gram news
Аватар канала BanksNews.am

BanksNews.am

@banksnews

Ֆինանսատնտեսական, բիզնես նորություններ և վերլուծություններ

ПроектыHY

529подписчиков

Открыть канал

Последние посты

  • BanksNews.am

    21 сент., 13:48изменён

    🔴SIPRI-ի տվյալներով՝ 2024թ․ գներով հաշվարկված Հայաստանի միջին տարեկան ռազմական ծախսերը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի տարիներին կազմել են մոտ $169 մլն։Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 1999–2007 թթ., ռազմական ծախսերի տարեկան միջինը հասել է շուրջ $288 մլն-ի։Սերժ Սարգսյանի կառավարման 2009–2017թթ․ ընթացքում միջին տարեկան ռազմական ծախսն արդեն կազմել է մոտ $612 մլն։ Ավելի մեծ փոփոխություն է արձանագրվում 2019–2025 թթ․։Նիկոլ Փաշինյանի կառավարման այդ տարիների միջին տարեկան ռազմական ծախսը, նույն՝ 2024թ․ գներով, կազմում է շուրջ $1.2 մլրդ։ #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    21 сент., 11:03изменён

    🔴Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 35 ամյակն է:Հայաստանի անկախացումից երկու տարի անց Հայաստանն ունեցավ սեփական արժույթը։1993 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը։Մեկ դրամը փոխանակվում էր 200 խորհրդային ռուբլու դիմաց, իսկ խորհրդային թղթադրամները որոշ ժամանակ շարունակեցին զուգահեռ շրջանառվել: #BanksNewsԱզգային արժույթի ստեղծման պատմությունը ԱՅՍՏԵՂ
  • BanksNews.am

    21 сент., 06:20изменён

    🔴ՀՀ անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների համար կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 326.97 մլն դրամ, որից մոտ 1.031 մլրդ դրամը նախատեսված է Հանրապետության հրապարակում գլխավոր միջոցառման համար։ Մարզային միջոցառումներին նախատեսվում է մոտ 295.5 մլն դրամ։Համեմատության համար՝ 2020 թվականին անկախության օրվա միջոցառումների ծրագրային բյուջեն եղել է 190 մլն դրամ, իսկ միայն մեկ խոշոր կազմակերպչական պայմանագիրը՝ 59.06 մլն դրամ։ #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    19 сент., 14:48изменён

    🔵 #Arca-ն միավորում է ազգայինն ու միջազգայինը. թողարկվեցին Arca-UnionPay քարտերըԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    17 сент., 10:00изменён

    🔴Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, հերթական անգամ ընտրել է ոչ թե շքեղ տուն, այլ աշխատանքին հնարավորինս մոտ կյանքը։Այս անգամ նա բնակվում է Airstream թրեյլերում՝ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, որտեղ անձամբ հետևում է xAI-ի համար կառուցվող Macrohard տվյալների կենտրոնի աշխատանքներին։ԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    17 сент., 08:15изменён

    🔴Մեկ տարվա ընթացքում պաշտպանության ծախսերը նվազել են 90.9 մլրդ դրամով կամ 28.2%-ով։Պաշտպանության ոլորտի 2026 թվականի առաջին կիսամյակի ճշտված պլանը կազմել էր 275.5 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը՝ 231.3 մլրդ դրամ կամ 83.9%։Ընդ որում, ռազմական պաշտպանության դասով ծախսվել է 230.7 մլրդ դրամ՝ ապահովելով 84.6% կատարողական։ #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    17 сент., 07:51изменён

    🔴#Wildberries-ում այժմ AI-ի «Կերպարի գաղափարներ» գործառույթի միջոցով կարելի է ամբողջական կերպար հավաքել: Այժմ ապրանքի էջում օգտատերերը կարող են ոչ միայն ուսումնասիրել առանձին ապրանքը, այլև տեսնել, թե ինչպես է այն համադրվում պատրաստի կերպարներում։ Առաջարկությունների շնորհիվ գնումը վերածվում է պարզապես ապրանք փնտրելու գործընթացից ամբողջական կերպարի գիտակցված ընտրության։Նոր գործառույթը հասանելի է անմիջապես ապրանքի էջում և լուծում է գնորդների հիմնական հարցը՝ ինչ գնել և ինչի հետ համադրել։ Այժմ այլևս անհրաժեշտ չէ ժամերով փնտրել միմյանց համապատասխանող իրեր կամ մտածել՝ արդյոք նոր գնումը կհամապատասխանի արդեն իսկ առկա զգեստապահարանին։ Նեյրոցանցը դա կատարում է վայրկյանների ընթացքում՝ առաջարկելով կերպարի մինչև 10 պատրաստի տարբերակ։ԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    16 сент., 16:07изменён

    🔴Տնտեսական աճը դեռ ինքնաբերաբար չի նշանակում, որ մարդիկ սկսում են ավելի բարեկեցիկ ապրել։ Ավելին՝ այս տարվա պատկերը ցույց է տալիս, որ մակրոտնտեսական աճն ու տնային տնտեսությունների բարեկեցությունը նույն արագությամբ չեն շարժվում։Այո՛, տնտեսությունը աճում է, բայց նույն ընթացքում թանկացել են սննդամթերքը, որոշ ծառայություններ և առօրյա ծախսերի այլ հոդվածներ։ Այս ֆոնին աշխատավարձի թվային աճը թղթի վրա ավելի մեծ է թվում, քան իրական կյանքում։ #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    16 сент., 07:12изменён

    🟣Արտաքին շուկաներում հայկական ապրանքների վաճառքի աճին զուգահեռ զարգանում է նաև տեղական ենթակառուցվածքը, որը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս ընդլայնել բիզնեսը և հասնել նոր գնորդների։Այս ենթակառուցվածքի առանցքային տարրերից է Երևանի #Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը։ Դրա ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 23 հազար քառ. մետր, իսկ հզորությունը թույլ է տալիս օրական մշակել մինչև 500 հազար ապրանք։Կենտրոնն ապահովում է ապրանքների պահեստավորումն ու մշակումը և Wildberries-ի միասնական լոգիստիկ ցանցի մի մասն է, որը վաճառողներին կապում է տարբեր շուկաների գնորդների հետ։ԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    16 сент., 06:37изменён

    🟠Ճամփորդիր շահավետ. #IDBank-ը թողարկում է Visa Wizz Air Platinum ճամփորդական քարտըԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    14 сент., 16:07изменён

    🔴ՔՊ ամենահարուստ պատգամավորները եռյակը եզրափակում է Տիգրան Գալստյանը։Տիգրան Գալստյանի հայտարարագրած եկամուտները ձևավորվել են հետևյալ աղբյուրներից.Աշխատավարձ. 1,051,000 ՀՀ դրամ՝ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ից:Ձեռնարկատիրական եկամուտ. 3,000,000 ՀՀ դրամ՝ «Ա/Ձ Տիգրան Վանուշի Գալստյան»-ից: #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    14 сент., 12:48изменён

    🔵Նոր iPhone-ն արդեն պաշտոնապես ներկայացված է։#Ամիօ բանկը հնարավորություն է տալիս ստանալ այն գովազդային վիճակախաղի շրջանակում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը։Գլխավոր մրցանակից բացի՝ խաղարկվելու են նաև այլ արժեքավոր նվերներ։Գովազդային վիճակախաղի շրջանակում անհրաժեշտ է անվճար ձեռք բերել Amio Mastercard Student քարտ և կատարել առնվազն մեկ անկանխիկ հաշվանցված գործարք՝ 10 000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով:ԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    14 сент., 09:35изменён

    🔴2026թ. առաջին կիսամյակում պետական բյուջեն կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով։ Համեմատության համար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 39.2 մլրդ դրամ պակասուրդ։Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում բյուջեի հաշվեկշիռը փոխվել է շուրջ 106.5 մլրդ դրամով՝ պակասուրդից անցնելով հավելուրդի։Պատճառներից մեկը պետական եկամուտների բարձր աճն է։Հունվար-հունիսին բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրլն 643 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 14.7%-ով #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    14 сент., 08:14изменён

    🔴2026թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Արտաշատում՝ 5․1%, Աշտարակում՝ 4․9%, Եղեգնաձորում՝ 4․8%, և Կապանում՝ 4․7%։2026թ․ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ առավել շոշափելի գնաճ է դիտվել Գյումրիում՝ 0․6%, Կապանում՝ 0․5% և Արտաշատում՝ 0․4% և Էջմիածնում։ #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    10 сент., 16:06изменён

    🔴2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի կառավարությունը պետական պարտքի սպասարկման համար վճարել է 182.3 մլրդ դրամ։ Խոսքը միայն տոկոսավճարների մասին է՝ առանց պարտքի մայր գումարի մարման։Մեկ տարվա ընթացքում տոկոսների վճարման ծախսն ավելացել է 12.9 մլրդ դրամով կամ 7.6%-ով․ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 169.4 մլրդ դրամ։ #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    10 сент., 15:17изменён

    🔴BBC Science Focus-ի փորձագետները ներկայացրել են Երկրի վրա ամենաթանկ նյութերի ցանկը, որոնցից շատերը սովորական վաճառքի համար հասանելի չեն։Ցուցակը գլխավորում է հակամատերիան՝ մեկ գրամի համար անհավանական 59,8 տրիլիոն դոլար արժողությամբ։Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1932 թվականին գիտնական Կարլ Անդերսոնի կողմից։ #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    10 сент., 13:33изменён

    🔵Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվեց ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։Հանդիպման խոսնակն էր #Ամիօ բանկի Ուսուցման և զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանը, որն ուսանողների հետ խոսեց անձնական բյուջեի և խնայողությունների, ֆինանսական նպատակների, բանկային ու թվային ծառայությունների անվտանգ օգտագործման, ինչպես նաև ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու մասին:ԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    10 сент., 09:06изменён

    🔴Պետության կապիտալ ծախսերի համար նախատեսված 375.8 մլրդ դրամից փաստացի ծախսվել է 212.1 մլրդ դրամը։ Կատարողականը կազմել է ընդամենը 56.4%։Ամենացածր ցուցանիշներից մեկը գրանցվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում։«Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 25.8% կամ 12.7 մլրդ դրամ։ #BanksNewsԱՎԵԼԻՆ
  • BanksNews.am

    10 сент., 06:40изменён

    🔴Քաղաքացիություն ստանալու համար գործող 50,000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 250,000 դրամ։Քաղաքացիությունը դադարեցնելու համար գործող 150,000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1,500,000 դրամ։Նոր կանոնների մասին առավել մանրամասն ԱՅՍՏԵՂ
  • BanksNews.am

    10 сент., 06:14изменён

    🔴2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեից սոցիալական նպաստների և կենսաթոշակների համար ծախսվել է 652.9 մլրդ դրամ՝ մեկ տարում 122.4 մլրդ դրամով կամ 23.1%-ով ավելի։Աշխատանքային կենսաթոշակների ծախսերն ավելացել են 16.1 մլրդ դրամով, իսկ անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարները՝ 12.9 մլրդ դրամով։ #BanksNewsԱՎԵԼԻՆ
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота