gram news
Аватар канала Aravot.am

Aravot.am

@aravot

#Առավոտը` Տելեգրամում #լուր #aravot @aravot 🇦🇲 @aravotru 🇷🇺 Պաշտոնական կայք 🌐 www.aravot.am

ПроектыHYНовостиПодтверждён Telegram

10,317подписчиков

Открыть канал

Последние посты

  • Aravot.am

    22 сент., 18:53

    📚 «Եթե դուք կամ ձեր երեխաները վախենում եք սարդերից, կարիճներից կամ սարսափելի թվացող ականջմտուկից, անպայման պիտի կարդաք այս գիրքը»․ Արուս Մարգարյան«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ջերալդ Դարելի «Իմ ընտանիքը և այլ կենդանիներ» ինքնակենսագրական վեպի հայերեն թարգմանությունը՝ Արուս Մարգարյանի թարգմանությամբ։1956 թվականին հրատարակված գիրքը պատմում է Դարելների ընտանիքի՝ հունական Կորֆու կղզում անցկացրած տարիների մասին, որտեղ փոքրիկ Ջերին բացահայտում է կենդանական աշխարհի հրաշքները։ aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 18:32

    #բիզնես Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագԱկբա բանկի և «Հայկական ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։ Համագործակցության շրջանակում Ակբա բանկը միացել է «Հայկական ծրագրերի» ՀԾ-կորպորատիվ բանկ ամպային հարթակին՝ բիզնեսին հնարավորություն տալով ֆինանսական գործարքներն իրականացնել անմիջապես հաշվապահական ծրագրից։aravot.am
  • Aravot.am

    22 сент., 18:22

    Բաքուն եկեղեցու դեմ արշավի նոր «խթան» է տալիս Փաշինյանին Օրվա թեման
    YouTubeԲաքուն եկեղեցու դեմ արշավի նոր «խթան» է տալիս Փաշինյանին✅Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/ 👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝ ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1 ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot ➡️Twitter-ում`…
  • Aravot.am

    22 сент., 16:51

    ⚡ Ոստիկանությունից ու փրկարար ծառայությունից՝ էլցանց․ ո՞վ է փոխարինում Սարիկ Մինասյանին«ՀԷՑ»-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում Սարիկ Մինասյանին փոխարինել է Դավիթ Սարգսյանը, որը նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, իսկ 2023 թվականից եղել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ Նորանշանակ տնօրենը հանդիպել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 16:38

    🇷🇺 «ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են»․ Էդուարդ ՇարմազանովՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ Պետական դումայի ընտրություններին, նշել է, որ «Միասնական Ռուսաստանի» հաղթանակը ցույց է տալիս ՌԴ իշխող քաղաքական կուրսի կայունությունը։Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի համար կարևոր է գործընկեր «Միասնական Ռուսաստանի» հաջողությունը, և միջկուսակցական համագործակցությունը պետք է շարունակվի։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 16:32

    ⚖️ Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchHuman Rights Watch-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ նշելով, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին։Ավելի վաղ Վարդանյանը հրապարակային ուղերձ էր հղել Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևային՝ նշելով մի շարք խախտումներ, որոնք, նրա խոսքով, հակասում են նաև Ադրբեջանի օրենսդրությանը։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 16:20

    🥊 Երեք նոկդաուն եւ առնվազն բրոնզե մեդալՄինչեւ 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը Բուլղարիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում երեք անգամ նոկդաունի է ենթարկել Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Նիկոլետա Կրինուտային։ Մրցավարն արդեն երկրորդ ռաունդում դադարեցրել է մենամարտը՝ Էլիդային ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 15:33

    ⚖️ «Լրտեսության մեջ թաթախված մարդը չի ուզի բաց դատավարություն․ մենք պահանջում ենք բաց դատավարություն»․ Մանուկ Սուքիասյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դռնփակ դատական նիստից առաջ հայտարարել է, որ Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործերով պահանջում են բաց դատավարություն։Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում դժվար է ակնկալել անկախ դատական գործընթաց, և ինքը գործընթացը կապել է Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 15:09

    🇦🇲 «Մենք խորհրդածելու շատ բան ունենք, թե ինչպես կարողացան մեզ համոզել, որ սպառողական մտածելակերպը ավելի կարեւոր է, քան հողն ու հայրենիքը»․ Ձյունիկ ԱղաջանյանՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Անկախության տոնի առիթով նշել է պետականության և հայրենիքի զգացողության կարևորությունը։Նրա խոսքով՝ անկախությունը հեշտությամբ չի ձեռք բերվել, իսկ պատմական դժվարությունները հաղթահարելու համար կարևոր է եղել սեփական հողին ու ինքնությանը կառչած լինելը։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 14:43

    🇺🇸 «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները։Պատգամավորները նաև մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների վերաբերյալ։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 14:11изменён

    ⚖️ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի՝ այլ անձանց հետ շփման արգելքով։ Դատական նիստից հետո Մանուկյանը կգնա տուն։ aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 13:59

    Մենք ստացել ենք աննախադեպ մեծ աջակցություն Նարեկ Կարապետյան
    271видео322Открыть в Telegram
  • Aravot.am

    22 сент., 13:40

    ⚖️ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիՊաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի՝ այլ անձանց հետ շփման արգելքով։ Դատական նիստից հետո Մանուկյանը կգնա տուն։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 13:31

    Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ։
    273видео33Открыть в Telegram
  • Aravot.am

    22 сент., 13:17

    ♟️ Համաշխարհային օլիմպիադայում այլ երկրների թիմերում խաղում են հայ շախմատիստներՈւզբեկստանում ընթացող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայում այլ երկրների թիմերում նույնպես հանդես են գալիս հայ շախմատիստներ։Մասնավորապես, ԱՄՆ տղամարդկանց հավաքականի կազմում Լևոն Արոնյանը մասնակցել է վեց տուրերից չորսին և վաստակել 3 միավոր։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 13:01

    🇦🇲 «Գոնե Հայաստանի այս մասը պահպանելու համար պետք է պայքարել»․ արցախցիները պայքարի կոչ են անումԱրցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները և բնակապահովման դժվարությունները ստիպում են մտածել փողոցային պայքար սկսելու մասին։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտնել է, որ քննարկվում է հանրահավաքներ անցկացնելու հարցը։Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանի խոսքով՝ պայքարի անհրաժեշտություն կա ոչ միայն արցախցիների, այլև համահայկական խնդիրների շուրջ։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 12:47

    🏎️ «Կարող ենք զրկվել հավատարմագրումից»․ մարզիչը՝ «Փլեյ սիթի»-ի փակման հետևանքների մասին«SH Racing»-ի համահիմնադիր, ավտոսպորտի մարզիչ Ռոդիոն Կռիլովի խոսքով՝ «Փլեյ սիթի»-ի փակման պատճառով մարզիկները չեն կարողանում մարզվել, ինչը կարող է բացասաբար ազդել նրանց պատրաստվածության վրա։Նրա խոսքով՝ մարզումների ընդհատման հետևանքով այս տարվա քվոտաները հարցականի տակ են, և Sodi World Series-ի նվազագույն պահանջները չկատարելու դեպքում հնարավոր է կորցնեն հավատարմագրումը։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 12:29

    🎼 Հայաստանը դառնում է երգեհոնային արվեստի տարածաշրջանային կենտրոն․ Արմեն ՍուքիասյանՎահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային փառատոնի շնորհիվ Հայաստանում զարգանում է երգեհոնային արվեստը, աճում է երիտասարդների հետաքրքրությունը, իսկ երաժշտական դպրոցներում բացվում են նոր դասարաններ։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 12:16

    🌊 «Էլի եկել են». Աղի լճի տարածքում քաղաքացիները կրկին կանգնել են բուլդոզերների դեմԵրևանի Աղի լճի մշտական այցելուները, համայնքի բնակիչներն ու այլ քաղաքացիներ ահազանգում են, որ քաղաքապետարանի նախաձեռնած բարեկարգման և շինարարական աշխատանքները կարող են վնասել լճի բնական միջավայրը։Աղի լճի պաշտպանության նախաձեռնող խումբը պաշտոնական նամակ-պահանջ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին և Շրջակա միջավայրի նախարարությանը։ Հավաքվել է ավելի քան 200 ստորագրություն, իսկ ստորագրահավաքը շարունակվում է։aravot.am⁠ | @aravot
  • Aravot.am

    22 сент., 12:01

    🏗️ Բակային ասուլիս «շինհրապարակում»Անդրանիկ սարկավագ Մանուկյանը և նրա փաստաբաններ Առնոլդ Վարդանյանը, Լևոն Բաղդասարյանն ու Արմեն Կանդայանը ասուլիս են տվել Թումանյան փողոցում Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տան հետևում կառուցվող բազմաբնակարան շենքի հետ կապված։Ասուլիսի ընթացքում խոսվել է շինարարության օրինականության և սեփականության իրավունքների ենթադրյալ խախտումների մասին։aravot.am⁠ | @aravot
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота