Последние посты

Արցախի թեմ
2 сент., 10:34
ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ«Զօրացարո՛ւք ի Տէր եւ ի կարողութիւն զօրութեան նորա» (Եփես. 6:10)Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, աղոթքով, հիշողությամբ և հույսով ոգեկոչում ենք Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարեդարձը։Թեև մեր ժողովուրդը զրկվել է իր դարավոր բնօրրանից, Արցախն ապրում է մեր սրտերում, աղոթքներում և հավատքի մեջ։Քրիստոսի Հարությունը մեզ հիշեցնում է՝ խաչելությանը միշտ հաջորդում է հարությունը։ Թող Աստված զորացնի մեր ժողովրդին, մխիթարի վշտացյալներին և խաղաղություն պարգևի մեր հայրենիքին։🙏 Օրհնությամբ՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան📖 Ամբողջական նյութը՝ artsakhdiocese.am
Արցախի թեմ
20 авг., 18:36
🌿 «Լույս Արցախի մանուկներին» կիրակնօրյա խմբակՍիրելի՛ արցախցիներ, 8-15 տարեկան երեխաների համար մեկնարկում է անվճար կիրակնօրյա խմբակ, որտեղ նրանք կշփվեն, կսովորեն քրիստոնեական արժեքներ, կզբաղվեն նկարչությամբ, կավագործությամբ և ձեռքի աշխատանքներով՝ պահպանելով նաև արցախյան բարբառը։📍 Ք. Երևան, Բաղրամյան 59գ ⚠️ Տեղերը սահմանափակ են։📖 Ամբողջական տեղեկությունը և գրանցման մանրամասները՝ 👉 Կարդալ ամբողջ նյութը կայքում
Արցախի թեմ
26 мая, 11:54
✨ ԱՎԱՐՏՎԵՑ «ԴՐԱԽՏԻ ԸՆՏԱՆԻՔ» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸԱրցախցի հինգ երիտասարդ ընտանիքներ մասնակցեցին «Դրախտի ընտանիք» ծրագրին՝ ձեռք բերելով հոգևոր-հոգեբանական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ծրագրի ավարտը նշանավորվեց ուխտագնացությամբ դեպի Հարթագյուղի (Ղալթախչի) Սուրբ Հովհաննես մատուռ։📖 Ավելի մանրամասն՝ կայքէջում․ Արցախի թեմ — «Դրախտի ընտանիք» ծրագրի հերթական փուլը ↗
Արցախի թեմ
2 мая, 17:41
«Արցախյան հրաշապատումներ» գրքույկում ամփոփված են Արցախի սրբավայրերի, եկեղեցիների և անհատների շուրջ ձևավորված հրաշքները, որոնք տեղի են ունեցել հենց մեր օրերում, ինչպես նաև մեր սրբավայրերի պատմությունները․․․ Ամբողջական նյութը ⤵️ՀԱՍԵ Արցախի թեմ«Արցախյան հրաշապատումներ»․ հավատի և հրաշքների վկայություններ«Արցախյան հրաշապատումներ»․ հավատի զորության և հրաշքների կենդանի վկայություններ
Արցախի թեմ
23 апр., 10:51
ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԵՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ⤵️ՀԱՍԵ Արցախի թեմՍուրբ Աստվածածնի եկեղեցու ավերումը՝ ցավալի ազդակ Արցախից | ՀԱՍԵ Արցախի թեմԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԵՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արցախի թեմ
12 апр., 06:40
ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԵՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ⤵️ՀԱՍԵ Արցախի թեմՍուրբ Հակոբ եկեղեցին հիմնահատակ ավերվել էԱդրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտ քաղաքում 2007 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին հիմնահատակ ավերվել է:
Արցախի թեմ
4 апр., 11:16
Հարությունը ոչ թե անցյալի հիշողություն է, այլ ներկայի կենդանի իրողություն, որ ամեն ժամ վերանորոգում է հոգու ծաղկումը մեր մեջ․․․Սիրելի՛ հավատավոր զավակներ.Կրկին հնչում է Հիսուս Քրիստոսի Հարության փառավոր ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Ամեն տարի, Սուրբ Զատիկի լուսաշող առավոտը, այս ձայնը նոր ուժով է հայտնվում մեր կյանքում, որովհետև Հարությունը ոչ թե անցյալի հիշողություն է, այլ ներկայի կենդանի իրողություն, որ ամեն ժամ վերանորոգում է հոգու ծաղկումը մեր մեջ։Անցնող մի քանի տարիներին մեր ժողովուրդը շարունակաբար ծանր խաչ է կրում։ Արցախահայությունը, հեռու իր հայրական տներից, ապրում է կարոտի ու անորոշության ամենօրյա ցավը, իսկ հայ գերիները, ում ձայնը դեռ չի հասնում մեզ, Հարության այս տոնն ընդունում են բանտային խցերի ծանր լռության մեջ։ Ցավն ու կսկիծը դեռ չեն հեռացել՝ ոչ երեկ, ոչ այսօր։Հենց ցավի այս խորքում է, որ Ավետարանի ձայնն ամենաուժեղ կերպով է հնչում. «Ձեր ուրախությունը ոչ ոքՀԱՍԵ Արցախի թեմՍուրբ Զատիկ, 2026Սուրբ Զատիկ, 2026 | Քրիստոս յարեաւ ի մեռելոց | Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի | Մեզ եւ ձեզ մեծ աւետիս
Արցախի թեմ
30 мар., 16:57
Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնը դարձել է ոչ միայն հոգևոր և հոգեբանական աջակցության, այլև արցախյան մշակույթի պահպանման կարևոր վայր։«Արցախի բալիկներ» վերածնված մանկապատանեկան համույթն այստեղ է անցկացնում իր պարապմունքները՝ օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։Համույթը, որը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ, շարունակում է արցախյան ազգագրական գոհարների ներկայացումը հանդիսատեսին։Ամբողջական նյութը ⤵️ՀԱՍԵ Արցախի թեմ«Արցախի բալիկներ» համույթ. արցախյան մշակույթը կենդանի է | ՀԱՍԵ Արցախի թեմ«Արցախի բալիկներ». արցախյան մշակույթը կենդանի է նոր սերնդի մեջ
Արցախի թեմ
21 мар., 18:01
«Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագիրը գործում է նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ հովանավորությամբ «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» և օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ⤵️ՀԱՍԵ Արցախի թեմՄիացեք Արցախի մանուկներինՀադրութի մանկապատանեկան կենտրոնում գործում է «Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագիրը
Արցախի թեմ
16 мар., 17:00
Մարտի 30-ին Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոնի բեմում «Արցախի բալիկներ» համույթը կներկայացնի «Ձոն Արցախին» խորագիրը կրող համերգային ծրագիրը։«Արցախի բալիկներ» համույթը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ։ Համույթն իր պարապմունքներն անցկացնում է Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում՝ օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։Ամբողջական նյութը ⤵️ՀԱՍԵ Արցախի թեմԵրևանում կրկին կայանալու է «Արցախի բալիկներ» վերածնված համույթի համերգը | ՀԱՍԵ Արցախի թեմ«Արցախի բալիկներ» վերածնված մանկապատանեկան համույթը շարունակում է արցախյան ազգագրական գոհարների ներկայացումը հանդիսատեսին։ Մարտի 30-ին Հովհաննես Թումանյանի
Արցախի թեմ
8 мар., 17:00
«Դրախտի ընտանիք» ծրագրի 3-րդ փուլը սկսել է իր աշխատանքները՝ շարունակելով նոր հնարավորություններ բացել արցախցի նորապսակ զույգերի համար։Այս փուլում շահառուները մասնակցում են վարսավիրության մասնագիտական դասընթացի… «Դրախտի ընտանիք» ծրագիրն իրականացվում է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ՝ «ԱՄՍԱՐ» ՀԿ-ի կողմից, գերմանական «Brot für die Welt» կազմակերպության օժանդակությամբ:➡️ Ամբողջական նյութը
Արցախի թեմ
27 февр., 16:58
Մոսկվայում, «Դիալոգ» մատենաշարի շրջանակներում, «Կնիժնի միր» հրատարակչությունում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Պատերազմի արգանդում» վիպակների և պատմվածքների ժողովածուն, որը հայտնի ստեփանակերտցի գրող-լրագրողի՝ միջազգային մրցույթների դափնեկրի, 13-րդ գիրքն է․․․ ➡️ Ամբողջական նյութը
Արցախի թեմ
6 февр., 17:27
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.⤵️ՀԱՍԵ Արցախի թեմԱրցախի թեմի առաջնորդի նամակը ԱՄՆ փոխնախագահին | ՀԱՍԵ Արցախի թեմԱրցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին:
Արցախի թեմ
31 дек. 2025 г., 19:58
Սիրելի՛ հավատավոր զավակներ ի Քրիստոս,2025 թվականը, մոտենալով ավարտին, մեր առջև է բացում Ամանորի կարևոր ու մաքրագործող մի խորհուրդ, երբ նրան նայում ենք հոգևոր կյանքի տեսանկյունից։ Այն մեզ հրավիրում է ոչ թե ուղղակի թերթելու օրացույցի հերթական էջը, այլ հայելու մեր ներսը՝ ազնվորեն նայելով մեր սրտերին ու հոգիներին։ Այդ օրը մեզ մաքրվելու է մղում, մաքրվելու հոգին ու մարմինը տանջող մեղքերից, կյանքի խոտոր ուղիներից ու սովորույթներից ...Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Առաջնորդ Արցախի թեմիԱմբողջական խոսքը⤵️
Արցախի թեմ
29 нояб. 2025 г., 15:31
Թող կատաղի հարձակումը մեզ վրա վարանումի առիթ չդառնա. վարչապետի կոչին միացած եպիսկոպոսների հայտարարությունը․․․ ➡️ Ամբողջական նյութըՀԱՍԵ Արցախի թեմԹող կատաղի հարձակումը մեզ վրա վարանումի առիթ չդառնա. վարչապետի կոչին միացած եպիսկոպոսների հայտարարությունը | ՀԱՍԵ Արցախի թեմ
Արցախի թեմ
29 нояб. 2025 г., 15:29
➡️ Վրթանես եպս. Աբրահամյանի պարզաբանումը նոյեմբերի 28-ի հանդիպման վերաբերյալ
Արցախի թեմ
24 нояб. 2025 г., 07:40изменён
Սիրելի արցախցիներ, Նոյեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, հյուրընկալելու ենք «Դանիական-հայկական առաքելության» գործադիր տնօրեն, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս պարոն Արշավիր Գաբուճյանին:Հանդիպման թեմա՝ Հող և մարդ Հասցե՝ Բաղրամյան 59գՍիրով սպասում ենք բոլորին: ✔️ Մասնակցությունը խնդրում ենք հաստատել՝ գրանցվելով ➡️ https://forms.gle/VwdwG7ea8XZPt8H46
Արցախի թեմ
22 нояб. 2025 г., 18:07
2023թ․ սեպտեմբերի վերջին եղավ ողբերգականը՝ հայաթափվեց Արցախը, և թվում էր՝ այլևս չեն գործելու երկրամասի հարուստ ավանդույթ ունեցող մշակութային կառույցները։ Բայց կային նվիրյալներ, ովքեր, չնայած դժվարություններին, խոչընդոտներին, հայրենիքի կորստի ցավին, փորձում էին արդեն Երևանում շարունակել գործունեությունը։ Ու այս նվիրյալներին եղան աջակիցներ, որոնցից է Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)՝ հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանի գլխավորությամբ․․․➡️ Ամբողջական նյութը ⬅️
Արցախի թեմ
21 нояб. 2025 г., 15:13
«Դրախտի ընտանիք» ծրագրի երկրորդ խմբի դասընթացները հաջողությամբ ավարտվեցին՝ ապահովելով համապարփակ աջակցություն Արցախից տեղահանված նորապսակ զույգերին ։ ➡️Ամբողջական նյութը⬅️
Արցախի թեմ
17 нояб. 2025 г., 16:43
Բովուրխանի վանքԲովուրխանի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Կառուցվել է 17-րդ դարում, պատմական Արցախի Վարանդա գավառում: Վանական համալիրը Վարանդայի մելիքների ամառային նստավայրն էր: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից:⤵️ՀԱՍԵ Արցախի թեմԲովուրխանի վանքըԲովուրխանի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Կառուցվել է 17-րդ դարում, պատմական Արցախի Վարանդա գավառում:
Бот обратной связи для своего канала — бесплатно
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →