gram news
Аватар канала GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

@gooyq_media

• ուսումնասիրում ենք շուկան, բացատրում գործընթացները և ներկայացնում քաղաքը փոխող լուծումները։ https://linkin.bio/gooyqmedia

ПроектыHY

447подписчиков

Открыть канал

Последние посты

  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    22 сент., 14:16

    Շատերը անշարժ գույքի գների աճը կապում են միայն պահանջարկի հետ։Սակայն սեփական տան դեպքում ոչ պակաս կարևոր գործոն է նաև կառուցապատման ինքնարժեքը։Արտաշես Մելիքսեթյանի դիտարկած նախագծերում 2022 թվականից հետո արժեքն աճել է մոտ 30%-ով՝ մեկ քմ-ի հաշվով շուրջ 350 դոլարով։ Նրա վերլուծության համաձայն՝ զգալիորեն փոխվել են որոշ, հատկապես ներկրվող, նյութերի գները։ՀՀ ֆինանսների նախարարության 2022 և 2026 թվականների մայիսյան կողմնորոշիչ գների համեմատությունը ցույց է տալիս, որ մի շարք հիմնական շինանյութեր թանկացել են․ լիթոիդային ավազը՝ 100%-ով, գետի ավազը՝ 75%-ով, լիթոիդային խիճը՝ 66,7%-ով, բազալտե 0-5 մմ խիճը՝ 40%-ով, իսկ մետաղապլաստե պատուհանների որոշ տեսակներ՝ մոտ 45-54%-ով։Սա չի ապացուցում, որ ամբողջ շուկայում համատարած թանկացում կա, սակայն ցույց է տալիս ինքնարժեքի վրա գործադրվող ճնշումը․ եթե նյութերն ու սարքավորումները թանկանում են, իսկ նեղ մասնագետները քիչ են, տան վերջնական գինը կարող է
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    20 сент., 15:31

    Սեփական տուն կառուցելու հարցը Հայաստանում հաճախ սկսվում է «որքա՞ն է քմ-ը» հարցից։Բայց վերջնական գինը կազմվում է շատ ավելի վաղ՝ հողի ձեռքբերումից, կոմունիկացիաներից, նախագծից, թույլտվություններից ու վարկի կառուցվածքից։Շինարար-ինժեներ Արտաշես Մելիքսեթյանի գնահատմամբ՝ երբ հողն արդեն պատկանում է պատվիրատուին, միջին հարդարմամբ տան կառուցման նախահաշիվը կարող է կազմել մոտ 1200-1500 դոլար մեկ քմ-ի համար։Ոչ ստանդարտ նյութերի և լուծումների դեպքում արժեքը կարող է հասնել մոտ 2000 դոլարի և ավելի։ Սա կոնկրետ մասնագետի գնահատական է, ոչ ամբողջ շուկայի միասնական ցուցանիշ։Բայց նույն 150 քմ տունը մեկի համար սկսվում է սեփական հողից, մյուսի համար՝ հողի որոնումից, գնի բանակցությունից, վարկի անհարմար կառուցվածքից ու ջրի, գազի, կոյուղու և լույսի ստուգումից։Այդ պատճառով սեփական տունը երբեմն գնային արժեքով մոտ է բնակարանին, բայց գործարքի կառուցվածքով՝ շատ ավելի բարդ։Ամբողջ վերլուծությունը՝ մեր
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    18 сент., 15:03

    0% տարաժամկետը» կարող է խնայել հիփոթեքի տոկոսները, բայց անվճար բնակարան չի նշանակում։Որոշ կառուցապատողներ առաջարկում են 10-20% կանխավճար, իսկ մնացած գումարը՝ 5-7 տարվա տարաժամկետ վճարմամբ։ Բանկային վարկ չկա, տոկոս՝ նույնպես։«Silver REA»-ի տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ 12.5-15% հիփոթեքային տոկոսադրույքների պայմաններում գնորդների մի մասն արդեն նախընտրում է հենց այս տարբերակը։ Բայց «0%»-ը դեռ չի նշանակում, որ առաջարկն ավելի էժան է։Տարաժամկետ գինը կարող է բարձր լինել, պայմանագիրը՝ ներառել փոխարժեքային ինդեքսավորում, տույժեր և լրացուցիչ վճարներ։ Բացի այդ, 5-7 տարվա կարճ ժամկետը մեծացնում է ամսական բեռը։ Միևնույն ժամանակ, մինչև բնակարանի փոխանցումը գնորդը դեռ սեփականատեր չէ։ Նրա պաշտպանվածությունը կախված է պայմանագրի պայմաններից և գնման իրավունքի պետական գրանցումից։Ուստի պետք է համեմատել ոչ միայն հիփոթեքի տոկոսն ու գովազդային «0%»-ը, այլ ամբողջական գինը, ամսական վճարն ու
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    18 сент., 06:55

    Նորակառույց, թե՞ երկրորդային․ ո՞ր ընտրությունն է վերջում ավելի թանկ նստում2025 թվականին Երևանում սահմանափակվեց հիփոթեքային վարկերի գծով եկամտային հարկի վերադարձի արտոնության կիրառումը, իսկ առաջնային շուկայում գնման իրավունքի գործարքների թիվը նվազեց 25,5 %-ով։ Բայց արդյո՞ք սա ճգնաժամ է, թե՞ կանխատեսելի դանդաղում՝ այն բանից հետո, երբ գնորդները շտապել էին օգտվել արտոնությունից։Այս թողարկմանը պարզում ենք՝ ուր է տեղափոխվել պահանջարկը, ինչու երկրորդային շուկայում բնակարանի գնման և վերանորոգման ընդհանուր ծախսը կարող է հասնել նորակառույց բնակարանի արժեքին, և ի՞նչ ընտրել 70–100 հազար դոլարի բյուջեով՝ ավելի փոքր, բայց մոնոլիտ նորակառույց բնակարա՞ն, թե՞ հին ֆոնդում գտնվող՝ ավելի մեծ մակերեսով բնակարան։Եթե հենց հիմա բնակարան եք ընտրում, այս տեսանյութը կօգնի հասկանալ, թե ինչ հարցեր պետք է տաք՝ նախքան կանխավճարը փոխանցելը։🎥 Դիտեք նոր թողարկումը մեր Youtube-յան ալիքում։https://youtu.be/R8Fb9
    YouTubeՆորակառույց, թե՞ երկրորդային․ ո՞ր ընտրությունն է վերջում ավելի թանկ նստումGOOYQ-Ը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ Instagram: gooyq_media Facebook: https://www.facebook.com/profile.php?... Telegram: https://t.me/gooyq_media TikTok: gooyq_media LinkedIn: gooyq-media Threads: https://threads.com/@gooyq_media YouTube: @gooyq ԹԱՅՄԿՈԴԵՐ…
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    16 сент., 12:04

    Եկամտահարկի վերադարձը շատերը հիշում են՝ որպես բնակարան գնողներին ուղղված աջակցություն։ Սակայն այս պատմությունն ունի նաև մեկ այլ կողմ։2002-2008 թթ. շինարարական բումի ընթացքում անշարժ գույքի գները կտրուկ աճեցին։ Այնուհետև եկավ համաշխարհային ճգնաժամը․ 2009-ին Հայաստանի ՀՆԱ-ն նվազեց 14,1%-ով, իսկ կառուցապատողները դժվարությամբ էին վաճառում գույքն ու մարում վարկերը։ 2014-2015 թթ. արժութային ցնցումները նոր ճնշում գործադրեցին նաև բանկերի վրա։Հենց այս պայմաններում՝ 2014 թ. վերջին, ներդրվեց եկամտահարկի վերադարձի մեխանիզմը։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ այն պետք է դիտարկել ոչ միայն որպես սոցիալական աջակցություն, այլև որպես շինարարական և ֆինանսական շուկաները խթանող գործիք։Այսօր, երբ արտաքին կապիտալի ներհոսքը թուլացել է, Թավադյանը կտրուկ գնանկում չի կանխատեսում։ Նրա գնահատմամբ՝ ավելի հավանական է գների երկարատև սառեցումը։Ամբողջ վերլուծությունը՝ մեր YouTube-յան ալիքում։GOOYQ-ը լրագրող
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    14 сент., 10:38

    Գործարքները կրկնապատկվել են, բայց հիփոթեքային պորտֆելի աճը դանդաղել է։2026 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 3,032 հիփոթեքային գործարք։ Սա 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի ցուցանիշ է։ Առաջին եռամսյակների կտրվածքով սա ռեկորդային ցուցանիշ է։Միաժամանակ, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ հատկացված հիփոթեքային վարկերի ծավալը 2024 թվականին կազմել է շուրջ 400.4 մլրդ դրամ, 2025 թվականին՝ մոտ 192.7 մլրդ դրամ, իսկ 2026 թվականի մայիսի դրությամբ՝ 91.1 մլրդ դրամ։ Այսինքն՝ 2025 թվականի տարեկան ծավալը 2024 թվականի համեմատ նվազել է ավելի քան 50 տոկոսով։ Ստացվում է՝ շուկան աշխույժ է թվում, սակայն վարկավորման տեմպը դանդաղում է։ Ի՞նչ են իրականում ցույց տալիս թվերը․Ամբողջ վերլուծությունը՝ մեր YouTube-յան ալիքում։GOOYQ-ը լրագրողական մեդիա է, ոչ թե անշարժ գույքի գործակալություն. Հայաստանի շուկան դիտարկում ենք փաստերով։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    12 сент., 08:11

    53 տարեկանում հիփոթեք ես վերցնում, 73-ում՝ կատարում վերջին վճարումը։75 հազար դոլար արժողությամբ բնակարանը՝ 15 հազար դոլար կանխավճարով և 60 հազար դոլար վարկով, տարեկան 13% տոկոսադրույքով 20-ամյա հիփոթեքի դեպքում վերջում կարող է արժենալ մոտ 184 հազար դոլար։Ինչո՞ւ են այս պայմաններում հիփոթեքային գործարքները շարունակում աճել:Ամբողջ վերլուծությունը՝ մեր YouTube-յան ալիքում։GOOYQ-ը լրագրողական մեդիա է, ոչ թե անշարժ գույքի գործակալություն. Հայաստանի շուկան դիտարկում ենք փաստերով։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    11 сент., 08:01

    Երևանում հազարավոր դատարկ բնակարաններ կան։ Ո՞ւմ են դրանք պատկանում:Երևանում նոր շենքեր են կառուցվում, բնակարանները վաճառվում են, գործարքների թիվը մեծանում է։ Բայց եթե երեկոյան անցնեք քաղաքի նորակառույց թաղամասերով, մեկ այլ պատկեր կտեսնեք․ բազմաթիվ բնակարաններում պարզապես լույս չի վառվում։Միևնույն ժամանակ Երևանում վարձով մատչելի բնակարան գտնելը շարունակում է դժվար լինել, իսկ բնակարանների գները բարձր են մնում։Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքում միաժամանակ կարող են լինել հազարավոր չբնակեցված բնակարաններ և բնակարանի մեծ պահանջարկ։🎥 Դիտեք նոր թողարկումը մեր Youtube-յան ալիքում։https://www.youtube.com/watch?v=ghMGfI5RAeE
    YouTubeԵրևանում հազարավոր դատարկ բնակարաններ կան։ Ո՞ւմ են դրանք պատկանումGOOYQ-Ը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ Instagram: https://instagram.com/gooyq_media Facebook: https://www.facebook.com/profile.php?id=61590233237980 Telegram: https://t.me/gooyq_media TikTok: https://tiktok.com/@gooyq_media LinkedIn: https://linkedin.com/company/gooyq…
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    10 сент., 12:22

    Երևանի գնային քարտեզը փոխվում է2026-ի առաջին եռամսյակում Կենտրոնում վաճառված բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 908 000 դրամ, իսկ Նորք-Մարաշում՝ 485 000 դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Նորք-Մարաշում գինն աճել է 21%-ով։Թե՛ նորակառույցների, թե՛ երկրորդային բնակարանների շուկայում ամենաբարձր գները շարունակում են գրանցվել Կենտրոնում ու Արաբկիրում, իսկ ամենաքիչ գործարքները՝ Նուբարաշենում։Բայց վարչական շրջանի միջին գինը ամբողջ պատկերը չէ։ Նույն շրջանում արժեքը կարող է զգալիորեն փոխվել՝ կախված փողոցից, շենքի տարիքից և բնակարանի վիճակից։GOOYQ - շուկային նայում ենք առանց վարդագույն ակնոցների։ Ո՞ր շրջաններն են թանկանում և ինչո՞ւ. ամբողջ վերլուծությունը մեր YouTube-ում։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    8 сент., 13:53

    Վարձակալություն, որը չի երևում պաշտոնական թվերում2026-ի փետրվարին Երևանում գրանցվել է բնակարանների վարձակալության 22, իսկ բնակելի տների՝ 12 գործարք։ Ընդհանուր՝ 34։Սա չի նշանակում, որ քաղաքում մեկ ամսում ընդամենը 34 տուն է վարձակալվել։ Երևանում վարձակալության պայմանագրերի միայն 4,3%-ն է պաշտոնապես գրանցված։ Իսկ կադաստրի տվյալներում պարզապես չեն երևում բանավոր և չգրանցված պայմանավորվածությունները։Արդյունքում վարձակալին դժվար է պաշտպանել պայմանավորված գինն ու ժամկետը, իսկ պաշտոնական վիճակագրությունը ցույց չի տալիս շուկայի իրական ծավալն ու գները։ 34 գործարքն ամբողջ շուկայի պատկերը չէ, այլ միայն գրանցված հատվածը։Ամբողջ վերլուծությունը՝ մեր YouTube-ում։GOOYQ-ը լրագրողական մեդիա է, ոչ թե անշարժ գույքի գործակալություն. Հայաստանի շուկան դիտարկում ենք փաստերով։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    6 сент., 14:54

    Նորակառույցների նոր ուղղությունը՝ մարզեր2025-ին Երևանում նորակառույցների գնման իրավունքի գործարքները նվազեցին, իսկ մարզերում եկամտահարկի վերադարձը դեռ շարունակում է խթանել պահանջարկը։2026-ի հունվարին գրանցվել է գնման իրավունքի 946 գործարք՝ 92%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Red Invest-ի կանխատեսմամբ՝ այս տարի նախատեսվում է շուրջ 12 700 գործարք, որից, ըստ գործակալության, 52%-ը բաժին կհասնի Երևանին, 48%-ը՝ մարզերին։Սա դեռ կանխատեսում է, բայց միտումը տեսանելի է․ նորակառույցների շուկան աստիճանաբար ընդլայնվում է մայրաքաղաքից դուրս։ Ամբողջ վերլուծությունը՝ մեր YouTube-ում։GOOYQ-ը լրագրողական մեդիա է, ոչ թե անշարժ գույքի գործակալություն. Հայաստանի շուկան դիտարկում ենք փաստերով։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    4 сент., 16:35

    «Պանդորայի արկղը». ի՞նչ է թաքնված հողի տակ«Վկայականով այսքան է, բայց կողքի հատվածն էլ իմն է»։ «Կալիբրի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի խոսքով՝ նման բանավոր խոստումներից էլ սկսվում են հողի հետ կապված խնդիրները։Գործարքից հետո կարող է պարզվել, որ հողի սահմանները չեն համապատասխանում Կադաստրի քարտեզին, տարածքով գազատար է անցնում, մոտակայքում բարձրավոլտ գիծ կա, կամ հարևանի պարիսպը մտել է գնված հողամասի մեջ։Իրավաբան Քրիստինե Խաչատրյանի խոսքով՝ իր գրասենյակում վարած հողային վեճերի թիվը վերջին 5-6 տարում աճել է 20-30%-ով։ Դեպքերից մեկում գեոդեզիական չափագրումը ցույց է տվել, որ գնված հողի կոորդինատներում ուրիշի տունն է գտնվում։Հետևությունը պարզ է․ վկայականը բավարար չէ։ Գործարքից առաջ պետք է ստուգել հողի սահմանները, սահմանափակումները, քարտեզն ու չափագրումները։GOOYQ-ը լրագրողական մեդիա է, ոչ թե անշարժ գույքի գործակալություն. Հայաստանի շուկան դիտարկում ենք փաստերով։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    4 сент., 09:28

    Ինչպիսի՞ն կլինի Արաբկիրը 10 տարի անց։Նոր բնակելի համալիրներ՝ հին շենքերի կողքին, օրեցօր խտացող կառուցապատում և ավելի մեծ ծանրաբեռնվածություն ենթակառուցվածքների վրա։ Իսկ մետրոյի՝ Արաբկիր հասնելու մասին խոսվում է դեռ խորհրդային տարիներից։Այս տեսանյութում փորձում ենք հասկանալ՝ ինչպես կարող է փոխվել Արաբկիրը մինչև 2035 թվականը։ Ի՞նչ է սպասվում թաղամասի կառուցապատմանը, ինչպե՞ս կարող են զարգանալ տրանսպորտն ու ենթակառուցվածքները, և ի՞նչը կարող է վճռորոշ լինել Արաբկիրի հետագա զարգացման համար։Ոչ թե ենթադրություններ ու անհիմն կանխատեսումներ, այլ փաստեր, թվեր և այսօր արդեն տեսանելի միտումներ։🎥 Դիտեք նոր թողարկումը Youtube-ում՝https://youtu.be/NTbl9On-WAs?si=KpoUNuu7Ytuq1CSS
    YouTubeԱրաբկիր 2035։ Մետրոն, կիրճը և 50 միլիոնը, որոնք կորոշեն ամեն ինչԻնչպիսի՞ն կլինի Արաբկիրը 10 տարի անց։ Նոր բնակելի համալիրներ՝ հին շենքերի կողքին, օրեցօր խտացող կառուցապատում և ավելի մեծ ծանրաբեռնվածություն ենթակառուցվածքների վրա։ Իսկ մետրոյի՝ Արաբկիր հասնելու մասին խոսվում է դեռ խորհրդային տարիներից։ Այս տեսանյութում…
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    2 сент., 10:38

    3 հարց, որոնցից կախված է Արաբկիրի ապագանՏասը տարի հետո Արաբկիրը կարող է ավելի խիտ կառուցապատված լինել։ Բայց որքան հարմար կլինի այստեղ ապրելը՝ կախված է ոչ միայն բնակարանների գնից։Առաջինը մետրոյի երկրորդ գիծն է։ Այն պետք է Հյուսիսային ավտոկայանից Քանաքեռ-Զեյթունով և Արաբկիրով հասնի Կենտրոն ու Էրեբունի։ Նախագիծը դեռ սկզբնական փուլում է։Երկրորդը Հրազդանի կիրճն է։ Հատուկ պահպանվող կարգավիճակը կարող է սահմանափակել նոր կառուցապատումն ու պահպանել կանաչ տարածքը։Երրորդը էլեկտրացանցերն են։ ՀԷՑ-ի 2026-ի ներդրումային ծրագրի 30%-ը նախատեսված է Երևանի համար, բայց Արաբկիրի մասնաբաժինը հայտնի չէ։ Նոր շենքերը մեծացնում են ցանցերի ծանրաբեռնվածությունը։Այս երեք հարցերից է կախված՝ Արաբկիրը պարզապես ավելի խիտ կլինի՞, թե նաև ավելի հարմար ապրելու համար։GOOYQ - Հայաստանի անշարժ գույքի մասին առաջին անկախ մեդիա։Ամբողջական վերլուծությունը՝ մեր YouTube-ում։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    31 авг., 06:16

    15-20 տարի առաջ հող գնողը հիմնականում 2000 քմ տարածք էր փնտրում՝ մեծ տուն ու այգի կառուցելու համար։ Այսօր գնորդը ՏՏ մասնագետ է, հայրենադարձ կամ միջին բիզնեսի սեփականատեր, որը նախընտրում է 400-600 քմ հող։«Կալիբրի» գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի խոսքով՝ շուկայի գլխավոր շարժիչներից մեկը եկամտային հարկի վերադարձի մեխանիզմն է։ Մարդը պատրաստի բնակարան գնելու փոխարեն կարող է երևանամերձ գոտում հող ձեռք բերել, կառուցապատման վարկ ստանալ ու եկամտահարկը հետ ստանալ պետությունից։Գրիգորյանի գնահատմամբ՝ այս գործոնը և «Ինժեներական քաղաքի» կառուցումը նպաստել են նաև Աշտարակի ուղղությամբ գների աճին։GOOYQ — Հայաստանի անշարժ գույքի մասին առաջին անկախ մեդիա։ Շուկայի շարժիչներն ու թվերը բացում ենք առանց վարդագույն ակնոցների։ Ամբողջական վերլուծությունը՝ մեր YouTube-ում։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    27 авг., 15:57

    «Տուն ենք կառուցելու»․ հող գնեցին, հետո երազանքը փլվեցՆարեկն ու Աննան Երևանի մերձակայքում հող էին գնել՝ սեփական տուն կառուցելու համար։ Բայց շինարարությունից առաջ պարզվեց՝ տարածքով բարձրավոլտ լարեր են անցնում, իսկ նոր տուն կառուցել չի թույլատրվում։Սա մեկ պատմություն չէ։ Հողի գեղեցիկ տեսարանը, ցածր գինը կամ սեփականության վկայականը դեռ չեն նշանակում, որ այնտեղ իսկապես կարող եք տուն կառուցել։GOOYQ-ի նոր թողարկման մեջ բացատրում ենք՝ ինչու են մարդիկ գնում Երևանից դուրս, ինչ է կատարվում Հայաստանի հողի շուկայում և ինչ պետք է ստուգել մինչև գործարքը՝ Կադաստրի քարտեզներից մինչև 60-րդ հոդվածի սահմանափակումները։🎥 Դիտեք նոր թողարկումը YouTube-ում՝https://youtu.be/dVWPaFYB4UU?si=HspwJ-0yiWrHUSjy
    YouTube«Տուն ենք կառուցելու»․ հող գնեցին, բայց հետո խնդիրները սկսվեցին։ Ինչպես ճիշտ հող ընտրել ՀայաստանումGOOYQ-Ը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ Telegram: https://t.me/gooyq_media Instagram: https://www.instagram.com/gooyq_media?igsh=YTFqeHh2cDFhYnht Facebook: https://www.facebook.com/share/19LPYxmigC/?mibextid=wwXIfr YouTube: https://www.youtube.com/@UCP6wtC2m2ncenQ0wOJ00t3g…
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    27 авг., 12:34

    2023-ի դեկտեմբերի 1-ից վարձակալությունից ստացված եկամուտը պետք է հայտարարագրել և վճարել 10% հարկ։ Պայմանագիրը գրանցվում է կնքումից հետո հինգ օրվա ընթացքում։ Խախտման տուգանքը բնակարանի կադաստրային արժեքի 5%-ն է, կրկնվելու դեպքում՝ 10%-ը։Օրենքը պետք է կրճատեր ստվերային վարձակալությունը։ Սակայն GOOYQ-ի վերլուծությամբ՝ այն կարող է նաև լրացուցիչ պատճառ դառնալ բնակարանը վարձով չտալու համար, հատկապես եթե սեփականատերը բնակվում է արտերկրում և, ի սկզբանե, չի նախատեսել այն վարձակալության տալ։Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունյանի խոսքով՝ շուկայի համակարգային խնդիրները մեկ հարկային կարգավորմամբ չեն լուծվում։ Էլ ինչո՞ւ են բնակարանները դատարկ մնում՝ մեր YouTube-ի տեսանյութում։GOOYQ — Հայաստանի անշարժ գույքի մասին առաջին անկախ մեդիան։ Մենք շուկան գնահատում ենք թվերով, ոչ թե վաճառողների խոստումներով։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    25 авг., 12:26

    Արաբկիրով դեպի Աջափնյակ մետրոյի գիծ անցկացնելու ծրագիրը նոր չէ։ Տասնամյակներ անց այն ունի պատրաստ նախագիծ, նախատեսված ժամկետ ու բյուջե, բայց նաև՝ գրեթե յոթ անգամ կրճատված ֆինանսավորում։«Մետրոգիպրոտրանս»-ն ավարտել է «Աջափնյակ»՝ 11-րդ կայարանի նախագծումը։ Շինարարության մեկնարկը նախատեսված է 2026-ին, արժեքը գնահատվում է մոտ 50 մլն դոլար, ժամկետը՝ մինչև հինգ տարի։Սակայն 2025-ի բյուջեում ծրագրին հատկացված 9,6 մլրդ դրամը կրճատվել է մինչև 1,4 մլրդ։ Բացի այդ, շինարարությունը կարող է վտանգել Դալմայի ջրանցքը, փոքր թունելն ու քարանձավային համալիրը։ Կկառուցվի՞ կայարանը վերջապես և ի՞նչ կփոխի այն Արաբկիրում՝ մեր YouTube-ի տեսանյութում։GOOYQ-ն Հայաստանի անշարժ գույքի անկախ մեդիա է․ մենք լրագրողներ ենք, ոչ գործակալներ, ու խոստումներն ու ժամկետները գնահատում ենք փաստերով։
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    24 авг., 16:18изменён

    Երբևէ մտածե՞լ եք, թե որտեղ ավելի ձեռնտու կլինի բնակարան գնել՝ Հայաստանու՞մ, թե՞ Թբիլիսիում։ Ահա մի քանի տվյալ, որ կարող ենք օգնել ձեզ կողմնորոշվել։Ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ 2026-ի փետրվարին Երևանի Կենտրոն թաղամասում 25-50 քմ բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը կազմել է 1,44 մլն դրամ։ Թբիլիսիի ամենաթանկ շրջանում՝ Մթածմինդայում, առաջարկվող միջին գինը մոտ 943 հազար դրամ է, Վակեում՝ 824,5 հազար։ Երևանի ցուցանիշը գործարքների, Թբիլիսիինը՝ առաջարկների գին է։ Այնուամենայնիվ, տարբերությունը զգալի է։ Այսինքն՝ Թբիլիսիի պատմական կենտրոնում բնակարան գնելը զգալիորեն ավելի էժան է, քան Երևանի Կենտրոնում փոքր մակերեսով բնակարան գնելը։Կենտրոնում փոքր բնակարանների 1 քմ-ն ավելի թանկ է բարձր պահանջարկի և գնման ավելի ցածր ընդհանուր արժեքի պատճառով։ 100 քմ-ից հետո գինը կրկին աճում է՝ արդեն բարձրակարգ բնակարանների հաշվին։ Ամբողջական վերլուծությունը՝ մեր YouTube-ում։ GOOYQ-ն Հայաստանի
  • GOOYQ - Անշարժ Գույքի Անկախ Մեդիա Հայաստանում

    22 авг., 14:59

    15-20 տարի առաջ հող գնողը հիմնականում 2000 քմ տարածք էր փնտրում՝ մեծ տուն ու այգի կառուցելու համար։ Այսօր գնորդը ՏՏ մասնագետ է, հայրենադարձ կամ միջին բիզնեսի սեփականատեր, որը նախընտրում է 400-600 քմ հող։«Կալիբրի» գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի խոսքով՝ շուկայի գլխավոր շարժիչներից մեկը եկամտային հարկի վերադարձի մեխանիզմն է։ Մարդը պատրաստի բնակարան գնելու փոխարեն կարող է երևանամերձ գոտում հող ձեռք բերել, կառուցապատման վարկ ստանալ ու եկամտահարկը հետ ստանալ պետությունից։Գրիգորյանի գնահատմամբ՝ այս գործոնը և «Ինժեներական քաղաքի» կառուցումը նպաստել են նաև Աշտարակի ուղղությամբ գների աճին։GOOYQ — Հայաստանի անշարժ գույքի մասին առաջին անկախ մեդիա։ Շուկայի շարժիչներն ու թվերը բացում ենք առանց վարդագույն ակնոցների։ Ամբողջական վերլուծությունը՝ մեր YouTube-ում։
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота