Последние посты

Design Soul
24 авг., 17:53
https://youtu.be/5_UCZQevWM4Բութանիայի (Βιθυνία) հայերից ավանդված, դարեդար պահպանված մի հինավուրց օրորոցային... Այսօր այն վերածնել եմ նուրբ ու ինքնատիպ ելևէջներով՝ վերապրելով դարերի խորքից եկող բառերի ողջ խորհուրդը... Ի դեպ, սա թերևս իմ ամենահաջողված աշխատանքներից է։
Design Soul
13 авг., 19:45изменён
https://youtu.be/N99OtNjaWpI🎵 Հայկական հին ժողովրդական երգ՝ անհայտ է, թե որտեղ է այն գրի առել Կոմիտաս վարդապետը։ Բնույթով՝ «սայլերգ»։ Երգը հողի մարդու աղերսն է պարունակում։ Սակայն այս պարզունակ թվացող «Դե ել»-ի ներքին շերտերում թաքնված է խորքային դրամա։ Դա միայն հոգնած կենդանուն ուղղված խոսք չէ, այլ մարդու՝ կյանքի շարունակականությանն ուղղված աղերսանք։Իմ տեսլականում երգը դուրս է գալիս իր առօրյա գյուղական միջավայրից և վերածվում հիշողության ճանապարհի՝ վերապրումի և շարունակության կոչի։ Ել՝ հողից։ Ել՝ մթից։ Ել՝ ժամանակի խորքից։
Design Soul
23 июл., 23:31изменён
❤️ Անտիկ աշխարհի ամենահմայիչ հանելուկը:1821 թվականի գարնան սկզբին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVIII-ին մատուցում են արտասովոր նվեր՝ մի քանի ամիս առաջ հունական Միլոս կղզում հայտնաբերված երիտասարդ կնոջ հիասքանչ անտիկ մարմարե արձան։ Բավականաչափ հիանալով, թագավորն այն հանձնում է Լուվրին, որտեղ էլ արձանը ստանում է այն անվանումը, որով այսօր հայտնի է ողջ աշխարհին՝ Միլոսյան Վեներա։ Անցել է ավելի քան երկու հարյուր տարի, սակայն այս գլուխգործոցի գլխավոր գաղտնիքներից մեկը մինչ օրս մնում է չբացահայտված։ Խոսքը նույնիսկ հեղինակի մասին չէ։ Ամենաինտրիգային հարցը կարծես թե շատ ավելի պարզ է. ինչպիսի՞ տեսք ու դիրք ունեին նրա ձեռքերը: (Շարունակությունը մեկնաբանություններում) 👇
Design Soul
24 июн., 19:38изменён
❗️Կողմնակի, բայց հրաշալի նորություն:OpenAI-ը Հայաստանում է: Այս սեպտեմբերից շուրջ 50 000 ուսուցիչ, դասախոս, աշակերտ, ուսանող և հետազոտող Հայաստանում հնարավորություն կունենան անվճար օգտվելու ChatGPT Edu և Codex հարթակներից։
Design Soul
23 июн., 17:39
Կարծում եմ ռուսախոս մեր հայրենակիցներից ոմանց համացանցը պետք է ստիպողաբար անջատել։ ...Գոնե հանուն Հայոց Լեզվի 😩 😄
Design Soul
13 июн., 17:18изменён
Ավելի քան երկու ամսվա աշխատանքի արդյունքը՝ ինքնատիպ համշենահայերենով - Kismet հայտնի երգի նոր ոճով մշակումն ու տեսահոլովակը 💥 👉 https://youtu.be/p0DWewHyaO4
Design Soul
7 июн., 04:00
Քաղաքական եթերաշրջանի գլխավոր պրեմիերան: Այսօր:
Design Soul
5 июн., 05:01
Արցախի անհետացող պատմությունը...Վաղուց լքված, վաղուց անտեր, վաղուց լռած ու ավերակված: Նույնիսկ թռչուններն այստեղ վաղուց բույն չեն հյուսում: Այս պատերի մեջ կարծես ժամանակն է փորձում դանդաղել իր ընթացքը՝ ակնածելով քարակոփ պատմության առաջ, որը արցախցու համառությամբ ու ամրությամբ դեռ դիմադրում է՝ մինչև վերջին պատը, մինչև վերջին քարը...
Design Soul
31 мая, 23:00изменён
Հրաշալի, գեղեցիկ, տպավորիչ, համշենահայերենով 😍Շուտով՝ յութուբյան ալիքում 🔥
Design Soul
20 мая, 15:27изменён
. 🎵 https://youtu.be/rNGg98wwMf8Հեռավոր լեռներում, որտեղ ծնվում են քամիները, իսկ հին վանքերի պատերը լռության մեջ պահպանում են հիշողության պատմությունները հնամենի... Այս աշխատանքը վրացական հայտնի ժողովրդական երգի իմ հեղինակային մեկնաբանությունն է՝ նոր երաժշտական հնչողությամբ և նոր տեսողական սյուժեով։
Design Soul
7 мая, 21:52
🎵 Հազվադեպ, շատ հազվադեպ է պատահում, երբ երաժշտական ստեղծագործության վրա աշխատելիս նրա մի հատված կարծես հանկարծ սկսում է փայլել այլ երանգներով, առանձնանում է որպես ինքնուրույն ստեղծագործություն, պահպանելով իր սկզբնական պատմության գենը, կարծես գալիս է լրացնելու այն՝ որպես մարող, զգայական ու կենդանի արձագանքԵս անկեղծորեն չգիտեմ՝ ինչպես կարելի է անվանել այդ երևույթը։ Բայց այն, իրոք, երևույթ է՝ հազվագյուտ և գեղեցիկ։Սկզբնական Պատմությունը դեռ ավարտված չէ, այն սկսված է, ու շուտով կներկայացնեմ, բայց նրա մասնիկը արդեն կենդանի է, ու արդեն հիասքանչ է:https://youtu.be/Zm5Z0ZvL70oYouTubeTessitura: Requiem Fragment#cinematicmusic #orchestralmusic #epicmusic #cinematicorchestra #symphonicmusic AI Engine Generation My telegram channel: t.me/designandsoul
Design Soul
29 апр., 22:59изменён
👉🏻 ՀՀ նոր անձնագիրն ու տարօրինակ դիզայնը՝
Design Soul
25 апр., 16:00
🎵 Նազանի - երգ, որն առանձին ներկայացման կարիք չունի. Սայաթ-Նովայի այս ստեղծագործությանը ծանոթ է յուրաքանչյուր հայ։Այսօր այն պատրաստել եմ նոր, յուրօրինակ ձևաչափով՝ - Studio session ձևաչափով, - ռեժիսուրայի ծավալուն ու լիարժեք կիրառմամբ, - AI Lip-sync տեխնոլոգիայի կիրառամբ՝ գրեթե ամբողջ հոլովակի ընթացքում, - մոտիվի ամբողջական փոխարինմամբ ու վերաիմաստավորմամբ:Երկար և աշխատատար գործընթաց էր, արդյունքը՝ հրաշալի: Հուսով եմ՝ կհավանեք: 🥰https://youtu.be/USF3lQYko3gYouTubeՆԱԶԱՆԻ / NAZANI#armenianmusic #armeniansong #armenianrap #Nazani #PopRap #studiovibes #studiosession AI Engine Generation My telegram channel: t.me/designandsoul
Design Soul
23 апр., 20:45изменён
Հիշու՛մ ենք... Պահանջու՛մ ենք...
Design Soul
17 апр., 10:31изменён
Երկար աշխատանքից հետո ուրախ եմ կիսվելու նոր, հրաշալի տեսահոլովակով՝ մեր ազգային երգարվեստի գանձարանի ևս մեկ նմուշ՝ ՔԵՐԾԻ, պատրաստել եմ նոր ոճով ու նոր ժանրով ❤️https://youtu.be/awMJwxfZFOkYouTubeՔԵՐԾԻ / KERTSI#armenianmusic #armenianfolkmusic #dreamhouse #armenia AI Engine Generation My telegram channel: t.me/designandsoul
Design Soul
15 апр., 23:45
Որոշեցի կիսվել նոր AI տեսահոլովակի կադրավորման և մոնտաժի ընթացքով։ Ստեղծման գործընթացը երկար և աշխատատար է։Բայց ինչպես արդեն երևում է՝ կերպարներն ու դեկորացիաները գրեթե պատրաստ են։Իսկ թե որ երաժշտությանն է նվիրված՝ կիմանանք ու կդիտենք շատ շուտով։ Խոսքը հին հայկական ավանդական պարեղանակի մասին է, որը կհնչի նորովի 😊
Design Soul
9 апр., 02:08изменён
Օրն այսօր սկսում ենք հույժ հետաքրքրաշարժ հետազոտությամբ...
Design Soul
7 апр., 22:19изменён
🎵❤️ Համո Սահյանի գրչից ծնված ու արդեն շա՜տ երկար տարիների կյանք ունեցող հանրահայտ երգն այսօր պատրաստել եմ նոր, ժամանակակից, բայց ավելի նրբին կատարմամբ...https://youtu.be/D37fgYijpS0?si=pSixW7abQ51KWBVBYouTubeԱռաջին Սերս / Arajin Sers#armenianmusic #haykakan #deephouse AI Engine Generation My telegram channel: t.me/designandsoul Original song: https://youtu.be/OMIdJOERmQk?si=jAZOpd_tadj06Zan
Design Soul
24 мар., 18:35
Տարիների ընթացքում դիզայնին վարժված աչքդ սկսում է տարբերակել որոշակի ընդհանրություններ: Այդ պատճառով էի ալիքում սկսել հրապարակել պլագիարիզմի բաժինը: Այսօր ևս հետաքրքիր ընդհանրություն հայտնաբերեցի, առաջին նկարում ռուսաստանյան գովազդ է, երկրորդում - հայաստանյան. - նույն լոգոտիպը - կրում են նույն անվանումը - գործում են նույն ոլորտում Գուցե դա նույն կազմակերպությունն է, չգիտեմ, համենայն դեպս առիթը բաց չթողնենք հերթական անգամ ֆիքսելու 😌
Design Soul
24 мар., 11:09изменён
Խրոխտ: Միասնական: Արժանապատիվ: Մենք ենք Հայքը, Մենք ենք Հայաստանը։ https://youtu.be/KR-i9o6hv3IYouTubeՀայաստան | Hayastan#armenia #hayastan #anthem
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →