gram news
Аватар канала Հավերժները

Հավերժները

@haverjner

ПроектыHY

29подписчиков

Открыть канал

Последние посты

  • Հավերժները

    22 сент., 10:16

    ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆ 1865-1947ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 22․09․1865 Ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945)։🟠Կենսագրությունը 1884 թթ․ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1889 թթ՝ Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1889-1891 թթ․դասավանդել է Գևորգյան ճեմարանում, 1894-1915 թթ․՝ Ներսիսյան դպրոցում։ 1904 թթ․ և 1910-1911 թթ․ ուսումնասիրել է Վիեննայի Մխիթարյանների գրադարանում, Բեռլինի և Եվրոպայի այլ քաղաքների թանգարաններում եղած հայագիտական նյութերը։ 1892-1903 թթ․ եղել է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության խմբագրության անդամ և քարտուղար, 1898-1921 թթ․ ՝ Թիֆլիսի Կատարինե Լիսիցյանի հայկական տարրական երկսեռ դպրոցի (1911 թվականից՝ գիմնազիա, 1921 թ․՝ տեխնիկում) ուսուցիչ և տնօրեն։ 1892-1898 թթ․աշխատակցել է «Աղբյուր» և «Տարազ» հանդեսներին։
  • Հավերժները

    19 сент., 08:16

    ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻ 1840-1908ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 17․09․1840 Հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ։ Հայ բայրոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ։ Արևելյան լեզուների գիտությունների թեկնածու (1867)։Հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, մանկավարժ Երվանդ Շահազիզի հորեղբայրը։🟠Կենսագրությունը Սմբատ Շահազիզը ծնվել է 1840թ. սեպտեմբերի 17-ին Երևանի նահանգի Աշտարակ քաղաքում՝ հոգևորականի ընտանիքում։ Նա վեց եղբայրներից կրտսերն էր։ Մինչև տասը տարեկանը լրանալը սովորել է տեղական դպրոցում, 1851 թ․ հայրը ուղարկում է նրան Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում սովորելու։ Ավարտում է այն 1862 թ.-ին, ապա մնում է ճեմարանում իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։➡️ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ📖 Գրական կյանք Գրական գործունեությունն սկսում է 1862 թ․ ։ Բեղմնավոր շրջանը տևում է ընդամենը մի քանի տարի։ Այդ տարիները տալիս են այն, ինչը որ կազմում է Շահազիզի ամբողջ գրական
  • Հավերժները

    17 сент., 07:15

    ԱՇՈՏ ԱՐՍԵՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 1918-1985ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 17․09․1918 Հայ լեզվաբան, պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965), մանկավարժ։🟠Կենսագրությունը Ծնվել է 1918թ․ սեպտեմբերի 17-ին Շահրիզ (այժմ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան) գյուղում։ 1937 թ․ աշխատել է որպես ուսուցիչ Հրազդանի շրջանի դպրոցներում, վարել նաև ուսմասվարի և տնօրենի պաշտոններ։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։➡️ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ🟣Թարգմանություններ Աշոտ Աբրահամյանի մեծագույն ծառայությունը հայագիտությանը եղել և մնում է հայ միջնադարի երկու մեծարժեք մատյանների աշխարհաբար թարգմանությունը։🔘Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» 1971 թ․ լույս է տեսել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» Աշոտ Աբրահամյանի թարգմանությամբ, որին կցված են գիտական
  • Հավերժները

    12 сент., 08:49

    ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 1870-1936ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 12․09․1870 Հայ գեղանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923) և առաջին պրոֆեսորներից։🟠Կենսագրությունը Ծնվել է 1870թ սեպտեմբերի 12-ին (24) Վաղարշապատում։ 1879–1894 թթ․ սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894–1895 թթ․ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել է Մոսկվա։➡️ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ🟠Աշակերտներ Երվանդ Քոչար, Սեդրակ Առաքելյան, Ռուբեն Շահվերդյան և Արտավազդ Թումանյան🟠Աշխատանքները Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչական գործեր, խճանկարներ, մանրաքանդակներ։
  • Հավերժները

    9 сент., 08:24

    ԳՈՀԱՐ ԳԱԼԱՉՅԱՆ 19123-2008⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 9․9․2008 Հայ օպերային երգչուհի՝ մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։Կենսագրությունը Ծնվել է Երևանում։ 1952 թ․ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1952-1956 թ․ և 1960 թ․եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ 1956-1959 թթ․ ԽՍՀՄ Մեծ թատրոնի մեներգչուհի։ 1979 թ․դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։⚫️Մահացել է 2008թ սեպտեմբերի 9 ին Երևանում ,84 տարեկան հասակում🟣Դերեր Կատարած դերերից են՝Լյուբաշա՝ «Թագավորի հարսը», Էբոլի՝ «Դոն Կառլոս», Ադալժիզա՝ «Նորմա», Փառանձեմ՝ «Արշակ Երկրորդ», Գերտրուդ՝ «Բանկ բան», Մադլենա՝ «Ռիգոլետտո», Կարմեն, Ալմաստ և այլն։
  • Հավերժները

    5 сент., 06:15

    ԳԵՎՈՐԳ ՔՈՉԱՐ 1901-1973ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 5․09․1901 Հայ ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։🟠Կենսագրություն Ծնվել է 1901թ սեպտեմբերի 5-ին Թիֆլիսում։ 1918 թ․ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1920-1926 թթ․ սովորել է Վխուտեմասում, 1929 թ․ավարտել է Վխուտեինը (Մոսկվա) և աշխատել Երևանում։ 1932-1937 թ․՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար (Միքայել Մազմանյանի հետ), Հայաստանի ճարտարապետների միության կազմկոմիտեի նախագահ, 1937 թ․՝ վարչության առաջին նախագահը։➡️ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆԿառուցողների ակումբը (1928-1929, այժմ՝ Ռուսական թատրոնի և Օլիմպիական կոմիտեի շենքերը), Պետապի տունը (1930), Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-1932, երեքն էլ՝ Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի հետ), Քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը (1932-1934, համահեղինակ), ԵԱԱԻ
  • Հավերժները

    1 сент., 09:41

    ԱՐԱՄ ԱՆՏՈՆՅԱՆ 1879-1951ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 41․09․1879 Հայ լրագրող, պատմաբան, հրապարակագիր։🟠Կենսագրությունը Ծնվել է 1879թ սեպտեմբերի 1-ին Բեոզլում /Կոնստանդնուպոլիս/։ Ավարտել է ծննդավայրի հայկական և ֆրանսիական վարժարանները։ Կոստանդնուպոլսում հրատարակել և խմբագրել է բազմաթիվ պարբերականներ («Լոյս», «Շաղիկ», «Խարազան» և այլն), որոնք ձևավորել է ինքը։ Բալկանյան պատերազմներից հետո Անտոնյանը հրատարակել է «Պատմութիւն Պալքանեան պատերազմներու» (1913) ուսումնասիրությունը։ 1914 թ․ օգոստոսից նշանակվել է հայերեն նամակների կայսերական «գրաքննիչ», սակայն, «անգաղտնապահ» գտնվելով՝ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ է հադորդել, որի համար և 1915 թ․ աքսորվել է հայ մտավորականների հետ։ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆԵրկերի մատենագիտություն Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք։ Միջին դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1907, 176 էջ։ Գանձարան (ընթերցանութեան
  • Հավերժները

    29 авг., 04:01

    ՉԱՈՒՇ 1951-1992 ԳԵԶԱԶՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 29․08․1992 #ԳՈՅԱՄԱՐՏ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից 🎖 Հետմահու Հայաստանի ազգային հերոս (1996)։1990 թ. օգոստոսի 29-ին հայ դավադիր գնդակից զոհվել է Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) Հետմահու պարգևատրվել է ՀՀ ազգային հերոսի կոչման։🟠Կենսագրությունը Ծնվել է 1951 թ․նոյեմբերի 16-ին Աշտարակի շրջանի (Արագածոտնի մարզ) Լեռնարոտ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Հայաստանի արևելյան սահմանների պաշտպանության ակտիվ մասնակից և կազմակերպիչներից էր (Կոռնիձոր, Երասխ, Ոսկեպար, և այլն)։1990 թ․ օգոստոսի 29-ին Վիտյա Այվազյանի հետ սպանվել է Երևանում։ 1996 թ․ ստացել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Ամուսնացած էր, ունի երեխաներ։ Հանգչում է Թաղված է Աշտարակի շրջանի
  • Հավերժները

    27 авг., 11:40

    ՋԱԿՈՄՈ ՉԱՄԻՉՅԱՆ 1857-1922ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 27․8․1857 Հայազգի քիմիկոս-օրգանիկ։ Լուսաքիմիայի և էմիսիոն սպեկտրադիտման հիմնադիրներից։ Քիմիական գիտությունների դոկտոր (1880)։ Փարիզի ԳԱ անդամ, Սանկտ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1912)։Ծնվել է օգոստոսի 27-ին Հակոբ Չամիչյանի և Կարոլինա Գեցցոյի ընտանիքում, ովքեր 1850 թ․ Ստամբուլից տեղափոխվել էին Տրիեստ։ Պատմաբան, լեզվաբան Միքայել Չամչյանի ազգականն է։🟠Կենսագրությունը Ծնվել է 1857 թ․օգոստոսի 27-ին Տրիեստ (Հյուսիսային Իտալիա) ,քաղաքում։ Լինելով հայազգի ընտանիքի զավակ՝ նա հպարտանում էր իր ծագմամբ և ժառանգությամբ։ Չամիչյանների ընտանիքի հիմնադիր է համարվում 18-րդ դարի մեծանուն հայազգի պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Աբրահամի Չամչյանը, ով Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր։Լուիջի Չամիչյանն իր դպրոցական կրթությունը ստացել է Տրիեստում, որտեղ էլ հետաքրքրվել և գերվել է
  • Հավերժները

    26 авг., 19:28

    ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ 1830-1892 (Գամառ Քաթիփա)⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 26․08․1892 Հայ գրող և մտավորականՌափայել Պատկանյանը հայության խնդիրների մասին-Ո՞վ է հայի թշնամին ու ո՞վ է նորա բարեկամը: -Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից ու սուտ արհավիրքներով վհատեցնում է նոցա այդ ազգաշեն գործում: Իսկ նրա բարեկամը նա է, որ դյուրացնում է նոցա կամ իրենց աշխարհը վերադառնալու, կամ հորդորում է յուր աշխարհի մէջ հաստատուն մնալու: -Ո՞վ է իսկական հայը: -Իսկական հայը նա է, որ անկեղծ կղձա ու կընպաստի Հայաստանի անկախության: Մնացեալները ԱՌՄԵԱՇՔԱՆԵՐ են, այսինքն ոչ միայն անպիտան հայեր, այլ եւ անպիտան մարդիկ: Ռափայել Պատկանյան
  • Հավերժները

    23 авг., 16:35

    ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ 1879-1947ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 23․08․1947 Հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1936)🟣Կենսագրություն Հասմիկը ծնվել է 1879թ մարտի 21 ինՀին Նախիջևանում, մանր առևտրականի ընտանիքում։ Սովորել է տեղի երկդասյա ծխական դպրոցում։ Կավաշեն այդ գյուղաքաղաքում ոչինչ չկար, որ աղջկան մղեր դեպի արվեստը, թատրոն, սակայն այնպես է պատահում, որ Սաֆրազյան ամուսինները ժամանում են Նախիջևան, և Հասմիկը բեմ է ելնում նրանց հետ փոքրիկ տղայի մի աննշան դերով։ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Հավերժները

    19 авг., 08:02

    ԳԱՐԵԳԻՆ ԲԵՍ 1910-1986 (Գարեգին Բախշիի Սարինյան)ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 19․08․1986 Հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թ․։ Բես գրական անունը կազմված է գրողի հայրանվան և ազգանվան սկզբնատառերից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։🟠Կենսագրությունը Ծնվել է Շուշի քաղաքում հունվարի 5-ին 1910թ։ Նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտ քաղաքում։ 1929 թ․➡️ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ📖 Երկերի մատենագիտություն Կյանքի երգը (պատմվածքներ և արձակ բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1930, 107 էջ։ Ջորջի Տենլի, Երևան, Պետհրատ, 1931, 78 էջ։ Վիշկաները բարձրանում են, Երևան, Պետհրատ, 1932, 80 էջ։ Պայքար, Երևան, Պետհրատ, 1932, 16 էջ։ Արձակ բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1933, 48 էջ։ Հերոսների ստվերում (կոմեդիա), Երևան, ժողովրդական ստեղծագործությունների
  • Հավերժները

    14 авг., 09:45

    ՌՈՒԲԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 1900-1976⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 14․08․1976 հայ նկարիչ, խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967)։ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Շահվերդյանի եղբայրն է։Կենսագրությունը Ռուբեն Շահվերդյանը ծնվել է Վրաստանի Սիղնաղ քաղաքում 1900 թվականին։ 1919-1924 թթ․ սովորել է Թիֆլիսի նկարչության և քանդակագործության դպրոցում, դասատու՝ Եղիշե Թադևոսյան։ Վաղ շրջանի կտավներում նկատելի է հակում դեպի դեկորատիվությունը («Սաքսոնյան ճենապակի», 1925, «Վենետիկ», 1926)։1941 թ․ տեղափոխվել է Երևան։ 1958 թ․ զբաղվել է խեցեգործությամբ։ Շահվերդյանը պատկերել է Թիֆլիսի, Հայաստանի կենցաղը, բնությունը։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։🟣Ստեղծագործություններ Երփնագրեր«Արագած», 1950 Արտեմ Միկոյան (գորգի էսքիզ), 1950[4] «Ծծմբային բաղնիքները Թիֆլիսում», 1956 «Հավլաբար», 1967
  • Հավերժները

    12 авг., 12:08

    ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ 1907-2000 (Ժան Գառզու )ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 12․08․2000 ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։🟠Կենսագրությունը Ծնվել է 1907 թ․ հունվարի 1-ին Հալեպում (Սիրիա), ։ 1918 թ․ ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս։ 14 տարեկանում հոգեբանական ծանր հարված է ստացել հոր լուսանկարչատան պատուհանից տեսնելով, թե ինչպես են թուրքերը կախաղան հանում գաղթական հայերին։ Մի քանի տարի անց՝ հոր մահից հետո, մոր և քույրերի հետ տեղափոխվել է Եգիպտոս։Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թ․ կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929 թ․ ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան։ 1929 թ․ ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարն արժանացել է մրցանակի։1929 թ․սկսած՝ մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։
  • Հավերժները

    12 авг., 10:07

    ՊԱՎԵԼ ԱՐՍԵՆՈՎ 1936-1999⚫️ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 12․08․1999 Հայ, խորհրդային դերասան և ռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1997)։🟠Կենսագրությունը Պավել Արսենովը ծնվել է 1936 թ․ հունվարի 5-ին Թբիլիսիում։ Սովորել է Երկրաբանահետազոտական ինստիտուտում։ 1963 թ․ ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) ռեժիսուրայի ֆակուլտետը (Գրիգորի Ռոշալի արվեստանոց)։ Մինչև սովորելն աշխատել է Գրուզիա-ֆիլմ, Մոսկվայի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայում։ 1962 թ․աշխատել է Մ. Գորկու անվան կինոստուդիայում որպես ռեժիսոր։ Եղել է «Լադիա» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը՝ ստուդիայի կազմավորումից ի վեր։Հայֆիլմում նկարահանվել է մի շարք ֆիլմերում։⚫️ Վախճանվել է 1999 թ․օգոստոսի 12-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Շչերբինսկի գերեզմանատանը։🎥 Ֆիլմագրություն 1986 Ճանապարհ
  • Հավերժները

    11 авг., 09:23

    ԼՈՒԻԶԱ ՍԱՄՎԵԼՅԱՆ 1926-1999ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 11․08․1926 Հայ թատերագետ, արվեստագիտության դոկտոր (1968), պրոֆեսոր (1972)։🟠Կենսագրությունը Ծնվել է 1926 թ․ օգոստոսի 11-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ 1936 թ․ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1949 թ․ ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1949-1970 թթ․ ն դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1950 թվականին ընդունվել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1961 թթ․ «Շեքսպիրը հայ բեմում՝ նախասովետական շրջան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան, 1968 թվականին՝ «Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը» թեմայով դիսերտացիա և ստացել Արվեստագիտության դոկտորի աստիճան։👉🏻 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Հավերժները

    6 авг., 04:15

    Ստեփան Սաֆրազյան 1853-1913ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 6․08․1913 Հայ դերասան, թատերական գործիչ։🟠Կենսագրությունը Ծնվել է 1853թ ․ Վերին Ագուլիսում 1874 թ․ հանդես է եկել Թիֆլիսում՝ Գ. Չմշկյանի թատերախմբում։ 1879-1882 թթ․ եղել է Թիֆլիսի հայոց մշտական դերասանական խմբում։ 1880 թ․ Պ. Ադամյանի հետ խաղացել է Ախալցխայում, Ալեքսանդրապոլում։ Կնոջ՝ Ալմա Սաֆրազյանի հետ գործել է նաև Բաքվում, Երևանում, Կարսում, Շուշիում, Գանձակում, Աստրախանում, Թավրիզում, Թեհրանում և այլուր։ Խաղացել է՝ Պեպո (Գ. Սունդուկյանի «Պեպո», հայերեն և ադրբեջաներեն), Արշակ Երկրորդ (Խ. Գալֆայանի «Արշակ Երկրորդ»), Հասան Ջալալ (Մուրացանի «Ռուզան»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ»), Քին (Ա. Դյումա-հոր «Քին»), Միրզա Հաբիբ (Ախունդովի «Հաջի Կարա», ադրբ.) և այլն։1888 թ․ Թավրիզում առաջին անգամ բեմադրել է Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն՝ ադրբեջաներեն (Ա. Փանվելյանի թարգմանությամբ)։ 1908 թվականին
  • Հավերժները

    4 авг., 17:46

    ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 1922-2018⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 4․08․2018 Հայ մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ (1974-1977), ՀԽՍՀ IX գումարման Գերագույն խորհրդի նախագահ, ԽՍՀՄ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1971 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ։🟠Կենսագրությունը Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 1922 թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), իրավաբան Ալեքսանդր Գեորգի Համբարձումյանի ընտանիքում։ 1938 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը Երևանում, 1942 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946 թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1952 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1953 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։34 տարեկան հասակում, 1956 թ. Սերգեյ Համբարձումյանը ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1964 թ.՝ ակադեմիկոս։ 1959-1970 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի
  • Հավերժները

    4 авг., 13:55

    ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆՑ 1909-1993ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 4․08․1993 Հայ կոնստրուկտոր, խորհրդային շրջանի ինժեներ–էլեկտրիկ, ատոմագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1962): Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1962, 1984)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1962): Ռազմավարական ատոմային և միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր։ Գեներալ-լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ (1942):🟠Կենսագրությունը Ծնվել է 1909 թ․ հունվարի 7-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ Սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1930 թ․ մատնագրի հիման վրա հեռացվել է համալսարանից, մեկնել ․․․․➡️ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Հավերժները

    4 авг., 09:43

    Սեբաստացի Մուրադ 1874-1918 (Մուրադ Գևորգի Խրիմյան, Կյուրիկյան⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 4․08․1918 Հայդուկապետ, հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։ Եղել է հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպողներից։ Իր զինակից Կայծակ Առաքելի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։ ՀՅԴ․ անդամԾնվել է Սեբաստիայի Կովտուն գյուղում, 1874 թ․։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվել են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսները փախել են։ Պատանին ստիպված լքել է գյուղը, որպեսզի չընկնի բանտ, և սկսել է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ մտել է հնչակյան կուսակցության շարքերում։ Թուրքերի հետապնդումից խուսափելու համար, հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնել է Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսում մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота