Последние посты

hayastan_1918
22 сент., 12:36
22 սեպտեմբեր 1890-ին, Սարգիս Կուկունեան իր շուրջ համախմբուած մօտ 100 հայրենասէրներով ուղղուեցաւ դէպի Արեւմտահայաստան՝ զէնքով պաշտպանելու հայ ժողովուրդի պատիւն ու իրաւունքը։ Թէեւ արշաւանքը չհասաւ իր նպատակին, ան դարձաւ հայ ազգային-ազատագրական պայքարի կարեւոր հանգրուան մը եւ թանկագին փորձառութիւն՝ յեղափոխական պայքարի յետագայ ուղիին համար։
hayastan_1918
19 сент., 05:00изменён
Նորից Տիգրանաշենի և Հայաստանի ներսում իբր "ադրբեջանական անկլավների" գոյության իրավական փաստերի խեղաթյուրման մասին: Ի գիտություն ադրբեջանական ապատեղակատվություն տարածողների.Ըստ 1936 թ. խորհրդային սահմանադրության միութենական հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչատարածքային սահմանների փոփոխություններ միայն կարող էին տեղի ունենալ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության համապատասխան օրենքի ընդունումով: Միութենական հանրապետությունների միջեւ տարածքային փոփոխությունների պաշտոնական որոշումները, անգամ մեկ գյուղի կամ ավանի մակարդակով, անխտիր և ամբողջովին հրատարակվում էին ԽՍՀՄ ԳԽ նախագահության պաշտոնաթերթ "Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Տեղեկագրեր"-ում:Ուսումնասիրելով ԽՍՀՄ ԳԽ նախագահության ողջ արխիվը ակնհայտ է դառնում, որ Հայկական ԽՍՀ-ից, Ադրբեջանական ԽՍՀ-ին "անկլավների" փոխանցման օրենքի ընդունում ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ: Ուստի, ոչ մի խորհրդային քարտեզ, որը 1940-ականներից
hayastan_1918
16 сент., 08:53
📍Ո՞վ էր այն քաջարի սպան, որ դարձավ Դրոյի աջ բազուկը: 📍Հայաստանի քաջարի սպաներից Կուռոն՝ բուն անունով Նիկոլա Թարխանյանը, պատմական դեմք դարձավ Փետրվարի 18-ի ապստամբության օրերին՝ ստանձնելով հայկական բանակի ընդհանուր հրամանատարությունը։ 📍Թարխանյանը ծնվել է Շուշիում՝ 1896 թվականին։ Ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը, ապա՝ Մոսկվայի Ալեքսանդրյան զինվորական վարժարանը և ծառայության անցել որպես գործող բանակի սպա։ 📍1914–1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիբիրյան 47-րդ հարվածող գնդի կազմում, Կալիցիայի ճակատում, նա համբավ է ձեռք բերել իր հանդուգն հարձակումներով։ 📍1915 թվականի մայիսին տեղափոխվել է գերմանական ճակատ՝ հանրահայտ Ռատկո Դիմիտրիևի զորամասի կազմում։ Մասնակցել է բազմաթիվ կատաղի մարտերի և երկու անգամ վիրավորվել։ Ցուցաբերած քաջագործությունների համար արժանացել է զինվորական աստիճանի բարձրացման և պարգևատրվել զինվորական շքանշաններով։ 📍Այնուհետև, իր իսկ խնդրանքով,
hayastan_1918
13 сент., 05:15
ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՐԵԳԻՆ ՓԱՍՏՐՄԱՃՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ Արմեն Գարո (Գարեգին Փաստրմաճյան, 1872–1923)«Դաշնակցական հայտնի դեմքերից հանգուցյալ Գարեգին Փաստրմաճյանը, որը Վաշինգտոնում զբաղեցրել էր Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնը, Երևանում՝ ի պատիվ Զորավար Անդրանիկի կազմակերպված ճաշկերույթի ժամանակ, հետևյալ ուշագրավ խոստովությունն է արել։ — Հարգելի հայրենակիցներ, այսօր այստեղ ձեզ մի խոստովանություն պիտի անեմ։ Օսմանյան սահմանադրության օրերին, երբ մենք՝ հեղափոխականներս, Կ. Պոլիս էինք վազում միմյանց հետևից, Անդրանիկը բոլորիս հետ վիճում էր, խրատում էր, որ Կ. Պոլիս չգնանք, և ասում էր. «Մեզ բոլորիս համար թուրքերը մեծ ու խոշոր թակարդ են լարել և մեզ բոլորիս էլ մեջը պիտի գցեն»։Բայց մենք անտեսեցինք նրա խրատները, նրան «հոռետես» կոչեցինք և գնացինք Կ. Պոլիս ու գավառները։ 1909-ին, երբ բուլղարական կեղծ անցագրով Կ. Պոլիս եկավ՝ իր միջոցներով բուլղարահայ գաղութից հավաքած 127 ոսկի
hayastan_1918
12 сент., 05:15изменён
ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ Վավերաթղթերի փոխանակում 11․09․1921 Անօրինական հետևաբար ապօրենի հերթական պայմանագիրը։1922 թ սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի է ունեցել Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը , որը մինչ այտ ստորագրվել էր 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ՌՍՖՍՀ-ի ( բոլշևիկյան կառավարության) ,Թուրքիայի Ազգային մեծ ժողովի , Հայկական ԽՍՀ ,Ադրբեջանական ԽՍՀ -ի և Վրացական ԽՍՀ -ի կողմից ։ Հայկական ԽՍՀ-ի անունից պայմանագիրը ստորագրել են ՝ Ասքանազ Մռավյան, Պողոս Մակինցյան։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։
hayastan_1918
11 сент., 09:07изменён
📍Զորավար Անդրանիկի աջ թևը՝ մարտի ու մահվան դեմ անվեհեր վաշտապետը: 📍Արտաշես Սուճյանը ծնվել է 1881 թվականին Ախալցխայում: Արտաշեսը, ծառայելով Անդրանիկի զորաբանակում որպես առաջին վաշտի հրամանատար, մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Նա բազմիցս կանգնել է մահվան դեմ առ դեմ, սակայն կարողացել է հաղթանակով դուրս գալ պայքարից։ Դեռ պատանեկությունից նա անցել էր Նեմրութի, Կարկառի, Սասունի ու Մուշի ճանապարհներով, կռվել Սասնա արծիվների հետ և մշտապես գտնվել առաջնագծում։ Ամենուր, որտեղ մղվում էր պայքար ազնիվ գաղափարի և ազգային արժանապատվության համար, Սեպուհի, Դումանի, Սմբատի ու Մանվելի կողքին կանգնած էր նաև Արտաշես Սուճյանը՝ իր քաջ զինվորներով: 📍1915 թվականին նրա հրամանատարությամբ գործող զորամիավորումը մասնակցել Մոկսի, Դիլմանի, Դատվանի և Մուսա լեռան մարտերին, այնուհետև տեղափոխվել Նախիջևան։ Անդրանիկի կարգադրությամբ նա մեկնել է Բուլղարիա՝ Սոֆիայի, բարձրագույն զինվորական դպրոցում ուսանելու, սակայն ուսումը
hayastan_1918
3 сент., 04:29
ԱՆԴՐԱՆԻԿԻ ՌԱԶՄԵՐԹԸ ԵՐԵՎԱՆ1954-ին, երբ Դրոն գտնվում էր Նյու Յորքում, Ավետիս Ահարոնյանի որդին՝ Վարդգեսը, խնդրում է պատմել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել Անդրանիկի ռազմերթը Երևան։Կանայանը պատմում է, որ 1919-ի գարնանը լուր հասավ, որ Անդրանիկը Զանգեզուրից գալիս է Երևան։ Ինքը պատրաստվում է «Ծուլուկիձեի վագոնով» ընդառաջ գնալ Անդրանիկին։ Ծուլուկիձեն այն վրացի զորավարն էր, որին Դրոն պարտության էր մատնել 1918-ի դեկտեմբերին՝ հայ-վրացական կարճատև պատերազմի ժամանակ, և որի վագոնն օգտագործվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների և անվանի հյուրերի ճանապարհորդության համար («Հայրենիք» օրաթերթ, 29 նոյեմբեր 1978)։Ղամարլուի կայարանում չգտնելով Անդրանիկին՝ Դրոն վերադառնում է Երևան, և հանդիպումը տեղի է ունենում Երևանի այգիներում։«Հանդիպումը կլինի սիրալիր, կգրկախառնվեն, և Դրոն Անդրանիկին կհրավիրի Երևան՝ լինելու կառավարության հյուրը։ Անդրանիկը մերժում է»։— Եթե կառավարության
hayastan_1918
27 авг., 06:02изменён
ՇԱՎԱՐՇ ԲԱՍԵՆՑՅԱՆ 1874-1937⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 27.08.1937 Հայ ռազմական գործիչ , ֆիդայի , ՀՅԴ անդամԱնդրանիկի զորաջոկատի խմբապետ Շավարշը ծնվել է 1874թ․ Խաչլու գյուղում: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, ՀՅԴ Սոֆիայի ռազմական վարժարանը։ Մասնակցել է Արևմտյան Հայաստանում մղված ազատագրական պայքարին, 1903 թ․ գերվել է, դատապարտվել 101 տարվա ազատազրկման։ 1908 թ․ համաներմամբ ազատվել է Էրզրումի բանտից։ Քեռու կամավորական գնդում եղել է հեծյալ վաշտի հրամանատար, 1915 թ․՝ Անդրանիկի զորաջոկատում խմբապետ։Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելուց (1920 թ․ դեկտեմբերի 2) հետո ձերբակալվել է, ազատվել 1921 թվականի փետրվարի ապստամբության ժամանակ և դարձել Ղամարլուի ճակատի հրամանատարի տեղակալ։ Ապստամբության պարտությունից հետո՝ (ապրիլի 2-ին) անցել է Իրան։ 1922 թ․՝ համաներումից հետո, վերադարձել է Երևան և շատ չանցած ձերբակալվել։ Մեկ ու կես տարի անց ազատվել է և աշխատել Երևանի քաղխորհրդում։Կրկին ձերբակալվել է
hayastan_1918
26 июл., 06:20
108 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՃԻՇՏ ԱՅՍ ՕՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈւԹՅՈւՆՆ ԻՐԱՑՐԵԼ Է ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐ ԻՐԱՎՈւՆՔԸ1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական կայսրության կազմի մեջ:1840թ. ապրիլի 10-ին ռուսաց կայսր Նիկոլայ I-ը ստորագրել է Հարավային Կովկասում վարչական և դատական բարեփոխումների մասին օրենքը: Համաձայն այդ օրենքի՝ Հարավային Կովկասը բաժանվել է Վրացա-Իմերեթական նահանգի և Կասպիական մարզի: Արցախն ընդգրկվել է Կասպիական մարզի մեջ:Ռուսաց կայսր Ալեքսանդր II-ի 1867թ. դեկտեմբերի 9-ին ստորագրած օրենքով Անդրկովկասում իրականացվել է վարչատարածքային նոր բաժանում: Համաձայն նոր բաժանման՝ Անդրկովկասը բաժանվել է հինգ նահանգների՝ Քութայիսի, Թիֆլիսի, Ելիզավետպոլի, Բաքվի և Երևանի: Արցախն ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի մեջ:Տվյալ վիճակը պահպանվել է մինչև 1917 թվականին
hayastan_1918
25 июл., 06:11
1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի երրորդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Սոցիալական Խորհրդային Հանրապետության տարածքը կազմելու էր շուրջ 43 հազար քառ. կմ։ Ըստ 1921թ. Մոսկվայում հրատարակված „Статистический ежегодник 1918-1920“-ի՝ 1920-ի դեկտեմբերին ՀՍԽՀ տարածքը 39.019 քառ. կմ է։📍 1920 թ. մայիսին (ռուս-թրքական ներխուժումից առաջ) ՀՀ տարածքը կազմում էր շուրջ 70 հազար քառ. կմ։
hayastan_1918
23 июл., 06:53
«Հայաստանը պէտք է ընդգրկի Կիլիկիան, հայկական վեց վիլայէթները, Ռուսահայաստանը եւ նոյնիսկ Տրապիզոնի վիլայէթը, թէեւ ազգագրական առումով վերջինս յունական է եւ այնտեղ սկսուել է փոքրիկ, ինքնակառավարուող Պոնտոսի պետութիւն ստեղծելու տեղական շարժում։ Սա է իմ պատկերացրած Հայաստանը»:3 Փետրուար 1919 (US Archives, RG 256, 180.03101/29, Paris Pease Conference, vol.III, p.868, 873)Էլեֆթերիոս Վենիզելոս (Eleftherios Kyriakou Venizelos,1864-1936) 8 անգամ Յունաստանի վարչապետ 1910-ի եւ1933-ի միջեւ
hayastan_1918
18 июн., 19:42
«...Վարչաձեւերը ժամանակաւոր երեւոյթ են: Ժամանակաւոր են վարիչները: Յաւերժական են ազգերն ու հայրենիքները՝ հայրենի հողի վրայ նստած ժողովուրդները: Յաւերժական է ազատատենչ հայ ժողովուրդը, որ մահուամբ մահը կոխկռտելով՝ կերտեց հայրենիքի անկախութիւնը»:Հատուած՝ «Հայաստանի Հանրապետութիւն» գիրքէնՍիմոն Վրացեան (1882-1969) Հայաստանի հանրապետութեան վարչապետ
hayastan_1918
16 июн., 15:32
Վահան Նաւասարդեանի պատմական ելոյթը🇦🇲🇦🇲 Հայաստանի առաջին Հանրապետութեան Խորհրդարանի պատգամաւոր եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Վահան Նաւասարդեանը (1886-1956թթ․) ՀՀ խորհրդարանի 87-րդ նիստում, 1920թ․ մայիսի 3-ին, երբ քննարկւում էր Զանգեզուր-Ղարաբաղի հարցը «Ադրբեջան»-ի խորհրդայնացման հանգամանքների լոյսի տակ, ունեցել է պատմական մի ելոյթ, որից մի քանի հատուածներ մէջ ենք բերում ստորեւ․ «․․․ Չկայ արդէն Բալուջան՝ զարդը Խաչէնի, աւերուել է Շօշուն՝ գոհարը Վարանդայի, սրածուել են պատմական Գիւլիստանի շէն ու գեղեցիկ գիւղերը, չկայ անառիկ եւ հեքիաթային բերդն Անդրկովկասի իր ողջ հայկական մասով՝ Շուշին, եւ, վերջապէս, սքանչելի մէկ հատուածը հայ ժողովրդի, նա այսօր գտնւում է թուրք-թաթար եաթաղանի տակ: «Հսկայական բախումն է արեւելքի ու արեւմուտքի, այդ բախման մէջ երկու դերակատարների՝ ռուսական բոլշեւիզմի եւ Թուրքիայի մասնակցութիւնն ակնյայտ է, ակնյայտ է եւ
hayastan_1918
15 июн., 12:56изменён
ԱՐԱՄ ԱՉԸՔՊԱՇՅԱՆ 1867 -1915Հայ աղաքական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից։Ծննդավայր Արաբկիրում 1867թ․ Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1886 թ․ տեղափոխվել է Կ.Պոլիս։ Մեծն Մուրադի և Հարություն Եանկյուլյանի հետ հիմնել է Հնչակյան կուսակցության Կոստանդնուպոլսի մասնաճյուղը։ 1890 թ․Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից։ 1892-1904 թթ․ գործել է Փոքր Հայքում և շրջակա գավառներում, փորձել միավորել այնտեղ պայքարող հայդուկային խմբերի գործունեությունը։ Արամը մեծ դեր է խաղացել Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության (1895) ընթացքում։ Այնուհետև անցել է Եվրոպա։ 1908 թ․երիտթուրք հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս։1914 թ․ հնչակյան այլ գործիչների հետ ձերբակալվել է։ Դատվել Է իթթիհաթի ղեկավարներին ահաբեկելու փորձի մեղադրանքով և «քսան կախաղանների» թվում մահապատժի ենթարկվել Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազետ հրապարակում։
hayastan_1918
13 июн., 09:45
➡️ ՍԿԻԶԲԸՆՈՒԽԻԻ ,ԱՐԵՇԻ ՇԱՄԱԽԻ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸԹեև թուրքական բանակի հիմնական թիրախը Բաքուն գրավելն էր, նրանք հավակնություններ ունեին նաեւ Դաղստանի նկատմամբ։ Այդ նպատակով թուրքական բանակը բաժանվում է մի քանի խմբի, եւ դրանցից մեկը Նազիմ բեյի հրամանատարությամբ շարժվում է դեպի Քուռ գետի ձախ ափին գտնվող Նուխի, Արեշ, Շամախի գավառները, որտեղ կային մեծ թվով հայկական գյուղեր։Այս շրջանների հայության դեմ հարձակումները սկսվել էին դեռեւս 1917թ. վերջին, եւ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի եւ Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանի ջանքերով ստեղծվում է Նուխիի առանձին հրաձգային 4-րդ գումարտակը։Գումարտակում ընդգրկված էին տարբեր ռազմաճակատներից վերադարձած մոտ 700 նուխեցի ու արեշցի։ Գումարտակը սակայն չի կարողանում լիարժեք կազմակերպել պաշտպանությունը, ինչի հետեւանքով 1918թ. հունիսի սկզբին ներխուժում է թուրքական բանակը։
hayastan_1918
12 июн., 19:07
105 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՄԲ ՀՌՉԱԿՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍ 1921թ ՀՈՒՆԻՍԻ 12Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը. «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»: Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող
hayastan_1918
12 июн., 09:40
➡️ ՍԿԻԶԲԸՀԱՅԵՐԻ ԶԻՆԱԹԱՓՈՒՄԸՆուրի փաշայի հետ հանդիպման առաջին դրական տպավորությունը շուտով անցնում է։ Հունիսի 12-ին նա հանդիպում է քաղաքի հայ ներկայացուցիչներին եւ պահանջում անհապաղ հանձնել զենքը։ Հայերն առարկում են՝ ասելով, թե այն անհրաժեշտ է թաթարական ավազակախմբերից պաշտպանվելու համար։ Հաջորդ օրը թնդանոթներն ուղղվում են քաղաքի հայկական թաղամասի վրա, եւ թուրքերը վերջնագիր են ներկայացնում՝ մինչեւ հունիսի 13-ը հանձնել զենքը։Հայերի մի մասը՝ հատկապես երիտասարդներն ու զինվորականները, որոշում է չենթարկվել պահանջին եւ հարձակման դեպքում դիմել ինքնապաշտպանության։ Սակայն բոլորը չէ, որ կողմ էին այս մոտեցմանը. հայերն ունեին ռազմամթերքի ու հացի պակաս եւ 2-3 օրից ավելի չէին կարող դիմադրել։ Որոշվում է դիմել Ելենենդորֆի գաղութի զինվորական ներկայացուցիչ Ջամալ բեյին՝ խնդրելով գոնե երկարաձգել վերջնաժամկետը։ Սակայն Ջամալը նույնպես չի ընդառաջում, եւ թուրքերը
hayastan_1918
11 июн., 11:45
Վահան Քարտաշյան 1883-1934 VAHAN CARDASHIAN Armenian-American Activist Leader & Lawyer DEATH 1934 Newspaper
hayastan_1918
11 июн., 09:36
➡️ ՍԿԻԶԲԸԹՈՒՐՔԵՐԸ ՔԱՂԱՔՈՒՄԳանձակում Նազիմ բեյը նախապատրաստում է Նուրի փաշայի ժամանումը, որը տեղի է ունենում հունիսի սկզբին։ Նրան հանդիսավոր դիմավորում են կայարանում, այնուհետև ուղեկցում քաղաքի մզկիթը։ Նուրին հանդիպում է հայերի ու թաթարների ներկայացուցիչներին եւ պարզում հակամարտության պատճառները։ Թալանից, սպանություններից եւ ընդհանուր անիշխանությունից բացի, հայերի համար խիստ կարեւոր էր երկաթուղու բացումը եւ պարենի համաչափ բաշխումը։Թաթարներն իրենց հերթին ուզում էին, որ հայերը անասունների նախիրները ամառային արոտավայրեր տեղափոխելու՝ «քոչի» ճանապարհ տան իրենց։ Զբաղվելով քաղաքում կարգ ու կանոն հաստատելով՝ Նուրի փաշան շարունակում էր զորքեր կենտրոնացնել, որոնք բաժանվում էին զորախմբերի հետագա արշավանքների համար: Երկաթուղին եւ քաղաքի պարեկությունն ամբողջությամբ անցնում է թուրքերի հսկողության տակ։«Մշակ», 5 հունիսի, 1918թ., թիվ 104.«Նուրի փաշայի հրամանով
hayastan_1918
10 июн., 09:28изменён
1918թ. հունիսին կնքելով Բաթումի հաշտության պայմանագիրը, թուրքական բանակը շարունակում էր անդրկովկասյան ռազմարշավը, որի հիմնական թիրախը Բաքուն էր։Սակայն նավթային քաղաքին հասնելու համար նախ անհրաժեշտ էր գրավել Գանձակը, որը երկաթուղային հանգույց էր եւ դառնալու էր թուրքական բանակի հենակետը։ Մայիսի վերջին թուրքական ստորաբաժանումները Նազիմ բեյի հրամանատարությամբ հասնում են Գանձակ, որտեղ բնակվում էր շուրջ 20 հազար հայ:1917թ. նոյեմբերին քաղաքում տեղի էին ունեցել առաջին բախումները հայերի ու թաթարների՝ Վայրի դիվիզիայի միջեւ։ 1918թ. հունվարին՝ Շամքորի դեպքերից հետո, երկաթուղային ճանապարհը գրեթե ամբողջությամբ փակված էր, ինչը մշտական վտանգի տակ գտնվող բնակչության համար ստեղծել էր նաեւ կենցաղային դժվարություններ. առաջին անհրաժեշտության ապրանքներն ու հացը թանկացել էին եւ դժվարությամբ էին հայթայթվում։«Մշակ», 2 հունիսի, 1918թ., թիվ 102. Ելենենդորֆ։«Վեց ամսից ի վեր մենք պաշարված ենք եւ միանգամայն
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →