Последние посты

Content Master
14 янв., 15:37
🗯 Անհնար է խուսափել օտար բառերի գործածությունից. ամեն օր մեր կյանք են մուտք գործում նոր իրեր, երևույթներ, որոնք դեռ չունեն հայերեն համարժեքներ, և դրա համար որևէ մեկին մեղադրելու կարիք չկա:🗯 Լինում է նաև հակառակը՝ եղած ու գործածված, միանգամայն հասկանալի բառերի փոխարեն մարդիկ վերցնում ու առատորեն իրենց խոսքում օգտագործում են օտար բառեր:🤷♀️ Ո՞րն է նպատակը՝ ավելի ժամանակակից, «ավելի մասնագետ» երևալու ձգտո՞ւմը, ցուցամոլությո՞ւնը, թե՞ այլ...🙆♀️ Մենք, համենայն դեպս, փորձում ենք հնարավորինս զերծ մնալ հասկանալի ու պարզ բառերի փոխարեն օտար բառերի անհարկի գործածումից, և մեր աշխատանքը դրանից դեռ չի տուժել...Իսկ նրանց համար, ովքեր պարզապես չգիտեն կամ չեն մտածել, որ այս կամ այն օտար բառի փոխարեն կարելի է օգտագործել հայերեն պարզ ու հասկանալի բառեր, կազմել ենք այս փոքրիկ բառացանկը՝ մեր ոլորտի, գործունեության շրջանակներում 👇Հավատացե՛ք, նույնիսկ ամենա «ոչ գործածական» բառը 1,2,3 անգամ
Content Master
28 июл. 2025 г., 16:14
🫢 Դու է՞լ ես կարծում, թե կայքի տեքստերը կարևոր չեն Քո բիզնեսին ու կայքին ուղղակի անհրաժե՛շտ են ճիշտ տեքստեր: Թե ինչու՝ կիմանաս այս հոդվածից 👇 https://contentmaster.am/seo-content-strategy/Կոնտենտ ՄաստերSEO կոնտենտն ու կայքի առաջխաղացման ռազմավարությունըԿոնտենտը պարզապես տեքստ չէ, որը ոչ ոք չի կարդում, ոչ էլ բառերի հավաքածու է՝ որոնման համակարգերին մոլորեցնելու նպատակով: Կոնտենտը SEO ռազմավարության էությունն է։
Content Master
21 мая 2025 г., 08:46
⁉️ Ուզո՞ւմ եք, որ Ձեր կայքը գտնեն համացանցում փնտրելիս: Ուրեմն օգտվե՛ք մեր ծառայությունից՝ seo առաջխաղացում Google, Yandex որոնման համակարգերում, որի արդյունքում կբարձրանա կայքի դիրքն ու տեսանելիությունը, ինչը կխթանի Ձեր ապրանքների ու ծառայությունների վաճառքը:ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ Կայքերի լիարժեք seo առաջխաղացում 👇 🔹 Տեխնիկական seo 🔹 Ներքին seo 🔹 Բանալի բառերով seo տեքստեր 🔹 Արտաքին seo 🔹 Լոկալ seoԻՆՉՈ՞Ւ ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ 🔹 Ունենք 10 + տարվա փորձ 🔹 Աշխատում ենք հայկական, ռուսական և արտասահմանյան կայքերի հետ 🔹 Երաշխավորում ենք դիրքերի բարձրացումը, ցուցադրությունների ու թրաֆիկի աճը:Մանրամասների համար՝ 📲 095-61-74-82 https://seoarmenia.am/seo-services/
Content Master
17 мая 2025 г., 14:27
Բաց մի՛ թող սիրած զբաղմունքի միջոցով գումար վաստակելու հնարավորությունը, արի՜ սովորելու «Տեքստային կոնտենտի ստեղծում և քոփիռայթինգ / Content Writing & CopyWriting»:Դասընթացի ժամանակ ուսումնասիրելու ենք՝ 🔹 Կոնտենտ մարքեթինգի հիմունքները, տեքստային կոնտենտի տեսակներն ըստ հարթակների 🔹 Կայքերի բովանդակության տեսակներն ու առանձնահատկությունները 🔹 SEO կոնտենտը և դիրքավորումը որոնման համակարգերում 🔹 Բլոգավարությունը 🔹 SMM կոնտենտի տեսակներն ու առանձնահատակությունները 🔹 Քոփիրայթինգը՝ վաճառող տեքստերը, բանաձևերն և տեխնիկաները 🔹 Տեխնիկական տեքստերի բնույթը 🔹 Մարթեքինգային նամակների առանձնահատկությունները❕ Տևողությունը՝ 2 ամիս (16 դաս, 90 րոպե տևողությամբ յուրաքանչյուրը) ❕ Ֆորմատը՝ օֆլայն (տեսական նյութ, գործնական աշխատանքներ, քննարկումներ) ❕Սկիզբը՝ հունիսի 2 ❕Արժեքը՝ 55,000 դրամ ամսականԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ Մարիամ Մուրադյան – 9+ տարի ոլորտում 🔹 Մասնագիտություններ - լեզվաբանություն,
Content Master
9 мая 2025 г., 17:23
✨Արդեն երկար ժամանակ է՝ նկատում ենք, որ մեր կայքերը բավական այցելություններ են ունենում չատ ջիպիտիից։ Բայց ամենից հաճելին այն է, որ մեր գործընկեր-հաճախորդները նույնպես նկատում են դա եւ գնահատում։ 💗 Ու թեեւ բոլոր կայքերի հետ միշտ աշխատում ենք ամենայն հոգածությամբ, սակայն նման արձագանքներն է՛լ ավելի են մոտիվացնում մեզ 🙃 #chatgpt #SEOServices #seoarmenia #contentmaster
Content Master
14 мар. 2025 г., 17:30изменён
⁉️ Որոշե՞լ եք դուրս գալ արտաքին շուկա և վաճառել երկրի սահմաններից դուրս: Ստեղծե՞լ եք խանութ Wildberries, Ozon մարկետփլեյսներում կամ պատրաստվո՞ւմ եք ստեղծել:❗️ Այդ դեպքում ձեզ անհրաժեշտ կլինեն ապրանքները ներկայացնող գրագետ, վաճառող և ամենակարևորը՝ ճիշտ ընտրված բառերով տեքստեր, իսկ այդ հարցում սիրով պատրաստ ենք օգնելու մենք՝ տեքստերի ու բառերի վարպետներս:ℹ️ Ի՞նչ են բանալի բառերըԲանալի բառերն այն բառերն են, որոնցով գնորդները փնտրում են ապրանքը, որը ցանկանում են գնել: Ճիշտ ընտրված բանալի բառերն օգնում են, որ Wildberries, Ozon մարկետփլեյսների որոնող համակարգերը ճանաչեն ձեր ապրանքն այդ բառերով և ցուցադրեն որոնման արդյունքում:ℹ️ Ի՞նչ կտան ձեզ բանալի բառերով տեքստերըՁեր ապրանքն ավելի շատ հնարավորություններ կունենա երևալու որոնման արդյունքներում, ինչն էլ իր հերթին կմեծացնի վաճառքների հավանականությունը:🤩 Դե ի՛նչ, հետաքրքրե՞ց: Կապվե՛ք մեզ հետ մանրամասների համար 📲 095 617482#wb #ozon
Content Master
26 февр. 2025 г., 07:23
✨ Այս անգամ կազմել ենք փոքրիկ բառացանկ՝ մասնագիտական բառապաշարում գործածվող օտար բառերի ու դրանց հայերեն համարժեքների🔹 անալիտիկա – վերլուծություն 🔹 էֆեկտիվ – արդյունավետ 🔹 թարգեթ, թարգեթինգ – թիրախ, թիրախավորում 🔹 թուլ – գործիք 🔹 լինք, բեքլինք – հղում, հետադարձ հղում 🔹 լոքեյշն – գտնվելու վայր, տեղակայում 🔹 նոթիֆիքեյշն – ծանուցում 🔹 չեքլիստ – ստուգաթերթ 🔹 պրոեկտ – նախագիծ 🔹 սիգնալ – ազդակ, ազդանշան 🔹 քոմենթ – մեկնաբանություն 🔹 ֆակտոր – գործոնԱվելի ծավալուն ցանկն ու այն մասին, թե ո՛ր դեպքում է օտար բառերի գործածումն արդարացված, իսկ ո՛ր դեպքում են հայերեն համարժեքները խրախուսվում, մեր հոդվածում 👇 https://contentmaster.am/otarabanutyunner-hayeren-hamarjeqner/#digital #թվայինմարքեթինգ #seo #digitalmarketing
Content Master
23 февр. 2025 г., 14:42
Հնարքներ, որոնց օգնությամբ կարող եք սիրելի դարձնել մայրենի լեզուն 1️⃣ Մի՛ խուսափեք հայերեն բառեր գործածելուց Եթե շարունակ խուսափեք հայերեն բառեր գործածելուց ու վազեք օտար՝ ավելի «ժամանակակից» բառերի ետևից, հայերեն բառերն ավելի ու ավելի խորթ կդառնան լսողների ու կարդացողների համար: 2️⃣ Օգտագործե՛ք հոմանիշներ Մեր լեզուն հարուստ է հոմանիշներով, և դրանց տեղին օգտագործումը կօգնի ընդլայնել նաև ընթերցողների բառապաշարը 3️⃣ Մի՛ վախեցեք օտար բառերը թարգմանելուց Պետք չէ միշտ կառչել օտար բառերից՝ վախենալով, որ հայերեն համարժեքները չեն ընդունվի. փորձել պետք է ցանկացած դեպքում, գուցե ստացվեն շատ լավ տարբերակներ 4️⃣ Ստեղծե՛ք նոր բառեր Նոր բառ ստեղծելը որևէ մեկի մենաշնորը չէ: Ստեղծագործեք և ստեղծեք նոր բառեր. այդպես են ծնվում բառերն ու մուտք գործում բառապաշար: Ավելի մանրամասն և օրինակներով՝ կարդացեք կայքում 👉 https://contentmaster.am/mayreni-lezu/ #մայրենիլեզու #հայերեն #հայերենլեզու #հայոցլեզու
Content Master
21 февр. 2025 г., 12:24
✨ Այսօր մայրենի լեզվի օրն է ✨ Ոմանց համար այն տոն է, շատերի համար՝ սովորական մի օր: ✨ Մեզ համար, սակայն, կրկնակի տոն է, և ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր գործունեության հաջողության հիմքում ընկած է հե՛նց մայրենի լեզվի հանդեպ սերն ու հարգանքը, որով առաջնորդվել ենք տարիներ շարունակ: ✨ Մենք համոզված ենք, որ մայրենի լեզուն սիրելուց բացի հարկավոր է նաև այդ սերը ներշնչել շրջապատողներին, ընթերցողներին, գործընկերներին: Եվ խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ կյանքի բոլոր իրավիճակներում, կենցաղում պետք է գործածել բացառապես գրքային բառապաշար: Մեր հաջորդ հրապարակման մեջ կխոսենք մի քանի փոքրիկ հնարքի մասին, որոնք կարող են վարակիչ լինել և օգնել սեր ներշնչելու մայրենի լեզվի հանդեպ: #մայրենիլեզու #մայրենիլեզվիօր #մայրենիլեզուիմիջազգայինօր
Content Master
15 февр. 2025 г., 14:14
⁉️ Ինչպե՞ս ունենալ մրցունակ դոմեյնՆորաստեղծ կայքերի սեփականատերերը բավական հաճախ են դիմում մեր օգնությանը՝ ընտրելու ճիշտ և մրցունակ դոմեյն: Եվ դա ճիշտ քայլ է, քանի որ կայքի դոմեյնն ընտրելիս հարկավոր է առաջնորդվել ոչ միայն կազմակերպության անվանումով ու բարեհունչությամբ, այլև նկատի ունենալ, որ դոմեյնը որոշակի դեր ունի որոնման համակարգերում դիրքավորման հարցում:Ահա՛ մի քանի ուղենիշ, որոնցով կարող եք առաջնորդվել դոմեյն ընտրելիս 👇 🔹 Դոմեյնի անունը պետք է լինի լակոնիկ, հեշտությամբ հիշվող և ասոցացվի կազմակերպության հետ 🔹 Գործունեության տեսակը մատնանշող բանալի բառի առկայությունը կարող է ապահովել կայքի մրցունակությունը 🔹 Հիանալի տարբերակ է, երբ հաջողվում է բանալի բառը դիրքավորել դոմեյնի սկզբում 🔹 Աշխարհագրական դոմեյնները իդեալական տարբերակ են տեղական որոնումների համար, սակայն քիչ արդյունավետ են գլոբալ դիրքավորման հեռանկարի դեպքում 🔹 Սպեցիֆիկացված .travel, .clinic, .store ու նմանատիպseoarmenia.amԻնչպե՞ս ընտրել դոմեյն. դոմեյնն ու վարկանշումը ԳուգլումԵկե՛ք դիտարկենք մի քանի գործոն, որոնք վերաբերում են դոմեյնի ընտրությանը ն և կօգնեն ունենալ ուժեղ ու մրցունակ հասցե համացանցում:
Content Master
13 февр. 2025 г., 11:20изменён
🔹 Ի՞նչ է կոնտենտ մենեջմենթը 🔹 Ո՞վ է կոնտենտ մենեջերը 🔹 Ի՞նչ է պետք կոնտենտ մենեջեր դառնալու համար Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ մեր հոդվածում 👇 https://contentmaster.am/content-management/ #contentmanagement #contentmanager #contentmarketingԿոնտենտ ՄաստերԻ՞նչ է կոնտենտ մենեջմենթը. կոնտենտ մենեջմենթի ծառայությունԿարդացե՛ք այն մասին, թե ով է կոնտենտ մենեջերը և ինչ հմտություններ են անհրաժեշտ: Ի՞նչ անել, եթե հարկավոր է կոնտենտ մենեջմենթի ծառայություն:
Content Master
3 дек. 2024 г., 10:49
✨ Մեր կողմից մատուցվող ծառայությունների լիարժեք ցանկը սահմանված է ապրանքային նշանի գրանցման վկայականում: ✨ Վստահաբար կարող եք դիմել մեզ, եթե անհրաժեշտ է հետևյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսը՝🔹 գովազդային տեքստերի մշակում և հրապարակում 🔹 որոնման համակարգերի օպտիմալացում (SEO) 🔹շուկայավարման ծառայություններ 🔹գրավոր հաղորդագրությունների կազմում 🔹տեքստի մշակում 🔹վեբ-կայքերի թրաֆիկի օպտիմալացում 🔹գովազդային ծառայություններ «վճարել մեկ կտտոցով» (PPC) 🔹գովազդային հասկացությունների մշակում 🔹 հասարակության հետ հաղորդակցման ռազմավարության վերաբերյալ խորհրդատվություն 🔹խորհրդատվություն գովազդային հաղորդակցության ռազմավարության վերաբերյալ 🔹լրատվամիջոցների հետ կապերի ծառայություններ 🔹կորպորատիվ հաղորդակցության ծառայություններ 🔹սպառողի պրոֆիլավորում առևտրային կամ մարքեթինգային նպատակներով 🔹գործարար խորհրդատվական ծառայություններ թվային փոխակերպման համար 🔹երրորդ անձանց համար
Content Master
27 нояб. 2024 г., 17:00
✨ Գիտե՞ք, որ միայն հետաքրքիր և պահանջված թեմաների մասին գրելը բավարար չէ ո՛չ տպագիր մամուլում, ո՛չ էլ կայքերում ու սոցցանցերում: ✨ Գրվածքի հաջողությունն ապահովելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի բաղադրիչներին, ինչպիսիք են՝ 🔹 Վերնագիրը 🔹 Մուտքը 🔹 Ավարտը Իսկ ավելի մանրամասն կարող եք կարդալ կայքում 👇 https://contentmaster.am/article-structure/ #content #contentwriting #copywriting #articlewriting #տեքստեր #հոդվածներԿոնտենտ Մաստեր3 բաղադրիչ, որոնցից կախված է հոդվածի հաջողությունըՅուրաքանչյուր հոդված, հիմնական ասելիքից բացի պետք է ունենա 3 պարտադիր բաղադրիչներ, որոնցից էլ մեծ մասամբ կախված է նյութի հաջողությունը:
Content Master
26 нояб. 2024 г., 15:59
⁉️ Հարցի տեսքով ձևակերպված վերնագիրն ու դրան ի պատասխան ներկայացված տեքստը լսարանի ուշադրությունը գրավելու տարբերակ է: Այդպիսի կոնտենտ ստեղծելիս հեղինակն ասես երկխոսության մեջ է մտնում ընթերցողի հետ՝ կանխատեսելով վերջինիս մոտ ծագող հարցերն ու տալով դրանց պատասխանները: Այս հնարքի շնորհիվ ընթեցողն իրեն զգում է երկխոսության մասնակից, ձևավորվում է փոխադարձ վստահություն և մտերմություն հեղինակի ու ընթերցողի միջև:❓ Ինչի՞ն ուշադրություն դարձնելՃիշտ հարցադրումների հիման վրա ստեղծված հոդվածները ոչ միայն օգնում են գրավել ընթերցողների ուշադրությունն ու վստահությունը, այլև նպաստում որոնման համակարգերում օրգանական առաջխաղացմանը: Սա հաշվի առնելով՝ ճիշտ կլինի հոդվածը կամ հրապարակումը կառուցել այն հարցերի շուրջը, որոնք փնտրվում են որոնման համակարգերում կամ սոցցանցերում:#content #contentwriting #blogging #copywriting #կոնտենտ #տեքստեր
Content Master
16 окт. 2024 г., 16:22
✨ Եվս մեկ սպասված և բացառիկ դասընթաց նրանց համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները կոնտենտ մարքեթինգի և SEO-ի ասպարեզում: Դասընթացը նախատեսված է՝ 🔹 SEO մասնագետների 🔹 կոնտենտ գրողների 🔹 քոփիռայթերների համար:Ուսումնասիրվելու են հետևյալ թեմաները՝ 🔹 բանալի բառերի ուսումնասիրություն 🔹 սեմանտիկ միջուկի կազմում 🔹 SEO կոնտենտին ներկայացվող պահանջները 🔹 մետա տվյալների մշակում 🔹 թվային գործիքների գործածությունն աշխատանքի մեջ:Մեկնարկում ենք նոյեմբերի 1-ից, իսկ ձեր մասնակցությունն ամրագրելու համար գրե՛ք մեզ կամ զանգահարե՛ք 095-61-74-82:Դասընթացի մանրամասները՝ 🔹 5 օֆլայն հանդիպում, 1-1.5 ժամ տևողությամբ 🔹 5 հոգուց բաղկացած խումբ 🔹 50.000 դրամ ներդրում 🔹 գործնական աշխատանքներ իրական պրոեկտների շրջանակում 🔹 առաջադրանքների ստուգում և ուղղորդում մասնագետի կողմից
Content Master
8 окт. 2024 г., 15:24
Ուրիշ ի՞նչը կարող է ավելի մոտիվացնել մեզ, եթե ոչ հաճախորդների դրական արձագանքը 🥰Եթե դու նույնպես օգտվել ես մեր ծառայություններից, բայց դեռ չես թողել քո կարծիքը, դա կարող ես անել հենց հիմա՝ հետևյալ հղումներով https://www.facebook.com/contentmaster.am/reviewshttps://g.page/r/CbFjzVw8MbDqEAE/review
Content Master
30 сент. 2024 г., 17:51
✨ Մենք աշխատում ենք ամենատարբեր ոլորտների հետ՝ ուսումնասիրելով տվյալ ոլորտի գործունեությունն ու մարքեթինգային առանձնահատկությունները: ✨ Յուրաքանչյուր նոր համագործակցություն ավելի ու ավելի է մոտիվացնում մեզ՝ բացահայտելու նորը, ճանաչելու բիզնեսը սպառողի տեսանկյունից և տալու լավագույն լուծումները՝ լինի դա տեքստային բովանդակության մշակում կամ առաջխաղացում որոնման հարթակներում: ✨ Ահա գործունեության այն ոլորտները, որոնց հետ ունենք համագործակցության հաջողված ու երկարատև փորձառություն🔹 Մարքեթինգ՝ ավանդական և թվային 🔹 Անշարժ գույք / կառուցապատում/ շինարարություն 🔹 Բժշկություն / ստոմատոլոգիա / էսթետիկ կոսմետոլոգիա 🔹 Կրթություն / դասավանդում / օտար լեզուներ 🔹 Զբոսաշրջություն / հյուրանոցներ 🔹 Ինտերնետ-խանութներ /սպորտսնունդ / էլեկտրոնային տեխնիկա / սանտեխնիկա / շինանյութ 🔹 Թվային տեխնիկայի վերանորոգում, սպասարկում 🔹 Տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններ 🔹 Արտադրություն / գինի /
Content Master
1 сент. 2024 г., 13:50
Մարդկային մտքի որևէ հղացում մյուսներին հաղորդելու ցանկությունը գրավոր եղանակով իրագործվում է համապատասխան տեքստի ձեռագիր մեքենագիր, տպագիր, էլեկտրոնային (ինտերնետ, ֆաքս, հեռագիր, ռադիատեսություն) եղանակով:https://contentmaster.am/texti-tesaknern-yst-texnikakan-mijocneri/Կոնտենտ ՄաստերՏեքստի տեսակներն ըստ տեխնիկական միջոցների | ԿոնտենտՄարդկային մտքի որևէ հղացում մյուսներին հաղորդելու ցանկությունը գրավոր եղանակով իրագործվում է համապատասխան տեքստի եղանակով:
Content Master
28 авг. 2024 г., 17:10изменён
🤩 Դե ի՜նչ, մեկնարկում ենք սպասված դասընթացը՝ ՍՄՄ կոնտենտ և քոփիռայթինգ, որտեղ խոսելու ենք հե՛նց սոցիալական ցանցերի համար ստեղծվող տեքստերի մասին:⁉️ Դասընթացը նախատեսված է ՍՄՄ մասնագետների, բիզնեսի սեփականատերերի և առհասարակ սոցցանցերում տեքստային կոնտենտ ստեղծողների համար:🔹 Մասնակիցների քանակ՝ 4-6 հոգի 🔹 Տևողություն՝ 1 ամիս (8 դաս) 🔹 Ներդրում՝ 30.000 դրամ (զեղչված) 🔹 Ֆորմատ՝ օնլայն և օֆլայն#content #contentwriting #smm #training
Content Master
24 авг. 2024 г., 13:26
ℹ️ Հոդվածների այս տեսակն իդեալական է լսարանը խթանելու համար, քանի որ ցանկացած տեսանկյուն առաջ է բերում ընթերցողների առարկություն, հրահրում է քննարկում և կարծիքների բախում: Ամենից հաճախ կիրառվում է անձնական բլոգում: ⁉️ Ինչի՞ն ուշադրություն դարձնել: Կարծիք ու տեսանկյուն հայտնելու դեպքում պետք է պատրաստ լինել ընթերցողների արձագանքին, որը կարող է լինել թե՛ համաձայնության ու թե՛ անհամաձայնության տեսքով: Իդեալական տարբերակ է հրապարակումը օրգանական տարբերակով խթանելու համար թե՛ կայքերում ու թե՛ սոցցանցերում, քանի որ ընթերցողների թողած մեկնաբանություններն ուղղակիորեն կնպաստեն նյութի առաջխաղացմանը: Հոդվածի օրինակ 👇 https://contentmaster.am/hachaxordner-soccancerum/ #smm #content #experience #contentwriting
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →