Последние посты

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
22 сент., 06:15
Գառնին Կոտայքի մարզի հնագույն ու նշանավոր բնակավայրերից է։📌Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ բնակավայրը հիմնադրել է Հայկ Նահապետի ծոռ Գեղամը, իսկ անվանումն ստացել է նրա թոռան՝ Գառնիկի պատվին։📜Գառնին հայտնի է 1-ին դարում կառուցված Հայաստանում հելլենիստական միակ՝ Միհր աստծուն նվիրված տաճարով, արքունական բաղնիքով, 7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցով, ինչպես նաև Ազատի գետի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիայով» և բազմաթիվ միջնադարյան հուշարձաններով։‼️1603-1604 թթ․ պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պարսից Շահ Աբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում՝ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքական ղզլբաշ ցեղերը, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։❗1604 թվականինYouTubeԳառնի | 1604 թվականի Մեծ բռնագաղթըԳառնին Կոտայքի մարզի հնագույն ու նշանավոր բնակավայրերից է։ Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ բնակավայրը հիմնադրել է Հայկ Նահապետի ծոռ Գեղամը, իսկ անվանումն ստացել է նրա թոռան՝ Գառնիկի պատվին։ Գառնին հայտնի է 1-ին դարում կառուցված Հայաստանում հելլենիստական…
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
21 сент., 11:15изменён
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն:📜1989–91 թթ․ Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասություններ, որոնք գնալով վերածվեցին անկախության համար պայքարի կենտրոնների: Դրանցից առաջիններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած հակասություններն էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Մյուսները Մերձբալթյան հանրապետություններն էին՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանը՝ գլխավորապես մի կողմից Վրաստանի, մյուս կողմից՝ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջև եղած հակասություններով: Այս ամենի հետևանքով և մի շարք ուրիշ պատճառներով արդեն 1991 թ. գարնանը ԽՍՀՄ-ը գտնվում էր փլուզման եզրին:✅Ելնելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրի դրույթներից ու նպատակներից, ազգի շահերից բխող քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից՝ Հայոց Խորհրդարանը որոշեց 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
21 сент., 11:15

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
21 сент., 05:58
Սոթքը Գեղարքունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։📜Ըստ ավանդության՝ Սևանա լճի վրա փչող ուժեղ քամիները կոչվում էին «սոթ», որոնց անունով էլ գավառն ստացել է Սոթք անվանումը։ Բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. գյուղի կենտրոնում է գտնվում Ք.ա. 2-1-ին հազարամյակից մինչև ուշ միջնադար թվագրվող Սոթքի ամրոցը, որի բլրի գագաթին են հայ-թուրքական բախումների ժամանակ զոհված հայ զինվորների հանգստարանները։‼️1603-1604 թթ․ պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պարսից Շահ Աբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում՝ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքական ղզլբաշ ցեղերը, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։❗1604 թվականին Սոթքի հայերը ևս ենթարկվեցին ՇահYouTubeՍոթք | 1604 թվականի բռնագաղթըՍոթքը Գեղարքունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Ըստ ավանդության՝ Սևանա լճի վրա փչող ուժեղ քամիները կոչվում էին «սոթ», որոնց անունով էլ գավառն ստացել է Սոթք անվանումը։ Բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. գյուղի կենտրոնում է գտնվում Ք.ա.…
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
19 сент., 17:54изменён
Հայ ժողովրդի հազարամյա բնօրրան Արցախն այսօր ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ թշնամու տիրապետության տակ է, սակայն հայն իր անկոտրում կամքի, միասնականության, անսասան հավատի և համառ պայքարի շնորհիվ կրկին կազատագրի այն և կմիավորի իր մայր Հայրենիքին։ՎԵՐԱԴԱՐՁ ԼԻՆԵԼՈՒ Է․․․ https://youtu.be/seWLuj3pmPo?si=IFOjrqU-vlNnWZiwYouTubeՎերադարձ լինելու էՄարդկանց և ազգերի ցանկությունները կարող են իրականություն դառնալ լոկ այն ժամանակ, երբ դրանք նպատակ են և լեցուն են հավատով ու գաղափարական պայքարով։
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
19 сент., 05:24изменён
‼️2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 13-00-ի սահմաններում Ադրբեջանն ահաբեկչական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ, որն ուղեկցվեց տեղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներով և բռնի տեղահանումներով։🔴Հրետակոծովել են մայրաքաղաք Ստեփանակերտը, մյուս քաղաքներն ու գյուղերը։ Մարտական գործողություններ են սկսվել շփման գծի ամբողջ երկայնքով։⚔️Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղել ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է ադրբեջանական բանակի ներխուժումը։ Ադրբեջանական կողմը տարբեր վայրերում թիրախավորել էր կապի ամբողջական համակարգը։ Արցախի Հանրապետության հայկական զորքն ունեցավ 200-ից ավելի զոհ և բազում վիրավորներ։📌Ռազմական գործողություններն ավարտվեցին մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին՝ Արցախի Պաշտպանության բանակի ամբողջական զինաթափմամբ։ Ադրբեջանը բացահայտ վարում էր ցեղասպան քաղաքականություն, որի վառ ապացույցն է Արցախի ավելի քան 120․000 հայերի
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
19 сент., 05:24

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
18 сент., 06:13изменён
Հայկական պատմական Բերկրի քաղաքը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում է։Սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև Բարկիրի, Բարկրի, Բերգրի, Պարկիրի և անվան այլ տարբերակներով, իսկ թուրքերը կոչել են Բերգրի–կալե։📌Բերկրին հնագույն բնակավայր է։ Այստեղ հայտնաբերվել է հայկական ուրարտական թագավոր Մենուայի մի սեպագիր արձանագրություն, որտեղ խոսվում է ոռոգման նպատակով Բերկրի գետի մոտից կառուցված ջրանցքի մասին։ 8-րդ դարում Բերկրին գրավել են արաբները, 880թ. այն ազատագրել է Աշոտ Բագրատունին, 1021 թ. անցել է Բյուզանդիային, 1054 թ. գրավել են սելջուկ թուրքերը, 1241 թ՝ մոնղոլները, իսկ 16-րդ դ. սկզբին՝ թուրքերը։📜Բերդավանն ուներ սուրբ Աստվածածին անունով մի եկեղեցի, որն այժմ ավերակների կույտի է վերածվել։ Բերկրիի շրջակայքում են հայ ժողովրդի պատմության և մշակութային կյանքում նշանակալի դեր խաղացած Սուրբ Ստեփանոս հնադարյան հայտնի վանքը, Առեստ ավանը՝ 1-5-րդ դարերի Արշակունիների շրջանի արքայական
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
18 сент., 06:13

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
17 сент., 17:26изменён
Հայկական պատմական Մարտունի քաղաքը Արևելյան Հայաստանի Գեղարքունիքի մարզում է։Մարտունին իր անունն ստացել է սովետահայ հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի պատվին, ում ծածկանունը Մարտունի էր։ Մինչև Մարտունի դառնալը՝ այս տարածքը եղել է պատմական Կոթ քաղաքի մի մասը, որը հայաթափվել է 17-րդ դարում։📌Հյուսիսում՝ Սևանա լճի և քաղաքի միջև տարածվում է սոսիների, ուռենիների և եղևնիների անտառը։ Քաղաքը շրջապատում են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաները։📜Մարտունու տարածքում պահպանվում են մոտ հինգ տասնյակ խաչքարեր և տապանաքարեր, որոնք թվագրվում են մեր թվարկության 9-18-րդ դարերով։ Ըստ տեղական ավանդության՝ Մարտունու տեղում աղբյուր է եղել, և բնակիչները շատ խնայողաբար են օգտագործել ջուրը։ Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս պատահաբար բաց է թողնում ջրի ծորակը, և մինչև լույս՝ աղբյուրի ջուրը հոսելով՝ լիճ է դառնում։ Առավոտյան աղբյուր այցելող առաջին կինը տեսնում է լիճը, անիծում ջուրը բացողին, և հարսը քարե արձան է
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
17 сент., 17:26

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
16 сент., 16:28
Հայկական պետականությունը պետք է կարողանա հատուկ ուշադրություն դարձնել իր մարդկային կապիտալին։Հենց մարդն է մեր ամենամեծ ուժը, իսկ մեր ունեցած մարդկային կապիտալն, իր ռեսուրսներով հանդերձ, տարածաշրջանում ու աշխարհում ամենաուժեղներից մեկն է։✍ՀԱՏՎԱԾ 🇦🇲📖 «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
15 сент., 17:56
Սփռված լինելով աշխարհով մեկ՝ հայ ազգը կարող է և պետք է ունենա կենսիմաստ՝ լինի համաշխարհային մտավոր ու նորարարական արժեքներ գեներացնող էթնոս՝ կենտրոնում պահելով ազգային պետությունը։Անընդունելի է անդեմ ու բաց հասարակության գաղափարը, բայց մերժելի երևույթ է նաև ազգայնամոլությունը։ Որպեսզի խուսափենք այս երկու ծայրահեղությունից, մենք պիտի գիտակցենք, որ հայկական բուն ազգային ու համաշխարհային արժեքները ոչ թե հակասական, այլ փոխլրացնող են, հետևաբար ազգայինն ու առաջադիմականը հակադրության մեջ լինել չեն կարող։ Ազգայինն ինքը միշտ առաջադեմ ու կենսունակ է։✍ՀԱՏՎԱԾ 🇦🇲📖《ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ》ԳՐՔԻՑ։
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
14 сент., 18:05
Միայն հայրենիքը ճանաչող մարդը կարող է պայքարել այդ հայրենիքի համար, իսկ վտանգի դեպքում ոչ թե արտագաղթել, այլ մնալ ու զարգացնել իր պետությունը։✍ՀԱՏՎԱԾ 🇦🇲📖 «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
13 сент., 19:53изменён
Գանձակի հերոսամարտը 1826-1828 թթ․ ռուս-պարսկական պատերազմի խոշոր ճակատամարտերից է։ Տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Գանձակում:📌Շամքորի հաղթական ճակատամարտից հետո հայազգի գեներալ Մադաթովի ջոկատն առաջացավ դեպի Գանձակ (Ելիզավետպոլ), որի պարսկական կայազորը (շուրջ 1500 զինվոր), Շամքորի ջախջախիչ պարտությունից ահաբեկված, հրամանատարի Նազար Ալի խանի գլխավորությամբ, իսկույն լքեց քաղաքը և ճողոպրեց Աբաս Միրզայի մոտ: Վերջինիս Մադաթովի հաղթական առաջխաղացումը հարկադրեց դադարեցնել Շուշիի պաշարումը և շարժվել ռուսական զորքերի դեմ:📜8000 ռուս զինվորներին դեմ-հանդիման կանգնած էր պարսկական 35000-անոց բանակը։ Սակայն գերազանցությունը ստեղծվում է ոչ թե զորքերի թվաքանակի, այլ վճռական գրոհի և արիության շնորհիվ։⚔️Սեպտեմբերի 13-ի գիշերը հայազգի գեներալ Մադաթովին ներկայացան երկու հայեր, ովքեր ծառայում էին Աբաս Միրզայի մոտ: Նրանք հայտնեցին, որ պարսկական զորամասերը մթության քողի տակ շարժվում են առաջ լուսադեմին
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
13 сент., 19:52

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
13 сент., 19:16
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:Այն նվիրված է Տիրոջ խաչափայտի պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:📜Ըստ ավանդության՝ Կարնո լեռների ստորոտներից մեկի մոտ պարսիկները փորձում են հետ վերցնել խաչը: Հայերը հետ են մղում պարսկական կողմի հարձակումները և տեսնում են, որ այնտեղից, որտեղ թաքցրել էին խաչափայտը, վճիտ ու սառնորակ աղբյուր է բխում: Նույն տեղում կառուցվում է Խաչկա կամ Խաչավանքի եկեղեցին, որը հետագայում ուխտատեղի է դառնում:Խաչվերացի տոնին՝ երեկոյան ժամերգությունից հետո, հայկական եկեղեցիներում խաչը զարդարում են ռեհանով: Զարդարված խաչը հոգևորականներն ու ժողովուրդը դուրս են հանում բակ և պտտեցնում եկեղեցու շուրջը՝ օրհնելով աշխարհի չորս կողմերը:🇦🇲Ռեհանով զարդարված խաչը այսպես հանդիսավորությամբ
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
13 сент., 19:16

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
11 сент., 11:15
Раздан — одно из древнейших поселений Котайкской области, которое еще во II веке до н. э. входило в состав гавара Варажнуник Великой Армении.Город, ранее носивший название Коркотис, на протяжении веков являлся одним из важнейших узлов Араратской долины.‼️В 1603–1604 годах началась война между Персией и Османской Турцией. Персидский шах Аббас I начал крупномасштабный поход на север с целью захватить всю восточную часть Армении, включая Арцах, Нахичевань и Джавахк. Важное место в персидском войске занимали турецкие кызылбашские племена, отличавшиеся особой жестокостью по отношению к христианам.📌Во время великой насильственной депортации 1603–1605 годов, организованной персидским шахом Аббасом I, Раздан стал военно-политической мишенью. В результате тактики «выжженной земли», осуществленной по приказу шаха, поселение лишилось армянского населения, а местные жители были насильственноYouTubeРаздан | Великое изгнание 1604 годаРаздан — одно из древнейших поселений Котайкской области, которое еще во II веке до н. э. входило в состав гавара Варажнуник Великой Армении. Город, ранее носивший название Коркотис, на протяжении веков являлся одним из важнейших узлов Араратской долины.…
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ
10 сент., 16:16
Հազարամյակների ճանապարհ անցած բոլոր ազգերն են ժամանակի ընթացքում կորցնում միասին առաջ գնալու ուղին ու հաճախ սայթաքում, որոշները մահվան ճամփին են հայտնվում ու դանդաղ անհետանում պատմության բեմից։Բայց եթե մենք այսօր կարողանանք կյանքի կոչել ազգային գաղափարն ու ծրագիրը՝ Արարատյան արժեքների հիմքի վրա, ապա վաղը կունենանք մեր հույսի ու լույսի հայրենիքը։✍ՀԱՏՎԱԾ 🇦🇲📖 «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →