gram news
Аватар канала Armblog.net

Armblog.net

@armblognet

Հայկական տեխնոլոգիական բլոգ

1,254подписчиков

Открыть канал

Последние посты

  • Armblog.net

    8 авг., 11:32изменён

    Հրազդանում գործարկվեց «Firebird Al» արհեստական բանականության գործարանը՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ 🤗 Nvidia-ն շուկայական կապիտալիզացիայով տվյալ պահին աշխարհի ամենահարուստ ընկերությունն էhttps://nvda.ws/4q73kKz
  • Armblog.net

    19 июн., 18:44

    🕶 Snap-ը (Snapchat-ի ընկերությունը) 10 տարի «պատրաստում էր ապագան»… ու վերջում ցույց տվեց այն՝ $2200 արժողությամբ AR ակնոցների տեսքով։ Շուկան էլ, ինչպես միշտ, չսպասեց շնորհակալություն հայտնել՝ բաժնետոմսերը մեկ օրում սահեցին ավելի քան 15% (իսկ տարվա սկզբից՝ ավելի քան 40%)։Ինտերնետում էլ, բնականաբար, առաջին քննարկումը ոչ թե տեխնոլոգիան էր, այլ շատ ավելի պարզ հարցը՝ որքան «հարմարավետ» է այդ ակնոցներով քայլել աշխարհում, երբ դրանց գինը մոտ է օգտագործված մեքենայի արժեքին, իսկ արտաքին տեսքը՝ դեռևս բավական վիճահարույց է (հատկապես երբ նայում ես Snap-ի ղեկավար Էվան Շպիգելին)։Ակնոցները ունեն երկու փոքր էկրան՝ 51° դիտման անկյունով, որոնք կարող են ստեղծել մինչև 115 դյույմ վիրտուալ պատկեր։ Լինզաները ավտոմատ մգանում են՝ հարմարեցվելով ներսի և դրսի օգտագործմանը։Սարքն աշխատում է երկու Snapdragon պրոցեսորով և ունի ներկառուցված AI, որը կարող է ճանաչել շրջակա միջավայրը և իրական ժամանակում առաջարկել
    761видео41Открыть в Telegram
  • Armblog.net

    19 июн., 18:09

    🩺 Midjourney-ը ներկայացրել է Midjourney Scanner ամբողջ մարմնի ուլտրաձայնային սկաները։Ընկերության տվյալներով՝ այն ավելի քան 10 անգամ ավելի էժան է ՄՌՏ սարքերից և ավելի քան 60 անգամ ավելի արագ․ ամբողջ մարմնի սկանավորումը տևում է ընդամենը 60 վայրկյան։Սկաները բաղկացած է 40 չիպերից կազմված օղակից, որոնցից յուրաքանչյուրն ունի 8960 ուլտրաձայնային տարր։ Սկանավորումը կատարվում է ջրի մեջ․ մարդը անցնում է օղակի միջով, իսկ համակարգը ստեղծում է ներքին օրգանների և հյուսվածքների մանրամասն 3D պատկեր։Ի տարբերություն ՄՌՏ-ի, այստեղ չեն օգտագործվում մագնիսական դաշտեր կամ ճառագայթում՝ միայն ձայնային ալիքներ և ջուր։Midjourney-ը նախատեսում է առաջիկա 6 տարիներին տեղադրել ավելի քան 50,000 նման սկաներ, իսկ 2027 թվականի վերջին բացել առաջին Midjourney Spa կենտրոնը, որտեղ սկանավորումը կդառնա spa-փորձառության մի մասը։
    579видео10Открыть в Telegram
  • Armblog.net

    18 июн., 18:55

    Huawei 😳
    491видео31Открыть в Telegram
  • Armblog.net

    18 июн., 18:51

    😂
    462видео10Открыть в Telegram
  • Armblog.net

    18 июн., 18:33

    GTA VI խաղի նախավաճառքը կմեկնարկի հունիսի 25-ին
    409видео31Открыть в Telegram
  • Armblog.net

    18 июн., 15:15

    📱Android 17-ն արդեն հասանելի է Pixel-ներում, իսկ շուտով կստանան նաև Samsung, Xiaomi, OnePlus, OPPO և այլ սարքերը։ Որոշ հեռախոսներում կհայտնվեն նաև նոր Gemini AI ֆունկցիաներ։ ✨ Հիմնական նորությունները 🎥 Screen Reactions Էկրանի ձայնագրություն + սելֆի տեսախցիկ միաժամանակ, ֆոնի ավտոմատ հեռացում և վիդեոյի տեղափոխման հնարավորություն։ 💬 Bubbles (լողացող պատուհաններ) Գրեթե ցանկացած հավելված կարելի է բացել փոքր պատուհանով՝ առանց դուրս գալու ընթացիկից։ 🎮 Բարելավումներ ծալվող սմարթֆոնների համար Խաղերի նոր ռեժիմ և ավելի սահուն աշխատանքի ապահովում։ 🔐 Ավելի բարձր անվտանգություն Ժամանակավոր location access, սահմանափակ կոնտակտների հասանելիություն, կորած հեռախոսի պաշտպանություն, PIN-ի պաշտպանություն և վնասակար հավելվածների ավելի լավ հայտնաբերում։ 👨‍👩‍👧‍👦 Ծնողական վերահսկողություն Ավելի հեշտ սահմանափակումներ երեխաների օգտագործման համար։ ⚡️ Այլ փոփոխություններ Ավելի արագ համակարգ, նոր Dark Mode,
    524видео22Открыть в Telegram
  • Armblog.net

    18 июн., 13:01

    Spider-Man: Brand New Day ֆիլմի նոր թրեյլերը:Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հուլիսի 31-ին
  • Armblog.net

    18 июн., 12:57

    📈 Apple-ի սարքերը շուտով կարող են թանկանալ։Tim Cook-ը հայտարարել է, որ հիշողության չիպերի գների աճն ու մատակարարման խնդիրները ստիպում են վերանայել գնային քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ Apple-ը փորձում է հնարավորինս մեղմել ազդեցությունը գնորդների վրա, սակայն գների աճից խուսափել չի ստացվի։Թե կոնկրետ որ սարքերն ու որքանով կթանկանան, դեռ հայտնի չէ։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ փոփոխությունները կարող են սկսվել արդեն այս տարվա նոր արտադրանքների ներկայացումից հետո։Հատկանշական է, որ հիշողության շուկայում առկա խնդիրներն արդեն ազդել են նաև այլ արտադրողների վրա։ Վերջին ամիսներին պաշտոնապես թանկացել են նաև PlayStation 5-ը և Steam Deck-ը, ինչը վկայում է, որ խնդիրը վերաբերում է ամբողջ տեխնոլոգիական ոլորտին, ոչ միայն Apple-ին։
  • Armblog.net

    16 июн., 18:07

    🚗⚡️ Xiaomi-ն շարունակում է զարմացնել ավտոաշխարհին։Xiaomi YU7 GT քրոսովերը Նյուրբուրգրինգի հայտնի մրցուղին անցել է 7:34.931 արդյունքով՝ գերազանցելով այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Audi RS Q8 Performance-ն ու Porsche Cayenne Turbo GT-ն։Ավտոմեքենան ունի մոտ 1000 ձիաուժ հզորություն, 0-100 կմ/ժ արագանում է ընդամենը 2.9 վայրկյանում, զարգացնում մինչև 300 կմ/ժ արագություն և մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 705 կմ։Հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Xiaomi-ն շատերի համար պարզապես սմարթֆոնների և power bank-երի արտադրող էր, իսկ այսօր արդեն ռեկորդներ է սահմանում աշխարհի ամենահայտնի ավտոմրցուղիներից մեկում։ 🔥
    408видео51Открыть в Telegram
  • Armblog.net

    16 июн., 17:46

    😀Ճապոնիայում անշարժ գույքի գործակալներից մեկը պատահաբար դարձել է TikTok-ի աստղ։Նա ցանկանում էր բնակարանի վաճառքի համար տպավորիչ տեսանյութ նկարահանել և օգնության էր կանչել գործընկերուհուն, որը կանգնել էր կանաչ ֆոնի (green screen) հագուստով։ Սակայն տեսանյութը մոնտաժելիս աղջիկը չի հասկացել, թե ինչպես պետք է հեռացնի «անտեսանելի» օգնականին և հրապարակել է տեսանյութն այնպես, ինչպես ստացվել էր։Արդյունքը սպասվածից լրիվ հակառակն էր․ անհաջողության նմանվող տեսանյութը հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում
    371видео5Открыть в Telegram
  • Armblog.net

    16 июн., 17:39

    ✈️ Google Earth-ի վեբ տարբերակում հայտնվել է նոր «Flight Simulator» ռեժիմը, որը թույլ է տալիս վիրտուալ թռիչքներ կատարել աշխարհի ցանկացած կետի վրայով։Օգտատերերը կարող են ինքնաթիռով շրջել 3D քաղաքների, շենքերի, լեռների և այլ տեղանքների շուրջ՝ ուսումնասիրելով մոլորակը բոլորովին նոր տեսանկյունից։ Ռեժիմը հասանելի է անմիջապես բրաուզերում․ բավական է բացել Google Earth-ը, սեղմել Tools և ընտրել Flight Simulator։🌍 Թռիչքները հատկապես տպավորիչ են 3D մոդելավորված քաղաքների և ռելիեֆի վրա, սակայն կարելի է «թռչել» գրեթե ցանկացած վայրում, նույնիսկ սեփական տան կամ գյուղի վրայով։Փորձել
    365видео71Открыть в Telegram
  • Armblog.net

    16 июн., 17:34

    📺 Netflix-ը ձեռք է բերել ռուսական հայտնի «Маша и Медведь» մուլտսերիալի 8-րդ և 9-րդ սեզոնների հեռարձակման իրավունքները 100 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ն և Կանադան։Բացի նոր սեզոններից, սթրիմինգային հարթակը երկարաձգել է նաև սերիալի բոլոր սփին-օֆֆների և նախորդ սեզոնների ցուցադրման իրավունքները։ Սա նշանակում է, որ աշխարհի ամենահայտնի ոչ անգլալեզու անիմացիոն նախագծերից մեկը կշարունակի հասանելի լինել Netflix-ի հսկայական լսարանին։Իսկ սոցցանցերում արդեն կատակներ են անում, թե ինչ փոփոխություններ կարող են սպասվել Մաշային Netflix-ի հարթակում 😀
  • Armblog.net

    16 июн., 17:29

    Shrek 5 մուլտֆիլմի թրեյլերը 🙂 Մուլտֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի մյուս տարի
  • Armblog.net

    15 июн., 18:58

    Բայց Ջեքսոնին չեն փոխարինում առայժմ
    437видео31Открыть в Telegram
  • Armblog.net

    15 июн., 18:54

    Ռոբոտները փոխարինում են նաև մուրացկաններին 😐
    442видео311Открыть в Telegram
  • Armblog.net

    15 июн., 18:50

    Հնդկաստանում հազարավոր մարդիկ այսօր վարձատրվում են AI ընկերությունների կողմից՝ իրենց առօրյա գործողությունները տեսանկարահանելու համար․ նրանք գլխին ամրացված տեսախցիկներով նկարում են, թե ինչպես են պատրաստում սենդվիչ, ծալում հագուստը, լվանում սպասքը կամ կատարում այլ կենցաղային աշխատանքներ։ Այս տվյալներն օգտագործվում են մարդանման ռոբոտներին սովորեցնելու համար, որպեսզի ապագայում դրանք կարողանան կրկնել նույն գործողությունները։Պարադոքսն այն է, որ շատերը փաստացի օգնում են ստեղծել այն տեխնոլոգիաները, որոնք մի օր կարող են փոխարինել հենց իրենց աշխատանքը 😀Աշխատողները այս աշխատանքի դիմաց ստանում են մոտավորապես ₹250–₹350 ժամավճար (մոտ $2.5–$3), ինչը կազմում է տեղական շուկայի համար միջինից ցածր, բայց շատերի համար հասանելի լրացուցիչ եկամուտ։
  • Armblog.net

    15 июн., 18:37изменён

    Ծրագրավորողներից մեկին հաջողվել է վերակենդանացնել 1993 թվականին թողարկված հայտնի DOS խաղերից մեկը՝ «Поле чудес 2»-ը և այն տեղափոխել ժամանակակից վեբ բրաուզերներ։Ամենահետաքրքիրն այն է, որ նախագիծը TypeScript-ով ամբողջովին վերաստեղծվել է Anthropic-ի Fable AI մոդելը՝ հիմնվելով միայն խաղի կոմպիլացված կոդի հիման վրա։ Ըստ խաղի հեղինակ Վադիմ Բաշուրովի՝ սկզբնական ծրագրային կոդը վաղուց կորել է, ուստի AI-ն փաստացի փորձել է վերականգնել խաղի աշխատանքը՝ ուսումնասիրելով միայն պատրաստի գործարկվող ֆայլը։Սա հետաքրքիր օրինակ է, թե ինչպես արհեստական բանականությունը կարող է օգնել պահպանել և վերականգնել հին ծրագրային ժառանգությունը նույնիսկ այն դեպքերում, երբ սկզբնական կոդն այլևս գոյություն չունի։📌 Ի դեպ, այս նախագծում օգտագործված Fable մոդելն արդեն հասանելի չէ․ Anthropic-ը այն անջատել է ԱՄՆ կառավարության պահանջից հետո՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։📂 GitHub նախագիծ՝ https://gi
  • Armblog.net

    12 июн., 16:43

    🚗 Նոր Audi Q7-ում շրջադարձի թարթիչների լույսը կարող է պրոյեկտվել անմիջապես ճանապարհի վրա։Համակարգը ակտիվանում է մթության ժամանակ և լուսային նշաններով ցույց տալիս մեքենայի նախատեսվող մանևրը, որպեսզի այն ավելի լավ տեսանելի լինի մյուս վարորդների և հետիոտների համար։
    508видео511Открыть в Telegram
  • Armblog.net

    12 июн., 16:38

    🚀💰 Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը՝ SpaceX-ի ռեկորդային IPO-ից հետո։SpaceX-ը իրականացրել է ԱՄՆ պատմության ամենախոշոր առաջնային հրապարակային բաժնետոմսերի տեղաբաշխումներից մեկը՝ վաճառելով 555,56 միլիոն բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 135 դոլար գնով և ներգրավելով շուրջ 75 միլիարդ դոլար։Գործարքից հետո ընկերության գնահատվում է 1,77 տրիլիոն դոլար։ SpaceX-ը գործունեություն է ծավալում հրթիռաշինության, արբանյակային կապի և արհեստական բանականության ոլորտներում։Մինչ IPO-ն Իլոն Մասկի կարողությունը գնահատվում էր մոտ 780 միլիարդ դոլար, իսկ տեղաբաշխումից հետո այն գերազանցել է 1,1 տրիլիոն դոլարը՝ նրան դարձնելով պատմության առաջին տրիլիոնատերը։Տվյալ պահին SpaceX-ի մեկ բաժնետոմսի (SPCX) գինը 163$ է:
    516видео2Открыть в Telegram
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота