gram news
Аватар канала Արցախ Միություն / Союз Арцах

Արցախ Միություն / Союз Арцах

@artsakhunion

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» (Արցախ Միությունը» հասարակական կազմակերպություն է՝ @ArtakBeglaryan-ի նախագահությամբ:

ПроектыHY

91подписчиков

Открыть канал

Последние посты

  • Արցախ Միություն / Союз Арцах

    14 сент., 06:23

    Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիքԱրցախ Միությունը կտրականապես դատապարտում է սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված շոու-այցը դեպի բռնազավթված Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։Սա ալիևյան ցեղասպանական ռեժիմի կողմից տարիներով շարունակվող համակարգված արշավի հերթական դրվագն է, որի նպատակն է միջազգային հանրության աչքին օրինականացնել Արցախի բռնազավթումն ու էթնիկ զտումը՝ դրանք ներկայացնելով որպես «վերածնունդ» և «զարգացում»։ Դիվանագետներին Ստեփանակերտում ներկայացված զբոսայգին կառուցվել է հայերի քանդված տների և հուշարձանների տեղում, որը ցեղասպանական և օկուպացիոն քաղաքականության շարունակականության հստակ ապացույց է:Այս համատեքստում Արցախ Միության նախագահ Արտակ
    Artsakh UnionԱրցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման…Արցախ Միությունը կտրականապես դատապարտում է սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային…
  • Արցախ Միություն / Союз Арцах

    19 авг., 09:56

    ☀️ Փախստականների Երևանի համայնքային խորհուրդը ամփոփեց մեկ տարվա աշխատանքըՕգոստոսի 14-ին Երևանում կայացավ Փախստականների Երևանի համայնքային խորհրդի առաջին տարվա ամփոփիչ նիստը, որի ընթացքում ներկայացվեց մեկ տարվա գործունեությունը։ Այս ընթացքում խորհուրդն անցկացրել է 11 նիստ, իրականացրել 3 համայնքային նախաձեռնություն, կազմակերպել դասընթացներ և 2 հանրային քննարկում՝ ավելի քան 120 մասնակցի ներգրավմամբ։ Խորհրդի անդամները Հայաստանի Հանրապետությունում տեղահանվածների սոցիալ-տնտեսական կարիքների վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ներկայացրել պետական և միջազգային կազմակերպություններին։📌 Ամփոփիչ նիստին անդամները խոսեցին խորհրդի աշխատանքում իրենց մասնակցության, ձեռք բերած փորձի, տարվա ընթացքում արձանագրված փոփոխությունների և Խորհրդի աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու հեռանկարների և մեխանիզմների մասին։Նիստի ավարտին Խորհրդի անդամները ստացել են մեկ տարվա անդամության հավաստագրեր։
  • Արցախ Միություն / Союз Арцах

    31 июл., 10:16

    Արցախ Միության պատվիրակությունը ԵԽ պատգամավոր Մարինա Մեզյուրին է ներկայացրել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջնահերթություններըՀուլիսի 15-ին Երևանում Արցախ Միության պատվիրակությունը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները:Դրանք ներառում են Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը և իրենց հայրենիքից բռնի վտարված շուրջ 150000 անձանց անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձի իրավունքի իրացումը:Հանդիպման արդյունքներով՝ տիկին Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային
  • Արցախ Միություն / Союз Арцах

    2 июл., 17:19

    Դիլիջանում կայացավ փախստականների Երևանի և Դիլիջանի համայնքային խորհուրդների համատեղ նիստըՀունիսի 27-ին Դիլիջանում կայացավ փախստականների Երևանի և Դիլիջանի համայնքային խորհուրդների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեցին տեղահանված անձանց առջև ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։Քննարկումների առանցքում էին բնակապահովման և քաղաքացիության հարցերը, զբաղվածության և կայուն եկամտի ապահովման հնարավորությունները, կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև համայնքային ինտեգրման ընթացքում առաջացող դժվարությունները։ Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին իրենց համայնքներում առկա իրավիճակը և առաջարկեցին հնարավոր լուծումներ։Նիստի ավարտին ամփոփվեցին բարձրացված հարցերն ու հավաքագրվեցին առաջարկություններ, որոնք կծառայեն որպես հիմք հետագա շահերի պաշտպանության աշխատանքների և պետական ու միջազգային գործընկերների հետ շարունակական երկխոսության
  • Արցախ Միություն / Союз Арцах

    22 июн., 15:56

    Դասընթացի մասնակցության հայտարարություն«Վերագործարկում․ միկրոհմտություններ տեղահանված կանանց համար» Արցախ Միությունը հրավիրում է տեղահանված կանանց մասնակցելու միկրոհմտությունների զարգացման դասընթացների։📌 Նախաձեռնության նպատակն է աջակցել տեղահանված կանանց՝ զարգացնելու ժամանակակից և կիրառելի հմտություններ, որոնք կհեշտացնեն աշխատանքի հնարավորությունների որոնումը, կօգնեն սովորել առկա կամ հեռավար աշխատանքի ընդունվելու հմտություններ:🔸️Ծրագրի շրջանակներում կստանաք գիտելիքներ և հմտություններ՝ CV-ի և LinkedIn էջի կազմման, հարցազրույցների մասնակցության, արդյունավետ հաղորդակցության, արհեստական բանականության գործիքների կիրառման և ազատ ձևաչափով աշխատանքի թեմաներով։🔸️ Դասընթացին մասնակցությունն անվճար է։ Մասնակցել կարող են 20 կանայք։ Առաջին դասընթացը տեղի է ունենալու 2026 թվականի հուլիսի 7-ին։🔸️ Մասնակցության համար հայտը լրացնել մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը հետևյալ հղումով՝ https://doc
    Google DocsՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄ․ ՄԻԿՐՈՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐՆախաձեռնության նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց՝ զարգացնելու ժամանակակից և կիրառելի հմտություններ, որոնք կհեշտացնեն աշխատանքի կամ ֆրիլանս գործունեության հնարավորությունների որոնումը, բացահայտել աշխատանքի կամ հեռավար եկամտի նոր հնարավորություններ:…
  • Արցախ Միություն / Союз Арцах

    22 июн., 15:56

  • Արցախ Միություն / Союз Арцах

    4 июн., 05:41

    Ինքնազբաղվածության հարցը և մշակութային իրավունքները օրակարգումՄայիսի 27-ին կայացել է Երևանում գործող փախստականների համայնքային խորհրդի 7-րդ նիստը։Նիստի ընթացքում քննարկվել են տեղահանվածների մշակութային իրավունքները՝ մասնավորապես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցերը, համապատասխան ազգային և միջազգային մեխանիզմները ու միջազգային նախադեպերը։ Զեկույցով հանդես է եկել Խորհրդի անդամ Հովիկ Ավանեսովը։Խորհուրդը քննարկել է նաև ՀՀ Կառավարության կողմից նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված ծրագիրը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների շրջանում ինքնազբաղվածության խթանմանը։ Խորհրդի համանախագահ Ջուլիետտա Ղարիբյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները, նպատակներն ու իրականացման մեխանիզմները։ Քննարկման արդյունքում Խորհուրդը ձևակերպել է մի շարք առաջարկություններ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման և շահառուների կարիքներին առավել
  • Արցախ Միություն / Союз Арцах

    24 мая, 11:00изменён

    Արդեն սիրված «ՄԵՆՔ ԿԱՆՔ» համերգային ծրագիրը կհյուրընկալվի Գյումրիում՝ մեկ հարթակում համախմբելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մշակութային համույթներին և հրավիրված խմբերի՝ ներկայացնելով ազգային երգը, պարը, երաժշտությունն ու մեր մշակութային ժառանգության կենդանի շունչը։Հնչելու են սիրված և ճանաչված կատարումներ, բեմում կտեսնեք ազգային պարեր, կենդանի երաժշտություն և այն մշակութային արժեքները, որոնք շարունակվում են ապրել ու փոխանցվել սերունդներին՝ անկախ բոլոր դժվարություններից։🎟️ Մուտքն ազատ է։ Սիրո՜վ սպասում ենք ձեզ։📍 Գյումրու Մարզամշակութային կենտրոն 🗓️ Մայիսի 31 🕕 18։00📌Ծրագիրն իրականացվում է Երևանի և Գյումրիի Փախստականների համայնքային խորհուրդների համատեղ նախաձեռնությամբ՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։
  • Արցախ Միություն / Союз Арцах

    3 мая, 17:35

  • Արցախ Միություն / Союз Арцах

    3 мая, 17:35

    📢 ՏԵ՛Ր ԿԱՆԳՆԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆԱրցախ Միությունը, որպես «Տեր կանգնենք ժողովրդավարությանը և իրավունքներին Հայաստանում» նախաձեռնության աջակից, դիմում է բոլորիդ։Վաղը՝ մայիսի 4-ին, Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Մինչ բարձրաստիճան հյուրերը քննարկում են քաղաքական օրակարգեր, մենք պետք է բարձրաձայնենք այն ճշմարտությունը, որը փորձում են քողարկել։Մեր պահանջներն են՝🔻Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանում և ոչնչացման դադարեցում։ 🔻Արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում։ 🔻Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակում։ 🔻Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանություն և քաղաքական հետապնդումների դադարեցում։Մենք պաշտոնական նամակներով արդեն դիմել ենք Եվրոպական կառույցների ղեկավարներին (Անտոնիու Կոշտա, Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Ռոբերտա Մեցոլա, Կայա Կալլաս)։
  • Արցախ Միություն / Союз Арцах

    2 мая, 07:45

    📌Արցախ Միությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևում Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումըԱրցախ Միությունը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և պատանդների ազատ արձակմանը (12-րդ և 13-րդ հոդվածներ):Մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները՝ 🔸«Վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ՝ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը»: 🔸«Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման
  • Արցախ Միություն / Союз Арцах

    29 апр., 12:52

    📢 Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին Ադրբեջանում բանտարկված յոթ հայ պատանդների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:👤 Յոթ պատանդները ▪️ Դավիթ Բաբայան (արտաքին գործերի նախկին նախարար) ▪️Դավիթ Իշխանյան (ԱՀ Ազգային ժողովի նախկին նախագահ) ▪️Լևոն Մնացականյան (Պաշտպանության նախկին նախարար) ▪️Մադաթ Բաբայան ▪️Լևոն Բալայան ▪️Վասիլի Բեգլարյան ▪️Էրիկ ՂազարյանԱյսօրվա դրությամբ այս անձինք Բաքվի բանտում են գտնվում արդեն 934-ից 948 օր:⚖️ Հայցի հիմնավորումները Դիմումատուները պնդում են, որ ազատությունից զրկելը կամայական է՝ հիմնվելով հետևյալի վրա. 1. Իրավական վավեր հիմքի բացակայություն. Որպես կոմբատանտներ՝ նրանք պետք է ճանաչվեին ռազմագերիներ և օգտվեին Ժնևի երրորդ կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունից: 2. Քաղաքական
    Artsakh UnionՅոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում և դատապարտելով Ադրբեջանի կամայական…Միասին պաշտպանե՛նք Արցախի ցեղասպանված ժողովրդի իրավունքները, անվտանգ վերադարձն ու արժանապատիվ ապագան:
  • Արցախ Միություն / Союз Арцах

    22 апр., 09:35

  • Արցախ Միություն / Союз Арцах

    22 апр., 09:35

    📌 Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ Արցախ Միությունը պահանջում է ՀՀ կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունըԱդրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Արցախ Միությունը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս
  • Արցախ Միություն / Союз Арцах

    6 апр., 15:39

    🇦🇲 Արցախ Միությունը, հավատարիմ իր առաքելությանը՝ սատարելու արցախցիների տնտեսական կենսունակությանը, ներկայացնում է մեր գործընկեր Նազելի Բեդյանի նախագիծը, որն իրականացվում է «Թաքնված ճանապարհ» (Hidden Road Initiative) ծրագրի շրջանակներում:Ստեղծվում է «Սիրով՝ Արցախից» (Artsakh Products) միասնական վեբ-կայքը, որտեղ յուրաքանչյուր արցախցի ձեռներեց կամ անհատ արտադրող կունենա իր առանձին էջը:Այս հարթակը դառնալու է այն կամուրջը, որը թույլ կտա սպառողներին հեշտությամբ գտնել արցախյան արտադրանքն ու ծառայությունները: Կայքը գործելու է առանց միջնորդների. հաճախորդները կապ են հաստատելու անմիջապես Ձեզ հետ՝ պատվերներ կատարելու համար:📌 Եթե ունեք գործող բիզնես կամ զբաղվում եք անհատական արտադրությամբ (սնունդ, զարդեր, ձեռագործ իրեր և այլն), հրավիրում ենք Ձեզ գրանցվել և ունենալ Ձեր անհատական էջը նոր հարթակում:👉 Գրանցվելու համար լրացրեք հայտը հետևյալ հղումով՝
  • Արցախ Միություն / Союз Арцах

    2 апр., 07:37

    📌 Արցախ Միությունը և Մարդու իրավունքների համալսարանական ցանցն իրենց ներդրումն են ունեցել ՄԱԿ-ի զեկույցում, ըստ որի՝ Արցախից տեղահանված կանայք Հայաստանում հայտնվել են «ծայրահեղ խոցելի վիճակում»Արցախ Միությունը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)՝ Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս 2026 թվականի մարտին Հայաստան կատարած այցի շրջանակներում։ Այս այցի ընթացքում ներկայացրեցինք մեր զեկույցը, որում մանրամասն ներկայացված է Արցախից բռնի տեղահանված կանանց օրհասական վիճակը:🔹️ Աշխատանքային խումբը ողջունում է Հայաստանի կողմից տեղահանված կանանց ու աղջիկներին ընդունելու հանձնառությունը, սակայն միաժամանակ արձանագրում է, որ նրանք բախվում են տնտեսական խոցելիության, բնակարանային անապահովության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական մի շարք յուրահատուկ ու խտրական մարտահրավերների։ Նրանց այս խոցելի վիճակն ուղղակիորեն բխում է բռնի
  • Արցախ Միություն / Союз Арцах

    31 мар., 16:36изменён

    📌 Հանրային քննարկում տեղահանվածների բնակարանային և քաղաքացիություն ստանալու գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալՄարտի 25-ին Երևանում կայացավ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային և քաղաքացիության հետ կապված խնդիրների վերաբերյալ հանրային քննարկում, որը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ «Արցախ միություն» ՀԿ-ի հյուրընկալությամբ։🔸 Քննարկումը նախաձեռնվել էր «Փախստականների երևանյան խորհրդի» կողմից և անցկացվել Գյումրիում, Եղեգնաձորում, Դիլիջանում գործող համայնքային խորհուրդների անդամների, պետական մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի փորձագետների մասնակցությամբ։🔹 Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան երևանյան համայնքային խորհրդի համակարգող Գեղամ Ստեփանյանը, Փախստականների հարցերով
  • Արցախ Միություն / Союз Арцах

    12 мар., 06:59

    📌 «Ալիևը նացիստ առաջնորդ է». Արտակ Բեգլարյանը France 24-ին տված բացառիկ հարցազրույցում Ադրբեջանի վարչակազմին մեղադրել է ցեղասպանության մեջFrance 24 հեռուստալիքի գլխավոր «Tête-à-Tête» հաղորդմանը մարտի 11-ին տված սուր հարցազրույցում Արցախ Միության նախագահ, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախկին պետական նախարար և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խիստ գնահատականներ է հնչեցրել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հասցեին։ Մոտ մեկ ամիս առաջ նույն հաղորդմանը տված Ալիևի հարցազրույցին ի պատասխան՝ Բեգլարյանը Ալիևին անվանել է «նացիստ առաջնորդ», ում վարչակարգը հիմնված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համակարգված իրականացման վրա։Զրուցելով լրագրող Մարկ Պերելմանի հետ՝ Բեգլարյանն արձագանքել է բանտարկված հայ առաջնորդներին ներում շնորհելու Ալիևի վերջին մերժմանը, որոնց Ալիևը համեմատել էր «Հոլոքոստի կազմակերպիչների» հետ։ Բեգլարյանը հերքել է այդ կեղծիքները՝
  • Արցախ Միություն / Союз Арцах

    2 мар., 17:55

    📌 Կայացել է Երեվանում գործող փախստականների համայքային խորհրդի հերթական նիստըՓետրվարի 24-ին Երևանում կայացավ Փախստականների համայնքային խորհրդի հինգերորդ նիստը, որը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ «Արցախ միություն» ՀԿ-ի հյուրընկալությամբ։Առողջապահության ոլորտում տեղահանվածների համար իրականացվող ծրագրերի և հաճախ հանդիպող խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով ծառայությունների հասանելիության, համակարգային խոչընդոտների և հնարավոր լուծումների շրջանակը։ Նա անդրադարձավ նաև համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման՝ տեղահանվածներին վերաբերելի հարցերին։📌 Փախստականների հարցերով էստոնական խորհրդի ներկայացուցիչ Միջերիտա Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացվելիք
  • Արցախ Միություն / Союз Арцах

    23 февр., 09:58

    переслано из @artsakhpublictv

    «Հայրիյան» ԲԿ. Նոր հնարավորություն, նոր հույս2023թ. բռնի տեղահանությունից կարճ ժամանակ անց Հայաստանում՝ Մասիս քաղաքում բացվեց Հայրիյան բժշկական կենտրոնը, որն այսօր մատուցում է տասնյակից ավելի բժշկական ծառայություններ: Հիմնադիր տնօրեն Սարմեն Հայրիյանը տարիներ շարունակ Արցախում զբաղվել է լաբորատորիաների վերազինմամբ և կահավորմամբ: Հայաստանում նա մասնակցել է Արցախ միության և Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրին։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է արցախյան բիզնեսների տեղեկատվական շտեմարան, որի միջոցով ձեռներեցները կարող են ծանոթանալ աջակցության ծրագրերին, վերապատրաստումներին և ցուցահանդեսներին։ Արցախցի ձեռնարկատերերը շտեմարանում ընդգրկվելու և նորություններին ծանոթանալու համար կարող են լրացնել կայքում առկա հայտը։ Դիմումները կդիտարկվեն, և համապատասխանության դեպքում ձեռնարկատերերը կընդգրկվեն շտեմարանում։ Մանրամասները՝ ստորև ներկայացված հղմամբ.
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота