Последние посты

ընկ. օսմանագետ
21 сент., 15:50
Ընկեր օսմանագետի վերադարձը հայտարարենք մի հետաքրքիր երևութի մեկնությամբ😂 16-17-րդ դարերի Ստամբուլում սուրճն ու սրճարանները (թուրք.՝ Kahvehane) սովորական ժամանցի վայր չէին։ Սրանք քաղաքի ամենավտանգավոր, «հեղափոխական» տարածքներն էին։ Առաջին անգամ կողք կողքի նստում էին ենիչերին, արհեստավորը, ուսանողն ու պալատական պաշտոնյան՝ քննարկելով պետության սխալները, հարկերի բարձրացումն ու սուլթանի ֆերմանները(հրամանագրերը)։ Վախենալով դավադրություններից՝ Սուլթան Մուրադ IV-ը մահապատիժ սահմանեց սուրճ խմելու ու սրճարան գնալու համար(ու էստեղ մի փոքրիկ ինֆարկտ հատուկ սրճապաշտների համար😂)Գիշերները, հասարակ շորերով քաղաքում շրջելով, անձամբ գլխատում էր օրինախախտներին։ Բայց երբ սրճարանները գնացին ընդհատակ, ազատ խոսքը գտավ իրա նոր, անսպասելի զենքը՝ Կարագյոզի և Հաջիվատի (Karagöz ve Hacivat) ստվերների թատրոնը։ Մութ, թաքնված սրճարաններում, մոմի լույսով լուսավորված կտորի հետևում ծավալվում էր իսկական քաղաքական դրամա.
ընկ. օսմանագետ
1 сент., 18:50
Էսօր առաջին դասս էր որպես Արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագրի ուսանողուհի🙏Ու ասեմ, որ անսահման հետաքրքիր անցավ առաջին դասը դեկանի հետ, ում շնորհիվ հասկացա, որ ապագա օսմանագետ լինելը չի խանգարի, ավելի շատ կխթանի խորանալ թյուրքագիտության այլ ուղղությունների մեջ...Բայց քանի դեռ ես ֆիքսված եմ օսմանագիտության վրա, եկեք պատմեմ էս անգամ Ստամբուլում գտած մի պատկերասրահի նկարների մասին, որոնք ունեն ահռելի մեծ պատմական background. խոսքը Կոստանդնուպոլսի գրավման մասին ա🤯 Վերևում ներկայացված են Թոփքափը նախկին սուլթանական պալատի պատկերասրահի՝ առանձին Կ.Պոլսի գրավմանը նվիրված սենյակի նկարները😉 1453 թվականի մայիսի 29-ին Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլսի գրավումը համաշխարհային պատմության ամենաշրջադարձային իրադարձություններից ա, որն ազդարարեց ավելի
ընկ. օսմանագետ
27 авг., 22:35изменён
Բոսֆորի նեղուցը նախկին սուլթանական Թոփքափը պալատից🤍🏛️
ընկ. օսմանագետ
23 авг., 17:37
Էսօր ուզում եմ ձեզ պատմել Թուրքիայի համար 1 դեմքի՝ առաջին նախագահ Աթաթուրքի մահվան մասին🤷♀ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի (թուրք.՝ Mustafa Kemal Atatürk) մահը տեղի ունեցավ 1938 թվականի նոյեմբերի 10-ին առավոտյան ժամը 09:05-ին: Աթաթուրքի առողջական վիճակն սկսեց վատանալ դեռևս 1937 թվականից: Գանգատվում էր մաշկային ուժեղ քորից ու քրոնիկ հոգնածությունից: Սկզբնական շրջանում Յալովայում բուժող բժիշկները քորը կապում էին տեղի մրջյունների խայթոցների կամ ալերգիայի հետ: 1938 թվականի սկզբին դոկտոր Նիհադ Ռեշադ Բելգերը (թուրք.՝ Dr. Nihat Reşat Belger) ախտորոշեց լյարդի ցեռոզ, քանզի չնայած իմ լսած հակասական կարծիքներին իր անձի նկատմամբ, ասեմ, որ Աթաթուրքն անտանելի ալկոհոլիկ էր: Չնայած խիստ դիետային ու բուժումներին, վիճակը հուլիսի վերջին կտրուկ վատթարացավ, ու նրան տեղափոխեցին Ստամբուլի Դոլմաբահչե պալատ, որտեղից այլևս դուրս
ընկ. օսմանագետ
20 авг., 04:35изменён
Չքնաղ Արարատը ՀՀ-ի տարածքից🤍թուրքերն անվանում են Ağrı dağ(Աղրը դաղ), որը թարգմանաբար նշանակում ա «ցավի լեռ»
ընկ. օսմանագետ
19 авг., 09:08
Եկեք էսօր պատմեմ իսլամական աշխարհի կարևորագույն դեմքերից մեկի՝ Մուհամմադ Մարգարեի մասին, քանզի անցած ստամբուլյան այցելության ժամանակ առիթ ունեցա իրա անձնական իրերը սեփական աչքով տեսնելու😵💫Ստորև մի քանի փաստ իրա մասին. Մուհամմադի առաջին կինը Խադիջա բինթ Խուվայլիդն էր՝ հարուստ ու ազդեցիկ մեքքացի վաճառական։ Մուհամմադի կենսագրական աշխատանքներում սովորաբար ասվում ա, որ երբ իրանք ամուսնացան, Մուհամմադը մոտ 25 տարեկան էր, իսկ Խադիջան՝ մոտ 40։ Ու ամենահետաքրքիր փաստը․ Խադիջայի կենդանության օրոք Մուհամմադը երկրորդ կին չունեցավ։ Միասին մնացին մոտ 25 տարի՝ մինչև Խադիջայի մահը։ Միայն դրանից հետո սկսվեց Մուհամմադի բազմակնության շրջանը։ Խադիջան մահացավ մոտ 619 թվականին։ Մուհամմադի կյանքի էդ շրջանն իսլամական ավանդության մեջ հայտնի ա որպես «Տխրության տարի»: Խադիջայի մահից հետո Մուհամմադն սկսեց ուրիշ կանանց հետ ամուսնանալ։ Հետագայում էս կանանց թիվը հասավ էն մակարդակին, որը սովորական մուսուլման
ընկ. օսմանագետ
18 авг., 14:05
էս հավաքածուի վերջին 4 հրաշքները, քանզի տեղը լրացավ…մյուս շեդևռները նոր sticker pack-ում🤩
ընկ. օսմանագետ
18 авг., 14:05

ընկ. օսմանագետ
17 авг., 18:18
Մի փոքր դադարից հետո, ինչը կապված էր աշխատանքային գրաֆիկիս հետ (2 ամիս թուրքերն ու քրդերն ինձ ավելի շատ էին տեսնում, քան ընտանիքս, որ դուք պատկերացնեք😂), եկել եմ ձեզ պատմեմ մի շատ հետաքրքիր երևույթի մասին, որը պայմանականորեն կարանք անվանենք «Գլխարկների/գլխածածկերի լեզու» (օսմ.՝ Serpûşların Dili)🤩 Օսմանյան մշակույթում գլխարկն ուղղակի հագուստի դետալ չէր։ Գլխարկը ցույց էր տալիս. •մարդու պաշտոնը, •սոցիալական կարգավիճակը, •մասնագիտությունը, •կրոնը, •մշակութային ուղղությունը, •իսկ էս դեպքում՝ քաղաքական պատկանելությունը։ Հետևաբար XX դարի սկզբին հարցնելու կարիք չկար անգամ՝ որ քաղաքական ճամբարում են։ Նայեին գլխին՝ կիմանային😂Բացատրեմ մեկ առ մեկ. 1. Սոցիալիստ (Sosyalist, سوسیالیست) Գլխարկը խորհրդանշում էր սոցիալիստական/ձախ գաղափարական հոսանքները։ 1920-ական թվականներին օսմանյան վերջին շրջանում արդեն գոյություն ունեին սոցիալիստական ու կոմունիստական կազմակերպություններ։ Օրինակ՝ գործում էին
ընկ. օսմանագետ
1 авг., 08:59
Մոտ մեկ տարի աշխատում եմ տուրիստական գործակալությունում՝ թուրք վարորդների հետ։ Քիփս ձյաձ Մուստաֆան ա, ինձ թվում էր՝ իրա շատախոսության հաշվին իրա կյանքից էլ բան չկա, որ չգիտեմ։ Էն էլ պարզվեց՝ մարդը նախկին գորշ գայլ ա, հիմնադիր Թյուրքեշի գաղափարների վառ կրողն ու ջատագովը😐 «Գորշ գայլերը» (Bozkurtlar) Թուրքիայի ամենահայտնի ու ամենահակասական ծայրահեղ ազգայնական շարժումներից մեկն ա։ Թուրքերենում հաճախ անվանում են նաև Ülkücüler («իդեալիստներ»), իսկ կազմակերպված երիտասարդական կառույցը՝ Ülkü Ocakları («Իդեալիստական օջախներ»)։ Շարժումը սերտորեն կապված ա Թուրքիայի ծայրահեղ աջ ազգայնական MHP կուսակցության հետ։ «Գորշ գայլ» անվանումը գալիս ա թյուրքական դիցաբանությունից։ Ըստ Օղուզ-թյուրքական ավանդության՝ գայլը (Bozkurt) ժողովրդի առաջնորդն ու փրկիչն ա, իրենք էլ սերում են գորշ էգ գայլից։ Ամենահայտնի լեգենդներից մեկում գորշ գայլը դուրս ա բերում թյուրքերին Էրգենեքոնի փակ հովտից ու առաջնորդում դեպի
ընկ. օսմանագետ
30 июл., 15:39
Պատմական Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը (թուրք.՝ Kozan)💛
ընկ. օսմանագետ
21 июл., 17:35
Ստամբուլյան մայրամուտը🌅
ընկ. օսմանագետ
21 июл., 11:03
Շատ երկար ժամանակ չէի կարողանում բերել ձեզ Թոփքափը պալատ, որը, թերևս, օսմանյան պատմության՝ շիլաշփոթ լինելու վառ ապացույցն ա🌙 Թոփքափըն Օսմանյան կայսրության գլխավոր պալատն էր շուրջ 400 տարի՝ XV դարի վերջից մինչև 1856 թվականը։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից հետո սուլթան Մեհմեդ II Ֆաթիհը որոշեց կառուցել նոր կայսերական պալատ։ Շինարարությունը սկսվեց 1459 թվականին։ Սկզբում կոչվում էր Saray-ı Cedid (Նոր պալատ)։ «Topkapı» («Թնդանոթի դարպաս») անվանումը ստացավ ավելի ուշ։ Պալատը կառուցվեց Սարայբուրնու թերակղզու վրա, որտեղ միանում են. •Բոսֆորի նեղուցը, •Ոսկեղջյուր ծոցը, •Մարմարա ծովը։ Էս տեղանքը տալիս էր հսկողություն թե՛ ծովային ճանապարհների, թե՛ քաղաքի նկատմամբ։ Բացի դրանից, նախկին Բյուզանդական ակրոպոլիսի տարածքն էր, ինչը խորհրդանշում էր իշխանության փոխանցումը Բյուզանդիայից օսմաններին։ Տարածքը մոտ 700,000 մ² էր։ Թոփքափը բաղկացած ա չորս հիմնական բակից. Առաջին բակ. սա միակ հատվածն էր, ուր
Бот обратной связи для своего канала — бесплатно
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →