Последние посты

Հայաստան դաշինք
22 сент., 12:14
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, չորեքշաբթի սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ) տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։
Հայաստան դաշինք
22 сент., 08:48
Փաշինյանի գործունեության 8 տարվա ընթացքում միայն տեսել եմ հանձնումներ․ հետ բերելու որևէ գործընթաց չեմ տեսել։
Հայաստան դաշինք
22 сент., 08:39
Արցախահայերի տեղահանման, էթնիկ զտման մրցանակը Նիկոլ Փաշինյանը և Ալիևը համատեղ կարող են կիսել, բայց ոչ խաղաղության մրցանակը։
Հայաստան դաշինք
22 сент., 08:28
Քաղբանտարկյալների հարցում քաղաքական ուժերը, այդ թվում նաև մենք, պատշաճ և բավարար աշխատանք դեռ չենք իրականացնում լիարժեք հակազդեցություն ցույց տալու համար։ Առաջիկայում այս բացը կլրացնենք։
Հայաստան դաշինք
22 сент., 08:21
Իշխանությունը ընդդիմադիր առաջնորդներին և գործիչներին փակել է, որ տարածքներ հանձնելիս դիմադրություն չլինի
Հայաստան դաշինք
22 сент., 08:04
Փաշինյանը խնդիր է դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժ։
Հայաստան դաշինք
22 сент., 08:01
Եկեղեցու հարցով ստեղծվող քննիչ հանձնաժողովի մաս չենք կազմի։ Դա կլինի անօրինական, հակասահմանադրական հանձնաժողով։
Հայաստան դաշինք
22 сент., 07:55
Նիկոլ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ օգնում է Ադրբեջանին, լվանում Ալիևի արյունոտ ձեռքերը։
Հայաստան դաշինք
21 сент., 06:05
Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակն է. առաջարկում ենք միասին վերհիշել այն պատմական իրադարձությունները, որոնք բարդ ու դժվարին ճանապարհ հարթեցին դեպի անկախություն:
Հայաստան դաշինք
21 сент., 06:03
Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակն է. առաջարկում ենք միասին վերհիշել այն պատմական իրադարձությունները, որոնք բարդ ու դժվարին ճանապարհ հարթեցին դեպի անկախություն:
Հայաստան դաշինք
21 сент., 05:31

Հայաստան դաշինք
21 сент., 05:30
Ամենաակտուալը. Ամեն երկուշաբթի. «Հայաստան» Դաշինքից, Հայաստան/Weekly-ում ⚡️
Հայաստան դաշինք
20 сент., 17:06
Այսօր ստացել ենք Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ նախագահ Քոչարյանի ուղերձը։ Ստորև հրապարակում ենք այն։Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներ։ Երկար ու բարդ, հաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։Այդ տարիներից 10 տարին պատիվ եմ ունեցել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Մեր աշխատասեր ու պատվախնդիր ժողովրդի ջանքերով կարողացել ենք զարգացման և խաղաղության շրջան ապահովել Հայաստանի և Արցախի համար, համախմբվել հայկական Սփյուռքի հետ, արժանապատիվ ու անվտանգ ազգային պետություն կառուցել։Ցավոք, մեր Անկախության 35-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք բարդ իրավիճակում։ Կտրականապես շեղվել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակված ազգային նպատակներից։ Ըստ էության, ապամոնտաժվում են բոլոր այն1,410Открыть в Telegram
Հայաստան դաշինք
18 сент., 16:57
«Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը , քարտուղար Արթուր Խաչատրյանը և պատգամավոր Լևոն Քոչարյանը հանդիպել են Նիդերլանդների Թագավորության, Բելգիայի Թագավորության և Շվեդիայի Թագավորության դեսպաններին։Միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները:Առանձին անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող ռազմագերիների, ինչպես նաև Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին:
Հայաստան դաշինք
18 сент., 11:15
Պարոն Հովակիմյան, ո՞նց եք Դուք շարունակում պաշտոնավարել, երբ չկա մեկը, ով Ձեր աշխատանքից գոհ կլինի։
Հայաստան դաշինք
18 сент., 11:07
Հայաստանի Հանրապետությունը չի կատարելի իր պարտականությունները և պատշաճ կերպով չի պաշտպանել Հայաստանի շահերը, որովհետև ձեզ համար ձեր քաղաքական ուժի շահերն ավելի կարևոր են, քան Հայաստանի շահերը։
Հայաստան դաշինք
18 сент., 10:58
Նախագահը կալանքի օրերի քանակից չի ընկճվում, սրանց հետ պայմանավորվածության չի գնալու։ Գործարքի բացակայության ապացույցն այս չորրորդ կալանքն է։
Հայաստան դաշինք
18 сент., 10:39
Նոր պլակատը պատրաստ է
Հայաստան դաշինք
18 сент., 09:58
Ես տեսնում եմ փաստացի հաշվեհարդար կոնկրետ ընտանիքի նկատմամբ, և սա ինձ վրա թողնում է այն տպավորությունը, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →