gram news
Аватар канала EconoMood

EconoMood

@economood

Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ

ПроектыHY

737подписчиков

Открыть канал

Последние посты

  • EconoMood

    22 сент., 16:15

    📌 ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2026 թ. հունվար-օգոստոս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:🔹 2026 թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,137 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.4%‑ով կամ 268.5 մլրդ դրամով:🔹 2026 թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,119 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.9%-ով կամ 190.2 մլրդ դրամով:🔹 2026 թ. հունվար-օգոստոսի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:ՀՀ ՖՆ
  • EconoMood

    22 сент., 08:44

    ✈️ «FlyOne Armenia» ավիաընկերությունն ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ից չվերթներ կգործարկի Երևան- Բելգրադ - Երևան երթուղով:🔹 Երևան - Բելգրադ - Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:🔹 Ավիատոմսերի համար՝ flyone.am:FlyOne Armenia
  • EconoMood

    16 сент., 11:03

    🔎 Ավելացված արժեքի հարկի հաշվարկների ներկայացման արդյունքում որոշ դեպքերում հարկ վճարողի մոտ կարող է ձևավորվել վերադարձման ենթակա գումար, որն օրենքով սահմանված կարգով կարող է վերադարձվել նրան կամ հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների դիմաց։ Իսկ այդ միջոցները տնտեսվարողը կարող է տնօրինել իր հայեցողությամբ՝ ծախսերի, ներդրումների, բիզնեսի զարգացման կամ այլ ծրագրերի համար։📈 2026 թ. hունվար-օգոստոսին, ընդհանուր առմամբ, 3 հազ. 588 հարկ վճարողների վերադարձվել է 205.5 մլրդ դրամ դեբետային գումար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.5%-ով ավելի։📈 Ռիսկային չափանիշների համապատասխան մեթոդաբանության մշակման, կիրառման և գործիքների շարունակական լավարկման արդյունքում 2026 թ. 8 ամիսների ընթացքում ավտոմատ եղանակով 5 հազ. 286 դեպքով 62.3 մլրդ դրամ գումար է վերադարձվել հարկ վճարողներին. ավտոմատ վերադարձված դեպքերի թիվն աճել է 339.8%, իսկ փոխհատուցված գումարը 498.6%-ով:📈 2026 թ.
  • EconoMood

    16 сент., 07:03

    🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարժընթացը:📈 2026 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ ԿԲ խորհուրդը 0.25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:
  • EconoMood

    16 сент., 06:14

    📊 2026 թ․ սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 2 տրլն 51.2 մլրդ դրամ, որոնք 2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.3%-ով կամ 256.9 մլրդ դրամով:📈 Նույն ժամանակահատվածի 2024 թ. ցուցանիշի համեմատ աճը կազմել է 30.4% կամ 477.7 մլրդ դրամ, իսկ 2023 թ. համեմատ՝ 38.8% կամ շուրջ 573.1 մլրդ դրամ:ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակ
  • EconoMood

    15 сент., 14:08

    📊 ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թ. օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։✈️ 2026 թ. օգոստոսին Հայաստան այցելել է 227 հազ. 26 զբոսաշրջիկ։ 2026 թ. հունվար - օգոստոսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1 մլն 467 հազ. 333:🔹 2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։ՀՀ զբոսաշրջության կոմիտե
  • EconoMood

    15 сент., 08:23

    ‼️🏦 ՀՀ ԿԲ-ն որոշում է կայացրել քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով, սահմանելով՝ 6․75%:▪️ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, ▪️ Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 5.25%:ՀՀ ԿԲ
  • EconoMood

    9 сент., 11:01

    🔎 Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերի 8-ին տեղի են ունեցել 38 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և փոխանակման աճուրդներ։☑️ Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել նաև անմիջապես գանձապետական պահառուի gp.minfin.am հարթակի միջոցով։Armenia Stock Exchange
  • EconoMood

    9 сент., 09:00

    ✈️ «Wizz Air» ավիաընկերությունը մեկնարկում է երեք նոր ուղղություն և բազավորում 4-րդ օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում:🔹 Ընթացիկ տարվա դեկտեմբերից ավիաընկերությունը կսկսի իրականացնել հետևյալ նոր ուղղությունները. • Բազել (Շվեյցարիա)🇨🇭– Երևան 🇦🇲– Բազել🇨🇭երթուղով չվերթները կմեկնարկեն դեկտեմբերի 18-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։ • Վալենսիա (Իսպանիա)🇪🇸– Երևան 🇦🇲– Վալենսիա🇪🇸 երթուղով չվերթները կմեկնարկեն դեկտեմբերի 19-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ։ • Վառնա (Բուլղարիա) 🇧🇬– Երևան🇦🇲 – Վառնա 🇧🇬երթուղով չվերթները կմեկնարկեն 2027 թ. հունիսի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի։🔹 Նոր ուղղությունների գործարկման արդյունքում «Wizz Air»-ի երթուղային ցանցը Երևանից կընդլայնվի մինչև 22 ուղղություն։«Զվարթնոց» միջազգային օդանավակայան
  • EconoMood

    9 сент., 07:39

    🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հայաստանում աշխատանքի շուկայի ցուցանիշները 2026 թ. հուլիսին։📈 2026 թ. հուլիսին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 827 հազ. 895 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4%-ով:💰 Միջին ամսական անվանական աշխատավարձը 2026 թ. հուլիսին կազմել է 320 հազ. 763 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.3%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.9%-ով: Տարեկան կտրվածքով ինչպես ոչ պետական, այնպես էլ պետական հատվածում աշխատավարձերի չափն ավելացել է՝ համապատասխանաբար 8.1% և 4.3%:📊 Նշենք, որ 2026 թ. հուլիսին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրացվել է 1.4% գնանկում:
  • EconoMood

    8 сент., 11:50

    🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հայաստանում արդյունաբերության ծավալի դինամիկան ընթացիկ տարվա հուլիսին:📈 2026 թ. հուլիսին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է 270.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.1%-ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 5.5%-ով:📊 ՀՀ-ում 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ՝ ▪️ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ +14.4%, ▪️ մշակող արդյունաբերություն՝ +5.9%, ▪️ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ -3.9%, ▪️ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ -24.5%:
  • EconoMood

    8 сент., 10:37

    🔎 Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է ընթացիկ տարվա օգոստոս ամսվա շուկայական տվյալները։🔹 Օգոստոսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 53․4 մլրդ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 62 գործարք՝ ավելի քան 21 մլրդ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 135%-ով։🔹 Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 72% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 10․5 մլրդ դրամ։🔹 Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 153․4 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 356․2 մլրդ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 288 գործարք։🔹 Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 22.8 մլրդ դրամ: Օգոստոսին կնքվել է 199 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 361%-ով։
  • EconoMood

    7 сент., 11:53

    📊 2026 թ. հուլիսին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 77 մլրդ 23.2 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26.5%-ով:🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ 2026 թ. հուլիսին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 44.8%, կրթությանը՝ 15.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը՝ 11.4%:📈 Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների միջոցներից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 36 մլրդ 207.6 մլն դրամ, որոնք աճել են 34.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
  • EconoMood

    7 сент., 07:41

    📌 ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով՝ 2027 թ. փետրվարի 8-ից գործողության մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնցով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից կազմակերպվող առցանց շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի արգելափակմանն ուղղված գործող մեխանիզմները։☑️ Նոր կարգավորումներով նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի տեխնիկական արգելափակման համակարգը՝ հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակելով դրանց հասանելիությունը։☑️ Առաջարկվում է սահմանափակել նաև չլիցենզավորված կայքերի կողմից գովազդների տարածումը:ՀՀ ՊԵԿ
  • EconoMood

    4 сент., 07:59

    🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների փոփոխությունները՝ ըստ հիմնական ապրանքախմբերի:📈 Հիշեցնենք, որ 2026 թ. օգոստոսին ՀՀ-ում 12-ամսյա գնաճը կազմել է 4.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%:
  • EconoMood

    4 сент., 06:27

    📊 Ընթացիկ տարվա օգոստոսին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.4%, նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Economood-ի հաղորդմամբ՝ ՎԿ-ն հրապարակել է ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ)։🌾 Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 6.4%-ով, իսկ 2026 թ. հուլիսի համեմատ՝ նվազել 1%-ով:📉 Ոչ պարենային ապրանքների շուկայում 2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակն աճել է 2.4%-ով, իսկ 2026 թ. հուլիսի համեմատ՝ 0.4%-ով:📈 Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 2.8%-ով, իսկ 2026 թ. հուլիսի համեմատ՝ 1.3%-ով:📈 Հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 4.5%-ով։
  • EconoMood

    2 сент., 10:59

    📌 ՊԵԿ-ը հիշեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում ապահովել վաճառված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ սահմանված տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ արտացոլումը։☑️ 2022 թ. սկսած, նախորդ որևէ տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները ՀԴՄ կտրոններում պարտավոր են արտացոլել.▪️ փաստացի վաճառված ապրանքի անվանումը և համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ▪️ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանումը և համապատասխան կոդը, ▪️ գնվող ապրանքի քանակը և չափման միավորը։ՀՀ ՊԵԿ
  • EconoMood

    31 авг., 11:59

    ✈️ Ընթացիկ տարվա օգոստոսի 28-ից մեկնարկել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության Կրասնոդար- Գյումրի - Կրասնոդար երթուղով չվերթները:🔹 Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:🔹 Ավիատոմսերի համար՝ www.aeroflot.ru«Զվարթնոց» միջազգային օդանավակայան
  • EconoMood

    31 авг., 10:15

    📊 2026 թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 23 հազ. 522 հայտ, որից 14 հազ. 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։▪️ Նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 հազ. 770 անձի, այդ թվում՝ 8 հազ. 676 Ղարաբաղից տեղահանված անձի։▪️ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացի շրջանակում ներկայացվել է 1 128 հայտ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է 2 հազ. 495 անձի նկատմամբ։📌 2026 թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել է 61 հազ. 257 անչափահաս։Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
  • EconoMood

    26 авг., 13:59

    📢 Հաշվի առնելով սպառողներից ստացված ազդակները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում։📄 Նոր կարգավորմամբ ցանկացած ֆիզիկական անձ կարող է առևտրային բանկերից ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։☑️ Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար։ՀՀ ԿԲ
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота