gram news
Аватар канала ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

@armjec

You can view and join @armjec right away.

ПроектыHY

49подписчиков

Открыть канал

Последние посты

  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    22 сент., 08:55изменён

    ✍️ Ձեռագրերն այնքան տարբեր են, որքան մատնահետքերը ––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––– 📝Այս թեմայի շուրջ Oragir News լրատվական կայքը հետաքրքիր փոդքասթ-զրույց է ունեցել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական բաժնի ձեռագրաբան Նինա Մեսրոպյանի հետ։ 🎥🖊Ի՞նչ կարող է պատմել մարդու ձեռագիրը, ինչպե՞ս են մասնագետները բացահայտում ձեռագրի առանձնահատկությունները, և ի՞նչ գաղտնիքներ կարող է թաքցնել սովորական թվացող գրությունը։ 🎙 Հետաքրքիր զրույցը՝ փոդքասթում↙️ https://expertise.moj.gov.am/articles/տեսադարան/ձեռագրերն-այնքան-տարբեր-են-որքան-մատնահետքերը
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    17 сент., 12:57

    ✅Դավիթ Ղուլյանը մասնակցել է ԱՊՀ կազմավորման 35-ամյակին նվիրված տեսակոնֆերանսին 🔻2026 թվականի սեպտեմբերի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության կազմավորման 35-ամյակին նվիրված կլոր սեղան՝ «Ավանդույթներից դեպի նորարարություններ. փորձագիտական պրակտիկայի արդիականացում, նոր մոտեցումներ, մեթոդիկաների ունիֆիկացում» խորագրով։ 🔻Տեսակոնֆերանսին մասնակցել է նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը։ Մանրամասները՝ այստեղ https://expertise.moj.gov.am/articles/նորություններ/դավիթ-ղուլյանը-մասնակցել-է-ապհ-կազմավորման-35-ամյակին-նվիրված-տեսակոնֆերանսին
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    16 сент., 13:17

  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    15 сент., 10:29

    ✅«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները մասնակցել են միջազգային ստանդարտների վերաբերյալ մասնագիտական դասընթացի 🔻2026 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կազմակերպմամբ անցկացվել է մասնագիտական դասընթաց՝ «ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի, Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության (ILAC) պահանջները» թեմայով։ Դասընթացին մասնակցել են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժնի փորձագետներ Սոֆյա Սարգսյանը և Հրայր Ալեքսանյանը։ Մանրամասները՝ այստեղ↙️ https://expertise.moj.gov.am/articles/նորություններ/հայաստանի-հանրապետության-փորձագիտական-կենտրոն-պոակ-ի-մասնագետները-մասնակցել-են-միջազգային-ստանդարտների-վերաբերյալ-մասնագիտական-
    expertise.moj.gov.am«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները մասնակցել են միջազգային ստանդարտների վերաբերյալ մասնագիտական…
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    14 сент., 13:56

  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    14 сент., 13:00

  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    14 сент., 13:00

  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    14 сент., 13:00

  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    12 сент., 04:03

    «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը մասնակցում է սեպտեմբերի 11-ին Աստանայում մեկնարկած «Դատական փորձաքննությունը արդարադատության համակարգում․ մարտահրավերներ և հեռանկարներ» միջազգային գիտագործնական կոնֆերանսին։🇦🇲🔎👏🏻
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    10 сент., 11:39

    Հողի բերրիության փորձաքննությունը շատ լավ հնարավորություն է տալիս գյուղատնտեսությամբ և հողագործությամբ զբաղվող՝ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ կազմակերպություններին։ Բերքը ցանելուց առաջ նրանք կարող են դիմել Փորձագիտական կենտրոն և կատարել փորձաքննություն։
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    7 сент., 06:59

    Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը #Հանրային հեռուստաընկերության հերթական անդրադարձը Տեսանյութը՝ այստեղ↙️ https://expertise.moj.gov.am/articles/%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A7-%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D5%B2%D5%A5%D6%80%D5%A8
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    2 сент., 12:50

    ✅«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի են ունեցել դատական փորձագետների որակավորման և վերաորակավորման հանձնաժողովի նիստերը 🔻2026 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին ՊՈԱԿ-ում անցկացվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական փորձագետների որակավորման և վերաորակավորման հանձնաժողովի նիստերը։ Նիստերի ընթացքում իրականացվել է դատական փորձագետների մասնագիտական գիտելիքների և համապատասխանության գնահատման գործընթացը։ 🔻Որակավորման և վերաորակավորման գործընթացին մասնակցել է ընդհանուր 27 դատական փորձագետ։ Արդյունքում՝ 15 մասնագետ ստացել է դատական փորձագետի որակավորում, իսկ 12-ը՝ անցել է վերաորակավորում։ Մանրամասները՝ այստեղ ↙️
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    1 сент., 12:15

  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    20 авг., 11:35

  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    14 авг., 11:02

  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    29 июл., 06:22изменён

    🔎Նորարարական մոտեցումներ և հողերի փորձաքննության նոր հնարավորություններ Փորձագիտական կենտրոնում📌 «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում շարունակաբար ընդլայնվում և նոր որակ են ստանում հողերի տեսակի որոշմանն ուղղված մասնագիտական փորձաքննությունները: Կենտրոնն այս նպատակով համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով, կիրառում է առաջադեմ մեթոդներ և վերլուծական նոր մոտեցումներ։ https://expertise.moj.gov.am/articles/նորություններ/նորարարական-մոտեցումներ-և-հողերի-փորձաքննության-նոր-հնարավորություններ-փորձագիտական-կենտրոնում
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    24 июл., 17:54изменён

    🇦🇲Հանրային հեռուստաընկերության հերթական անդրադարձը՝ Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոնի գործունեությանը։🎥🔎Այս անգամ՝ բացառիկ փորձաքննության մասին, որի ընթացքում կիրառվող մասնագիտական մոտեցումներն ու ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս բացահայտելու գործի համար վճռորոշ նշանակություն ունեցող հանգամանքները։ 🎥🔎Ռեպորտաժը ներկայացնում է փորձագետների պատասխանատու և բարձրակարգ աշխատանքը, որը նպաստում է ճշմարտության բացահայտմանն ու արդարադատության իրականացմանը: 📺 Ռեպորտաժը դիտել այստեղhttps://expertise.moj.gov.am/articles/նորություններ/տեքստի-հեղինակին-մատնում-են-սեփական-բառերը
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    14 июл., 08:54изменён

    ✅Փորձագիտական կենտրոնը հերթական բարձր արդյունքներն է գրանցել UNODC-ի միջազգային վարժանք-ծրագրում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաջողությամբ մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) «Միջազգային համագործակցային վարժանքներ» ծրագրին՝ ցուցադրելով բարձր մասնագիտական պատրաստվածություն։ ✅Վարժանքների ընթացքում Կենտրոնի կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժինը գրանցել է գերազանց արդյունքներ՝ հաստատելով իրականացվող փորձագիտական աշխատանքների որակն ու մասնագետների բարձր մասնագիտական կարողությունները։ ✅UNODC-ի նախաձեռնած միջազգային համագործակցային վարժանքները նպատակ ունեն ամրապնդել տարբեր երկրների փորձագիտական հաստատությունների միջև համագործակցությունը, խթանել գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներդնել ոլորտի լավագույն միջազգային փորձը։ ↙️ https://expertise.moj.g
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    5 июл., 07:16

    🔎🇦🇲«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ ~~~~~~~~~~~🚩Սիրելի՛ հայրենակիցներ,🇦🇲Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ մեր պետականության կայացման և իրավական պետության ամրապնդման խորհրդանշական տոներից մեկը։ Սահմանադրությունը մեր պետականության, անկախության և իրավունքի գերակայության ամուր հիմքն է։ Այն մեզ միավորում է ընդհանուր արժեքների շուրջ և սահմանում մեր պետության զարգացման ուղին։🇦🇲Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և բարօրություն։ Թո’ղ մեր երկիրը միշտ մնա ազատ, անկախ և հզոր, իսկ Սահմանադրության արժեքները շարունակեն ամրապնդել մեր պետականությունն ու ծառայել ի բարօրություն յուրաքանչյուր քաղաքացու։Շնորհավոր Սահմանադրության օրը🇦🇲💪
  • ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ🔎

    3 июл., 05:12изменён

    🚩Փորձագետի մասնագիտական հմտությունների արդյունքում կանխվել է ևս մեկ հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը 📌«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների բարձր պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական հմտությունների և հատուկ մեթոդաբանության կիրառման շնորհիվ, հաջողվել է կանխել հերթական օրինախախտումը՝ իրականացնելով նախադեպը չունեցող հեղինակաբանական փորձաքննություն: Կենտրոնի փորձագետներին հաջողվել է ճշգրիտ նույնականացնել սոցիալական հարթակներից մեկում օգտատիրոջ կողմից հրապարակված գրավոր խոսքի՝ տվյալ դեպքում տպագիր տեքստի իրական հեղինակին: Մանրամասներն՝ այստեղ↙️https://surl.li/tfgbbn
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота