gram news
Аватар канала Bekum News

Bekum News

@bekumnews

Հանդիսանում է "Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն" հասարակական կազմակերպության տեղեկատվական-վերլուծական գործիքներից մեկը։ Հավանեք' https://facebook.com/bekumkentron/

ПроектыHY

138подписчиков

Открыть канал

Последние посты

  • Bekum News

    14 сент., 10:16изменён

    ‼️ Հաշվի առնելով Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակչի դիմումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրապարակվել է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագիր, ինչպես նաև տրվել է կարգադրագիր՝ ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչության կենցաղային ու ֆիզիոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջրով ապահովելու վերաբերյալ։ Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև բնակչության առողջության և անվտանգության ապահովման առաջնահերթությամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմն այցելել է Սյունիքի մարզ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով։Միաժամանակ, Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ջրի ախտահարման հետ կապված խնդրի պատճառները պարզելու ուղղությամբ։ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
  • Bekum News

    1 сент., 08:49

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։
  • Bekum News

    20 авг., 07:11

    📞 5G կապի թարմացման պատրվակով իրականացվող խարդախությունների մասինՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • Bekum News

    17 авг., 09:11изменён

    ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․Խարդախություն «Alibaba»-ի անվամբՀամացանցում, մասնավորապես Telegram/WhatsApp հավելվածներում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են «Alibaba» կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ։Աշխատանքը «սկսելու» կամ վաստակած «եկամուտը» հանելու համար պահանջում են գումար փոխանցել իրենց կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Փոխանցումից հետո պահանջում են է՛լ ավելի մեծ գումարներ, իսկ հետո՝ անհետանում։Եթե ցանկանում եք զերծ մնալ նմանատիպ խարդախությունների զոհ դառնալուց, ապա Մի՛ փոխանցեք գումար անծանոթ հաշվեհամարների՝ «աշխատանք ստանալու» համար։Մի՛ մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC) կասկածելի կայքերում։Մի՛ վստահեք Telegram-ով անհայտ անձանց կողմից ուղարկված գայթակղիչ առաջարկներին։ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/share/p/1LBNeNkgW7/
  • Bekum News

    15 авг., 11:59изменён

    2. ​Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։3. ​Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։4. ​Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։❗️​Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։​Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար։ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱՍ 2 https://www.facebook.com/share/p/19RaBumTpW/
    FacebookLog in or sign up to viewSee posts, photos and more on Facebook.
  • Bekum News

    15 авг., 11:58изменён

    🦖 Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում​Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ🎥Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։ 🎥Ծաղր և բուլինգ․ Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։ 🎥Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։​Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք1. ​Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական
  • Bekum News

    22 июл., 19:08

    переслано из @armmilitary

    ⚡️🇦🇲 Сборная Армении по пулевой стрельбе стала чемпионом мира в командных соревнованиях среди мужчин в дисциплине «движущаяся мишень (нормальный бег)».@armmilitary
  • Bekum News

    21 июл., 16:31

    переслано из @newsamarm

    Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը, հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից
  • Bekum News

    14 июл., 12:15изменён

    Հորդորում ենք՝• չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից, • չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ, • «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով:ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍ 2
  • Bekum News

    14 июл., 12:15изменён

    ⚠️ ԶԳՈՒՇԱՑԵՔ «ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ԿԵՂԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑՎերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։ՄԱՍ 1
  • Bekum News

    9 июл., 20:55изменён

    🛑 Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝• մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր, • մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ, • կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։ՆԳՆ կիբեռոստիկանությունՄԱՍ 2
  • Bekum News

    9 июл., 20:55изменён

    ⛔️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ | «5G ՑԱՆՑԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ» ՊԱՏՐՎԱԿՈՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆՉնայած ՆԳՆ կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ՄԱՍ 1
  • Bekum News

    26 июн., 19:40

    Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններՀՀ ՔԿ
  • Bekum News

    24 июн., 04:21

    Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը՝06:30 - 09:00 ▫️Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց) ▫️ Փավստոս Բուզանդի փողոց 07:30–10:00 ▫️Խանջյան փողոց ▫️Տիգրան Մեծի պողոտա ▫️ Երվանդ Քոչարի փողոց 07:30–10:30 ▫️Ալեք Մանուկյան փողոց ▫️ Ավետիք Իսահակյան փողոց ▫️Տերյան փողոց ▫️ Թումանյան փողոց ▫️Աբովյան փողոց 08:00–12:00 ▫️Վազգեն Սարգսյան փողոց ▫️Բեյրութի փողոց ▫️Արգիշտիի փողոց ▫️Մաշտոցի պողոտա
  • Bekum News

    11 июн., 09:33изменён

    Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ՀՀ ՔԿ
  • Bekum News

    2 июн., 07:58

    Ս.թ. հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:ՀՀ ՊՆ
  • Bekum News

    27 мая, 11:38

    Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ:Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։ՀՀ ՊՆ
  • Bekum News

    27 мая, 10:59изменён

    Ս.թ. մայիսի 27-28-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում։Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված՝ Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում․ հնարավոր են անբարենպաստ ելքեր։«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
  • Bekum News

    27 мая, 10:36

    Համացանցում որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու:Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:✅ Հանրապետության հրապարակում սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին:ՀՀ ՊՆ
  • Bekum News

    26 мая, 19:36изменён

    Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք:Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:ՀՀ ՊՆ
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота