gram news
Аватар канала ՀԱՄԿ/CTUA/КПА

ՀԱՄԿ/CTUA/КПА

@ctu_armenia

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա . Confederation of Trade Unions of Armenia . Конфедерация Профсоюзов Армении

ПроектыHY

36подписчиков

Открыть канал

Последние посты

  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    29 мар. 2023 г., 12:28

    Աշխատողը արհմիության աջակցությամբ շահել է դատը։ Նա կվերականգնվի նախկին աշխատանքում և կստանա հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում։Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արհեստակցական կազմակերպության անդամ, ՊՈԱԿ-ի աշխատակից Ա.Գ.-ի հայցն ընդդեմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի։ Դատարանում Ա.Գ.-ի աշխատանաքային իրավունքների պաշտպանությունը ստանձնել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ փաստաբան Նաիրա Համբարձումյանը: Դատարանը վճռեց՝ հայցը բավարարել, Ա.Գ.-ին վերականգնել նախկին աշխատանքում և պարտավորեցնել պատասխանողին Ա. Գ. -ին վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։Այսպիսով արհմիությունները շարունակում են արդյունավետ ներկայացնել և
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    17 мар. 2023 г., 10:58изменён

    ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը 2023 թվականի մարտի 6-ից 10-ը աշխատանքային այցով գտնվում էին Ժնևում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատողների հարցերով բյուրոյի տնօրենի հրավերով։Այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://hamk.am/ashkhatanqayin-ayts-zhnev?fbclid=IwAR0NAi4Sxjn2IhMoY7wmNq66c4vH6K6veDuhKh94Vh6lXe8_JZE0y-EdJjc
    hamk.amԱշխատանքային այց ԺնևՀԱՄԿ-ի նախագահ՝ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ՝ Տիրուհի Նազարեթյանը 2023 թվականի մարտի 6-ից 10-ը աշխատանքային այցով գտնվում էին քաղաք Ժնև Աշխատանքի միջազգա…
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    25 февр. 2023 г., 08:13изменён

    ⚖️Երեկ՝ փետրվարի 24-ին, Ազգային Ժողովում կայացան խորհրդարանական լսումներ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մասին, որին մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ի ներկայացուցիչները։📹 ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի ելույթը Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթի վերաբերյալ կարող եք լսել ստորև։ https://www.youtube.com/watch?v=1UNoMxnLI40🔗Բոլոր ելույթներին ծանոթանալու համար անցեք այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=JgwlIGrDWVg#ՀԱՄԿ #Աշխատանքայինիրավունք #աշխատանքայինօրենսգիրք
    YouTubeՍրանով երիտասարդներին դուրս կթողնենք աշխատաշուկայից․ Էլեն ՄանասերյանՀավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    23 февр. 2023 г., 14:11

    📅 Փետրվարի 20-22-ը Ծաղկաձորում, ՀԱՄԿ-ի և Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակում, տեղի ունեցավ աշխատաժողով ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի, ճյուղային հանրապետական միությունների նախագահների և հանձնաժողովների ներկակացուցիչների մասնակցությամբ։Աշխատաժողովը նվիրված էր արհմիությունների գործունեության ռազմավարական տեսլականին՝ զարգացման մարտահրավերներին ու պլանավորմանը։✔️Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում․ 🔗 https://bit.ly/3InLBZL
    hamk.am«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ․ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՓետրվարի 20֊22 ը Ծաղկաձորում տեղի ունեցավ աշխատաժողով` ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի, ճյուղային հանրապետական միությունների նախագահների և հանձնաժողովների ներկա…
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    22 февр. 2023 г., 12:52

    https://www.facebook.com/FM103.8/videos/572032757943877📻 ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի հարցրազրույցը արհմիությունների գործունեության և երիտասարդների ներգրավվածության մասին։#tradeunionsArmenia #ՀԱՄԿ #աշխատանքայինիրավունք
    FacebookԻմ ռադիո / Im radio - Երիտասարդները խոսում են արհմիությունների...261 views, 8 likes, 1 loves, 0 comments, 7 shares, Facebook Watch Videos from Իմ ռադիո / Im radio: Արհմիությունների գործունեությունը և երիտասարդների ներգրավումը 📻 Իմ ռադիոյի և Հայ առաջադեմ...
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    20 янв. 2023 г., 14:09

    📢 Ուրախ ենք տեղեկացնել, որ 2022թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀԱՄԿ-ի և Solidarity Center-ի հայաստանյան մասնաճյուղի համագործակցության արդյունքում արհմիության անդամ հանդիսացող 𝟲𝟳 քաղաքացիների տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային խախտված իրավունքների վերաբերյալ։ ✅Հարցերի շրջանակը ներառում է․ ▲ Անհիմն կարգապահական պատասխանատվության կիրառում ▲ Խտրականություն ▲ Վերջնահաշվարկի հետ կապված խնդիրներ ▲Աշխատանքային պայմանագրի անհիմն լուծում⚖️ Կազմվել և վարույթ են ընդունվել 2 հայցադիմում, որոնց համար արդեն նշանակված են նախնական դատական նիստեր։🚀 ՀԱՄԿ-ը շարունակելու է արձագանքել աշխատանքային իրավահարաբերություններում առկա մարտահրավերներին՝ կարևորելով յուրաքանչյուր աշխատողի բարեկեցությունն ու արժանապատիվ աշխատանքը։#tradeunionsArmenia #CTUA #ՀԱՄԿ #աշխատանքայինիրավունք #իրավաբանականխորհրդատվություն
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    12 дек. 2022 г., 13:34

    ✅ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԸ ԱՄԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ📢 Դեկտեմբերի 8-9-ը Երևանում կայացավ կլոր սեղան՝ նվիրված աշխատավայրում առողջ և անվտանգ պայմանների ապահովման վերաբերյալ ԱՄԿ նոր հիմնարար կոնվենցիաների վավերացման և կիրառման կարևորությանը (N155 և N187), ինչպես նաև այդ գործընթացում Արհմիությունների դերին։📋ԱՄԿ ներկայացուցիչները խոսեցին 2022թ․ ԱՄԿ 110-րդ Աշխատանքային միջազգային համաժողովում ընդունված որոշումների մասին՝ անդրադարձ կատարելով տարածաշրջանի տարբեր երկրներում տիրող իրավիճակին և առանձնահատկություններին։🚀 ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերանը խոսեց ՀՀ-ում Սոցիալական գործընկերության մասին՝ ծանոթացնելով վերջին տարիների զարգացումներին։💬«Ցավոք, սոցիալական գործընկերությունը հետընթաց է ապրում Հայաստանում վերջին տարիներին։ Մեր գործողություններն ու ջանքերը ուղղված են իրավիճակը փոխելուն և գործընկերությունն, ի վերջո, կյանքի կոչելուն», - շեշտեց Էլեն Մանասերյանը։ 💬 🇦🇲 ՕՐ 1՝ 🔗 https://bit.ly/
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    9 дек. 2022 г., 09:17

    📢 Այսօր՝ երկօրյա կլոր սեղանի շրջանակում, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գործատուների միության ներկայացուցիչների հետ խոսում ենք սոցիալական գործընկերության ոլորտում Հայաստանում առկա իրավիճակից, խնդիրներից ու մարտահրավերներից։💡 Քննարկումներով, բանավեճերով և կառուցողական առաջարկներով հագեցած օր՝ ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի, ԱՄԿ ներկայացուցիչների և ճյուղային հանրապետական միությունների նախագահների մասնակցությամբ։📋 Կլոր սեղանի ամբողջական օրակարգին և առաջին օրվան կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ 🔗 https://bit.ly/3uyCLlv _____ #ILO #Armenia #CTUA #labourrights #աշխատանքայինիրավունք #ԱՄԿ
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    8 дек. 2022 г., 08:23

    📢 Այս պահին Yerevan Place հյուրանոցում ընթանում է կլոր սեղան՝ ԱՄԿ գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասի, Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի տնօրենի տեղակալ Միխայիլ Պուշկինի, ԱՄԿ Աշխատավորների գործունեության գծով ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիայի, ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի և ճյուղային հանրապետական միությունների նախագահների մասնակցությամբ։✅ Քննարկման օրակարգում է Արհմիությունների դերը ԱՄԿ նոր հիմնարար կոնվենցիաների վավերացման և կիրառման ճանապարհով աշխատավայրում առողջ և անվտանգ պայմանների ապահովման գործում։ ——— #ILO #Armenia #CTUA #tradeunions #labourrights #աշխատանքայինիրավունք #ԱՄԿ
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    6 дек. 2022 г., 10:50

    ❗️ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ📢 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ աշխատանքային իրավունքի վերաբերյալ։✅ Ներկայացնելով շուրջ 200,000 աշխատողների շահերը՝ մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի բարեկեցությունն ու արժանապատիվ աշխատանքը։ ՀԱՄԿ-ը պատրաստ է արձագանքել աշխատանքային իրավահարաբերություններում առկա խնդիրներին ու մարտահրավերներին։ ⚖️
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    22 нояб. 2022 г., 06:47

    🎉Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։Նոյեմբերի 21-ին Էրեբունի Պլազայում կայացավ Հայաստանի բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհմիությունների ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչների հանդիպումը՝ նախագահ Լաուրա Հակոբյանի գլխավորությամբ։ 💵📢 Ողջույնի և շնորհավորական ուղերձներով հանդես եկան ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը, ՀԱՄԿ նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը։💬 Էլեն Մանասերյանի խոսքով՝ վերջին տարիները լի են մարտահրավերներով՝ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։ «ՀԱՄԿ-ը պատրաստ է լինել ցանկացած արհմիության անդամի կողքին, արձագանքել խախտումներին և տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Առջևում շատ անելիքներ ունենք՝ զարգացնելու սոցիալական գործընկերությունը Հայաստանում և հասնելու նրան, որ յուրաքանչյուրն ունենա արժանապատիվ աշխատանք և
    hamk.amՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՏՈՆԸԱյսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։ 23 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչի առիթով հետագայո…
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    21 нояб. 2022 г., 11:10

    🚀 Ավստրալիայում ընթացող Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի 5-րդ համագումարում Գլխավոր Քարտուղար ընտրվեց Լուկա Վիսենտինին։Ահա նրա խոսքը՝ ուղղված համաշխարհային արհմիութենական շարժմանը․💭 «Շնորհակալ եմ վստահության համար և հպարտ եմ առաջնորդել ԱՄԿ-ն՝ լսելի դարձնելով աշխատողների ձայնը ամբողջ աշխարհում։ Մենք ապրում ենք պատմական ծանր ժամանակներում, երբ աշխարհը տնտեսական ճգնաժամի շեմին է․ շատերը կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, խաղաղությունն ու ժողովրդավարությունը վտանգի տակ են։ԱՄԿ-ն կանի ամեն ինչ կյանքի կոչելու համար նոր տնտեսական մոդելը, որը հիմնված կլինի սոցիալական գործընկերության վրա։ Մենք պահանջում ենք արժանապատիվ աշխատանքային պայմաններ, աշխատանքային իրավունքներ, արդար աշխատավարձեր, սոցիալական ապահովություն, հավասարություն և ներառականություն։ Սա պետք է լինի աշխարհի բոլոր կառավարությունների օրակարգում»։✊ ———— For English -> 🔗 https://bit.ly/3gp15CE#ITUC22 #ITUC
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    18 нояб. 2022 г., 06:19

    🚀 ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՆԳՐԵՍԸ 🚀🗺 Շուրջ 200 միլիոն աշխատակիցների շահեր ներկայացնող ավելի քան 1000 արհմիություններ 130 երկրներից հավաքվել են Ավստրալիայի Մելբուրն քաղաքում՝ մասնակցելու աշխատողների համաշխարհային պառլամենտին և քննարկելու արհմիությունների համաշխարհային օրակարգը։🔔✔️ Բարենպաստ կլիմայական պայմանների ապահովում, աշխատողների իրավունքներ, աշխատավարձեր, գլոբալ անցումային ժամանակաշրջան, սոցիալական ապահովություն, հավասարություն և ներառականություն՝ ահա կարևոր թեմաների շրջանակը։✊ Բացման ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչներին ողջունեցին ԱՄԿ նախագահ Այուբա Վաբբան (Նիգերիա), Ավստրալիայի կոնֆեդերացիայի նախագահ Միշել Օնեյլը և քարտուղար Սելի Մքմանուսը։ «Մենք պայքարի մեջ ենք աշխատողների արժանապատիվ կյանքի համար․․․ Անչափ ոգևորիչ է այստեղ հավաքվածների և միջազգային արհմիութենական շարժման էներգիան»։Կոնգրեսի ընթացքին սոց․ ցանցերում
    hamk.amԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՆԳՐԵՍԸՇուրջ 200 միլիոն աշխատակիցների շահեր ներկայացնող ավելի քան 1000 արհմիություններ 130 երկրներից հավաքվել են Ավստրալիայի Մելբուրն քաղաքում՝ մասնակցելու աշխատողների…
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    10 окт. 2022 г., 13:33

    📅 2022թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 5-րդ համագումարը: Փակ գաղտնի քվեարկությամբ ՀԱՄԿ-ի նախագահ ընտրվեց Էլեն Մանասերյանը, նախագահի տեղակալներ՝ Բորիս Խարատյանը և Տիրուհի Նազարեթյանը:🎉 Համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նորընտիր նախագահ Էլեն Մանասերյանը շնորհակալություն հայտնեց համագումարի պատվիրակներին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ գալիք հինգ տարիներին կոնֆեդերացիան իր գործունեությունը կնպատակաուղղի արհմիության անդամների աշխատանքային շահերի պաշտպանության, սոցիալական գործընկերության կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման և երիտասարդ կադրերի ներգրավման ուղղությամբ։Մանրամասները՝ մեր կայքում․ https://hamk.am/tekhi-unetsav-hamk-i-5-rd-hamagumary
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    24 июл. 2022 г., 09:23

    🚀Այս շաբաթ ամփոփեցինք ՀԱՄԿ-ի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համատեղ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ Ծաղկաձորում։📅 4 հագեցած օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան ✔️ արհմիությունների նպատակներին և գործառույթներին, ✔️ արհմիութենական առաջնորդության առանձնահատկություններին, ✔️ հաղորդակցման հմտություններին, ✔️ Հայաստանի աշխատանքային օրենսգրքին և աշխատանքային իրավահարաբերություններին։🎓 Արհմիութենականները պարգևատրվեցին ավարտական սերտիֆիկատներով Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանի և ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանի կողմից։🎉 Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բազում հաջողություններ։💙#ՀԱՄԿ #CTUA #FriedrichEbertStiftung #FES #SummerSchool #ԱմառայինԴպրոց
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    7 июл. 2022 г., 15:25

    Հետաքրքիր և ինֆորմատիվ զրույց ՀԱՄԿ-ի և Friedrich-Ebert-Stiftung հիմնադրամի համատեղ նախաձեռնության՝ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ մասին։🎙💡Դպրոցի մասնակիցներից ԵՊՀ ուսանողներ Արթուր Ադամյանն ու Յուրի Մովսեսյանը այսօր հյուրընկալվել էին Հայաստանի Հանրային Ռադիոյի «Դպրություն» հաղորդաշարին։📡Մասնակիցները զրուցել են ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մասին, ինչպես նաև անդրադարձել Առաջնորդության դպրոցում ձեռք բերած գիտելիքներին և հմտություններին։✔️Ամբողջական զրույցը կարող եք լսել հղումով։👇 https://bit.ly/3nLhBNx ______ Participants of THE LEADERSHIP SCHOOL, YSU students Arthur Adamyan and Yuri Movsesyan were hosted on Public Radio of Armenia. Leadership school was a joint initiative of the Friedrich-Ebert Foundation in Armenia and CTUA.An interesting and informative talk where Arthur and Yuri are discussing the peculiarities of formal and non-formal education, the importance of theoretical and
    Հայաստանի Հանրային Ռադիո«Առաջնորդության դպրոց»-ը՝ ոչ ֆորմալ կրթության հնարավորություն․ «Դպրություն» - Հայաստանի Հանրային ՌադիոԱվարտվեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կազմակերպած «Առաջնորդության Դպրոց» ծրագիրը, որն ի
  • ՀԱՄԿ/CTUA/КПА

    29 июн. 2022 г., 11:21

Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота