Последние посты

Արման Թաթոյան/ Arman Tatoyan
30 июл., 17:39
Քրեական հետապնդումն ու իրավապահ համակարգը ծառայեցվում են մեկ անձի քաղաքական շահերի:Այն, ինչ Լիպարիտ Դրմեյանի (Liparit Drmeyan) վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, քրեական հետապնդման քաղաքական հրահանգ էր ու քաղաքական հաշվեհարդար: Նրա այսօրվա արարքները հակասահմանադրական են, իսկ դրան հաջորդած ցանկացած գործողություն ակնհայտ ապօրինի:Այստեղ հարցն այն է, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անձ, ով փաստացի իրեն է վերապահել դատախազի ու քննիչի լիազորություններ, իսկ իրավապահ այդ համակարգերը հակասահմանադրական հրահանգներով ծառայեցնում է իր ու իր կուսակցության շահերին մարդկանց առանց ապացույցների, կամայական հետապնդելու ու վարկաբեկելու համար: Այսպես էլ քայաքայվում են իրավունքն ու օրենքը, արդարադատության համակարգը:Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է, որովհետև արված է քաղաքական շահերի ու կամայական քաղաքական հրահանգի համար:Լիպարիտ Դրմեյանի շահերի պաշտպանության
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
16 июл., 12:57
Կա ոչ թե , այսպես կոչված, «անկլավների», այլ մեր պետության ապագայի ու անվտանգության, մարդկանց կյանքի հարց: Օրինակներով, թե ինչպես լուծել հարցը: Կլինեն ուրիշ օրինակներ:
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
11 июл., 07:33
Այսպես կոչված, «անկլավների» թեման առաջ է բերվում վտանգավոր տեսանկյունից: Պարզաբանում եմ ինչու այն Հայաստանը կդարձնի անկարող ու ագրեսիա դիմակայելու անընդունակ երկիր: Առաջիկա օրերին ապացույցներով մանրամասն կհիմնավորեմ ըստ գյուղերի ու վտանգների, ինչպես նաև ամենակարևորը ներկայացնում եմ լուծումները:
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
9 июл., 05:47
Ներքաղաքական հարցերում որքան շատ են անօրինականությունները, այնքան շատ են մեզ հեռացնում զարգացող խորքային սպառնալիքներից: Դրանցից գլխավորներից է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը: Սա հայկական քաղաքակրթության, հայկական ինքնության դեմ ադրբեջանական համակարգված պետական ծրագիր է ու հիմա հերթը Հայաստանինն է, բայց սա կանխել հնարավոր է ու լուծումներն էլ կան, ուղղակի Հայաստանին պետք է իշխանություն, որ ոչ թե թաքցնի այս խորքային սպառնալիքը, այլ փաստերը, հիմքերը ճիշտ օգտագործելով, լուծի հարցը:
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
25 июн., 18:38
2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մի շարք գործընկերների հետ Արցախում էի: Հիշում եմ, երբ հայտնաբերվեց ՊԲ մայոր Հայկ Թորոյանի մարմինը. նրան դաժանաբար սպանել էին ադրբեջանական զինվորականները կենդանության օրոք կտրելով նրա աջ ձեռքը, հետո ձախ ձեռքն ու գլուխը:Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ: Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ հունիսի 18-ի վճիռը կարևոր օրինակ է հանուն մեր իրավունքների ու արդարության, և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս գործով իրավապաշտպան աշխատանք են տարել:Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որ նշված բոլոր գործերը դառնան Հայաստանի արտաքին քաղաքականության, կրթության և ազգային հիշողության կարևոր հիմքեր, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և կանխենք նման հանցագործությունների կրկնությունը։
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
21 июн., 18:38
Սիրելի՛ հայրենակիցներ,Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին ինձ, մեր թիմին:👉 Մանրամասներ
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
15 июн., 18:59
Մենք ԿԸՀ-ի ընտրական արդյունքները համարում ենք ապօրինի եւ աջակցում ենք այն չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններին. «Միասնության թեւերի» հայտարարությունը
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
11 июн., 20:02
ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով: 35\61 և 10\51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն: ՔՊ-ի համատարած ապօրինությունների, մարդկանց վախեցնելու ու սպառնալու վրա աչքփակոցի է, կոծկում են ամեն ինչ:Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումը ապօրինի ու կամայական որոշում է, որի հիմքում ՔՊ-ի նեղ քաղաքական շահն է:Այնքան անօրինականությունների շուրջ պտտվեցին, որ ձևը գտան:
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
11 июн., 06:42
Գեղամ Օհանյանի հանրային ակցիաները համախմբեցին մարդկանց և թույլ չտվեցին, որ իր իրավունքների համար բանտում հացադուլ անողի պատմությունը կորչի նախընտրական ու հետընտրական քարոզարշավի աղմուկի մեջ:Դրա համար եմ ասում՝ մեզ պետք է արդարություն, պետք է իրավական պետություն, որտեղ պաշտոնյաները գիտեն իրենց լիազորությունների սահմանները, որտեղ մարդն ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում, ու որպեսզի մարդիկ չմոռացվեն քաղաքական շահերի, պաչիկների ու սրտիկների շոուների մեջ։Մանրամասներ
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
7 июн., 23:30изменён
‼️ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները:👉🏻 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
7 июн., 17:10
Ընտրատեղամասերում մենք հիմա ունենք կարևորագույն առաքելություն
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
7 июн., 15:01
Եթե ժամը 20:00-ին քվեասենյակում եք, մնացեք անպայման ու քվեարկեք, ոչ ոք իրավունք չունի հեռացնել ձեզ: Մենք հաղթում ենք այս ընտրությունները: Անպայման գնացեք ընտրության:
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
7 июн., 13:07
Գնա՛ ընտրության
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
7 июн., 07:22
✊ Որդուս ուղեկցությամբ կատարեցի ընտրությունս հանուն Հայաստանի։❗️Ամեն ձայն կարեւոր է, գնա’ ընտրության։
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
5 июн., 19:54
Այսօրվա հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի էժան խորամանկությունը «նախկինների» թեմայով ու դատական համակարգի վրա գցելով է ուզում քողարկել ադրբեջանական պահանջով Սահմանադրություն փոխելը:Քվեաթերթիկ 6Արդարությունը գալիս է
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
5 июн., 18:55
Ուսուցիչների, մանկավարժների համար
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
5 июн., 18:14
Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջԱյսօր՝ ազգային ընտրություններից ընդամենը երկու օր առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու որոշումը լինելու է՝• անօրինական. • հակասահմանադրական. • և ոտնձգություն ժողովրդավարության դեմ։Ես խստորեն դատապարտում եմ նրա այս արարքները, որոնք ուղղված են հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակելուն։👉 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
5 июн., 17:48
✊Մեր թիմը✅ «Միասնության թեւերի» ընտրական ցուցակի 9-րդ համարը Անուշ Սեդրակյանն է:✅ Արդարությունը գալիս է✅ Քվեաթերթիկ 6
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
5 июн., 17:16
Քարոզարշավն ավարտում ենք Խոր Վիրապում՝ հաստատելով ազգային ինքնության ու արդարության, մարդու արժանապատվության գերկայությունը և որ անգամ անդունդից հնարավոր է դուրս գալ, եթե կա հավատ, կամք ու վճռականություն։Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր քաղաքացու, ով լսեց, հարցրեց, աջակցեց և մասնակցեց այս կարևոր գործընթացին։👌🏻Հիմա խոսքը ձերն է։✅Արդարությունը գալիս է ✔️Քվեաթերթիկ 6
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
5 июн., 15:18
✊Մեր թիմը✅«Միասնության թեւերի» ընտրական ցուցակի 7-րդ համարը Արմեն Գալստյանն է:✅ Արդարությունը գալիս է✅ Քվեաթերթիկ 6
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →