gram news
Аватар канала armVote by Infocom

armVote by Infocom

@armvote

ПроектыHY

784подписчиков

Открыть канал

Последние посты

  • armVote by Infocom

    20 сент., 16:01

    переслано из @infocomm

    🗳 Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ ու Ախուրյան համանքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջադրումներն այսօր ավարտվեցին:📌 Արթիկում 4 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները։🔹 Ախուրյան համայնքում միայն ՔՊ-ն է մասնակցելու ընտրություններին: |azatutyun.am|
  • armVote by Infocom

    20 сент., 15:00изменён

    🗳 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:🔸 Կուսակցության ցուցակը կգլխավորի Արսեն Վաղինակի Գևորգյանը:[«Ուժեղ Հայաստան» կուսակցություն]
  • armVote by Infocom

    17 сент., 09:18

    🔸 Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն մասնակցելու է առանձին ցուցակով:❓ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Աբովյանում կրկնվել Գորիսի սցենարը:📌 Նշենք, որ Գորիսում ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն ուժի հետ, որի թեկնածուն Առուշ Առուշանյանն է լինելու: Փաշինյանը պարզաբանել էր. «2021թ. ընտրություններում Գորիսը քվեարկել է ՔՊ-ի օգտին: Դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ ընտրությունների արդյունքում Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Եվ թվում է, թե քաղաքական առումով անհամատեղելիություն կա, ո՞նց կարող է համ քվեարկի ՔՊ-ի օգտին և 180 աստիճանի օգտին: Սա այն դեպք է, երբ ինչ-որ առումով ժողովրդի ու գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել»:
  • armVote by Infocom

    16 сент., 11:26

    📣 ՀՅԴ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններում մասնակցելու է մի շարք համայնքներում. Իշխան Սաղաթելյան🗣 «Մեր մյուս ուժը՝ «Առաջ» կուսակցությունը, ևս մասնակցելու է ընտրություններին: Ամբողջ Հայաստանում խայտառակ բռնաճնշումներ են ընթանում ՏԻՄ ընտրւթյունների հետ կապված: Ուժային կառույցներ, ԱԱԾ, քննչական կոմիտե, ոստիկանություն, նույնիսկ հարկային մարմիններն ու մարզպետարանները ստեղծել են հանցավոր խումբ և հետապնդում են բոլոր այն քաղաքական ուժերին ու ավագանու անդամներին, որոնք պատրաստվում են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Սա համատարած բնույթ է կրում: Բռնաճնշումների մի նոր խայտառակ մակարդակ է»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: | arm.sputniknews.ru|
  • armVote by Infocom

    16 сент., 10:29

    🗳 «Ապրելու երկիր» կմասնակցի Արթիկ համայնքում այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։📣 Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Արթիկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը:[«Ապրելու երկիր» կուսակցություն]
  • armVote by Infocom

    15 сент., 17:27

    переслано из @infocomm

    🗳 Հրապարակվել են են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։ Մասնավորապես՝🔸 Արարատի մարզի Արտաշատ 🔸 Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր 🔸 Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս 🔸 Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո 🔸 Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան 🔸 Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ 🔸 Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի 🔸 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք 🔸 Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան🔗 Կարդալ ավելին
  • armVote by Infocom

    15 сент., 11:07

    переслано из @infocomm

    📣 Վանաձոր և Փամբակ համայնքային փնջերի միավորման հետևանքով տեղական ինքնակառավարումը խաթարվելու է․ «Անկախ դիտորդ» դաշինք🔸 «Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի առաջնահերթությունների վերաբերյալ, մինչդեռ, հանրային քննարկում իրականացվել է միայն Վանաձորում, այն էլ՝ երբ նախագիծն ամբողջովին պատրաստ էր։🔸 Հիմնավորման մեջ նշված չէ, թե ինչու է անհրաժեշտ հենց այդ համայնքների միավորումը և ինչ օգուտներ է այդ միավորումը տալու։🔸Առավել խնդրահարույց է այն մոտեցումը, որ հերթական ընտրությունների նշանակման ժամկետը պետք է հաշվարկվի ՏԻՄ-ի լիազորությունները փաստացի իրականացումը սկսելու օրվանից։ Վանաձորի ավագանին մինչ օրս համայնքի ղեկավար չի ընտրել․ նա լիազորությունները չի ստանձնել։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ ՏԻՄ ձևավորման գործընթացը մինչ օրս ավարտված չէ։ Ներկայացված հիմնավորումներով Վանաձոր համայնքի ընտրությունների հետաձգումը 2027 թվական,
  • armVote by Infocom

    15 сент., 08:11

    переслано из @infocomm

    📣 «Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ℹ️ Կուսակցությունը նշում է, որ համայնքներում ներկայացվածությունն ու տեղական խնդիրներով զբաղվելը շարունակում է համարել իր առաջնահերթություններից մեկը և ակնկալում է ամրապնդել նախորդ ընտրությունների արդյունքները։📌 Նշենք, որ այս աշնանը Հայաստանում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 46 համայնքներում։
  • armVote by Infocom

    19 авг., 13:14

    🗳 Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ℹ️ Թումանյանում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ մյուս համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։[ՀՀ ԿԸՀ]
  • armVote by Infocom

    16 июл., 03:42

    переслано из @infocomm

    CTRL Z՝ Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19Ctrl Z-ի տասնիններորդ թողարկման հյուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։
    YouTubeCTRL Z` Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19#infocom #ինֆոքոմ CTRL Z` Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19 Ctrl Z-ի տասնիններորդ թողարկման հյուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։ 🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom 00:00…
  • armVote by Infocom

    4 июл., 15:45

    ⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ
  • armVote by Infocom

    4 июл., 14:33

    🔸 «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ»,- ՍԴ որոշման հայտնի դառնալուց հետո հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ
  • armVote by Infocom

    4 июл., 14:14

    переслано из @infocomm

    🔸 «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ»,- ՍԴ որոշման հայտնի դառնալուց հետո հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։🔹 Իսկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց՝ «Արդարադատություն տեղի ունեցավ»։
  • armVote by Infocom

    4 июл., 14:01

    переслано из @infocomm

    ⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ
  • armVote by Infocom

    4 июл., 13:10

    переслано из @infocomm

    ⚖️ 🗳 Ժամը 17:55-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ ԱԺ 2026 ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի վերաբերյալ։[Սահմանադրական դատարան]
  • armVote by Infocom

    3 июл., 09:28

    ✅ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրելու իրավունքի համար բնակության ցենզ սահմանող նախագիծը՝ 68 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով:⏳ Այսուհետ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին իրենց ընտրելու իրավունքը կկարողանան իրացնել ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկությունից առաջ 2 տարվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի:📌 Ընդդիմությունը չի մասնակցում նիստին. ավելի վաղ հայտնել են, որ վիճարկելու են վերոնշյալ սահմանադրականությունը:
  • armVote by Infocom

    2 июл., 07:54

    переслано из @infocomm

    ‼️ ՔՊ-ն փոխել է ընտրելու իրավունքն իրացնելու համար ՀՀ-ում փաստացի բնակվելու ժամկետի իր առաջարկը:🔸 Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք ունենան այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ արտահերթ ընտրության դեպքում՝ նախորդող 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 2 տարվա ընթացում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի:
  • armVote by Infocom

    1 июл., 06:18

    ՔՊ նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին:
  • armVote by Infocom

    30 июн., 19:05

    ❗️ «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից մեկը հայտնաբերվել է և կալանավորվել, 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։📌 Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հայտնաբերվածը Վահե Թավաքալյանն է։
  • armVote by Infocom

    30 июн., 06:26

    переслано из @infocomm

    🎞 Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։⚖️ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ:[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота