Последние посты

Արցախյան ազատամարտ
28 июл., 13:39
переслано из @khachennnn
Հարություն Բանոեան
Արցախյան ազատամարտ
16 июл., 12:49

Արցախյան ազատամարտ
26 июн., 17:07
Հադրութ 🇦🇲
Արցախյան ազատամարտ
8 мая, 06:30
❤ Երկրապահի օր
Արցախյան ազատամարտ
8 мая, 06:18
Անուն առ անուն հիշենք բոլոր այն քաջորդիներին, որոնք իրենց կյանքի գնով կերտեցին Շուշիի ազատագրման օրը։1.Ադամյան Աշոտ Ալեքսանդրի 2.Ազատյան Գառնիկ Մանվելի 3.Ամիրբարյան Արմեն Վյաչեսլավի 4.Առստամյան Ալեքսանդր Գեորգիի 5.Առստամյան Հմայակ Յուրիի 6.Ասատրյան Հրանտ Շավարշի 7.Ասատրյան Կամո Սերգեյի 8.Ավանեսյան Աշոտ Ավանեսի 9.Ավանեսյան Հենրիխ Շմավոնի 10.Ավանեսյան Վալերի Զավենի 11.Բարսեղյան Վասակ Վլադիմիրի 12.Գաբրիելյան Վլադիմիր Մուրադի 13.Գաբրիելյան Յուրի Ալեքսանդրի 14.Գասպարյան Աշոտ Շիրինի 15.Գրիգորյան Աշոտ Լերմոնտի 16.Դանիելյան Կառլեն Էդուարդի 17.Դանիելյան Նաիրի Ռաֆիկի 18.Զաքարյան Վիգեն Կարապետի
Արցախյան ազատամարտ
24 апр., 14:27
❤ Արցախում 2014 թվականի նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը խոցեց Արցախի ՊԲ-ին պատկանող չզինված Մի-24 ուղղաթիռը՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ։ Սա 1994 թվականի հրադադարից ի վեր նման առաջին խոշոր միջադեպն էր։Խոցման հետևանքով զոհվեց ողջ անձնակազմը՝ Սերգեյ Սահակյան (մայոր), Սարգիս Նազարյան (ավագ լեյտենանտ), Ազատ Սահակյան (լեյտենանտ)։Հաջորդ օրերին ադրբեջանական կողմը կրակի տակ պահեց վթարի վայրը՝ թույլ չտալով տարհանել մարմինները։ Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին թույլատրել մոտենալ ուղղաթիռին՝ նշելով, որ այն ընկել է չեզոք գոտում (հետագայում ձևակերպումը փոփոխվեց՝ «ոչ ոքին պատկանող տարածք»)։Նոյեմբերի 22-ին Արցախի ՊԲ-ն հայտարարեց, որ հատուկ նշանակության ջոկատների իրականացրած գործողությամբ հաջողվել է տարհանել անձնակազմի մեկ անդամի դի, մյուս երկուսի մասունքները, ինչպես նաև ուղղաթիռի որոշ հատվածներ, այդ թվում՝ սև արկղերը։
Արցախյան ազատամարտ
15 апр., 16:47
📆 2020 թվականի հոկտեմբերի 1, գրադի հարվածից հետո:Մարտունի, Արցախ 🇦🇲📷 Սևակ Ասրյան
Արցախյան ազատամարտ
6 апр., 05:54
Դիրքապահ զինվորն Արցախում 🇦🇲📷 Սևակ Ասրյան
Արցախյան ազատամարտ
4 апр., 13:50
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերից
Արցախյան ազատամարտ
3 апр., 12:50
🎨 Վլադիմիր Բալայանը և Լեոնիդ Ազգալդյանը Արցախում։📷 Վոլոդյա Գասպարյան
Արցախյան ազատամարտ
2 апр., 05:43
10 տարի առաջ՝ այս օրը՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողությունները Արցախի դեմ։Նպատակը՝ ուժի միջոցով Արցախի հարցը լուծել կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ՀՀ-ն ու Արցախը կկապիտուլացվեին՝ տապալվեց։ՊԲ-ն ու նրան միացած կամավորները լավ ջարդ կազմակերպեցին Ադրբեջանի գրոհային խմբերի և թիկունքից աջակցության շտապող ռեզերվային ուժերի համար, ինչի պայմաններում կարճ ժամանակ անց Ադրբեջանը հրադադար խնդրեց։Քառօրյա մարտական գործողությունների հետևանքով, հայրենիքը պաշտպանելիս 75 հայորդի նահատակվեց, իսկ ադրբեջանական զոհերի թիվը տարբեր աղբյուրներով հասնում էր 7-8 հարյուրի։Փառք հայրենիքի պաշտպաններին։ Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին։©️ Տիգրան Աբրահամյան 🫥📷 Հարավային ուղղության ՊԲ դիրքերը գրոհած ադրբեջանական ուղղաթիռի մնացորդներն են։
Արցախյան ազատամարտ
31 мар., 05:46
🎨 Վիրավոր ազատամարտիկը…📷 Մաքս Սվասլյան
Արցախյան ազատամարտ
25 мар., 05:09
Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն հանրային-քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում։Թեև Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են:Գնացող-եկող կառավարությունները կարող են Արցախի խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ և սկզբունքներ որդեգրել, բարդացնել կամ թեթևացնել արցախցիների կյանքը, սակայն արցախցիների կամքին հակառակ՝ հարցը ջնջել պարզապես չեն կարող։Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում։©️ Տիգրան Աբրահամյան 🫥
Արցախյան ազատամարտ
22 мар., 17:01
🇦🇲 2023 թվականի սեպտեմբերյան 2-օրյա պատերազմում Արցախի համար զոհված տղերքը։Տեսանյութը՝ Դավիթ Սարգսյանի։
Արցախյան ազատամարտ
22 мар., 14:23
🎨 Մերուժան Մոսիյանը իր կնոջ, որդու և դստեր հետ՝ Մարտունու շրջանի Գիշի գյուղում, 1992—1993 ձմեռ։📷 Հրայր Բազե
Արցախյան ազատամարտ
8 мар., 15:28
📆 Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի ծննդյան օրն է։«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի:Եթե զոհվեմ, զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ» ։©️ Դուշման Վարդան 🇦🇲
Արցախյան ազատամարտ
28 февр., 18:21
🕯️ Այսօր՝ փետրվարի 28-ը Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:📆 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ այդ հարցի դրական լուծման համար։ Այս որոշմանն Ադրբեջանում հաջորդեց հայկական ջարդերի ալիք։ Փետրվարի 26-ից սկսած Բաքվից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում սկիզբ առան հակահայկական ցույցեր։ Փետրվարի 27-ի երեկոյան սկսվեցին բռնի գործողությունները քաղաքի հայ բնակչության նկատմամբ: Ջարդարարների հատուկ խմբերը ներխուժում էին նախապես նշանառված հայկական
Արցախյան ազատամարտ
28 февр., 05:55
38 տարի առաջ՝ փետրվարի 27–29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդ կազմակերպեցին հայերի նկատմամբ, ինչի հետևանքով ոչ միայն մեծաթիվ զոհեր եղան, այլև հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին, բռնաբարվեցին և ծանր կտտանքների ենթարկվեցին. մի քանի տասնյակ հազար հայեր ստիպված լքեցին իրենց տներն ու բնակավայրերը։Ադրբեջանական վայրագությունները համակարգված բնույթ էին կրում՝ կազմակերպված խմբեր, զինված հրոսակներ, հայերի բնակարանային հասցեներ և այլն։Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել։ Ավելին՝ ադրբեջանցիները հպարտանում են իրենց արածով և պարբերաբար սպառնում, որ, եթե կարիքը լինի, նույն կերպ կվարվեն։Սրան ի պատասխան՝ փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու, չլսելու է տալիս պատմական ոճիրը՝ համակերպվելով ադրբեջանական հանցանքների և ատելության դրսևորումների հետ, ինչը հղի է կրկնությամբ ու առավել սարսափելի իրադարձություններով։©️ Տիգրան Աբրահամյան
Արցախյան ազատամարտ
27 февр., 05:11
Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ադրբեջանի նախագահը, օգտվելով առիթից, Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու մեջ։Ավելին, Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են։Չգիտեմ, թե էլ ինչպես Ադրբեջանը պետք է հայտնի իր՝ ՀՀ-ի ու հայերի նկատմամբ ունեցած ատելության, թշնամության կամ տհաճ վերաբերմունքի մասին, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ուր է փաշինյանական իշխանությունը հրում Հայաստանը։Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում և ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու և ագրեսիան ամբողջացնելու համար։©️ Տիգրան Աբրահամյան
Արցախյան ազատամարտ
22 февр., 18:24
переслано из @ancientarmenia
🎨 44-օրյա պատերազմում զոհված ջաջուռցիները.❤ Արման Արտյուշի Քոչարյանը Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող էր, ավագ սերժանտ։ Սկզբում ծառայել է Լուսակերտի հրետանային զորամասում, իսկ հետո Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում։ Զոհվել է հոկտեմբերի 22-ին, ռմբակոծությունից։ Մինչ զոհվելը՝ հոկտեմբերի 2-ին արժանացել էր Արցախի «Արիության համար» մեդալի։❤ Արտյոմ Արզումանի Խուրշուդյանը նույնպես ՊԲ ժամկետային զինծառայող էր։ Ծառայում էր Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում։ Զոհվել է հոկտեմբերի 23-ին, ԱԹՍ-ի հարվածից։ Մեկ ամսից ավել համարվել է անհետ կորած։
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →