gram news
Аватар канала Ազգ շաբաթաթերթ

Ազգ շաբաթաթերթ

@azgweekly

tg 👉 t.me/azg_analytics fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉 https://x.com/Azg_analytics TikTok 👉 https://shorturl.at/nRKMI Zen 👉 https://dzen.ru/azg

ПроектыHY

85подписчиков

Открыть канал

Последние посты

  • Ազգ շաբաթաթերթ

    18 сент., 07:25изменён

    «Արեւը մերն է». իսկ Լուսինը, Մեքսիկան եւ մեր արժեքնե՞րըԿուզենայինք սխալված լինել, բայց աշխարհում, միջազգային հարաբերություններում փաստորեն գնալով ամրապնդվում է օրենքի ուժի փոխարեն կոպիտ ուժի օրենքի գործողության ընդունումը: Բացի այդ, իշխանությունը, նայած ում ձեռքում է այն հայտնվում, կարող է խիստ վտանգավոր զենք լինել՝ իր հոռի եւ անսպասելի դրսեւորումներով ու դրանց հետեւանքներով: Նման մի դրսեւորում էր նաեւ, օրինակ, այս տարեսկզբին Վենեսուելայի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմագործողությունը եւ այդ ինքնիշխան պետության նախագահի ու նրա կնոջ առեւանգումը:Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
  • Ազգ շաբաթաթերթ

    18 сент., 07:21

    Գրախոսական. Նոր դրվագներ մայրենիի անցած ուղուցՄեր հազարագանձ լեզվի պատմագրությունը հարստացավ եւս մեկ հետազոտական աշխատանքով՝ «Ակնարկներ գրական հայերենի պատմության»Վաստակաշատ գիտնականի այս գիրքը, որ ամիսներ առաջ եկավ համարելու հայերենագիտության հսկա գրադարանի համբարձումյանական գրապահոցը, ընդգրկում է գրական հայերենի պատմության մի շարք հարցեր, որոնք վերաբերում են բազմահազարամյա մեր լեզվի մաշտոցյան-գրային շրջանի բոլոր՝ հին, միջին եւ նոր շրջաններին:։Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
  • Ազգ շաբաթաթերթ

    18 сент., 07:17

    Իրանի դեմ պատժամիջոցների խստացման պայմաններում Հայաստանը խորացնում է տնտեսական կապերը Թեհրանի հետՈ՞ր երկրներն են միանում Վաշինգտոնի քաղաքականությանը Օգոստոսի 25-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց Իրանի եւ նրա գործընկեր պետությունների նկատմամբ ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցների մեկնարկի մասին, որոնք, ըստ Վաշինգտոնի, պետք է դառնան Իրանի նկատմամբ ճնշումը շարունակելու հիմնական գործիքներից մեկը:Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
  • Ազգ շաբաթաթերթ pinned a photo

    11 сент., 09:14

  • Ազգ շաբաթաթերթ

    11 сент., 07:59изменён

    Բաքու-Մոսկվա հարաբերությունների վատթարացո՞ւմ«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրում» Բաքվից «JAM News»-ի լրատվության համաձայն օգոստոսի 17-ին տեղի ունեցած երկու քաղաքական զարգացումներ խոսում են Բաքու-Մոսկվա հարաբերությունների փխրունության մասին:Ռուսաստանն այդ օրը Ադրբեջան է արտաքսել Մոսկվայում գործող ադրբեջանական «Ինքնավար ազգային-մշակութային ընկերության» նախագահ Բախտիար Հասանովին, իսկ Ադրբեջանն իր հերթին Բաքվում աշխատող ռուս երեք քաղաքացիների անունները տեղադրել է «Միջազգայնորեն հետապնդվող անձանց» ցանկի վրա:Այդ երեք հոգիներից մեկը Մոսկվայի «24 TV»-ի հաղորդավար Իվան Կնյազեւն է, երկրորդը քաղաքական խորհրդատու եւ մեդիա ոլորտի փորձագետ Սիմյոն Ուրալովը, իսկ երրորդը լրագրող եւ ռուսական տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Զադաեւը:Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
  • Ազգ շաբաթաթերթ

    11 сент., 07:45

    Հրավեր
  • Ազգ շաբաթաթերթ

    11 сент., 04:10изменён

    Հայաստանի փոփոխվող աշխարհաքաղաքական ուղղությունը եւ Իրանի մտահոգություններըՀայաստանցի ընթերցողին քաջածանոթ իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանի գնահատմամբ, 2026 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իր տրամադրության տակ պատմական հնարավորություն է հայտնվել:Մի կողմից՝ նա ունի ընտրական լեգիտիմություն եւ քաղաքական հենարան, իսկ մյուս կողմից՝ տարածաշրջանային միջավայրը էապես փոխվել է, եւ պահը Հայաստանի վարչապետի համար ավելի նպաստավոր է:Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
  • Ազգ շաբաթաթերթ

    11 сент., 03:54изменён

    Պերֆորմանսներ, ֆեստիվառներ, փառատոն-մառատոներԱյս շաբաթ, թեեւ հանձնաժողովների մակարդակով վերսկսվել է նոր գումարման խորհրդարանի աշխատանքը, եւ այնտեղ հանձնաժողովների փոխնախագահներ էին ընտրում, բայց գիտակցաբար հետաձգեցի խորհրդարան գնալս մի շաբաթով, քանի այս խորհրդարանի նորամուտն Աժ ղեկավարություն ընտրելու առաջին երկշաբաթյա ժամանակում այնքան նյարդահան եւ ոչ ակնահաճո էրնոր ընդդիմության եւ հին իշխանության միջեւ հարաբերություններ պարզելու առումով, որ մեզ ու ընթերցողին խղճալով մի շաբաթով էլ հեռացրի խորհրդարանում ավելի շատ միմյանց պատառոտելու, քան ժողովրդի խնդիրերը վեր հանելու տեսարանների մասին պատմելը:Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:16

    Հայազգի հեղինակի «Լքվածության տոհմագրությունը»Նա մեծացել է Կանտաբրիայում՝ շրջապատված սիրով, բայց նաեւ տանջվելով մշտական հարցից. ո՞վքեր են իր կենսաբանական ծնողները եւ ինչո՞ւ են նրանք լքել իրեն: Այս անհանգստությունը նրան դրդել է սկսել իր արմատների որոնումը, որը տեւել է ավելի քան մեկ տասնամյակ եւ տարել նրան Իսպանիայից Մոսկվա՝ անցնելով Երուսաղեմով ու Երեւանով: Մոսկվայում նա գտել է ռուս մորը, նրանից իմացել, որ հայրը հայ է: Գալով Հայաստան՝ Գյումրիում Իվանը գտել է իր հայ տատիկին: Արխիվներից, անսպասելի հանդիպումներից եւ բարդ տոհմագրական վերակառուցումից նա բացահայտել է մի օրինաչափություն, որով անցել են իր տոհմի մի քանի սերունդներ:Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
    ԱզգՀայազգի հեղինակի «Լքվածության տոհմագրությունը» - ԱզգԼույս է տեսել իսպանացի քաղաքագետ, լրագրող Իվան Գաստանյագա Գոնսալեսի «Լքվածության տոհմագրությունը. մի որդեգրման պատմություն» գիրքը: Հեղինակը ծնվել է Մոսկվայում, 1990 թվականին,…
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:14

    Հայկական երաժշտական արվեստը՝ նոր դիտարկմամբԼույս է տեսել «Հայկական երաժշտության գլուխգործոցներ կիթառի համար՝ մշակված Մկրտիչ Միքայելյանի կողմից» ժողովածուն անգլերեն լեզվով: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օգոստոսի վերջին Բեյրութի «Գոհար» ցուցասրահում:Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
    ԱզգՀայկական երաժշտական արվեստը՝ նոր դիտարկմամբ - ԱզգԼույս է տեսել «Հայկական երաժշտության գլուխգործոցներ կիթառի համար՝ մշակված Մկրտիչ Միքայելյանի կողմից» ժողովածուն անգլերեն լեզվով: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օգոստոսի…
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:14

    Արմեն Գրիգորյան. «Սահմանափակումն արհեստական ջրբաժան է ստեղծում «հայաստանաբնակների» եւ «արտերկրաբնակների» միջեւ»«Ազգի» նախորդ համարից սկսյալ անդրադառնում ենք 2026 թվականի հուլիսի 3-ին ՀՕ-361-Ն օրենքով ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությանը, որի համաձայն՝ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որ քվեարկության օրվան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են առնվազն 366 օր: Ստորեւ ներկայացնում ենք օգոստոսի 25-ին ուժի մեջ մտած օրենքի դեմ պատմաբան, պետական կառավարման մասնագետ Արմեն Գրիգորյանի կարծիքը, որ պատասխանում է «Ազգի» հետեւյալ հարցերին՝Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
    ԱզգԱրմեն Գրիգորյան. «Սահմանափակումն արհեստական ջրբաժան է ստեղծում «հայաստանաբնակների» եւ «արտերկրաբնակների» միջեւ» - Ազգ«Ազգի» նախորդ համարից սկսյալ անդրադառնում ենք 2026 թվականի հուլիսի 3-ին ՀՕ-361-Ն օրենքով ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությանը, որի համաձայն՝ ԱԺ…
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:12

    Ռոլան Հայրապետյան. «Իմ երաժշտական զգայունությունը բխում է իմ հայ ծագումից»Ես վստահ եմ, որ իմ հայկական ժառանգությունն ազդել է իմ գեղարվեստական ինքնության վրա: Ես, անկասկած, պարտական եմ հորս. նա արհեստավարժ երաժիշտ չէր, բայց երբ երգում էր, խորապես հուզում էր ինձ: Համոզված եմ, որ իմ երաժշտական զգայունությունը բխում է իմ հայ ծագումից:Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
    ԱզգՌոլան Հայրապետյան. «Իմ երաժշտական զգայունությունը բխում է իմ հայ ծագումից» - ԱզգԵՐԵՎԱՆ-ՄԱՐՍԵԼ – Ֆրանսիացի երգչախմբավար Ռոլան Հայրապետյանը (ծնված 1953-ին, Մարսելում) ժամանակակից վոկալ երաժշտության նվիրյալ է: 1978-ին հիմնադրել է «Կյոր կոնտեմպորենը» («Ժամանակակից…
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:11

    Էրդողանի կոչը համայն մահմեդականներին. փոխադարձ վստահությամբ, ուս ուսի տված, միասին շարժվել դեպի ապագաՄեր մոլորակի վրա իսլամական աշխարհը միավորող կազմակերպությունների եւ դաշինքների պակաս չկա:Մահմեդական երկրները, բնականաբար, անդամակցում են նաեւ այնպիսի միջազգային կազմակերպությունների, որոնց գործունեությունը պայմանավորված չէ կրոնական պատկանելությամբ՝ ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը եւ բազմաթիվ այլ կառույցների:Միեւնույն ժամանակ, ստեղծվել են նաեւ կազմակերպություններ ու համագործակցության ձեւաչափեր, որոնց հիմքում հենց իսլամական երկրների միջեւ համագործակցությունն է: Իսլամական աշխարհը միավորող կազմակերպություններն ու համագործակցության ձեւաչափերը բազմաթիվ են: Դրանցից են՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը (OIC), Իսլամական զարգացման բանկը (IsDB), D-8-ը՝ Զարգացող ութնյակը, Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (GCC) եւ բազմաթիվ այլ
    ԱզգԷրդողանի կոչը համայն մահմեդականներին. փոխադարձ վստահությամբ, ուս ուսի տված, միասին շարժվել դեպի ապագա - ԱզգՄեր մոլորակի վրա իսլամական աշխարհը միավորող կազմակերպությունների եւ դաշինքների պակաս չկա: Մահմեդական երկրները, բնականաբար, անդամակցում են նաեւ այնպիսի միջազգային կազմակերպությունների,…
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:08

    Ո՞վ է հաղթում Իրանի դեմ պատերազմում. վեցամսյա պատերազմի առաջին գնահատականներըԻրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հրահրած պատերազմի վեցերորդ ամսվա շեմին քաղաքական վերլուծաբանները հնարավորություն ունեն գնահատելու հակամարտության կողմերի ձեռքբերումներն ու կորուստները:Ընդհանուր առմամբ, պատերազմից տուժում են ռազմական արկածախնդրության մեջ հայտնված բոլոր կողմերը: Բացառություն չէ նաեւ այս պատերազմը:Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
    ԱզգՈ՞վ է հաղթում Իրանի դեմ պատերազմում. վեցամսյա պատերազմի առաջին գնահատականները - ԱզգԻրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հրահրած պատերազմի վեցերորդ ամսվա շեմին քաղաքական վերլուծաբանները հնարավորություն ունեն գնահատելու հակամարտության կողմերի ձեռքբերումներն ու կորուստները:…
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:06

    Չնայած հետաքրքրությանը, «ԵՄ-ն Հայաստանին իր շարքերն ընդունելու մտադրություն չունի»,- ասում է Տիգրան ԵկավյանըՖրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթի անդրադարձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությանը, թե Երեւանը շուտով կարող է պաշտոնական դիմում ներկայացնել Եվրոմիությանն անդամակցելու համար, օգոստոսի 26-ին անդրադարձել է ֆրանսիական հայտնի «Ֆիգարո» թերթը: Հայաստանը, ըստ հրապարակման, վաղուց է ձգտում պահպանել լավ հարաբերություններ ինչպես Մոսկվայի, այնպես էլ իր եվրոպացի գործընկերների հետ: Իսկ նշված հայտարարությանն ի պատասխան՝ Բրյուսելը հայտարարել է, որ պատրաստ է «հետաքրքրությամբ» քննարկել այդ դիմումը: Ֆրանսահայ քաղաքագետ, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի վերլուծաբան Տիգրան Եկավյանի կարծիքով, որի հետ զրուցել է թերթի թղթակիցը, Հայաստանի համար այս հեռանկարը պատրանքային է:Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
    ԱզգՉնայած հետաքրքրությանը, «ԵՄ-ն Հայաստանին իր շարքերն ընդունելու մտադրություն չունի»,- ասում է Տիգրան Եկավյանը - ԱզգՖրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթի անդրադարձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությանը, թե Երեւանը շուտով կարող է պաշտոնական դիմում ներկայացնել…
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:05

    Հիշողության եւ... ապրելու համարՍեպտեմբերի 4-ից «True Story» («Իրական պատմություն») միջազգային անկախ առցանց հեռարձակման հարթակում կցուցադրվի ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սեւ այգին» վավերագրական լիամետրաժ կինոնկարը: Օգոստոսի 31-ին ֆիլմին նվիրված իր հրապարակման մեջ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Գարդիան» օրաթերթը: Հիշյալ հարթակում ցուցադրությունը հասանելի է ամբողջ աշխարհում:Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
    ԱզգՀիշողության եւ... ապրելու համար - ԱզգՍեպտեմբերի 4-ից «True Story» («Իրական պատմություն») միջազգային անկախ առցանց հեռարձակման հարթակում կցուցադրվի ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սեւ այգին» վավերագրական լիամետրաժ…
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:02

    «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունՀայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2025 թվականի ստեղծագործությունների մրցույթ հետեւյալ անվանակարգերում. 1) Գրականություն 2) Հայագիտություն 3) Կերպարվեստ (գունանկար, քանդակ, գրաֆիկա) Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգեւ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս:Մրցույթին մասնակցել ցանկացողները հետեւյալ հղմամբ armtmm.com/tekeyan-award պետք է սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը (ներառյալ) լրացնեն մասնակցության հայտ՝ նեկայացնելով 2025 թվականին իրենց հեղինակած աշխատանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն կամ դիմեն ՀԹՄՄ գրասենյակ: Սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի:Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր բացի շաբաթ եւ կիրակի օրերից ժամը 12:00-16:00-ն (հասցե Երեւան, Խանջյան
    Armtmm.com«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ☎ +374(10) 552 632
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:01

    Ի՞նչ է կոռուպցիանԵրբ 2015 թվականի փետրվարին մամուլում կարդացի, որ Հայաստանում ստեղծվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ», ոչինչ չհասկացա: Իմ պրպտուն միտքն սկսեց աշխատել, եւ «կոռուպցիա» բառի իմաստը հասկանալու համար դիմեցի բառարաններին: 1944 թվականին Երեւանում լույս տեսած Ստեփան Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանում» «կոռուպցիա» բառահոդվածը չգտա: Այսինքն՝ չկար, որ գտնեի:Թաղի գրադարանում հայտնաբերեցի 1992 թվականին Բեյրութում հրատարակված Գնել Ճերեճյանի «Հայոց լեզվի նոր բառարանը» եւ դարձյալ հիասթափություն ապրեցի:«Կոռուպցիա» բառը չկար նաեւ Աշոտ Սուքիասյանի՝ 2009 թվականին ԵՊՀ-ի հրատարակած «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում»: Մի տեղ էլ կարդացի, որ «կոռուպցիա» (corruptio) բառը գալիս է լատիներեն corrumpere բայից, որը նշանակում է «փչացնել», «ապականել»: Բայց դա էլ ոչինչ չասող բացատրություն էր եւ չէր օգնում հասկանալու, թե ինչ իմաստ ունի Հայաստանում «Կոռուպցիայի դեմ պայքարի
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 14:00

    Թուրք հնագետներն անոմալիաներ են հայտնաբերել Նոյյան տապանի որոնումների վայրումԱրարատ լեռանը մոտ տարածքում, Նոյյան տապանի որոնումների ընթացքում անոմալիաներ են հայտնաբերվել: Այս մասին, հղում անելով թուրքական «Միլիեթ» թերթին, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Հետազոտողները ռադիոլոկացիոն սկանավորման ընթացքում բազմաթիվ անկանոնություններ եւ հարթ եզրերով խոռոչներ են հայտնաբերել Նոյյան տապանի որոնման տարածքում: Արդյո՞ք սրանք աստվածաշնչյան նավի բեկորներ են՝ կպարզվի երկու ամսվա ընթացքում, ասել է նախագծի ղեկավար, պրոֆեսոր Ջենկեր Աթիլան:Ուսումնասիրությունները կատարվում են Արարատից 28 կմ հեռավորության վրա գտնվող Դուրուփինար շրջանի ժայռագոյացության վրա, որի ուրվագիծը նման է հսկա նավի: Դրա երկարությունը 164 մետր է, որը համապատասխանում է 300 կանգունի՝ Հին Կտակարանում նկարագրված տապանի չափսին:Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
    ԱզգԹուրք հնագետներն անոմալիաներ են հայտնաբերել Նոյյան տապանի որոնումների վայրում - ԱզգԱրարատ լեռանը մոտ տարածքում, Նոյյան տապանի որոնումների ընթացքում անոմալիաներ են հայտնաբերվել: Այս մասին, հղում անելով թուրքական «Միլիեթ» թերթին, տեղեկացնում են…
  • Ազգ շաբաթաթերթ

    4 сент., 13:59изменён

    Հայաստանը իրանցի փախստականների համար բաց դուռ է«Դոյչլանդֆունկը» օգոստոսի 24-ին անդրադարձավ Իրանի պատերազմի հետեւանքով ՀՀ-ում բնակություն հաստատած այդ երկրի քաղաքացիներին, որոնց թիվն ավելանում է: Երեւանում պարսկերեն հաճախ է լսվում, սոցցանցերում իրանցիները բնակարան, աշխատանք են փնտրում: «ՀՀ-ն կրոնական եւ մշակութային տարբերություններ ունի, բայց անվտանգ եւ ժողովրդավար է, իրանցի փախստականների համար բաց դուռ է, մուտքի վիզա չի պահանջում, 3 ամիս կարող են բնակվել: Գործազուրկների մեծ թիվ կա, առանց հայերենի եւ ռուսերենի իմացության, աշխատանք գտնելը դժվար է: Երեւանում Իրանից գաղթածները եկեղեցական համայնք են ստեղծել, նրանց մեջ դավանափոխներ կան: Բողոքական քահանան պատմում է, որ դպրոց են բացելու եւ մատչելի կեցավայր նոր եկողների համար: «Ազգի» առաջիկա համարում կանդրադառնանք:ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԼուսանկարը՝ «Դոյչլանդֆունկի» կայքի picture alliance / Associated Press / Արսեն Սարգսյան
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота