gram news
Аватар канала ArmDrone Community

ArmDrone Community

@armdrone_community

https://t.me/ArmDrone_Discussion - Join to our community group, for chatting, discussing and for support to each other.

ПроектыHY

634подписчиков

Открыть канал

Последние посты

  • ArmDrone Community

    21 сент., 15:46

    🇦🇲 ✈️ Մեր դասընթացների հերթական խումբը հաջողությամբ ավարտեց ծրագրի երկրորդ փուլը։ Տեսական և գործնական քննությունների հաջող արդյունքներից հետո մասնակիցները ստացան իրենց երկրորդ փուլի ավարտական հավաստագրերը։🎯 Լավագույն արդյունքներ ցուցաբերած և առավել մոտիվացված մասնակիցները արդեն իսկ շարունակում են իրենց մասնակցությունը դասընթացի երրորդ փուլում, որտեղ կխորացնեն իրենց գիտելիքները և կկատարելագործեն տեսական ու գործնական հմտությունները։🚀 ArmDrone համայնքը հետևողականորեն իրականացնում է իր կրթական նախաձեռնությունները՝ նպաստելով ԱԹՍ ոլորտի զարգացմանը Հայաստանում և ձևավորելով տեխնոլոգիական մտածողությամբ ու մրցունակ մասնագետների նոր սերունդ։🌱 Այս ծրագրերը ևս մեկ կարևոր քայլ են Հայաստանում տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացման, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և ոլորտի կայուն ու երկարաժամկետ առաջընթացի ապահովման ուղղությամբ։#ArmDrone #FPVArmenia #DroneEducation
  • ArmDrone Community

    17 сент., 18:02изменён

    🎙 Ռադիո «Արևիկ»-ի եթերում ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը պատմեց Ucom-ի աջակցությամբ իրականացվող անվճար FPV դրոնների դասընթացների, դրանց ընթացքի և մասնակիցների համար ստեղծված հնարավորությունների մասին։🚁 Եթերի ընթացքում անդրադարձ եղավ նաև FPV տեխնոլոգիաների, դրոնային սպորտի և երիտասարդների տեխնոլոգիական կրթության զարգացման կարևորությանը։#ArmDrone #DroneEducation #STEM #TechEducation #DroneCommunity #UAV #FPV #Armeniahttps://youtu.be/norLctu1O-g?si=hmyH1WT4ccic3QYx
    YouTube🎙 Ռադիո «Արևիկ»-ի եթերում ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը պատմեց Ucom-ի աջակցությամբ իրականացվող անվճար FPV դրոնների դասընթացների, դրանց ընթացքի և մասնակիցների համար ստեղծված հնարավորությունների մասին։ 🚁 Եթերի ընթացքում անդրադարձ եղավ նաև FPV…
  • ArmDrone Community

    16 сент., 16:14

    🎓 ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը և համայնքի սաները Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում անցկացրեցին բաց դաս՝ նվիրված FPV դրոններին։🚁 Հատկանշական է, որ ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը ժամանակին հենց այս դպրոցում է սովորել։ Տարիներ անց նույն դպրոց վերադառնալը՝ արդեն սեփական գիտելիքն ու փորձը աշակերտներին փոխանցելու նպատակով, առանձնահատուկ նշանակություն ունի։💡 Բաց դասի ընթացքում աշակերտները ծանոթացան դրոնների աշխատանքի հիմնական սկզբունքներին, դրանց կառուցվածքին և հնարավոր կիրառություններին։ Մասնակիցները նաև հնարավորություն ստացան անվճար հիմունքներով ներգրավվելու ԱրմԴրոն համայնքի կողմից իրականացվող դասընթացներին։🏁 Դպրոցի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու։ Հաջորդ կարևոր նախաձեռնություններից մեկը Mini Whoop դրոնների ամենամյա հերթական մրցարշավի անցկացումն է, որը կկայանա հենց այս դպրոցի մարզադահլիճում։ Նման նախաձեռնությունները
  • ArmDrone Community

    13 сент., 09:29

    🇦🇲✈️ ArmDrone համայնքը ուրախությամբ հայտարարում է, որ 2026 թ. նոյեմբերի 13–15-ը Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճում ( https://shorturl.at/fVJXf ) կանցկացվի MultiGP ստանդարտով 65–75 մմ դրոնների Mini Whoop Drone Racing Championship Armenia – 2026 մրցարշավը։🤝 Մրցույթի գլխավոր տեխնոլոգիական գործընկերն է Ucom-ը։🚀 Միջոցառման նպատակն է զարգացնել FPV համայնքը, խթանել ոլորտում համագործակցությունը և ամրապնդել կապերը։ Մրցարշավը համախմբելու է Հայաստանի և հարակից երկրների օպերատորներին՝ ստեղծելով մրցակցային և փորձի փոխանակման հարթակ։🧑‍✈️ Մրցարշավին մասնակցությունը բաց է բոլորի համար․ մրցույթին կարող են միանալ ինչպես փորձառու օպերատորները, այնպես էլ սկսնակները, ովքեր ունեն դրոնի կառավարման նվազագույն հմտություններ և սեփական սարքավորումներ։🎥 Հանդիսատեսը մրցարշավի ընթացքին կարող է հետևել հատուկ նախատեսված անվտանգ դիտման գոտիներից՝ ուղիղ հեռարձակման և մեծ էկրանների
  • ArmDrone Community

    29 авг., 16:50

    🏆 Մրցարշավերում առաջինը լինելը միայն արագության մասին չէ․ դա կարգապահության, կանոնավոր մարզումների և սեփական սխալների վրա մշտապես աշխատելն է։🚁 Տեսանյութում Սարգիսն է, ով մայիսի 15-17-ը մասնակցելով ԱրմԴրոն համայնքի կողմից կազմակերպված տարածաշրջանային մրցարշավին՝ կիսափորձառուների անվանակարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։🎯 Այս արդյունքը երկարատև մարզումների, փորձի և յուրաքանչյուր թռիչքից հետո սեփական հմտությունները կատարելագործելու շնորհիվ է։#ArmDrone #FPV #FPVRacing #DroneRacing #Armenia
  • ArmDrone Community

    29 авг., 08:46

    🎓 Վերջերս ԱրմԴրոն համայնքում հյուրընկալեցինք Վանաձորի թիվ 2 դպրոցի Արմաթ ճարտարագիտական լաբորատորիայի սաներին։🚁 Երեխաների համար անցկացվեց բաց դաս՝ նվիրված FPV դրոններին, դրանց կառուցվածքին և կիրառության տարբեր ուղղություններին։💡 Բաց դասի ընթացքում մասնակիցները ծանոթացան դրոնների աշխատանքի հիմնական սկզբունքներին, դրանց կառուցվածքին և հնարավոր կիրառություններին, իսկ վարժասարքի միջոցով երեխաները նաև հնարավորություն ունեցան փորձելու դրոնի կառավարումը։🤝 Ուրախ ենք մեր գիտելիքն ու փորձը փոխանցելու հնարավորության համար՝ տեխնոլոգիաներն ավելի հասանելի դարձնելով երեխաների համար և խթանելով նրանց հետաքրքրությունը տեխնոլոգիական ու ինժեներական ուղղությունների նկատմամբ։🚀 ԱրմԴրոն համայնքը շարունակելու է կիսվել իր գիտելիքներով և փորձով՝ նպաստելով երեխաների հետաքրքրության զարգացմանը և տեխնոլոգիական կրթության հասանելիության ընդլայնմանը։#ArmDrone #Armath #Vanadzor #DroneEducation #STEM
  • ArmDrone Community

    23 авг., 08:33

    🎉 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքը մեկնարկում է իր անվճար ԱԹՍ դասընթացները, որոնք նախատեսված են 12 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար։🚁 Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ FPV դրոնների ոլորտում, կծանոթանան դրոնների կառուցվածքին, կառավարմանը, ինչպես նաև ԱԹՍ-ների հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին։📚 Դասընթացի ավարտին վերջնական քննությունները հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան ավարտական հավաստագրեր։🏁 Դասընթացից հետո մասնակիցները հնարավորություն կունենան միանալ մեր համայնքի կողմից կազմակերպվող միասնական թռիչքներին, ինչպես նաև մասնակցել մեր կողմից անցկացվող մրցույթներին և միջազգային մրցարշավներին։🌍 Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու Հայաստանը և մեր համայնքը միջազգային մրցարշավներում՝ որպես հավաքական թիմի անդամներ։📌 Տեղերը սահմանափակ են։ Խմբում անհրաժեշտ քանակի
  • ArmDrone Community

    22 авг., 17:22

    📍 «Ժամը» լրատվականի անդրադարձը Ucom-ի աջակցությամբ իրականացվող FPV դրոնների դասընթացների գործնական փուլին՝ մասնակիցների դաշտային մարզումներին։🚁 Դասընթացի տեսական և գործնական փուլերն ավարտելուց հետո մասնակիցներն այժմ ամեն կիրակի մասնակցում են դաշտային թռիչքների՝ ամրապնդելով ձեռք բերած գիտելիքներն ու կատարելագործելով իրենց օպերատորական հմտությունները։ Մարզումների ընթացքում նրանք զարգացնում են արագ կողմնորոշվելու, ճշգրիտ կառավարելու և տարբեր իրավիճակներում վստահ գործելու կարողությունները։🏁 Շարունակական դաշտային մարզումները մասնակիցներին հնարավորություն են տալիս ձեռք բերել լրացուցիչ գործնական փորձ, բարձրացնել թռիչքների ընթացքում իրենց պատրաստվածությունն ու վստահությունը և ավելի արդյունավետ նախապատրաստվել առաջիկա FPV մրցարշավներին։🤝 Շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին՝ շարունակական աջակցության և պատանիների ու երիտասարդների համար FPV դրոնների ուսուցման, զարգացման և գործնական փորձ
    YouTube📍 «Ժամը» լրատվականի անդրադարձը Ucom-ի աջակցությամբ իրականացվող FPV դրոնների դասընթացների գործնական փուլին՝ մասնակիցների դաշտային մարզումներին։ 🚁 Դասընթացի տեսական և գործնական փուլերն ավարտելուց հետո մասնակիցներն այժմ ամեն կիրակի մասնակցում են դաշտային թռիչքների՝…
  • ArmDrone Community

    16 авг., 10:19

    🎓 Այսօր ևս մեկ խումբ ավարտեց Ucom-ի աջակցությամբ իրականացվող անվճար FPV դրոնների դասընթացի առաջին փուլը։✅ Մասնակիցները հաջողությամբ հանձնեցին իրենց ավարտական քննությունները՝ ամփոփելով առաջին փուլում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները։🚀 Այժմ նրանք շարժվում են դեպի հաջորդ փուլ, որտեղ կշարունակեն կատարելագործել իրենց գործնական և կառավարման հմտությունները, ինչպես նաև ավելի խորությամբ կծանոթանան FPV դրոնների ծրագրային ապահովմանը և դրա կիրառությանը։🎉 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ առաջին փուլը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, և մաղթում ենք հաջողություն հաջորդ փուլերում։🤝 Շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին՝ պատանիներին և երիտասարդներին նման հնարավորություն ընձեռելու, տեխնոլոգիական կրթությանը աջակցելու և նրանց համար նոր հնարավորություններ ստեղծելու համար։#ArmDrone #Ucom #FPV #DroneEducation #DroneCommunity #DroneArmenia #FPVArmenia #UAV #Innovation #STEM
  • ArmDrone Community

    15 авг., 17:01изменён

    📍 ABNews-ը ներկայացրել է Ucom-ի աջակցությամբ իրականացվող FPV դրոնների դասընթացների գործնական փուլը՝ անդրադառնալով մասնակիցների դաշտային մարզումներին։🚁 Ավարտելով դասընթացի տեսական և գործնական փուլերը՝ մասնակիցներն այժմ ամեն կիրակի մասնակցում են պրակտիկ թռիչքների, որոնց ընթացքում ամրապնդում և կատարելագործում են իրենց օպերատորական հմտությունները՝ զարգացնելով արագ կողմնորոշվելու, ճշգրիտ կառավարելու և տարբեր իրավիճակներում վստահ գործելու կարողությունները։🏁 Շարունակական դաշտային մարզումները մասնակիցներին հնարավորություն են տալիս ձեռք բերել ավելի մեծ գործնական փորձ, բարձրացնել թռիչքների ընթացքում իրենց վստահությունն ու պատրաստվածությունը և առավել արդյունավետ պատրաստվել առաջիկա FPV մրցարշավներին։🤝 Շնորհակալություն Ucom-ին՝ շարունակական աջակցության և մեր երիտասարդների համար FPV դրոնների ուսուցման ու զարգացման հնարավորություններ ստեղծելու համար։#ArmDrone #FPV #FPVDrone #Ucom #ABNews
    YouTube📍 ABNews-ը ներկայացրել է Ucom-ի աջակցությամբ իրականացվող FPV դրոնների դասընթացների գործնական փուլը՝ անդրադառնալով մասնակիցների դաշտային մարզումներին։ 🚁 Ավարտելով դասընթացի տեսական և գործնական փուլերը՝ մասնակիցներն այժմ ամեն կիրակի մասնակցում են պրակտիկ թռիչքների…
  • ArmDrone Community

    26 июл., 16:50

    🚀 Ակտիվ ընթացքի մեջ են Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից իրականացվող FPV դրոնների անվճար դասընթացները։💡 Ծրագրի շրջանակում մասնակիցները շարունակում են խորացնել իրենց գիտելիքները և զարգացնել գործնական կարողությունները՝ ուսումնասիրելով ԱԹՍ տեխնոլոգիաները, կատարելով գործնական առաջադրանքներ և ձեռք բերելով ոլորտում կիրառելի հմտություններ։🤝 Շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին այս կարևոր նախաձեռնությանն աջակցելու, ինչպես նաև Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը և երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը նպաստելու համար։🎓 ԱրմԴրոն համայնքը շարունակելու է իրականացնել նման կրթական ծրագրեր՝ նպաստելով անօդաչու թռչող սարքերի ոլորտի զարգացմանը, տեխնոլոգիական կրթության տարածմանը և Հայաստանում նոր սերնդի մասնագետների ձևավորմանը։#ArmDrone #Ucom #FPV #DroneEducation #DroneCommunity #DroneArmenia #FPVArmenia #UAV #Innovation #STEM #TechArmenia #FuturePilots
  • ArmDrone Community

    19 июл., 14:56

    📅 Ամեն կիրակի մեզ մոտ մարզումների ու պրակտիկ թռիչքների օր է։ Մեր համայնքի անդամները մշտապես զրոյից հավաքում են իրենց սարքավորումները, կատարում ծրագրային կարգավորումներ և իրականացնում պրակտիկ թռիչքներ։🛠 Նրանք սովորում են, մարզվում, կոտրում ու վերանորոգում իրենց սարքերը, այնուհետև նորից փորձում։🎯 Միայն համառության ու աշխատասիրության շնորհիվ է, որ կարելի է հասնել իրական արդյունքի։
  • ArmDrone Community

    16 июл., 14:30

    ✈️ Մեկնարկել են Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից իրականացվող FPV դրոնների անվճար դասընթացները։🔥 Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը գերազանցեց մեր սպասելիքները․ ստացել էինք ավելի քան 500 մասնակցության հայտ։ Հարցազրույցների արդյունքում ընտրվել են լավագույն մասնակիցները, ովքեր արդեն միացել են դասընթացներին։📚 Դասերն արդեն ակտիվ ընթացքի մեջ են։ Մասնակիցները ծանոթանում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաներին, ձեռք են բերում տեսական գիտելիքներ և զարգացնում գործնական հմտություններ՝ կատարելով իրենց առաջին քայլերը ոլորտում։🚀 Համոզված ենք, որ այս դասընթացները մասնակիցների համար կդառնան կարևոր փորձառություն, իսկ ստացած գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները կօգնեն նրանց վստահորեն զարգանալ ԱԹՍ ոլորտում։🤝 Շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին այս կարևոր նախաձեռնությանն աջակցելու և Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը նպաստելու համար։🎓 ԱրմԴրոն համայնքը
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота