Последние посты

Հաշմանդամություն և ներառական զարգացում
24 янв. 2023 г., 16:47
Շատերին կարող է թվալ, թե Հայաստանում քիչ հավանական է հաշմանդամություն ունեցող անձի հանդեպ ատելության խոսքը, բայց դա այդպես չէ: Ես դրան բախվել եմ հիմնականում սոցիալական ցանցերում կամ օնլայն հարթակներում, որտեղ մարդիկ առանց ինձ ճանաչելու ատելության խոսք էին հղում իմ հասցեին....https://disabilityinfo.am/19111/Disabilityinfo.amԻնչպե՞ս վարվել ատելության խոսքի հետԹեև այսօր մարդու իրավունքների միջազգային իրավունքում ատելության խոսքի համընդհանուր սահմանում գոյություն չունի, ըստ ՄԱԿ-ի սահմանման, ատելության խոսքը ցանկացած տեսակի հաղորդակցություն է՝ բանավոր, գրավոր կամ վարքագծով, որը ագրեսիվ է, նվաստացնող կամ խտրական անձի…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
10 янв. 2023 г., 16:52
Հոլովակն անդրադառնում է շփման և էթիկայի կանոններին, տարբեր դժվարություններ ունեցող անձանց աջակցելու սկզբունքներին:https://disabilityinfo.am/19036/Disabilityinfo.amՍտեղծվել է ուսուցողական հոլովակ վարորդների համար«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն հանդես է եկել հասարակական տրանսպորտի վարորդների իրազեկմանն ուղղված հերթական նախաձեռնությամբ: Այս անգամ պատրաստվել է ուսուցողական տեսահոլովակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային ծառայությունները…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
29 нояб. 2022 г., 15:00
Վերջին շրջանում աճել է նաև հաշմանդամություն ունեցող բլոգերների թիվը։ Սակայն, ի տարբերություն մյուս բլոգերների, հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնական նպատակը ոչ թե բլոգը բիզնեսի վերածելն է, այլ իրենց օրինակով նպաստելը հաշմանդամություն ունեցող անձանց մասին իրազեկմանը, կարծրատիպերի վերացմանը։https://disabilityinfo.am/18883/Disabilityinfo.amՍոցցանցային բլոգինգն ու հաշմանդամությունըՎերջին տարիներին, հատկապես 2020-ի քովիդի համավարակից հետո, սոցիալական ցանցերում բլոգինգը նոր թափ է առել։ Տանը մնալու սահմանափակումները շատերին են ստիպել զբաղմունք գտնել, մարդկանց հետ շփման տարբերակ փնտրել։ Ոմանք օգտագործել են պահն ու զարգացրել անձնական կամ…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
15 нояб. 2022 г., 17:08
Աշխարհում 5 մլն մարդու ախտորոշում են էպիլեպսիա։ Այլ կերպ ասած՝ 26 մարդուց 1-ը էպիլեպսիա ունի։ Նրանք ապրում են մեր կողքին, կարևոր է իմանալ, թե ինչպես պահպանել էթիկայի նորմերը նրանց հետ շփման ժամանակ։https://disabilityinfo.am/18845/Disabilityinfo.amԷպիլեպսիա ունեցող մարդկանց հետ շփման էթիկանՆոյեմբերն էպիլեպսիայի մասին իրազեկման ամիսն է։ Էպիլեպսիան նյարդաբանական հիվանդությունների խմբին է դասվում և ունի տարբեր ծագումնաբանություն, հիմնականում դրսևորվում է կարճատև ցնցումներով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022 թվականի տվյալներով՝…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
4 нояб. 2022 г., 15:21
Արմենը մոտ 8 ամիս՝ շաբաթական 2 օր, մասնակցել է դասընթացներին։ Ասում է՝ յուրաքանչյուր ծնող ունի նման դասընթացների կարիք, քանի որ ցանկացած երեխայի, անկախ նրանից՝ ունի՞ հաշմանդամություն, թե՞ ոչ, պետք է անհատական մոտեցում ցուցաբերել։https://disabilityinfo.am/18815/Disabilityinfo.amԾնողավարության դասընթացներ պետական աջակցությամբԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ ընտանիքի աջակցման 6 կենտրոն է գործում։ Այստեղ ծառայություններ են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ, այդ թվում նաև՝ հաշմանդամություն ունեցող: Նրանց ծնողների համար կազմակերպվում…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
28 окт. 2022 г., 13:39
Խտրական վերաբերմունք էի զգում ուսուցչական կազմի կողմից, հատկապես աշխարհագրության ուսուցչուհուց։ Նա ոչ մի պատկերացում չուներ կույր մարդկանց մասին, ու իրեն թվում էր, որ եթե չեմ տեսնում, ուրեմն չեմ էլ լսում ու խոսում։ Բոլորի հետ առաջին դասին ծանոթացավ, բացի ինձնից...https://disabilityinfo.am/18798/
Հաշմանդամություն և ներառական զարգացում
27 окт. 2022 г., 13:12
Չգիտեմ, գուցե այն ժամանակվա բարքերն էին պատճառը, ծնողներիս մտածելակերպն այլ էր, ինձ դպրոց չեն տարել։ Մեկ շաբաթ հաճախել եմ Երևանի տեսողության խնդիր ունեցող անձանց թիվ 14 հատուկ դպրոց, բայց քանի որ գիշերներն այնտեղ պետք է մնայի, ծնողներս չկարողացան հարմարվել ինձնից հեռու լինելու մտքին։ Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչ մեծ սխալ էր ինձ կրթություն ստանալու իրավունքից զրկելըhttps://disabilityinfo.am/18802/Disabilityinfo.amԿրթության համար երբեք ուշ չէ․ Մարգարիտան դպրոցի ավարտական վկայականը ստացավ 42 տարեկանում42-ամյա Մարգարիտա Մարուքյանն այս ամռանը՝ օգոստոսին է ստացել հանրակրթական դպրոցի ավարտական վկայականը. մանկուց տեսողության խնդիր ունի, նրա կրթության համար գյուղի դպրոցը չի կարողացել պայմաններ ստեղծել, իսկ հատուկ դպրոցի մտքին ծնողները չեն հարմարվել: «Չգիտեմ…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
26 окт. 2022 г., 16:17
Ազգային ժողովն ընդունեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդպիսով ուժը կորցրած ճանաչվեց օրենքի 19-րդ հոդվածը, որով սահմանվում են պետության՝ հատուկ դպրոցներ ստեղծելու լիազորությունները:https://disabilityinfo.am/18812/Disabilityinfo.amԵվս մեկ քայլ՝ դեպի համընդհանուր ներառական կրթությունԱզգային ժողովն ընդունեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդպիսով ուժը կորցրած ճանաչվեց օրենքի 19-րդ հոդվածը, որով սահմանվում են պետության՝ հատուկ դպրոցներ ստեղծելու լիազորությունները: Ըստ նախագծի հերինակ ԱԺ…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
18 окт. 2022 г., 17:55
Շատ կարևոր է բացասական էմոցիաների ժամանակ լինել հաշմանդամություն ունեցող անձի հետ, նրա կողքին ու ուղի ցույց տալ, ասել, որ դուք նրա կողքին եք ոչ թե որպեսզի մի բան անեք ուրախացնելու համար, այլ նրա հետ ապրում եք այդ էմոցիաները։https://disabilityinfo.am/18790/Disabilityinfo.amԸնտանիքի ու հարազատների դերը, երբ զինվորի վիրավորումը դառնում է հաշմանդամության պատճառԿլինիկական հոգեբան Լիլիթ Ղահրամանյանի հետ խոսել ենք այն մասին, թե հոգեբանական ի՞նչ փուլերով են անցնում հաշմանդամություն ստացած անձինք և նրանց շրջապատող մարդիկ, ու թե ինչպես պետք է աջակցել նրանց։ Առաջին փուլ Շատ հաճախ բժիշկները խուսափում են մարդու աչքերին…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
12 окт. 2022 г., 14:55
Էջմիածնի 2707-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի կունենա Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը։https://disabilityinfo.am/18784/Disabilityinfo.amԷջմիածին քաղաքում կկառուցվի կենտրոնական գրադարան. ինչպիսի՞ն կլինի այնԱյս ամիս՝ Էջմիածնի 2707-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի կունենա Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը։ Քաղաքապետարանից նշում են, որ քաղաքային նոր գրադարանի կառուցումը համայնքապետարան-մասնավոր հատված…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
10 окт. 2022 г., 13:31
Անդրադարձել ենք Երևանի խոշոր և համեմատաբար նոր կառուցված առևտրի կենտրոնների հրդեհային անվտանգության նորմերին և պարզել՝ արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։https://disabilityinfo.am/18780/Disabilityinfo.amԻնչպիսի՞ անվտանգության համակարգ ունեն Երևանի խոշոր առևտրի կենտրոնները հաշմանդամություն ունեցող անձանց համարՕգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով խոշոր գույքային ու մարդկային վնասներ, կորուստներ գրանցվեցին։ Կատարվածն առիթ տվեց անդրադառնալու Երևանի խոշոր և համեմատաբար նոր կառուցված առևտրի կենտրոնների հրդեհային անվտանգության…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
9 окт. 2022 г., 14:46изменён
📌 Հարգելինե՜ր, շնորհակալ կլինենք, եթե կիսեք ձեր փորձն ու պատմեք մեզ, թե ո՞ր բարեկարգված այգում եք եղել, որքանո՞վ են ձեզ հարմար և մատչելի մայրաքաղաքի այգիները: Գրեք մեզ և լուսանկարներ ուղարկեք։
Հաշմանդամություն և ներառական զարգացում
9 окт. 2022 г., 14:44
Այսօր, մայրաքաղաքի տոնին, թերևս ամենակարևոր ցանկություններից է մատչելի քաղաք ունենալը։ Շուտով կավելանան մատչելի հանգստի գոտիները 🎉https://disabilityinfo.am/18771/Disabilityinfo.amԵրևանում կավելանան մատչելի հանգստյան գոտիներըՄայրաքաղաքի ինքնատիպ միջավայրն ընդգծող հանգստի գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը։ Առաջիկայում քաղաքապետարանի տարեկան ծրագրերով 3.2 մլրդ դրամ կծախսվի քաղաքի տարբեր վարչական շրջաններում այգիների և պուրակների բարեկարգման համար:…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
4 окт. 2022 г., 16:06
«Ես հիմա դժվարանում եմ քայլել, մի կողմս չի աշխատում, սահմանափակումներով եմ տեղաշարժվում։ Փնտրել եմ ինձ համապատասխան աշխատանք, բայց չեմ կարողանում գտնել։ Շատ կուզենայի գտնել ու մի զբաղմունք ունենալ»,- ասում է Մհերը։https://disabilityinfo.am/18753/Disabilityinfo.amԶինհաշմանդաություն ունեցող երիտասարդը՝ աշխատանք գտնելու դժվարության մասին«Կար ժամանակ, որ նույնիսկ չէի կարող երազել աշխատելու մասին, իսկ այսօր արդեն աշխատանք եմ փնտրում»,- հայացքը վեր ու վար անելով, հույզերը մի կերպ թաքցնելով՝ ասում է 30-ամյա Մհերը, որ տարիներ առաջ ծառայության ժամանակ համածառայակցի կողմից գլխին ստացած հրազենային…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
3 окт. 2022 г., 13:40
Այս պահին Ավագյանների ընտանիքի ամենամեծ երազանքը 12-ամյա աղջնակի համար համապատասխան սայլակ ունենալն է, որ կարողանան զբոսանքի տանելhttps://disabilityinfo.am/18736/Disabilityinfo.amՄՈՒԿ ունեցող 12-ամյա աղջնակի ընտանիքը երազում է սայլակի մասին. հավաստագրով չեն կարողանում ձեռք բերելԲազմաբնակարան շենքերից մեկում է ապրում Ավագյանների ընտանիքը, որտեղ 12-ամյա աղջիկ է մեծանում։ Նրա խնամքով հիմնականում մայրն է զբաղվում, բայց այդ խնամքը փոքր-ինչ այլ է։ Փոքրամարմին կինը ննջասենյակից մեծ դժվարությամբ, հևալով 12-ամյա աղջնակին գրկած հյուրասենյակ…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
29 сент. 2022 г., 13:04
Երևանի քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող Երևան համայնքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի շրջանակում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպությունը մշակել է «Պատրաստված վարորդ՝ անկախ ուղևոր» ուղեցույցը:https://disabilityinfo.am/18731/Disabilityinfo.amՊատրաստված վարորդ՝ անկախ ուղևոր2021 թվականի դեկտեմբերի 12-ից Երևանում նոր ավտոբուսներն առաջին անգամ դուրս եկան երթուղի։ Քաղաքային բյուջեով ձեռք բերված ավտոբուսները հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար, ու քանի որ 2023 թվականի հունվարի 1-ից «Ավտոմոբիլային տրանսպորտի…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
28 сент. 2022 г., 19:09
2022 թ. սեպտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ևս մատչելի չեն եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Սա արձանագրել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, որը 48 շրջիկ խմբերի միջոցով դիտարկել է ընտրությունները բոլոր համայնքներում։https://disabilityinfo.am/18719/Disabilityinfo.amԸնտրական գործընթացը շարունակում է անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար2022 թ. սեպտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ևս մատչելի չեն եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Սա արձանագրել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, որը 48 շրջիկ խմբերի միջոցով դիտարկել է ընտրությունները բոլոր…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
26 сент. 2022 г., 10:50
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էառաջիկայում վերականգնվող թատրոնների և մշակութային օջախների ցուցակը: Արդյո՞ք մատչելի կլինեն նորոգվող օջախները, թե՞ ոչ 👉 https://disabilityinfo.am/18705/Disabilityinfo.amԱրդյոք մատչելի՞ են լինելու Երևանի վերանորոգվող թատրոններն ու մշակութային օջախներըԵրևանի քաղաքապետարանն օրեր առաջ ներկայացրեց առաջիկայում վերականգնվող թատրոնների և մշակութային օջախների ցուցակը։ Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում արդեն ընթանում են շինարարական աշխատանքները։ 1911 թ. կառուցված…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
24 сент. 2022 г., 12:44
2009 թվականից ի վեր սեպտեմբերի վերջին շաբաթն ամբողջ աշխարհում համարվում է խուլ անձանց շաբաթ։ Առիթն օգտագործելով՝ անդրադառնում ենք խուլերի և լսողության խնդիր ունեցող անձանց հետ հաղորդակցման էթիկական նորմերին։ https://disabilityinfo.am/18665/Disabilityinfo.amԽուլ անձանց համաշխարհային շաբաթ2009 թվականից ի վեր սեպտեմբերի վերջին շաբաթն ամբողջ աշխարհում համարվում է խուլ անձանց շաբաթ։ Առիթն օգտագործելով՝ անդրադառնում ենք խուլերի և լսողության խնդիր ունեցող անձանց հետ հաղորդակցման էթիկական նորմերին։ Հասարակության շատ քիչ մասն է ժեստերի լեզվով հաղորդակցվում…
Հաշմանդամություն և ներառական զարգացում
23 сент. 2022 г., 12:00
Լավ լուր Ժեստերի լեզվի օրվա առթիվ 🎉Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու և կից օրենքների նախագծերը:https://disabilityinfo.am/18699/Disabilityinfo.amԺեստերի լեզվով հաղորդումների ծավալը կավելանա. ի՞նչ է փոխվելու «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքումԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու և կից օրենքների նախագծերը: Դրանցով առաջարկվում է ավելացնել հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռուստահաղորդումների ծավալը: Գործող օրենքով…
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →