Последние посты

Artsakh TV
19 сент., 14:30
Սեպտեմբերի 19. փշրված երազանքների օրՍարգսյանների ընտանիքում սեպտեմբերի 19-ը տոնական օր էր՝ կրտսեր որդու՝ Ավետի ծննդյան օրը։ 2023-ին այդ օրը, տան սուղ պաշարներից, փոքրիկ սեղան էին բացել՝ նշելու Ավետի 9-ամյակը։ Հավաքվել էին միասին՝ ինչպես միշտ՝ սեղանի շուրջ, որտեղ ուրախությունն ավելի շատ էր, քան հնարավորությունները։ Բայց ճակատագիրը այլ որոշում ուներ։ Ավետի հայրը՝ Նարեկ Սարգսյանը, գնաց պատերազմ… ու չվերադարձավ։ Ռուզաննան երեք որդիների հետ ստիպված եղավ թողնել ոչ միայն իրենց տունը՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, այլև Նարեկի շիրիմը՝ Ստեփանակերտում։ Այսօր Սարգսյաններն ապրում են Հայաստանում՝ արդեն երեք տարի՝ հայացքները միշտ մի ուղղությամբ՝ դեպի Գանձասար…Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/_rCGJbA8lC4#ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
17 сент., 16:09
Անգամ ամենավիրավոր վիճակում Արցախն ուժ էր տալիս ինձ | Հայացքն Արցախին. Քրիստինե Վարդանյան«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։ Ծնվել է Երևանում։ Արցախը նրան ուժ, ինքնավստահություն, հաղթանակի ու պետականության զգացողություն է միշտ տվել։ Ստեփանակերտի, Շուշիի, Գանձասարի փողոցներով հպարտ էր քայլում, որովհետև հաղթանակի շունչն էր զգում։ Ցավով է նշում, որ 2020 թվականից հետո ծնվածները դեռևս չունեն այդ զգացողությունը։ Նա չի հուսալքվում, քանի որ հավատում է վերադարձին, հավատում, որ նորից կվերածնվի Արցախը։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/GLWM2SVL2co#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
15 сент., 14:59изменён
Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ մեկ հարթակումԱրցախի մասին տարիների ընթացքում ստեղծված պատմությունները մեկտեղվել են մեկ հարթակում։ Երևանում ներկայացվել է ոչ նյութական մշակութային ժառանգության հավաքագրման, պահպանման ու հանրայնացման նպատակով ստեղծված «Արցախյան մշակույթի թվային տուն» artsakhian.org հարթակը։ Այն ստեղծվել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։ Հարթակը հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել ու արժևորել անցյալի ժառանգությունը, այլև փոխանցել հաջորդ սերունդներին։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/TNZR-IHodQM#ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
12 сент., 11:21
Փոքրիկ Կարմենի մեծ երազանքը8-ամյա Կարմենը սեպտեմբերին առաջին դասարան պիտի գնար, սակայն ուսումնական տարին նրա համար դեռ չի սկսվել: Լուիզա Առստամյանը 6 երեխաների մայր է, երեքը՝ դպրոցահասակ են, սակայն նոր ուսումնական տարում դեռ դպրոց չեն հաճախում, գրենական պիտույքներն ու հագուստը բազմազավակ մայրը նախատեսում է ձեռք բերել այս ամսվա համար նախատեսված պետական աջակցությունը ստանալուց հետո: Իսկ այժմ տանտերն է պահանջում ազատել կացարանը, նոր բնակարան տեղափոխվելու համար 300.000 պիտի վճարի: Ամուսնալուծված է Լուիզան, երկու որդիներն ու անչափահաս դուստրը աշխատում են՝ մորը օգնելու համար, սակայն բազմազավակ ընտանիքի հոգսերն ու ծախսերը շատ են:Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/r46dimY-Lkk#ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
10 сент., 16:23
Ես իմ երեխային պսակելու եմ Ղազանչեցոցում | Հայացքն Արցախին. Արման Աբովյան«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանն է։ Ծնվել է Երևանում։ Արցախի հետ նրա կապը սկսվել է վաղ տարիքից. առաջին անգամ Արցախ է գնացել հայրիկի հետ։ Արցախի մասին անցյալով դժվարանում է խոսել, Արցախը նրա մեջ միշտ վեհության զգացում է արթնացրել։ Այդ հողի հետ կապն այնքան ամուր է, որ ցանկանում էր Շուշիում սեփական տունն ունենալ. հույսը չի կորցնում, հավատում է վերադարձին, հավատում Արցախի վերածծնդին։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/DHHDDdUDH-k#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
8 сент., 07:40
🎥 ԱՐՑԱԽԻ ՄԵԴԻԱՅԻ ՁԱՅՆԵՐԸՎավերագրական ֆիլմը ներկայացնում է Արցախի տեղեկատվական դաշտի երեք հենասյունների պատմությունն ու գործունեությունը հակամարտության պայմաններում:Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում:Հեղինակ Անի Մանգասարյան Ռեժիսոր Հրայր Ավետիսյան Օպերատոր Տիգրան Գասպարյան Անգլերեն թարգմանություն Անի ՄեժլումյանՖիլմի շնորհանդեսը կազմակերպում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը:🗓 Սեպտեմբերի 11-ին | ⏰ Ժամը՝ 19:00 📍 Կինոյի տուն, Մեծ սրահ (ք․ Երևան, Վարդանանց 18)⏱️ Տևողությունը՝ 1 ժամ
Artsakh TV
7 сент., 17:14
Զոհված զինծառայողի ընտանիքի նոր օջախը․ «Լորիկ» հիմնադրամի 15-րդ բնակարանը՝ Աբգարյանների ընտանիքին«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը բնակարան է ձեռք բերել 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված Աբգարյանների ընտանիքի համար։ Արմո Աբգարյանը՝ պայմանագրային զինծառայող, զոհվել է 2023 թվականի հունիսի 28-ին՝ Մարտունու և Մարտակերտի ուղղություններով տեղի ունեցած մարտերի ընթացքում։ Աբգարյանների բնակարանը «Լորիկ» հիմնադրամի կողմից ձեռք բերված 15-րդ բնակարանն է: Հիմնադրամը ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին՝ նպատակ ունենալով բռնի տեղահանված ընտանիքներին հնարավորություն տալ միասին ապրելու և պահպանելու իրենց համայնքային կապերը, բարբառն ու մշակույթը։ Բնակարանամուտը նշվել է սեպտեմբերի 3-ին՝ Արմոյի ծննդյան օրը։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/kl6uwG6ajBs#ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
4 сент., 16:02
Այդպիսի մութ երբևէ չեմ տեսել. քաղաքի մարդը չգիտի՝ դա ինչ է | Հայացքն Արցախին. Հայկ Պետրոսյան«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը արվեստագետ Հայկ Պետրոսյանն է։ Ծնվել է Երևանում։ Արցախի հետ նրա կապը սկսվել է 13 տարեկանում, երբ առաջին անգամ գնաց Արցախ: 2020-ի այցը, սակայն, պատերազմի օրերին էր. ոչ թե պարտքի զգացումն այս անգամ նրան Արցախ տարավ, այլ ավելի վեհ գաղափարով մտավ խրամատ, կանգնեց զինվորի կողքին։ Նրա խոսքով՝ Արցախը պարզապես մի վայր չէ. այն ապրած ժամանակ է, մարդկանց հիշողություն, հարազատ միջավայր և զգացողություն, որը շարունակում է մնալ իր մեջ։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/4kqHAbEXa_Q#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
2 сент., 15:09
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը՝ հիշողությամբ ու խոնարհումով1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ Արցախի իշխանության ներկայացուցիչները, հասարակական ու քաղաքական գործիչներն այսօր վաղ առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Օրվան նվիրված միջոցառումները շարունակվել են Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում։Ամբողջական տարբերակը՝
Artsakh TV
2 сент., 11:30
Արցախը մենք ենք, մեր ինքնությունըԱրցախի Հանրապետության հռչակումը մեր ինքնության, պայքարի, ազգային արժանապատվության վերականգնման ճանապարհի անխուսափելի հանգրվանն էր։ Հետագա տարիների ձեռքբերումներն ու արցախցիների արժանապատիվ կյանքը ազատ ու անկախ Արցախում դրա անմիջական արդյունքը։ 35 տարի անց սեպտեմբերի 2-ը հավաքական հիշողության, երազանքի, ազգային հպարտության, պատասխանատվության ու նորից արժանապատվության վերականգնման խորհրդանիշ է։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/Ct794IzbQCg#ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
1 сент., 12:44изменён
Արցախի վերջին առաջին զանգըՉնայած բոլոր դժվարություններին կապված ամիսներ տևած շրջափակման ու ծանր սոցիալական պայմանների հետ սննդի պակաս, վառելիքի, գազի բացակայություն, էլեկտրաէներգիայի սահմանափակ մատակարարում, 2023-2024թթ. ուսումնական տարին այնուամենայնիվ մեկնարկեց Արցախում։ Գրեթե երկու շաբաթ անց պիտի լիներ պատերազմ ու տեղահանություն։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/0xMK0y8qQ0U#ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
31 авг., 17:02
Սիրելի հայրենակիցներ,Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք, որով կվերահաստատենք մեր ինքնության իրավունքը։Առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա այց Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։Ժամը 16:00-ին Երևանում ԱՀ ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։ Հրավիրում ենք երեկոյին՝ միասին նշանավորելու պատմական տարեթիվը։
Artsakh TV
28 авг., 17:39
«Երազում եմ ունենալ հայրիկ, որ նա միշտ իմ կողքին լինի և ինձ հետ խաղա…». Նատալի ՎարդանյանՆատալի Վարդանյանը 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Էռնեստ Վարդանյանի դուստրն է: Նա պատմում է իր ընտանիքի, իր ցավի, երազանքների և «Հայորդի» ճամբարում անցկացրած օրերի մասին: Այս տարի «Հայորդի» բարեգործական հիմնադրամի կազմակերպած ճամբարը նվիրված է Նատալիի հայրիկի՝ փոխգնդապետ Էռնեստ Վարդանյանի հիշատակին:Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/Zla5f32i78I#ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
26 авг., 15:42
Արցախի Թումանյան փողոցն եմ ամենաշատը կարոտում, որտեղ ապրել եմ | Հայացքն Արցախին. Մանե Թանդիլյան«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է։ Ծնվել է Ալավերդի քաղաքում։ 2020-ից հետո, հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանում, նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի հարցերի նախարար։ Արցախցիների կամքի ու տոկունության մասին հիացմունքով է խոսում ու գտնում է, եթե արցախցին հնարավորություն ունենար մնալ Արցախում, անպայման կմնար։ Մանե Թանդիլյանի կարծիքով այն ինչ կատարվել է Արցախի հետ 2023-ին, բացառապես արտաքին քաղաքական որոշումների արդյունք էր։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/ie5-JGjDe2Q#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
24 авг., 16:07
«Պապաս ինձ համար միշտ եղել է այն մարդը, որին պիտի նմանվեմ». Ռուզաննա ԴոլուխանյանՌուզաննա Դոլուխանյանը 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Դոլուխանյանի դուստրն է: «Հայորդի» ճամբարում Ծովինար Բարխուդարյանի հետ զրույցում նա պատմել է հայրիկի զոհվելու, նրա թողած հիշողությունների և 2020 թվականից հետո իրենց ընտանիքի անցած ճանապարհի մասին:Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/qNpWo4uHA50#ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
21 авг., 16:22
Եթե արցախցին գնահատում է մեկին, ուրեմն այդ մեկն արժանի է | Հայացքն Արցախին. Արման Պետրոսյան«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը Ապրիլյանի, 44-օրյայի և 2023թ. սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների մասնակից Արման Պետրոսյանն է։ Ծնվել է Էջմիածնում։ Արցախի հետ նրա ծանոթությունը սկսվել է 18 տարեկանում, երբ զինվորագրվել է ու մեկնել Արցախ՝ ժամկետային զինվորական ծառայության։ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին վերջիններից է եղել, որ ստիպված էր լքել Արցախը։ Պարգևատրվել է ԱՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի կողմից Մարտական ծառայության մեդալով։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/GM8EMhDXZNU#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
19 авг., 16:54
Պետք է հավատաք ձեր երազանքին, ձեր ուժերին և սիրելի գործին...Մի քանի ամիս է ինչ Աբովյան քաղաքում գործում է «Արցախ» գեղեցկության սրահը։ Սրահի հիմնադիր Քրիստինա Հակոբյանը տեղահանությունից անմիջապես հետո է որոշել վերաբացել այն, բազմաթիվ կանայք են ցանկություն հայտնել միանալ թիմին, սովորել ու զբաղվածություն ունենալ։ Խոչընդոտները ևս քիչ չէին ճանապարհին, սակայն հավատն ու հաստատակամությունն են օգնել Քրիստինային հետ չկանգնել իր գաղափարից ու սկզբունքներից, աշխատել, ինքնակրթվել ու գտնել աջակիցներ։ Սկիզբը դրված է, իսկ հեռուն գնացող ծրագրերը հստակ են։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/QPxQOlGAv9Q#ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
17 авг., 17:37
9 խօխան Արցախումըն ծընվալ, մինը՝ Վանաձոր. խօխեքը շատ ինում չըն | Մեծ տուն՝ մեծ սեր«Մեծ Տուն՝ մեծ սեր» հաղորդաշարի հերթական դրվագը պատմում է Արցախից բռնի տեղահանված ևս մի ընտանիքի մասին։ Կարապետյանների ընտանիքում 10 երեխա է մեծանում՝ 7 տղա, 3 աղջիկ։ 10-րդ երեխան Կարապետյանների ընտանիքի նոր կյանքի խորհրդանիշն է դարձել՝ Վանաձորում է ծնվել։Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/3jX1WaLM_Y0#Մեծ_տուն_մեծ_սեր #ԱրցախTV #Արցախ
Artsakh TV
17 авг., 12:12
🎥 ԱՐՑԱԽԻ ՄԵԴԻԱՅԻ ՁԱՅՆԵՐԸՎավերագրական ֆիլմը ներկայացնում է Արցախի տեղեկատվական դաշտի երեք հենասյունների պատմությունն ու գործունեությունը հակամարտության պայմաններում:Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում:Հեղինակ Անի Մանգասարյան Ռեժիսոր Հրայր Ավետիսյան Օպերատոր Տիգրան Գասպարյան Անգլերեն թարգմանություն Անի ՄեժլումյանՖիլմի շնորհանդեսը կազմակերպում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը:🗓 Սեպտեմբերի 11-ին | ⏰ Ժամը՝ 19:00 📍 Կինոյի տուն, Մեծ սրահ (ք․ Երևան, Վարդանանց 18)⏱️ Տևողությունը՝ 1 ժամ
Artsakh TV
14 авг., 14:01
Ես խոխա չում պերալ գիշերօթիկի հետի…Հակոբջանյանների ընտանիքը տուն է փնտրում, 3 տղա և 3 աղջիկ է մեծանում տեղահանված ընտանիքում: 2023թ. հետո տարբեր բնակավայրերում են ապրել, հետո հաստատվել Մասիսում, սակայն այժմ նորից են տուն փնտրում՝ այս անգամ արդեն պետական բնակապահովման ծրագրի շրջանակում ձեռք բերված սերտիֆիկատի շրջանակում: Մասիսում կամ հարակից բնակավայրերում են փնտրում, չեն գտնում, հավելյալ գումար ներգրավել չեն կարող, երեխաները արդեն հարմարվել են միջավայրին, իսկ ծնողների առողջական խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն: Սուսաննան, սակայն, հույսը չի կորցնում, որ իրենց հավանած տունը սերտիֆիկատի արժեքով հնարավոր կլինի ձեռք բերել:Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/5wmn24yfB7A#ԱրցախTV #Արցախ
Бот обратной связи для своего канала — бесплатно
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →