Последние посты

Gor Gevorgyan’s Perspective
11 июн., 09:20
«Անլռելի զանգակատուն» դարձած մեր որոշ պսևդոլիբերալներին ուզում եմ հիշեցնել ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի թևավոր դարձած մտքերից մեկը.«Մեր լիբերալ բարեկամների խնդիրն ամենևին այն չէ, որ նրանք անտեղյակ են, այլ այն, որ իրենք չափազանց շատ բաներ գիտեն, որոնք իրականում ճիշտ չեն»։«The trouble with our liberal friends is not that they’re ignorant; it’s just that they know so much that isn’t so».Ուստի, նախքան «տիտանական ծավալի» մտքեր ու դատողություններ արտահայտելը, օգտակար կլինի երբեմն հիշել ժողովրդավարության բաստիոն համարվող ԱՄՆ-ի վերոնշյալ նախագահին։Ի վերջո, համեստությունը գեղեցկացնում է բոլորին, նույնիսկ պսևդոլիբերալներին։ Մանավանդ՝ հայ պսևդոլիբերալներին։Հ.Գ. Դժվար չէ՞ պնդեք, որ լիբերալիզմի մասին ավելին գիտեք, քան Ռեյգանը։
Gor Gevorgyan’s Perspective
10 июн., 16:25
Քաղաքական պայքարի բովանդակությունը բնորոշելու համար հաճախ ասում են՝ «Երբ աղոթում ես, որ անձրև գա, ապա պատրաստ եղիր քայլել ջրափոսերով»։Քաղաքականության մեջ փոփոխություններ պահանջող ցանկացած ընդդիմություն պետք է պատրաստ լինի նաև այն դժվարություններին ու փորձություններին, որոնք անխուսափելիորեն ուղեկցում են համակարգային փոփոխությունների խրթին ճանապարհը։ Սա գրքային պարզ ճշմարտություն է։Հ.Գ. Ամրագրենք, որ ցանկացած ընդդիմության գոյության համար ամենամեծ վտանգը ոչ թե պարտությունն է, այլ պայքարի փոխարեն հարմարվելու գայթակղությունը։ Քանի որ հարմարվող ընդդիմությունն արդեն ընդդիմություն չէ, այլ աստիճանաբար իշխանական օրակարգի մաս:
Gor Gevorgyan’s Perspective
9 июн., 16:56
Մաքս Վեբերը, դեռ 1919 թ. լույս տեսած իր հայտնի աշխատությունում հիմնավորում է, որ«Քաղաքականությունը իշխանության համար պայքարելու և իշխանության ձևավորման վրա ազդեցություն ունենալու ձգտում է։ Եթե ընդդիմությունը հրաժարվում է այդ ձգտումից, ապա դադարում է լինել քաղաքականության լիարժեք սուբյեկտ»։М. Вебер «Политика как призвание и профессия».Հ.Գ. Մնացածը հայկական մոտիվներով ֆելիետոն է: Հետևելով հանգամանքներից վեր կանգնելու հրամայականին:
Gor Gevorgyan’s Perspective
8 июн., 16:50
Պայմանական ուժեղ իշխանությունը հաճախ սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է պայմանական ուժեղ ընդդիմությունը։Ուզեք, թե չուզեք, պետք է առերեսվել քաղաքագիտական այս ճշմարտությանը։Քաղաքականության մեջ դատարկ տեղ չի մնում։ Եթե ընդդիմությունը չի կարողանում դառնալ իրական այլընտրանք, ապա իշխանությունը, անկախ իր ձևից ու բովանդակությունից, շարունակելու է պահպանել իր դիրքերը։Սա համակրանքի կամ հակակրանքի խնդիր չէ, այլ քաղաքական գործընթացների պարզ տրամաբանություն։Բայց սա էլ դեռ մի կողմ։Նույնիսկ ընտրողների բարձր մասնակցության պայմաններում ձևավորվում է մեկ այլ մտահոգիչ պատկեր. գալիք խորհրդարանում ակնհայտորեն բացակայում է գաղափարական հավասարակշռությունը։Հետևաբար քաղաքական միտքն ու հանրային խոսքը դժվար թե դուրս գան բևեռացման շրջանակներից։Հ.Գ. Ավաղ, 2021–2026 թվականները կարող են պատմության մեջ մնալ որպես իշխանությանը համակարգային այլընտրանք ձևավորելու չիրացված հնարավորությունների կորսված շրջան։ Ա
Gor Gevorgyan’s Perspective
2 июн., 14:42
Հունիսի 7-ի օրհասական ընտրություններին ընդառաջ մտաբերեցի Մաքս Վեբերի հայտնի ձևակերպումը«Քաղաքականությունը պահանջում է ոչ միայն հավատարիմ մնալ սեփական համոզմունքներին, այլև կրել պատասխանատվություն դրանց հետևանքների համար։Քաղաքական գործչի համար բավարար չէ ճշմարտության կրող լինելը․ նա պետք է նաև հասկանա, թե ինչպես այդ ճշմարտությունը ռեալիզացնել հասարակության մեջ»։«Политика требует не только этики убеждений, но и этики ответственности. Недостаточно быть правым. Нужно еще понимать, как реализовать свою правоту в обществе». Հ.Գ. Գնա´ Ընտրության:
Gor Gevorgyan’s Perspective
1 июн., 11:55
1917 թ․ բոլշևիկյան հեղափոխական հեղաշրջումն իր դաժանությամբ, և ոչ միայն, բազմաթիվ հակասական հարցերի տեղիք է տվել։Այդ առումով ուշագրավ է 1922թ․ Բեռլինում, աշխարհում նշանակալի և հայտնի ռուս գրողներից և մտածողներից՝ Մաքսիմ Գորկու (Ալեքսեյ Պեշկով) կողմից հրատարակված «О РУССКОМЪ КРЕСТЬЯНСТВѢ» աշխատությունը, որն անդրադառնում է Ռուսական կայսրության, իսկ հետո բոլշևիկյան հեղափոխական գործընթացի շարժիչ ուժերից մեկին՝ գյուղացիությանը։Գորկին փորձում է լույս սփռել մի շարք էական հարցերի վրա, որոնցով ձգտում է բացատրել հեղափոխական զանգվածի դաժանություններն ու ատելությունը դեպի քաղաքը, պետությունը մտածող մարդկանց ինտելիգենցիան և այլն: Հեղինակը գրում է, որ«По своей сущности любой народ — стихия анархическая.Народ хочет как можно больше есть и как можно меньше работать, хочет иметь все права и не иметь никаких обязанностей.Атмосфера бесправия, в которой народ издавна привык жить, убеждает его в
Gor Gevorgyan’s Perspective
31 мая, 16:13
Քանի որ օրվա հրամայական դարձած նախընտրական քարոզարշավը համընկել է նաև տարբեր ԲՈւՀ-երի ավարտական քննաշրջանի հետ, ցանկանում եմ կրկին հիշեցնել մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հրամայականի մասին։Հզոր և կայուն Հայաստանի համար ամենահուսալի ճանապարհը կրթված հասարակություն ունենալն է։Կրթության բարձր նշաձողը պարզապես զարգացման կամ սոցիալական առաջընթացի հարց չէ։ Այն ազգային անվտանգության, տնտեսական մրցունակության և հայկական պետականության երկարաժամկետ կենսունակության հիմնարար պայմանն է։Պետությունները հաղթում են ոչ միայն ռազմի դաշտում, այլև դպրոցներում, համալսարաններում, գիտական կենտրոններում և լսարաններում։Կրթության բացակայությունը վաղ թե ուշ վերածվում է ազգային աղետի։Ի վերջո՝1. Տգիտությունը՝ պարտություն է։ 2. Տգիտությունը՝ ուրացում է։ 3. Տգիտությունը՝ ազգային անվտանգությանը սպառնալիք է։ 4. Տգիտությունը՝ ապագայի կորուստ է։ 5. Տգիտությունը՝ ստրկություն 6. Տգիտությունը՝ կախվածություն է: 7. Տգիտու
Gor Gevorgyan’s Perspective
22 мая, 16:06
Ֆ. Դոստոևսկին ասել է, թե «Խիղճն առանց Աստծո սարսափ է․ այն կարող է մոլորվել գահավիժելով մինչև ամենաանբարոյականը։Խիղճը Աստծո ներգործությունն է մարդու մեջ»։Հ.Գ. Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ յուրաքանչյուր քվե կրող ՀՀ քաղաքացի պետք է վերստին լսի իր խիղճը 1. հիշի հայ լինելու իր ազգային ինքնությունը, 2. վերաժևորի Հայոց պատմությունը, որպես գիտակցված անցյալ, 3. վերստին կարևորի և պաշտպանի մեզանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Gor Gevorgyan’s Perspective
20 мая, 07:47

Gor Gevorgyan’s Perspective
14 мая, 08:05
Քաղաքական պոպուլիզմը, թերևս, որոշակի տարբերություն ունի ակնհայտ ստից։Սուտն էլ իր կարմիր գծերն ունի էլի, որոնք հատելուց հետո այն արդեն դառնում է իրականության չարամտորեն նենգափոխում է:Աբրահամ Լինքոլնի հայտնի ձևակերպումը մտաբերեցի.«Կարելի է որոշ ժամանակ խաբել բոլորին, կարելի է միշտ խաբել ոմանց, բայց անհնար է միշտ խաբել բոլորին»։ “You can fool all the people part of the time, and some of the people all the time, but you cannot fool all the people all the time.” Լավ էսքան ստել կլինի:Հ․գ․ Պատմական փորձը հուշում է, որ ի վերջո, սուտը կարող է հաղթել միայն առանձին պարտիան, մինչդեռ ճշմարտությունը ժամանակի ընթացքում հաղթում է ամբողջ խաղը։
Gor Gevorgyan’s Perspective
13 мая, 17:39
«Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձևն է, եթե չհաշվենք մնացած բոլոր ձևերը, որոնք ժամանակ առ ժամանակ փորձարկվել են»:Ամենայն հարգանքով Ուինսթոն Չերչիլի բացառիկ սուր միտք ունեցող պատմական կերպարի նկատմամբ, բայց կեղծ ժողովրդավարությունը, կամ քողարկված բռնապետական վարչակարգը կառավարման ամենաայլանդակ ձևն է, որը երբևէ հայտնի է եղել մարդկությանը:Հ․Գ․ Կեղծիքի և ուրացման, ստի և նենգափոխման, վախի և սպառնալիքի վրա կառուցված կառավարման համակարգը վտանգ է ոչ միայն ժողովրդավարության, այլև պետության, հասարակության և ազգային ինքնագիտակցության համար։
Gor Gevorgyan’s Perspective
23 апр., 09:21
Առհասարակ նախընտրական ծրագրերը քաղաքականության ռացիոնալության վերջին պատրանքն են։ Շատ հաճախ դրանք գրվում են այնպես, կարծես ընտրողը կարդում է։Հենց դրանով պայմանավորված նախընտրական քաղաքականությունը ոչ թե տեքստերի, այլ վստահության մրցույթ է:Ընտրողը հաճախ առաջնորդվում է վստահելու զգացականներով, և այդ պատճառով հաղթում է ոչ թե նա, ով ավելի լավ բացատրեց, այլ նա, ով ավելի համոզիչ կերպով մարմնավորեց պատասխանը:Հ.գ. ամեն ժողովուրդ չէ, որ «նույն գետը կարող է մտնել երկու անգամ +», բայց լինում են բացառություններ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները մի կողմ դրած:
Gor Gevorgyan’s Perspective
22 апр., 21:30
Մեծն Կանտը գրում է, թե «երկու բան երբեք չեն դադարում ինձ զարմացնել՝ աստղազարդ երկինքը մեր գլխավերևում և բարոյական օրենքը մեր ներսում»։Հ.գ. Իմանուիլ Կանտի այս միքտը կատեգորիկ արդիական է, մանավանդ մեզանում և առավելապես հիմա գերազանցապես «բարոյական օրենքը մեր ներսում»-ի մասով: Խաղաղ և անկորուստ գիշեր...
Gor Gevorgyan’s Perspective
22 апр., 04:54
https://youtu.be/sLDwXgVXKgE?si=3hDufFhOt1melptMYouTubeԹրամփը «հասավ» Իրանում իշխանության փոփոխության. եկան ավելի կոշտ գծի կողմնակիցները. արևելագետԱՄՆ-ն ու Իսրայելը՝ սպանելով Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասին, չկարողացան հասնել իշխանության փոփոխության, ավելին, դրա հետևանքով ավելի հզոր դիրքերի հասան մարդիկ, որոնք կոշտ գծի կողմնակիցներ են։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման…
Gor Gevorgyan’s Perspective
15 апр., 13:16
Հասարակության տարբեր շերտերի կողմից դրսևորվող արատավոր և անառողջ երևույթները անհնար է հաղթահարել առանց քաղաքական համակարգի առողջացման։Մոլորություն է մեղքի առյուծի բաժինը վերագրել միայն ժողովրդին և վերջինիս պարբերաբար պիտակավորել։Քանի դեռ քաղաքականությունը կառուցվում է կոնյուկտուրայի, այլ ոչ թե արժեքների վրա, հասարակության նույն այդ շերտերը շարունակելու են վերարտադրել շատ ավելի վտանգավոր արատավոր երևույթները։Հ.գ. Քաղաքական համակարգի առողջացումը հասարակական արատների հաղթահարման առանցքային նախապայմանն է։ Հակառակ դեպքում՝ խոսքը գնալու է արդեն համակարգային ծանր ախտորոշման մասին։
Gor Gevorgyan’s Perspective
15 апр., 08:36
«Идиоты вообще очень опасны, и даже не потому, что они непременно злы (в идиоте злость или доброта – совершенно безразличные качества), а потому, что они чужды всяким соображениям и всегда идут напролом, как будто дорога, на которой они очутились, принадлежит исключительно им одним. Издали может показаться, что это люди хотя и суровых, но крепко сложившихся убеждений, которые сознательно стремятся к твердо намеченной цели. Однако ж это оптический обман, которым отнюдь не следует увлекаться. Это просто со всех сторон наглухо закупоренные существа, которые ломят вперед, потому что не в состоянии сознать себя в связи с каким бы то ни было порядком явлений…»…Михаил Салтыков-Щедрин «История одного города»
Gor Gevorgyan’s Perspective
13 апр., 08:22
Երբեմն պարզագույնի (պրիմիտիվի) մասին հաճախ է պետք խոսել, մանավամդ քաղաքականությունում:
Gor Gevorgyan’s Perspective
13 апр., 08:20
Ցանկացած ոլորտում բովանդակային գրագիտությունը որոշակի հաջողության հասնելու անքննելի գրավականներից է, մանավանդ երբ հարցը վերաբերում է քաղաքականությանը լինի ներքին թե արտաքին:Եվ այսպես, ի՞նչ է քաղաքական գրագիտությունը: AI տեքստի համադրությամբ ստացվեց հետևյալը:Քաղաքական գրագիտությունը պարզապես նորությունների կամ քաղաքական գործիչների անունների իմացություն չէ։ Այն որոշակի կարողություն է հասկանալու վերլուծելու, քննադատաբար գնահատելու քաղաքական գործընթացները, ինչպես նաև գիտակցված մասնակցելու քաղաքական կյանքին։Պարզ ասած՝ դա այն հմտությունն է, որը թույլ է տալիս չլինել քաղաքականության օբյեկտ, այլ դառնալ նրա սուբյեկտը։Ի՞նչից է բաղկացած քաղաքական գրագիտությունը1. Հիմնական գիտելիքներ • ի՞նչպես է կառուցված պետությունը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն) • ի՞նչ են սահմանադրությունը, ընտրությունները, կուսակցությունները • միջազգային հարաբերությունների ըմբռնում:2. Ճանաչել տարածաշրջանըTelegramGor Gevorgyan’s PerspectiveՊատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգային հարաբերությունների մասնագետ, արևելագետ, 7֊րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Gor Gevorgyan’s Perspective
29 мар., 10:37
https://youtu.be/zrgxcnfgggY?si=lI-U2-k367u2yOl_https://t.me/GevorgyanGorPerspectiveYouTubeԹՐԻՓՓ-ը մեծ հարցականի տակ կդրվի, եթե Իրանի դեմ պատերազմը շարունակվի․ Գոռ ԳևորգյանԲաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
Gor Gevorgyan’s Perspective
25 мар., 20:07
https://youtu.be/JLOVp1B_ypM?si=1z2TDv77_Uht2uwQ
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →