Последние посты

Առաջին Լուրեր
22 сент., 16:26
🇦🇲🇹🇷Էրդողանը ՄԱԿ–ի վեհաժողովում հայտարարել է, թե Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում», — ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահը։Բացի այդ, Էրդողանը նաև հույս է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման» վերաբերյալ։✔️Ի դեպ Թուրքիայի նախագահի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը։
Առաջին Լուրեր
22 сент., 15:23
🔹Հայաստանի վարչապետն ասաց, որ այս բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության, հայտարարել է Թրամփը📌«Ադրբեջանի նախագահն ասաց․ «Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»»,-նշել է նա՝ խոսելով ԱՄՆ-ի միջնորդությամբ կարգավորված հակամարտությունների մասին։
Առաջին Լուրեր
22 сент., 14:42
Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ իրենց մտահոգությունն են ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամները ներկայացրել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենին։Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ։


Առաջին Լուրեր
22 сент., 13:45
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի ԹուրքմենստանԱյս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ, հայտնում է Turkmenportal-ը։Սպասվում է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան COP17 համաժողովին։
Առաջին Լուրեր
22 сент., 13:18
Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը»Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ«Նոյյան տապանը» տուգանվել է 100.000 ՀՀ դրամով, իսկ ռադիոները 300. 000–ական։ԶԼՄ-ների նկատմամբ վարչական տույժ է նշանակվել՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները խախտելու համար։
Առաջին Լուրեր
22 сент., 12:48
🔹ԱՄՆ-ը մտահոգված է Ուկրաինայի կողմից ամերիկյան նավթով նավերի վրա hարձակումներով, հայտարարել է Մարկո Ռուբիոն


Առաջին Լուրեր
22 сент., 11:13
🔹Արևմուտքն ակտիվորեն խեղաթյուրում է ճշմարտությունը, սակայն իրականությունը կհաղթանակի և պատասխան կլինի արևմտյան տեղեկատվական ագրեսիային, հայտարարել է Սերգեյ Լավրովը


Առաջին Լուրեր
22 сент., 09:31
переслано из @infozoneam
Ո՞ւր են Սկրիպալները. ոչ ոք արդեն չի հիշում, իսկ Բրիտանիան նրանց ոչ ոքի ցույց չի տալիսՍերգեյ Լավրովը «Երկխոսություն ֆեյքերի մասին» ֆորումում պատմել է ՌԴ–ի դեմ սանձազերծված տեղեկատվական պատերազմի մասին։ Սկրիպալները՝ ՌԴ քաղաքացիները, իբր թունավորվել են ռուսական հետախուզության կողմից։«Մենք մինչ օրս չենք կարողանում պատասխաններ ստանալ բրիտանացի իրավապահներից, թե որտեղ են նրանք գտնվում։ Ըստ էության, Լոնդոնը մերոնց պատանդ է վերցրել»։«Նավալնիի թունավորումը» դարձավ հաջորդ ֆեյքը։ Երբ նա հիվանդացավ 2020 թվականին, ՌԴ–ն ամեն ինչ արեց, որ նրան բուժման նպատակով ուղարկի Բեռլին։Մեկ այլ նորաձև թեմա է ռուսական ԱԹՍ–ների հարցը, որոնք իբր հարձակվում են Եվրոպայի վրա։ Բայց միշտ պարզվում է, որ դա կա՛մ ԱԹՍ չէ, կա՛մ այն ուկրաինական է։ Իսկ մանրամասները ոչ ոքի չեն հետաքրքրում։Բուչա. 2022 թ–ին Մակրոնը ՌԴ–ին խնդրեց որպես բանակցություններին ընդառաջ ժեստ հետ քաշել զորքերը Կիևի արվարձաններից։ 2 օր անց Բուչայի
Առաջին Լուրեր
22 сент., 09:31
переслано из @infozoneam

Առաջին Լուրեր
22 сент., 09:12
✈️FlyOne Armenia-ն դեկտեմբերի 15-ից չվերթեր կիրականացնի դեպի Սերբիայի մայրաքաղաքԵրևան - Բելգրադ - Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:
Առաջին Լուրեր
22 сент., 08:50
No comment. ՀՀ նախագահը Անկախության օրվան նվիրված համերգին
Առաջին Լուրեր
22 сент., 06:54
Կապանում կրկին պայքարի դուրս կգան Գևորգ Փարսյանն ու Նարեկ Բաբայանը«Հրապարակը» գրում է, որ Շանթ Հարությունյանի որդին Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. համայնքապետի թեկնածուն Գևորգ Փարսյանն է։ ՔՊ–ն ընտրությունների կգնա Նարեկ Բաբայանի հետ, որը 2021–ի ընտրություններում պարտվել էր Փարսյանին։


Առաջին Լուրեր
22 сент., 04:34
🇦🇲🇪🇺🇷🇺Հայաստանին ներքաշում են եվրաինտեգրացիոն արկածախնդրության մեջ. ՌԴ ԱԳՆ«Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ հայ ժողովուրդը կկարողանա օբյեկտիվորեն գնահատել այդ արկածախնդրության վտանգը»,–ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում ՌԴ ավագ պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։Նա նշել է, որ երկրի զարգացման վեկտորի հարցում վերջնական ընտրությունը ցանկացած դեպքում պետք է կատարեն Հայաստանի քաղաքացիները։
Առաջին Լուրեր
21 сент., 16:48
🔹Մեր պարտքն է հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն անկախության գաղափարը, այլև այն իրական, կենսունակ և ուժեղ պետությունը, որը կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը, Անկախության տոնի առթիվ իր ելույթում նշել է Վահագն Խաչատուրյանը📌«Անկախությունը մեզ տրված պատմական հնարավորություն էր։ Պետականությունը՝ այդ հնարավորությունը պահպանելու և իրական բովանդակությամբ լցնելու ամենօրյա աշխատանքը»,-նշել է նա


Առաջին Լուրեր
21 сент., 15:06
🔹Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար և վստահ է, որ հակամարտությունը, ի վերջո, կհաղթահարվի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը


Առաջին Լուրեր
21 сент., 13:34
🔹ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով պարգևատրման արարողություն է կայացել նախագահական նստավայրում, տեսանյութը հրապարակել է Փաշինյանը
Առաջին Լուրեր
21 сент., 13:06
🔹Դաշնային խորհրդի անունից և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին📌«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը, այն դիտարկում ենք որպես միջպետական փոխգործակցության ամբողջ համալիրի անբաժանելի բաղադրիչ», - գրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահը։


Առաջին Լուրեր
21 сент., 11:40
Ալեքսանդր Արզումանյանին հետ են կանչել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:2019-2023 թվականներին նա Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան էր, համատեղության կարգով նշանակված էր նաև Իսլանդիայում և Դանիայում դեսպան: Ավելի վաղ՝ 2017-2019 թվականներին, Դանիայում դեսպան եղած ժամանակ, համատեղության կարգով դեսպան է եղել նաև Նորվեգիայում:Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում դեսպանները սովորաբար չեն նշանակվում կոնկրետ ժամկետով. նրանք պաշտոնավարում են մինչև իրենց հետկանչման մասին ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի արձակումը:


Առաջին Լուրեր
21 сент., 09:47
ՀՀ գործող իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար. Լևոն Զուրաբյան«Նրանք են, որ ձախողեցին մեր անկախության գլխավոր նվաճումները կենսունակ և հաղթանակած պետություն, ազատագրված Արցախ։ Այս ամենն իրենց վարած քաղաքականության արդյունքում ջախջախվեց։ Այսօր Հայաստանում օտար կառավարման ռեժիմ է։ Փաշինյանի կառավարությունը գրոհ է ձեռնարկել մեր Անկախության հռչակագրի, արժեքների, ինքնության, եկեղեցու, ընդդիմախոսների դեմ։ Այս ամենի գլխավոր պատվիրատուն Ադրբեջանն է, իսկ մեր անկախությունը գնացել է 2–րդ պլան»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահը ամփոփելով ՀՀ Անկախության 35–ամյա անցած ուղին։
Առաջին Լուրեր
21 сент., 09:05
Այս քայլը խորհրդանշում է զարգացում, այլ ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստանի» անդամները ծառատունկ են անում Տիգրանաշենում, որը կոչելու են «Անկախության պարտեզ»Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասաց, որ տուրիստական ծրագիր ունեն այստեղ գլեմփինգ կառուցելու։ «Մոտ ժամանակներս կդիմենք շինթույլտվության, որ այս տարածքում տուրիստական զոնա սարքենք, որ տուրիստական շարժ լինի, որ մարդիկ չթողնեն, դուրս գան»,–ասաց նա։
