
Бот обратной связи для своего канала — бесплатно
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →