Последние посты

Hakob Badalyan
22 сент., 19:05
💥👆👆💥 Կարծում եմ, որ այս վարկածը առնվազն արժանի է ուշադրության ու դիտարկման։ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ թվացյալ հանգստությունն ավելի շատ հիշեցնում է անդորր փոթորկից առաջ։ Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտելու տեսակետս, ըստ իս այստեղ չափազանց մեծ խաղադրույք է, քան պարզապես Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական կարիքները կամ պահանջմունքը, եւ կա նույնիսկ՝ Ադրբեջանի պահանջները։ Ադրբեջանն այստեղ գործիք է իր հերթին։ Եվ կրկին հիշեցնեմ, ի"նչ էր քննարկում Հայաստանի դեսպանն ԱՄՆ–ում, երբ հանդիպում էր Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ղեկավարին՝ ԱՄՆ քրիստոնյա սիոնիստների բվականին ազդեցիկ շրջանակի առանցքային լոբբիստին։
Hakob Badalyan
22 сент., 18:04
🔥 Առաջարկում եմ դիտել։ https://youtu.be/Tka25XJaR8c?si=62lwNhhLro5vfEYYYouTubeԲաքուն եկեղեցու դեմ արշավի նոր «խթան» է տալիս Փաշինյանին✅Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/ 👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝ ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1 ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot ➡️Twitter-ում`…
Hakob Badalyan
22 сент., 17:28
💥 Ուժեղ Հայաստան Ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանն ու ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանը սեպտեմբերի 22–ին ԱԺ–ում հանդիպել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։Հետաքրքիր է, իմիջայլոց, Կարապետյանն ու Վարդեւանյանը դիվանագետից հետաքրքրվե՞լ են, թե նա ինչու էր մեկնել Բաքու եւ քննարկում ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ։Բնականաբար, այդ թեմայի կամ հարցի հնարավոր շոշափման մասին տեղեկություն չկա Հայաստանի ԱԺ–ում կայացած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության տեքստում։ Տեքստը այն օրակարգային հարցերի մասին էր, որ կա հայ–ամերիկյան քննարկումների շրջանակում, նաեւ ռեգիոնալ պրոցեսների։Այդ առնչությամբ նշվում է, որ կողմերը երկուստեք կարեւորել են Կովկասում երկարատեւ խաղաղությունը։ Սա առաջին հայացքից հերթապահ թվացող, սակայն էական ձեւակերպում է առհասարակ։ Էական այն առումով, որ էմոցիաներից անդին՝ Հայաստանում քաղաքական ընդդիմությունը միջազգային գործընկերային
Hakob Badalyan
22 сент., 17:14изменён
💥 Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք թռչելիս օդանավից թերեւս տեսանյութ չի հրապարակել միայն սանհանգույցի վերաբերյալ։ Նա մանրամասնորեն ներկայացնում էր, թե ինչ կա օրինակ ուղեւորների փաթեթում։Կատակը մի կողմ, բայց Փաշինյանը ունի մի՝ անգերազանցելի թվացող հմտություն։ Նա «մեջքով զգում» է իր ընտրազանգվածը եւ լիուլի բավարարում դրա հետաքրքրությունը, անմնացորդ լիությամբ։ Ուրիշ անելիք նա չունի։ Իր «միակ» անելիքն էլ իրականացնում է առավելագույն արդյունավետությամբ։ Իսկ դա ստեղծում է մի հեռանկար, որը կարող է ժամանակի մեջ թվալ աներեւակայելի, բայց աշխատում է «կաթիլը քար է ծակում» սկզբունքով։ Այսինքն, նա 1+1 սկզբունքով է փորձում ավելացնել իր ընտրազանգվածը, թեկուզ շաբաթը +1 պարբերականությամբ, բայց համակարգված եւ հետեւողական։Մի բան, որը բավականին բաց «գոտի» է ընդդիմության դաշտում։ Միեւնւյն ժամանակ՝ կենսական անհրաժեշտություն։ Ընդդիմությունն իհարկե այս մասով գտնվում է ավելի մեծ մթնոլորտային ճնշման տակ, որովհետեւ
Hakob Badalyan
22 сент., 16:46
🔥 Աներեւակայելի է․ վեցամյա չինուհի Լյան Յունչժին մրցաշարում հինգ անգամ հավաքել է ռուբիկ–կուբիկ կոչվող գլուխկոտրուկը եւ ցույց է տվել միջինում 4,27 վայրկյան արդյունք, որը աշխարհի ռեկորդ է։ Ընդ որում, նախկին ռեկորդը պատկանել է նույն երեխային՝ 4,52։Մեկնաբանությունը թերեւս ավելորդ է։ 🤓
Hakob Badalyan
22 сент., 12:38
💥Կրեմլը հայտնել է Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի արքայազնի հեռախոսազրույցի մասին։ Պուտինը շնորհավորել է թագավորության օրվա կապակցությամբ։ Քննարկել են նաեւ Պարսից ծոցում, Եմենում ստեղծված իրավիճակը։ Հասկանալի է, առանցքային թեման թերեւս եղել է հութիների եւ սաուդների ռազմական բախումը։ Այստեղ իհարկե սաուդները տանուլ են տալիս։Պուտինի հետ Բեն Սալմանի հեռախոսազրույցը հատկանշական է նրանով, որ ըստ արեւմտյան աղբյուրների, նա օգնություն է խնդրել Թրամփից, բայց նա հրժարվել է։ Իսկ կօգնի՞ Բեն Սալմանին Պուտինը։ Իհարկե Թրամփից նա խնդրել է ռազմական օգնություն՝ ավիահարված հութիներին, իսկ Պուտինից թերեւս կարող է ակնկալել արդեն դիվանագիտական միջամտություն։ Բայց, եթե Պուտինն ունենա այդպիսի հնարավորություն, ապա բնական է, որ նա դա կանի իր գնի դիմաց։
Hakob Badalyan
22 сент., 10:18
💥 Անկախության տարեդարձի առիթով ուղերձ է հղում ՌԴ–ում Հայաստանի դեսպան, ՔՊ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Ինչ խոսք, տարերային ուղերձամոլության ժամանակներում այդ գայթակղությանը տրվում են թերեւս շատերտ, բայց ինքնին կարծես թե արտառոց պրակտիկա է՝ երբ դեսպանը ուղերձ է հղում անկախության առիթով։ Որովհետեւ, դեսպանները որպես կանոն շնորհավորում են այն երկրների ժողովուրդներին, որտեղ ծառայում են, այլ ոչ թե այն ժողովուրդներին, ում ներկայացնում են այլ երկրում։Բայց, կարծում եմ Գուրգեն Արսենյանը բավականին փորձառու է դա չիմանալու համար, կամ ուղերձամոլության մթնոլորտին տրվելու համար։ Առավել եւս կարդալով ուղերձը, տպավորություն է, որ նա պարզապես պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով»։Հատկապես, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՌԴ–ում դեսպանի պաշտոնից հետ կանչել Արսենյանին, դժգոհ լինելով նրա աշխատանքից։ Ես այդ առնչությամբ շաբաթներ
Hakob Badalyan
22 сент., 09:21
🔥 Nikkei–ն գրում է, որ աշխարհում նոր նավթագազային հորերի թիվը, որ բացվել է 2025 թվականին, հասել է վերջին 45 տարվա ընթացքում պատմական նվազագույնի։ Իսկ դրա պատճառը, երկրաբանական հետախուզական ներդրումների կրճատումն է։ Ընդ որում նշվում է, որ ՕՊԵԿ–ն ու Ռուսաստանը զգուշացրել են խնդրի մասին դեռեւս 2021 թվականից։ Այսօր համաշխարհային էներգետիկ շուկայում լարվածության խորքային պատճառներից մեկն էլ հենց դա է։Այս առիթով սակայն, էներգետիկ շուկայի մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ Հայաստանի համար խիստ կարեւոր տնտեսական եւ ռազմավարական–քաղաքական մի գործոնի մասին՝ հանքարդյունաբերության։ Ընդամենը նախորդ տարի, երբ տեղի էր ունենում հանքարդյունաբերողների հերթական տարեկան ֆորումը, որ ամեն տարի կազմակերպում է Հայաստանի տնտեսական հսկան եւ Սյունիքի նաեւ ռազմավարական առանցք դարձած Զանգեզուրի կոմբինատը, հնչեց բավականին կարեւր ահազանգ։ Ֆորումի մասնակիցները բարձրաձայնեցին, որ այսպես ասած հետախուզական աշխատանքում
Hakob Badalyan
22 сент., 08:14
💥 Այսօր Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր՝ ԱՄՆ, Դանիայի ու Գրենլանդիայի միջեւ, որն ըստ էության կարող ենք որակել «Թրամփի կղզու» մասին համաձայնագիր։ Այսինքն, սա նման է «Թրամփի ուղուն», երբ դե յուրե պահպանվում է Դանիայի այսպես ասած ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջությունը Գրենլանդիայի նկատմամբ, բայց ԱՄՆ ստանում է այնտեղ ընդհուպ ռազմական ուժի ծավալման լայն հնարավորություն։Իհարկե բառացի նույնը չէ, ինչ «Թրամփի ուղին», բայց դե ֆակտո այդ է տրամաբանությունը։Հատկանշական է, որ այս ֆոնին, սեպտեմբերի 19–21–ին Գրենլանդիայից ոչ հեռու, եւ Կանադային շատ մոտ ֆրանսիական անդրծովյան տարածք՝ Սան Պիեռ եւ Միկելոն է մեկնում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, հաստատելու, որ այդ տարածքը միշտ լինելու է ֆրանսիական։ Սա իհարկե անմիջականորեն Գրենլանդիայի մասին չէ, այլ նաեւ Կանադայի՝ այդ երկրի հանդեպ Թրամփի քաղաքականության համատեքստում։ Հատկանշական է, որ Մակրոնը Սան Պիեռ եւ
Hakob Badalyan
22 сент., 07:34
🔥 Մի տնտեսական կոնտրաստի մասին, որը ցույց է տալիս Հայաստանում կառավարող ուժի՝ տնտեսական քաղաքականության մասին մակերեսային պատկերացումները։ Օրերս, Ուժեղ Հայաստան ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանը հրապարակել էր լուսանկար, որում Վրաստանում գործող նավթավերամշակման
Hakob Badalyan
22 сент., 07:27
🔥 Մի տնտեսական կոնտրաստի մասին, որը ցույց է տալիս Հայաստանում կառավարող ուժի՝ տնտեսական քաղաքականության մասին մակերեսային պատկերացումները։Օրերս, Ուժեղ Հայաստան ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանը հրապարակել էր լուսանկար, որում Վրաստանում գործող նավթավերամշակման խոշոր գործարանն է, որը սկսել է աշխատել 2025–ի հոկտեմբերից՝ որպես վերամշակման գործարան։ Նարեկ Կարապետյանը ներկայացնելով դա, հիշեցրել է, որ, երբ նախընտրական շրջանում իրենց ուժը խոսում էր այդպիսի ձեռնարկություն հիմնելու մտադրության մասին՝ իշխանությունը հակադարձում էր, թե դա ձեռնտու կամ շահեկան ներդրում չէ։Ի պատասխան Կարապետյանի հիշեցման, իշխանության ներկայացուցիչները հրապարակել են Սուրենավանում գործող բիտումի արտադրության գործարանը, որը ունի «նավթավերամշակման» հնչեղ բնութագիր։ Այն պատկանում է իշխանամերձ գործարար Սուքիասյաններին։ Գործարանը կառուցվել է 2025 թվականին։ Իրականում, այն զբաղվում է միայն բիտումի արտադրությամբ։ Ինչպես
Hakob Badalyan
22 сент., 07:01
🔴🔴🔴 Այսօրը հիշում են թերեւս քչերը, մինչդեռ թերեւս հիշատակման արժանի օր է, թեկուզ երբեմն–երբեմն։ 1996 թվականի այսօրը՝ սեպտեմբերի 22–ին տեղի ունեցավ նախագահի ընտրությունը, որը ըստ էության առաջին ընտրությունն էր Հայաստանի անկախության ընթացքում։ Դե յուրե առաջինն
Hakob Badalyan
22 сент., 06:43
🔴🔴🔴 Այսօրը հիշում են թերեւս քչերը, մինչդեռ թերեւս հիշատակման արժանի օր է, թեկուզ երբեմն–երբեմն։ 1996 թվականի այսօրը՝ սեպտեմբերի 22–ին տեղի ունեցավ նախագահի ընտրությունը, որը ըստ էության առաջին ընտրությունն էր Հայաստանի անկախության ընթացքում։Դե յուրե առաջինն իհարկե 1991 թվականի հոկտեմբերին էր, սակայն այդ ընտրությունը թերեւս անցնում էր շարժման ու անկախության էյֆորիկ, էմոցիոնալ ազդեցությամբ, ինչպես օրինակ 2018 թվականի դեկտեմբերին խորհրդարանի արտահերթ ընտրությունը։Իսկ ահա 1996 թվականի նախագահի ընտրությունը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 22–ին, դե ֆակտո առաջինն էր քաղաքական ընթացքի, կյանքի իմաստով։ Ինչպես հայտնի է, այդ ընտրությանը իշխանության թեկնածու, նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի մրցակիցը մի քանի ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն էր։ Հետո եղան հայտնի իրադարձությունները, երբ ընդդիմությունը չընդունեց պաշտոնական արդյունքն ու Տեր–Պետրոսյանի հաղթանակը։Ըստ էության, 1996
Hakob Badalyan
21 сент., 07:44
💥 Կայա Կալլասը անդրադառնալով ՌԴ պետդումայի ընտրությանը ասել է, թե դրանք եւս մեկ հետընթաց էին ժողովրդավարությունից, ճնշված էր այլախոհությունը, եւ այլն։Իհարկե, ընդհանուր առմամբ Կալլասի գնահատականը իրավացի է։ Ամբողջ հարցն այն է, որ այդ գնահատականը տալիս է այն կառույցի հանձնակատարը, որը արդեն տեւական ժամանակն ինքն էլ մեծ հաճույքով ճնշում է այլախոհությունը, ներկայումս ԵՄ–ն կառավարող լիբերալ–գլոբալիստական մոտեցումների հանդեպ ցանկացած ընդդիմախոսություն որակելով «պուտինյան պատվեր» կամ նման մի բան, ու՝ արգելելով։ԵՄ անդամ Ռումինիայի ընտրությանը պարզապես չեղարկեցին արդյունքը, երբ հաղթեց լիբերալ–գլոբալիստական օրակարգի համար անցանկալի թեկնածուն։ Նրան մեղադրեցին իբր ռուսական ֆինանսավորման համար, այն դեպքում, երբ հետո մեղադրանքը չհաստատվեց որեւէ կերպ։ Ավելին, նույնիսկ պարզ դարձավ, որ նրան կամա, թե ակամա օգնել էին եվրոպամետ կուսակցությունները։ Սակայն, մինչ այդ արդեն իսկ չեղարկել էին ընտրության
Hakob Badalyan
21 сент., 07:01
💥 Ռուսաստանի Պետդումայի ընտրությանը Եդինայա Ռոսիա իշխող կուսակցությունը հավաքում է մոտ 57 տոկոս, իսկ մեծամասնական ընտրատարածքներն էլ հետը գուցե հասնի կամ անցնի 60 տոկոսը։ Բոլոր պարագաներում, Եդինայա Ռոսիան 2026–ի ընտրությանը արձանագրում է ավելի բարձր արդյունք, քան 2021 թվականին՝ պահպանելով սահմանադրական մեծամասնությունը։Որքան էլ Ռուսաստանում էլեկտորալ պրոցեսը դիտարկվում է մեղմ ասած ոչ հավաստի կամ ոչ ազատ, այդուհանդերձ այն իր մեջ ներառում է իհարկե առնվազն ներիշխանական համակարգում եղած որոշակի պրոցեսների ամբողջություն։ Եվ այդ իմաստով, էլեկտորալ արդյունքի նախնական պատկերը թույլ է տալիս եզրակացնել, որ այսընտրական պրոցեսով դրսեւորվում է իշխանության ներսում որոշակի կոնսոլիդացիոն պատկերը։ Ըստ էության, այդպիսով թերեւս փորձ է արվում ցույց տալ, որ չնայած պառակտման վրա կատարվող արեւմտյան խաղադրույքին, Ռուսաստանում իշխանությունը ավելի կոնսոլիդացված է, քան մինչեւ պատերազմը։Որքանով է սա հավաստի,
Hakob Badalyan
21 сент., 05:53
🔴 Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի վրա հերթական ամերիկյան՝ MQ–1 անօդաչուն խոցելու մասին։ Այդ մասին տեղեկություն է տարածել հեղափոխության պահապանների Կորպուսը։ Վերջին օրերին սա հերթական MQ-1 տեսակի անօդաչուն է, որ խոցում է Իրանը Հորմուզի վրա։Նշեմ, որ մեկ այդպիի անօդաչուի արժեքը 4 միլիոն դոլար է։
Hakob Badalyan
21 сент., 05:44
💥 Գերմանիայի կառավարող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը հերթական պարտությունն է կրել տեղական ընտրություններում։Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի խորհրդարանի ընտրությանը ՔԴԿ–ն հավաքել է ընդամենը մոտ 5 տոկոս ձայն։ Հաղթել է Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, ինչպես օրեր առաջ Սաքսոնիա–Անհալթ երկրամասում կայացած ընտրությանը։ Իհարկե ԱԳՀ–ն վաստակել է 38 տոկոս, այսինքն չունի միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորություն։ Երկրորդը սոցիալ–դեմոկրատներն են։Բեռլինում էլ, կառավարող կուսակցությունը զիջել է դիրքերը, իհարկե ոչ թե ԱԳՀ–ին՝ այս կուսակցությունը Բեռլինում երրորդն է, այլ ձախերի կուսակցությանը։ Բոլոր պարագաներում, ակնառու է, որ Գերմանիայի կառավարող ուժի վարկանիշը ունի գրեթե աղետալի անկում։ Միեւնույն ժամանակ, Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը ճնշող առավելություն ունի հիմնականում արեւելագերմանական գոտում, նախկին ԳԴՀ տարածքում, մի շարք օբյեկտիվ ու
Hakob Badalyan
21 сент., 05:35
💥 Նիկոլ Փաշինյանը «բոլորին հրավիրում» է Հանրապետության հրապարակում Անկախության տոն նշելու։ Փաստացի, դա այլ բան չէ, քան Անկախության տոնի վերածումը՝ հարային միջոցներով կուսակցական միջոցառման։ Հանրապետության հրապարակի միջոցառումը կազմակերպվում է բոլոր հարկատուների փողով։ Երբ կառավարող կուսակցության ղեկավարը հայտարարում է, թե՝ եկեք միասին տոնենք, շատ լավ պատկերացնելով ներքաղաքական գունապնակի հանդեպ հանրային տրամադրվածությունների հարաբերությունը եւ հարաբերակցությունը, դրանով նա անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա–համակրային միջոցառման։
Hakob Badalyan
20 сент., 16:28
🔥 Ի՞նչ է դաշտ նետվում՝ ձեռքի հետ։ Նետվում է հետեւյալը, թե՝ «մենք որեւէ մեկին չունենք ապացուցելու, որ Գանձասարը հայկական է»։ Այստեղ շատ հմտորեն թաքնված մանեւր է։ Մի կողմից՝ իբրեւ թե խրոխտ հայրենասիրական կեցվածք, իսկ մյուս կողմից իրականում իշխանության անձնատուր քաղաքականության արդարացման կամ լղոզման բանաձեւ։Ապացուցելու բան միշտ կա, անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ապացուցված է։ Որովհետեւ, աշխարհը, միջազգային հարաբերությունները անընդհատ հոսք են, իսկ ներկայիս պատմական ժամանակահատվածում՝ անընդհատ, հորդառատ հոսք։ Հետեւաբար, ապացուցման գործը անընդհատ է, պետք է լինի այդպիսին։ Ու այստեղ պետք չէ նաեւ պրիմիտիվանել, թե հարցը Գանձասարի հայկական լինել–չլինելն ապացուցելն է։Իրականում, եթե դու այսօր «ապացուցելու չունես Գանձասարի» մասով, ապա վաղը եւ մյուս օրը արդեն նույն մարդիկ հայտարարելու են, թե՝ «մենք ոչ մեկին չունենք ապացուցելու, որ Հաղարծինը, Խոր Վիրապը կամ Գեղարդը հայկական է։Սա երեխա
Hakob Badalyan
20 сент., 16:22
🔥 Սաուդյան Արաբիայի զինուժը ըստ էության անզոր է Եմենի հութիների դեմ։ Եթե դիտարկվի սպառազինության արդիականությունը, ապա հութիների սպառազինութունը պարզապես որեւէ կերպ համեմատելի չէ այն արդիական սպառազինությանը, որ ունի Սաուդյան Արաբիայի զինուժը։ Բայց, այդ արդիական
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →