Последние посты

Անի
11 сент., 15:52
переслано из @armeniancollector
Альбом стереоскопических фотографий — Руины Армении: Ани. Ованес Кюркчян // (Ruines d’Arménie: Ani. Onnes Kurkdjian). Год выпуска: 1881Сам набор отпечатан в Вене в 1881 году. В этом же году Ованес Кюркчян вернулся в Ереван и опубликовал альбом "Армянские руины Ани".Этот альбом, состоящий из сорока стереоскопических фотографий, был помещён в обтянутую тканью картонную коробку, украшенную золотым тиснением. Коллекция была представлена на армянском и французском языках.Российские власти сочли фотографии Ани неотъемлемой частью армянского национализма, подрывавшей авторитет царской власти. Чтобы избежать тюремного заключения, Кюркджян бежал в Вену в 1881 году.Сканы карточек можно посмотреть тут или тутУ альбома должен был быть второй том, но он так и не увидел свет из-за проблем с финансированием.— У меня представлена модифицированная (дополненная?) версия альбома с вкладышами
Անի
12 авг., 10:27
❤ Ձեռք բերեցի Հրանդ Նագգաշյանի՝ «Անին ծախուած է արդէն, զաւակս» դրաման։Հրանդ Նագգաշյանը ծնվել է 1921 թվականին, Սեբաստիայի գավառի Կամարակ քաղաքում։ Վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Երուսաղեմի հայ մտավորական շրջանակի ներկայացուցիչ էր, որի գրական ու մշակութային ժառանգության մեջ տեղ են գտել նաև պատմական թեմաներով գործեր։Գիրքը լույս է տեսել 1990 թվականին՝ Երուսաղեմի Սրբոց Յակովբեանց տպարանում։ 86 էջանոց այս փոքրիկ գիրքն իր վերնագրով իսկ արդեն ստիպում է կանգ առնել ու մտածել՝ Անիի ճակատագրի մասին։
Անի
24 июл., 18:06
💒 Անիի մասին այս ալիքում դեռ շատ ենք խոսելու։🐆 Տարիների ընթացքում հավաքել եմ քաղաքի մասին հարուստ նյութ՝ գրքեր, գիտական հրապարակումներ, հին լուսանկարներ, թանգարանային նմուշների պատկերներ և բազմաթիվ այլ նյութեր։📱 Այդ նյութերի հիման վրա Հայերեն Վիքիպեդիայում նաև գրել ու զգալիորեն ընդլայնել եմ Անիին վերաբերող բազմաթիվ հոդվածներ։🫥 Անիի թեման ուսումնասիրել եմ նաև թանգարաններում։ Եղել եմ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում և Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ պահպանվում են Անիից հայտնաբերված բազմաթիվ արժեքավոր գտածոներ։ Դրանցից շատերը նույնպես ներկայացնելու եմ ալիքում։❤ Առաջիկայում կխոսենք ոչ միայն Անիի պատմության, այլև նրա ճարտարապետության, եկեղեցիների, պարիսպների, պեղումների, թանգարանային նմուշների և քիչ հայտնի,
Անի
16 июл., 12:49

Անի
1 июл., 12:29изменён
❤ Տոկարսկին իր՝ «Անիի ստորգետնյա եկեղեցիները» հոդվածում գրում է, որ «Ստորգետնյա Անիի» միայն Ծաղկոցաձոր «թաղամասում» հետազոտված 422 ժայռափոր բնակարանների միջև կային 19 ժայռափոր եկեղեցիներ և նրանց կից ևս 4 եկեղեցի։🦁 Ենթադրվում է, որ Անիի կիրճերի ժայռոտ ափերին մասսայաբար սկսել են բնակվել 10-րդ դարից։🏔 1915 և 1916 թվականներին ուսումնասիրվել է 823 բնակելի այրեր, որոնցից 693-ը՝ միասենյակ էին։📸 Ծաղկոցաձորի այրերը՝ 1905 - 1909 թվականներին, Թորոս Թորամանյան։
Անի
30 июн., 20:40
❤ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Անիի դիմաց, Խարկով գյուղում, հավանաբար 1970-ականների սկիզբ։©️ Vahan Tumasyan
Անի
24 июн., 16:10
переслано из @armjonny3
🧵🇦🇲Пещерные жилища средневекового города Ани
Անի
20 июн., 10:44
переслано из @hayi_mitq
Անի | Արևմտյան Հայաստան 🇦🇲
Անի
16 июн., 21:28
переслано из @hayreniq_ergir
ԱՆԻԴեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ, Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։Բալասանվեմ իր բաց վերքին, մանուկ ծնեմ մեռած մորից՝ Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ։Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով, Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնեմ Անին՝ կյանքն օրորեմ։Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝ Լցված կյանքով հազարազանգ՝ գրկեմ Անին վերածնվեմ։Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ։Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մասիսի՝ Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ։
Անի
27 мая, 16:58
Անիի կամուրջը 💚
Անի
23 мая, 17:51
🫥 Գրքերիս հավաքածուն համալրվեց ևս մեկ նոր գրքույկով.❤ Անիի վերաբերյալ բազմաթիվ գրքեր ունեմ, սակայն այս մեկը յուրահատուկ է նրանով, որ հրատարակվել է 1911 թվականին, երբ դեռ կար Անիի հրադարան-թանգարանը, իսկ գրքույկի հեղինակն է՝ Հովսեփ Օրբելին։
Бот обратной связи для своего канала — бесплатно
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →