Последние посты

Ազատազէն
21 сент., 05:09
🇦🇲 Շնորհավոր Անկախության տոն։Այսօր, երբ Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության ամենաբարդ ու ծանր փուլերից մեկով՝ բախվելով լուրջ մարտահրավերների, կորուստների ու անորոշությունների, անկախության արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունն առավել քան երբևէ կենսական են։Անկախությունը տրված իրողություն չէ։ Այն ամեն օր պահպանելու, ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու պատասխանատվություն է՝ կառուցելով ուժեղ, գիտակից, պատրաստ ու դիմակայուն հասարակություն։Շնորհավոր Անկախության տոն։ 🇦🇲 #Ազատազէն #ԱնկախությանՕր #Հայաստան
Ազատազէն
20 сент., 17:01изменён
18 տարին լրացած ՀՀ քաղաքացին կարող է ձեռք բերել քաղաքացիական հարթափող զենք՝ օրենքով սահմանված կարգով և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո։Իսկ ո՞ր տեսակն ընտրել։ Այստեղ մեկ ճիշտ պատասխան չկա՝ ընտրությունը կախված է նրանից, թե ինչի համար ես նախատեսում օգտագործել զենքը։🔸Երկփողանի և մեկփողանիՕրինակներ՝ ԻԺ-27, ԻԺ-43 և նմանատիպ մոդելներ։Առավելությունը՝ պարզ ու հասկանալի կառուցվածքն է, ինչպես նաև սպասարկման համեմատաբար հեշտ լինելը։ Երկփողանի տարբերակով հնարավոր է կատարել երկու հաջորդական կրակոց՝ առանց նորից լիցքավորելու։🔸ՊոմպայինՕրինակ՝ MP-135 և նմանատիպ մոդելներ։Առավելությունը՝ ձեռքով վերալիցքավորման պարզ ու հուսալի համակարգն է։ Ձեռքի մեկ շարժումով հնարավոր է պատրաստել զենքը հաջորդ կրակոցի համար, ինչը թույլ է տալիս արագ շարունակել հրաձգությունը։ Թռչնաորսի համար քիչ օգտագործվող տարբերակ է՝ նշանոցային համակարգի առանձնահատկության պատճառով։🔸ԿիսաավտոմատՕրինակ՝ MP-155 և
Ազատազէն
20 сент., 17:01

Ազատազէն
19 сент., 16:34изменён
🔥 Դինամիկ հրաձգություն՝ Երևանի հրաձգարանումՊատրա՞ստ ես փորձարկել արագությունդ, ճշգրտությունդ ու կենտրոնացումդ մարտավարական դաշտում։ Հոկտեմբերի 4-ին Ազատազէնի Երևանի հրաձգարանում անցկացվելու է դինամիկ հրաձգության դասընթաց՝ սեփական ինքնաձիգ (.223, 7.62×39 կամ 5.45×39) և հրաձգության փորձ ունեցող ՀՀ քաղաքացիների համար։Կաշխատենք մարտավարության, շարժման ընթացքում կողմնորոշման և դինամիկ հրաձգության հմտությունների վրա։🗓 Հոկտեմբերի 4 | 11:00–14:00 📍 Ազատազէնի Երևանի հրաձգարան ⬆️ Մուտք՝ 10,000 դրամՏեղերը սահմանափակ են, շտապիր գրանցվել՝ https://forms.gle/wL4Z9YQknNTzhSJ99Տեսանյութի հղում https://youtube.com/shorts/ZeFHVgCxWIU?si=KfOI9zMU7sfPP9pZ
Ազատազէն
17 сент., 15:29
Թվանք - Հաղորդում #188 | VOERE VICTOR 3 .308 WIN🎯 Այս հաղորդման մեջ ներկայացնում ենք ավստրիական արտադրության VOERE VICTOR3 կարաբինը՝ Varmint տեսակի փողով, նախատեսված .308 Win փամփուշտի համար։Դիմացկուն փողը նախատեսված է երկարատև հրաձգության ժամանակ կայուն աշխատանք ապահովելու և բարձր ճշգրտությունը պահպանելու համար։ Այդ հատկանիշների շնորհիվ կարաբինը հարմար է ինչպես մրցութային, այնպես էլ ճշգրիտ որսորդական կրակոցների համար։Դիտիր հաղորդումը Azatazen TV-ի եթերում՝ https://youtu.be/5Zu-brMUo0sԱջակցեք «Թվանք» հաղորդաշարերի նկարահանմանը Patreon-ում։ 🧡#ազատազէն #թվանք #voereYouTubeԹվանք - Հաղորդում #N188 VOERE VICTOR3 .308win«Թվանք»-ը հաղորդում է զենքի մասին: Հաղորդման ժամանակ զենքի տերը պատմում է իր զենքի մասին, ծանոթացնում հնարավորություններին, առանձնահատկություններին և տարբեր փորձարկումներ անում: Հաղորդման նպատակն է մեր հայրենակիցներին ծանոթացնել զենքի տեսակների հետ, ստեղծել…
Ազատազէն
15 сент., 16:18
📍 Շարունակվում է ՔՊԴԵՆ դասընթացը:Կադրերը «Քաղաքացիական պատրաստվածության և դիմակայուն երիտասարդության նախաձեռնություն» դասընթացից են, որն իրականացվում է «Ազատազէն» ԿՀԿ-ի և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի համատեղ ջանքերով։ Դասընթացը տեղի է ունենում Վանաձորում՝ 15-20 տարեկան երիտասարդների համար։Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորում են՝🔸 կողմնորոշվել քարտեզով, 🔸 անվտանգ տեղաշարժվել լեռնային տեղանքում, 🔸 կանգնեցնել արյունահոսությունը, 🔸 արտակարգ իրավիճակներում գործել կազմակերպված, 🔸 պաշտպանվել ֆիզիկական սպառնալիքներից, 🔸 տարբերել ճշմարիտը կեղծից՝ առցանց միջավայրում։Միացիր հաջորդ խմբին, դարձիր պատրաստված և դիմակայուն🔥👉 https://forms.gle/bwmGFUF8HTYunnh98
Ազատազէն
14 сент., 16:31
🎯 Դրամահավաքի 10-րդ շաբաթն ամփոփում ենք 19,559,873 դրամով, ինչը կազմում է անհրաժեշտ գումարի 33.2%-ը։Մեր նպատակը մեկն է՝ կառուցել ճանապարհ, որը կապահովի անխափան մուտք դեպի Ազատազէնի Երևանի հրաձգարան և հնարավորություն կտա ուսումնամարզական ծրագրերն իրականացնել ամբողջ տարվա ընթացքում։Միացի՛ր դրամահավաքին և դարձիր այս ճանապարհի կառուցման մասը👇https://rearmenia.com/hy/fundraisers/azatazen-road-construction?tab=story#ազատազէն #ազատազէնի_ճանապարհ #միասին_կառուցենք_միասին_մարզվենք
Ազատազէն
10 сент., 15:28
Թվանք - Հաղորդում #187 | VOERE S16 .223🎯 Այս հաղորդման մեջ ներկայացնում ենք ավստրիական արտադրության VOERE S16 Integral կարաբինը՝ ներդրված խլացուցիչով, որը նախատեսված է .223 Remington փամփուշտի համար։Խլացուցիչը ինտեգրված է փողի կառուցվածքի մեջ և կրակոցի ձայնը իջեցնում է առնվազն 28 դեցիբելով՝ առանց զիջելու ճշգրտությանը։ Ընդամենը 2.2 կգ քաշով զենքը հարմար է թե՛ որսորդության, թե՛ հանգիստ ու կենտրոնացված հրաձգության համար։Դիտիր հաղորդումը Azatazen TV-ի եթերում՝ https://youtu.be/ZsIgfQUD0cIԱջակցեք «Թվանք» հաղորդաշարերի նկարահանմանը Patreon-ում։ 🧡#ազատազէն #թվանքYouTubeԹվանք - Հաղորդում #N187 VOERE S16 .223«Թվանք»-ը հաղորդում է զենքի մասին: Հաղորդման ժամանակ զենքի տերը պատմում է իր զենքի մասին, ծանոթացնում հնարավորություններին, առանձնահատկություններին և տարբեր փորձարկումներ անում: Հաղորդման նպատակն է մեր հայրենակիցներին ծանոթացնել զենքի տեսակների հետ, ստեղծել…
Ազատազէն
8 сент., 16:30
🧡 Նոր զինատեսակներ ունենք Ազատազէնի Երևանի քաղաքացիական հրաձգարանում։Համեցե՜ք փորձարկելու, նոր գիտելիք և տպավորություններ ստանալու: 💪Դիտեք տեսանյութը 👇 https://youtube.com/shorts/cY884SjqjM8?si=yO0SNuXP319UIiEyYouTubeEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
Ազատազէն
7 сент., 16:42
🎯 Դրամահավաքի 9-րդ շաբաթն ամփոփում ենք 19,266,346 դրամ հավաքված գումարով։Նպատակին հասնելու համար դեռ 39,671,654 դրամի աջակցություն է պետք։Ազատազէնի Երևանի քաղաքացիական հրաձգարան հասնելը չպետք է կախված լինի ճանապարհի վիճակից։ Ուսումնական կենտրոնը պետք է հասանելի լինի ամբողջ տարին, իսկ ծրագրերը՝ շարունակական։Միացեք՝ միասին մեկընդմիշտ լուծենք այս խնդիրը։ 👇 https://rearmenia.com/hy/fundraisers/azatazen-road-construction?tab=story#ազատազէն #ազատազէնի_ճանապարհ #միասին_կառուցենք_միասին_մարզվենք
Ազատազէն
6 сент., 16:31

Ազատազէն
6 сент., 16:31
Ազատազէնը մարդիկ են 🧡Այս անգամ «Ազատազէն» ԿՀԿ լիիրավ անդամների հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի հրաձգարանում:🔸Քննարկեցինք առաջիկա անելիքներն ու կազմակերպության զարգացման ծրագրերը, 🔸ողջունեցինք մեր նոր լիիրավ անդամին հատուկ արարողակարգով, 🔸օրն ամփոփեցինք հրաձգությամբ։Դուք նույնպես կարող եք դառնալ «Ազատազէնի» լիիրավ անդամ, եթե արդեն 6 ամիս է, ինչ հանդիսանում եք աջակից անդամ, ունեք սեփական զենք և ստացել եք 5 այլ լիիրավ անդամների երաշխավորություն։#ազատազէն #համայնք #լիիրավանդամներ #լիիրավներիհանդիպում
Ազատազէն
3 сент., 15:31
Թվանք - Հաղորդում #186 | MASTERPIECE ARMS MATRIX PRO 6.5 cr.🎯 MasterPiece Arms-ը ամերիկյան արտադրության դիպուկահար հրացան է, ստեղծված հեռահար հրաձգության համար։Այն աչքի է ընկնում իր բարձր ճշգրտությամբ ու կայուն աշխատանքով, նախատեսված է 6.5 Creedmoor տրամաչափի փամփուշտների համար՝ կրակի արդյունավետ հեռավորությունը մոտ 1000 մետր:Այս զենքով կրակելու հնարավորություն կա նաև Ազատազէնի Երևանի քաղաքացիական հրաձգարանում։Դիտիր հաղորդումը Azatazen TV-ի եթերում https://youtu.be/KMYXFMlRvHgԱջակցեք «Թվանք» հաղորդաշարերի նկարահանմանը Patreon-ում։ 🧡YouTubeԹվանք - Հաղորդում #N186 MASTERPIECE ARMS MATRIX PRO 6.5 cr.«Թվանք»-ը հաղորդում է զենքի մասին: Հաղորդման ժամանակ զենքի տերը պատմում է իր զենքի մասին, ծանոթացնում հնարավորություններին, առանձնահատկություններին և տարբեր փորձարկումներ անում: Հաղորդման նպատակն է մեր հայրենակիցներին ծանոթացնել զենքի տեսակների հետ, ստեղծել…
Ազատազէն
1 сент., 15:33
Պատրաստված և դիմակայուն հասարակությունը սկսվում է կրթությունից՝ մտածելու, հասկանալու, պատասխանատվություն ստանձնելու և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունից։Բայց գիտելիքն ուժ է դառնում այն ժամանակ, երբ կարողանում ենք այն կիրառել։ Գիտելիքը գործի վերածելու, պատասխանատվություն ստանձնելու և պատրաստ լինելու մշակույթն է «Ազատազէն» կրթական ՀԿ-ի գործունեության հիմքում։Մենք հավատում ենք, որ ուժեղ հասարակությունը կառուցվում է կրթված, գիտակից ու պատրաստված մարդկանցով՝ մարդկանցով, ովքեր ոչ միայն գիտեն, այլև կարողանում են գործել, պաշտպանել իրենց և իրենց կողքիններին։Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր: 🧡
Ազատազէն
31 авг., 16:33
💥 Ութ շաբաթվա ընթացքում հավաքվել է 18,983,277 դրամ, որը մեր նպատակի 32.2%-ն է։Նպատակին հասնելու համար դեռ պետք է 39,954,723 դրամ, որպեսզի Ազատազէնի Երևանի հրաձգարան տանող ճանապարհը դառնա իրականություն։Անձրևից ու ձյունից հետո ճանապարհը հաճախ դառնում է անանցանելի, ինչի պատճառով չեղարկվում են դասընթացներ, քննություններ ու միջոցառումներ։👉 Օգնի՛ր փոխել սա՝ միանալով դրամահավաքին։ https://rearmenia.com/hy/fundraisers/azatazen-road-construction?tab=story#ազատազէն #ազատազէնի_ճանապարհ #միասին_կառուցենք_միասին_մարզվենք
Ազատազէն
29 авг., 16:29
Պահեր կան, երբ ուզում ես հարազատիդ նվիրել ոչ թե հերթական իր, այլ մի բան, որը երկար կհիշվի: 🧡Նվիրիր նոր փորձառություն, ուժեղ էմոցիաներ ու նոր գիտելիք ստանալու հնարավորություն:🔸Զենքի ձեռքբերման քննության նվեր քարտ 🔸Հրաձգության փորձառության նվեր քարտեր 🔸Ռազմախանութի նվեր քարտ 🔸Նվեր պարկուճ՝ ստանալու ավելին, քան ուղղակի հրաձգությունըԸնտրիր նրան ամենահամապատասխան տարբերակը և նվիրիր փորձառություն, որը կդառնա անգին հիշողություն։Ծանոթացիր տարբերակներին և պատվիրիր azatazen.am կայքում👇 https://azatazen.am/services/giftCards
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →