Последние посты

Ազգ | Azg
22 сент., 16:01
ՄԱԿ-ում Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է դահլիճը:@azg_analytics
Ազգ | Azg
22 сент., 12:49
Նյու Յորք եմ թռչում, ի՞նչ ունեմ օդավանավում՝ պայուսակիս մեջ. Փաշինյան։
Ազգ | Azg
22 сент., 11:52
Ուղեվարձի վճարումները ստուգելու հերթական միջադեպը երևանյան տրանսպորտում։
Ազգ | Azg
22 сент., 08:17
«Սպարծիվկա»-համազգեստ՝ ՊՆ կառույցի տարածքում։ Ակնկալիքներն առանձնապես մեծ չեն, երբ Պաշտպանության նախարարն էլ զինվորական չէ ու զինվորական համազգեստով չէ։
Ազգ | Azg
22 сент., 08:02
Արևմտյան Ադրբեջանի համայնքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրում, Դերելեյզում և Գյոյչա լճի ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար. գրել է ադրբեջանական APA-ն։Հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.Խումբը ստեղծվել է եկեղեցիների, մատուռների, խաչքարերի և վանքերի պատմությունը, դրանց ճարտարապետական և վիմագրական առանձնահատկությունները, ինչպես նաև պատկանելությունը հետազոտելու նպատակով՝ օգտագործելով արխիվային փաստաթղթերի և այլ առաջնային աղբյուրների վրա հիմնված գիտական մեթոդներ։Ազգ«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը ստեղծել է աշխատանքային խումբ, որպեսզի ուսումնասիրի Հայաստանի տարածքում «աղվանական քրիստոնեական ժառանգությունը»…Արևմտյան Ադրբեջանի համայնքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրում, Դերելեյզում և Գյոյչա լճի ավազանում գտնվող աղվանական…
Ազգ | Azg
22 сент., 07:34
Իշխանության ներկայացուցիչները՝ Անկախության 35 ամյակի համերգին։
Ազգ | Azg
21 сент., 19:43изменён
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով։@azg_analytics
Ազգ | Azg
21 сент., 14:47
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսությունՕրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։Երկու օր շարունակ ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով և այցելուների մեծ հոսքովԼոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ ընդունեց Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և կտորի հետ աշխատելու յուրահատուկ եղանակը։Ցուցահանդեսում ներկայացված էին բատիկայի տեխնիկայով ստեղծված նկարներ, ինչպես նաև «Կինը» հավաքածուն, որի միջոցով արվեստագետը ցուցադրեց, թե ինչպես է գեղանկարչությունը վերածվում տեքստիլի, իսկ կտավի պատկերները՝ հագուստի։@azg_analytics
Ազգ | Azg
21 сент., 14:43изменён
1 միլիարդ դրամ կամ 3,3 միլիոն դոլար. այսքան են արժեցել Անկախության 35-ամյակի միջոցառումները պետբյուջեի վրաՀՀ Անկախության 35-ամյակի միջոցառումներն այս տարի արժեցել են 1 միլիարդ 31 միլիոն 453 հազար 500 դրամ կամ շուրջ 3 միլիոն 650 հազար դոլար։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ։@azg_analytics
Ազգ | Azg
21 сент., 13:59
Փաշինյանն աշխատում է Անկախության 35-ամյակին նվիրված ուղերձի տեքստի վրա։ Նա հայտնել է, թե ովքեր են երգելու համերգի ժամանակ։
Ազգ | Azg
21 сент., 13:55
ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով պարգևատրման արարողություն՝ նախագահական նստավայրում։
Ազգ | Azg
21 сент., 13:02
Էդգար Ղազարյանը Հ1-ի տաղավարում նմանակում է Դանիել Իոաննիսյանին։
Ազգ | Azg
21 сент., 11:30
Ինչ ազգություն ունի 1214-1261թթ. Արցախի թագավոր, Իշխանյաց իշխան, Հասան-Ջալալ-Դոլան. Ստեփան Հասան-Ջալալյան13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» մեծարժեք աշխատության մեջ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ազգային պատկանելության մասին, մասնավորապես, գրել է.«Արցախի կողմերի Խաչենի մեծ իշխան Հասանը, որին փաղաքշանքով Ջալալ էին կոչում. աստվածապաշտ, երկյուղած ու պարկեշտ մարդ էր, ազգությամբ հայ»:Հիմնվելով պատմիչ Կ. Գանձակեցու մեջբերված խոսքի վրա՝ կարող ենք աներկբա կերպով պնդել, որ Հասան-Ջալալ-Դոլան ազգությամբ հայ է:Կից նկարում՝ Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի խորաքանդակն է՝ պատկերված Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի թմբուկի վրա:Ստեփան Հասան-Ջալալյան, քաղաքագետ@azg_analytics
Ազգ | Azg
20 сент., 20:35
Շա՞տ ունեցվածք ես թողել Արցախում, որ այդքան դարդ ես անում...Արցախցի Արմինե Մնոյան
Ազգ | Azg
20 сент., 06:50
Եթե ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար, կրկին կհայտնվենք պատերազմի հորձանուտում. Փաշինյան։
Ազգ | Azg
19 сент., 12:10
Քպ-ական պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն է։ Նա ուսուցչուհի է, այս մտածելակերպով հայ երեխաների է կրթում։
Ազգ | Azg
18 сент., 07:50
переслано из @azgweekly
«Արեւը մերն է». իսկ Լուսինը, Մեքսիկան եւ մեր արժեքնե՞րըԿուզենայինք սխալված լինել, բայց աշխարհում, միջազգային հարաբերություններում փաստորեն գնալով ամրապնդվում է օրենքի ուժի փոխարեն կոպիտ ուժի օրենքի գործողության ընդունումը: Բացի այդ, իշխանությունը, նայած ում ձեռքում է այն հայտնվում, կարող է խիստ վտանգավոր զենք լինել՝ իր հոռի եւ անսպասելի դրսեւորումներով ու դրանց հետեւանքներով: Նման մի դրսեւորում էր նաեւ, օրինակ, այս տարեսկզբին Վենեսուելայի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմագործողությունը եւ այդ ինքնիշխան պետության նախագահի ու նրա կնոջ առեւանգումը:Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ | Azg
18 сент., 07:21
переслано из @azgweekly
Գրախոսական. Նոր դրվագներ մայրենիի անցած ուղուցՄեր հազարագանձ լեզվի պատմագրությունը հարստացավ եւս մեկ հետազոտական աշխատանքով՝ «Ակնարկներ գրական հայերենի պատմության»Վաստակաշատ գիտնականի այս գիրքը, որ ամիսներ առաջ եկավ համարելու հայերենագիտության հսկա գրադարանի համբարձումյանական գրապահոցը, ընդգրկում է գրական հայերենի պատմության մի շարք հարցեր, որոնք վերաբերում են բազմահազարամյա մեր լեզվի մաշտոցյան-գրային շրջանի բոլոր՝ հին, միջին եւ նոր շրջաններին:։Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ | Azg
18 сент., 07:17
переслано из @azgweekly
Իրանի դեմ պատժամիջոցների խստացման պայմաններում Հայաստանը խորացնում է տնտեսական կապերը Թեհրանի հետՈ՞ր երկրներն են միանում Վաշինգտոնի քաղաքականությանը Օգոստոսի 25-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց Իրանի եւ նրա գործընկեր պետությունների նկատմամբ ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցների մեկնարկի մասին, որոնք, ըստ Վաշինգտոնի, պետք է դառնան Իրանի նկատմամբ ճնշումը շարունակելու հիմնական գործիքներից մեկը:Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ | Azg
17 сент., 17:57
Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են «Nissan Tiida», «Toyota Camry», «Lada» մակնիշի ավտոմեքենաները և 2 «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները. վիրավորներ կան։@azg_analytics
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →