gram news
Аватар канала ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

@arqaner

ПроектыHY

25подписчиков

Открыть канал

Последние посты

  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    2 мая, 16:53

    ՍԿԻԶԲԸ📍Անտիոք Լևոնը հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ։Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Լևոնին աջակցում էին Անտիոքի հայությունը, կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուընկալ օրդենի ասպետները։Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    2 мая, 16:49изменён

    ԼԵՒՈՆ Բ ՌՈՒԲԻՆՅԱՆ Հայոց թագավոր 1198 թ․ հունվարի 6-ից։ Ռուբինյանների արքայատոհմից։ Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին։🟠ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 2․05․1150Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքայակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։1187 թ․ մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187 թվականին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին։Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ-Դինը, որի
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    6 мар., 16:31

    ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏ 1208-1276ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 6․03․1246 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի ամենափառաբանված գունդստաբլն է՝ պատմիչ, իրավագետ և բանաստեղծ։ Սմբատ Սպարապետը Կոստանդին պայլի ավագ որդին է, Հեթում Ա (1226-1270 թթ.) արքայի ավագ եղբայրը։Պատմական ասպարեզ է ելել Լևոն Բ արքայի (1187-1219 թթ.) կառավարման վերջին շրջանում, իսկ եղբոր՝ Հեթում Ա-ի գահ բարձրանալուց հետո ստանձնել է սպարապետի պաշտոնը՝ վարելով այն կես դար շարունակ։ Սմբատ Սպարապետի նախնիները Կիլիկիա են տեղափոխվել 11-րդ դարում Մեծ Հայքից, հաստատվել Լամբրոնում, ապա իրենց իշխանությունը տարածել Կիլիկիայի որոշ բերդերի վրա՝ հիմք դնելով Հեթումյանների իշխանությունը։🔘Սմբատ Սպարապետը որպես զորավար Բազում հաղթական մարտեր է վարել՝ առաջնորդելով հայոց բանակը (Ռումի սուլթանության զորքերի դեմ՝ 1246 թ. Տարսոն քաղաքի մոտ, 1259 թ. Առակլի քաղաքի մոտ)։ Սմբատ Սպարապետի վարած մարտերից վերջինը տեղի է ունենում 1276 թ., երբ
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    23 февр., 14:54

    ԼևՈՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻշխել է 1187-ից 1198 թվականներին որպես իշխան, իսկ 1198-ից 1219 թվականներին էլ՝ որպես արքա: Ստեփանեի որդին: Հաջորդել է իր եղբայր Ռուբենին: Ծնվել է 1150 թ-ին: Մասնակցել է հոր և եղբոր ձեռնարկումներին: Ռուբենի վանք հեռանալուց հետո 1187 թ-ի մայիսին Սիսի մոտ գտնվող Ռավին դաշտում ծանր պարտության է մատնել Ռուստամի գլխավորած Իկոնիայի սուլթանության 10000 հոգանոց բանակին, ընդ որում Ռուստամին անձամբ հաղթել և սպանել է նիզակամարտում: Նույն 1187 թ-ի նոյեմբերին Հառնի ամրոցի ճակատամարտում ջախջախել է նաև Էյուբյանների սլութանության բանակին:1188 թ-ի ամռանը Լևոնի զորքերը Իկոնիայի սուլթանության կայազորից պաշարեցին Պռականա ամրոցը, սակայն անհաջողության մատնվեցին: Արդյունքում ամրոցը գրավվեց միայն այն բանից հետո, երբ իր հիմնական ուժերով հարձակման անցավ Ռուբինյաց իշխանը, ընդ որում թշնամու կայազորը ջախջախվեց բաց ճակատամարտում, իսկ վերջինիս հրամանատար Թիպիլին էլ մենամարտում հաղթեց և սպանեց Լևոնը:
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    22 февр., 07:29изменён

    Կիլիկիայի հայոց իշխան Ռուբեն Առաջին։Հայոց իշխանը 1080թ․-ին ապստամբեց Բյուզանդիայի դեմ՝ Լեռնային Կիլիկիայում գրավելով մի քանի բերդեր հիմնեց մի նոր իշխանություն, որը հետագայում իր անունով կոչվեց Ռուբինյան։ Ռուբեն իշխանի մասին այդքան շատ տեղեկություն գիտականորեն ապացուցված չի, թե որ իշխանական տան ներկայացուցիչ է, ենթադրություններ կան , որ ազգակից է Արծրունիներին կամ Բագրատունիներին։ Ըստ , որոշ պատմիչների եղել է Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ 2-րդի թիկնապահը։ Ռուբենը Լեռնային Կիլիկիայում տիրելով Կոռոմոզոլ բերդին դուրս եկավ Բյուզանդական կայսրության դեմ, իր կառավարման ընթացքում նաև ընդհարվեց սելջուկների դեմ։ Նա արեց անհավանականը օտար երկրում նոր հայրենիք կերտեց, նոր պետություն, որը շուրջ 300 տարի մեծ դերակատարություն ունեցավ ոչ միայն Արեւելքում, այլեւ՝ համաշխարհային պատմության մեջ: Ռուբենի իշխանությունը ժառանգական էր, և իրեն հաջորդեց որդին Կոստանդինը (1095-1100 թթ )։
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    15 февр., 11:32

    Կիլիկյան Հայաստանի թագավոր, Հեթումյանների թագավորական հարստության հիմնադիր Հեթում Ա-ի ստորագրությունը («ո-մ թագաւոր Հայոց․․․ ՀԵԹ», կառավարել է 1226-1269 թթ․) Մարկո Պոլոյի ճամփորդությունների գրքից։ Մարկո Պոլոյի աշխատությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում նաև Կիլիկյան Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ։
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    14 февр., 06:54изменён

    ԼևՈՆ Ա 11-րդ դար - 14․2․1140 Լևոն ՌուբինյանԾՆՆԴՅԱՆ ՕՐ 14․02․ ? Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան (1129-1137)։ Կոստանդին Ա -ի որդին, Ռուբինյանների իշխանական տոհմից։🟠Կենսագրությունը 1129 թվականին Թորոս Ա-ի և նրա մանկահասակ որդու՝ Կոստանդինի մահից հետո Կիլիկիայի իշխանական տան կառավարումը անցնում է Լևոն Ա-ին։ Լևոն Ա-ն ըստ Դեաբոլյան պայմանագրի տիրում էր Լեռնային Կիլիկիայի որոշ շրջանների և համարվում էր Բյուզանդական կայսրության ստորական։ 1129 թվականից հետո Ռուբինյան իշխանապետությունը պայքար է սկսում Դաշտային Կիլիկիայի համար և ձեռք բերում ազդեցիկ թշնամիներ՝ Բյուզանդական կայսրությունը, Դանիշմանյան ամիրությունը, Անտիոքի լատին իշխանապետությունը։Միքայել Ասորու և Վիլհելմ Սուրացու հաղորդմամբ Թորոս Ա-ի մահից հետո Դաշտային Կիլիկիայի համար մղվող պայքարում հիշատակվում էր Բոհեմունդ Բ Անտիոքացին, ով Կիլիկիայում հետապնդում էր Հալեպի տեր Ռիդվանին։ Այս ժամանակ Բոհեմունդը
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    8 февр., 10:10

    Լևոն Ռուբինյան: Իշխել է 1129-ից 1137 թվականներին: Թորոսի եղբայրը, մասնակցել է վերջինիս ձեռնարկումներին:1129 թ-ին գահընկեց արեց Կոստանդինին, դարձավ իշխան և ասպատակեց Դանիշմանյանների էմիրության տարածքը: 1131 թ-ին հարավից Ռուբինյանների իշխանության տարածք մտավ Անտիոքի դքսության, իսկ հյուսիսից էլ՝ Դանիշմանյանների էմիրության բանակը, սակայն, Լևոնը հասավ նրան, որ Անարզաբայի մոտ հասած թշամու բանակները ընդհարվեցին: Խաչակիրները ջախջախիչ պարտություն կրեցին, սակայն հետ քաշվեցին նաև Դանիշմանյանները: 1131 թ-ի փետրվարի վերջին Լևոնը Բյուզանդական կայսրության բանակից գրավեց Մամեստիան: 1132 թ-ի գարնանը Դանիշմանյանները ասպատակեցին Կիլիկիայի հյուսիսը: Լևոնը պարտավորվեց հարկ վճարել, սակայն որևէ պարտավորություն չկատարեց: 1133 թ-ի մարտին Ռուբինյաց իշխանը կայսրության բանակից գրավեց Ադանան և Տարսոնը: 1135 թ-ի գարնանը Լևոնը Սարվանդիքարի մոտ հաղթեց Անտիոքի դքսության բանակին և մտավ ամրոց, սակայն շուտով
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    6 февр., 08:32

    ԼևՈՆ Գ 1236-1289 Լևոն Ռուբինյան⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 6․02․1289 Կիլիկիայի հայոց թագավոր 1269-1289թթ․ Հաջորդող-Հեթում Բ Ուղեկից - Կեռան Տոհմը - Հեթումյաններ Հայրը - Հեթում Ա Մայրը - Զապել Ա Ռուբենյան Երեխաները -Թորոս Գ, Սմբատ Ա Հեթումյան, Կոստանդին Բ, Հեթում Բ, Օշին Ա, Զաբել II, Ռիթա, Ֆիմի Հեթումյան և Ալինախ ՀեթումյանՀեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը։Ծնվել է1289թ հունավրի 24-ին Կիլիկյանի Սիս քաղաքում 1256 թ.–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 🟠Ընտանիքը Կինը՝ Կեռան Հեթումյան երեխաներ՝➡️ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    2 февр., 21:57изменён

    ԱՇՈՏ Ա ՄԵԾ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ 820-890ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 2․02․1820 , ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ, ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ԱՐՔԱ (884-891)ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ, ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ԱՐՔԱ (884-891)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։ Աշոտ Ա Մեծ Հայ իշխանների և բարձրադաս հոգևորականների համատեղ խորհրդում 869թ. Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր: Բացահայտելով իր և հայ մեծամեծ իշխանների դեմ արաբ ոստիկան Ահմադի գլխավորությամբ նախապատրաստած դավադրությունը՝ 875 թ. Աշոտ Բագրատունին ձերբակալեց ոստիկանին, զինաթափեց արաբական զորքր և ծանակելով արտաքսեց երկրից: Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնած Հայաստանը
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    24 янв., 08:15

    ԼևՈՆ Գ 1236-1289 Լևոն ՌուբինյանԿիլիկիայի հայոց թագավոր 1269-1289թթ․ Հաջորդող-Հեթում Բ Ուղեկից - Կեռան Տոհմը - Հեթումյաններ Հայրը - Հեթում Ա Մայրը - Զապել Ա Ռուբենյան Երեխաները -Թորոս Գ, Սմբատ Ա Հեթումյան, Կոստանդին Բ, Հեթում Բ, Օշին Ա, Զաբել II, Ռիթա, Ֆիմի Հեթումյան և Ալինախ ՀեթումյանՀեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը։Ծնվել է1289թ հունավրի 24-ին Կիլիկյանի Սիս քաղաքում 1256 թ.–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262 թ.–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։ Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Սև լեռների շրջանում մղած մարտում արքայազն Լևոն գերվեց և բանտարկվեց, իսկ նրա եղբայր Թորոսը սպանվեց։ Հեթում Ա որոշ զիջումներից ազատեց Լևոնին։ Տարսոն քաղաքում նա օծվեց թագավոր, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։Լևոնի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    10 янв., 12:45

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉՄՇԿԻԿ 925-976 Ιωάννης «Τσιμισκής» ΚουρκούαςՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 10․01․976 Հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (969-976), Կուրկուասների հայկական ազնվական ընտանիքից։🟠Կենսագրությունը Ըստ Մաթևոս Ուռհայեցու տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում։ Ժամանակակից աղբյուները նկարագրում են նրան որպես կարճահասակ, բայց գեղեցիկ և շիկամազ տղամարդ։ Բարեպաշտ և ձեռնառատ մարդու համբավ ուներ։949 թ․մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969 թ․կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971 թ․ պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի հյուսիսարևելյան մասը կցել կայսրությանը։ 972 թ․, դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    10 янв., 09:00

    ՕՇԻՆ Ա ՀԵԹՈՒՄՅԱՆ 1283-1320ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 10․01․1283 Կիլիկիայի Հայկական Թագավորության թագավոր Իշխանությունը 1308-1320Հեթում Բ–ի եղբայրը։ Հաջորդել է Լևոն Դ–ին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։ Մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։ Օշին Ա -ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։ Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամատարությամբ, թշնամուն դուրս են մղել զգալի կորուստների գնով։ Հանկարծամահ եղած Օշին Ա–ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե։
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    6 янв., 10:03

    ԼևՈՆ Բ ՌՈՒԲԻՆՅԱՆ 1150-12191198թ․ այս օրը հունվարի 6-ին Սիսում Լևոն Բ օծվեց Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայոց թագավոր։1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թ․հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թ․իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին։1210 թ․ ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թ․ իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թ․ Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    29 нояб. 2025 г., 14:29

    ԼԵՎՈՆ Զ ԼՈՒՍԻՆՅԱՆ 1342-1393⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 29․11․1393🗽 Կիլիկիայի հայկական թագավորության արքա Լուսինյանների արքայատոհմից։ Թագադրվել է 1374 թ․սեպտեմբերի 14-ին դաշտային Կիլիկիայում՝ քաղաքամայր Սիսի Սուրբ Սոֆիայի տաճարում և գահակալել մինչև 1375 թ․ ապրիլի 13-ը՝ Սիսի անկումը։ Ընդունված է Լևոն Զ-ին համարել հայոց վերջին թագավոր, որի գահազրկմամբ անկում է ապրել Կիլիկյան Հայաստանը և տևական ժամանակ նաև հայկական անկախ պետականությունը։Լևոնը ծնվել է գունդստաբլ Ջիվան Լուսինյանի և Սուլթան անունով հայուհու ընտանիքում։ 1344 թ․, Կոստանդին Դ արքայի նախաձեռնությամբ ունիթորների նկատմամբ ընթացող բիրտ հալածանքների պատճառով, նրա մայրը որդիների հետ ապաստանել է Կիպրոսի թագավորությունում։ 1374 թ․՝ Կոստանդին Ե-ի սպանությունից հետո, Հռոմի պապ Ուրբանոս V-ի օժանդակությամբ և կաթողիկոս Կոնստանդին Ե Սսեցու համաձայնությամբ Լևոնը հրավիրվել է Կիլիկիա՝
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    15 нояб. 2025 г., 10:32

    1256 թ. նոյեմբերի 15-ին, Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում, մեծ հանդիսավորությամբ, Հայոց Հեթում Ա թագավորը առաջին կարգի աստիճանով ասպետակարգեց իր 20–ամյա որդուն՝ Լևոն արքայազնին ապագա Լևոն Բ թագավորին:📜«Ի սոյն ամի (1256 թվականին) կամեցաւ թագաւորն Հեթում ձիաւորեցուցանել զանդրանիկ որդին իւր Լեւոն։ Եւ եկն ի մայրաքաղաքն Մսիս եւ առաքեաց յԱնտիոք եւ կոչեաց զփեսայն իւր զՊեմունտ բրինծն Անտիոքայ եւ կոմսն Տրապօլսոյ գալ առ ինքն հանդերձ կենակցաւն իւրով։ Եւ նոյն օրինակաւ յղեաց եւ առ Ճուլիան տէրն Սայիտոյ գալ հանդերձ կենակցաւն իւրով. նա եւ զգունթէս Ճաֆուն, եւ զամենայն բարեկամս իւր մեծարեաց գալ յայսկոյս։ Որ եւ ի վանօրէից զամենայն դասս եկեղեցականացն ժողովեաց յառաջիկայ ուրախութեան գործն։ Եւ ձիաւորեցուցին զնա ի թուականին ՉԵ (Հայոց թվականության 705 թ., 1256 թ.)) յամսեանն նոյեմբերի ԺԵ օրն, եւ ուրախացաւ թագաւորն ուրախութիւն մեծ հանդերձ հարբն իւրով եւ ամենայն զարմիւքն եւ ժողովովն որ եկեալ էին»։ - Սմբատ
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    23 окт. 2025 г., 13:42

    ՄԱՐԶՊԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՄայրաքաղաք- Դվին Մակերես -մոտ 145.000 քառ. կմ Բնակչություն - 3.000.000Լեզու Հայերեն Ազգություն Հայեր Կրոն - ՔրիստոնեությունՊետական կարգ - Մարզպանություն Դինաստիա Մամիկոնյաններ🟣Պատմությունը - Վարդանանց պատերազմ -450-451 - Վահանանց պատերազմ- 481-484 - Կարմիր Վարդանի ապստամբություն -571-572 - Հայաստանի երկրորդ բաժանումՀայկական մարզպանություն, վարչական միավոր Սասանյան Պարսկաստանի կազմում (428-642)։ Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք, հաճախ նաև Արցախ աշխարհները։
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    20 окт. 2025 г., 07:52

    ԱՐՏԱՇԵՍ Դ 404-430Իշխանություն -422–428 Երկիր - Սասանյան Պարսկաստան Նախորդ - Վռամշապուհ Հաջորդող -չկա Տոհմ -Արշակունի Հայր - ՎռամշապուհՀայոց թագավոր 422-428 թվականներին։ Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը։ Վռամշապուհ թագավորի որդին։Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Դ-ին։ Սակայն Վռամ Ե կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Մեծ Հայքը կցել Պարսկաստանին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ Բյուզանդիայի։Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Դ լինելով «անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի», հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    19 окт. 2025 г., 07:45

    ՇԱՊՈՒՀ ՊԱՐՍԻԿ ծնվ անհայտ- 420Ծննդավայր -Պարսք, Աքեմենյան պետություն Մահացել է 420 Մահվան վայր -Տիզբոն, Ասորեստանի սատրապություն Քաղաքացիություն - Սասանյան Պարսկաստան Կրոն -Զրադաշտականություն Մասնագիտություն -գերիշխան և միապետ Ծնողները -հայր՝ Հազկերտ Ա, մայր՝ Շուշանդուխտ Զբաղեցրած պաշտոններ Սասանյան կայսրության թագավոր և Հայոց շահնշահՇապուհ Պարսիկ -Մեծ Հայքի պարսկական հատվածի դրածո արքա Սասանյան արքայատոհմից 416-420 թթ.։ Պարսից Սասանյան արքա Հազկերտ I-ը 416 թ. հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա։ Ըստ Մովսես Խորենացու հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին։419 թ. Իրանում սկսվում են ներքին խժդժումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու, որտեղ էլ և հոր հետ սպանվում է։ Հայաստանում սկսվում է ազատագրական պայքար Ներսես Ճիճրակեցու գլխավորությամբ, ինչպես նաև վերսկսվում են բյուզանդա-պարսկական պատերազմները։
  • ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐ

    18 окт. 2025 г., 07:37

    ՎՌԱՄՇԱՊՈՒՀ 4-րդ դար -414⚜️ Մեծ Հայքի Արքա Իշխանությունը -393-414 Հայր - Վարազդատ Զավակներ - Արտաշես Դ Տոհմ ը- Արշակունի Հայր - Վարազդատ Վախճանի վայր -ՎաղարշապատՎռամշապուհ Արշակունի (նաև՝ Վաղարշ Արշակունի[1][2]), Մեծ Հայքի արքա (393-414), Մեծ Հայքի արքաներ՝ Վարազդատի (374-378) որդին, Խոսրով Դ-ի (387-393) եղբայրը և Արտաշես Դ-ի (422-428) հայրը, Արշակունիների արքայական հարստությունից🟠Կենսագրություն Վռամշապուհ արքայի ծննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Վարազդատ արքայի ընտանիքում։ Նրա իսկական անունը Վաղարշ է։ 388 թ․ Պարսից արքա Վռամ Դ-ն Վաղարշի ավագ եղբորը՝ Խոսրով Դ-ին զրկում է թագավորական գահից և բանտարկում Անհուշ բերդում։ Ապա թագավորական կարգը չցանկանալով խախտել, Մեծ Հայքի արքա է կարգում Վաղարշին, և նրա պահլավական անունը փոխելով, իր և իր հոր անուններով Վռամշապուհ կոչում։ Նաև հիշվում է՝ Ստահրաշապուհ անունով։![🟠Գահակալութ
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота