Последние посты

Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
13 сент., 17:12
Կյանքի լավ հաճույքներից մեկըOne of lifes greatest pleasures
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
11 сент., 09:22
переслано из @hosank
Դիմադրության դրոշ բարձրացնելով՝ մենք ուղերձ ենք հղում ողջ աշխարհին հենց Սմբատաբերդից՝ մեր պատմական ամրոցներից մեկից, որպեսզի բոլորին պարզ ասենք, որ հայ ազգայնականների նոր սերունդը, մարդկության թշնամիների դեմ ծնկելու փոխարեն, որոշել է կանգուն մնալ՝ իր անառիկ ամրոցների պես։ Սակայն պետք է գիտակցենք, որ Սմբատաբերդը մի ամրոց է՝ մի ավելի մեծ ամրոցի ներսում, որի անունն է Հայկական լեռնաշխարհը, և այն կարող ենք ամուր պահել միմիայն այն ժամանակ, երբ մեր ներկայիս ստրկամիտ մտածելակերպը փոխարինենք պայքարի մտածելակերպով, իսկ պարտվողական քաղաքականությունը՝ հաղթական քաղաքականությամբ։Սակայն ի՞նչ է նշանակում բարձրացնել դիմադրության դրոշը։ Նշանակում է՝ եթե մեր ոխերիմ թշնամիները խոսում ու երազում են իրենց «Արևմտյան Ադրբեջանի» մասին և գործում են դա իրականություն դարձնելու ուղղությամբ, ապա որպես հակազդեցություն մենք պարտավոր ենք խոսել, երազել Մեծ Հայքի վերականգնման մասին և փոքր քայլերով գործել այն ի կատար
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
11 сент., 09:21
переслано из @hosank
Քայլում ենք առաջ մեր հայրենի հողի վրա, մեր հավերժության դրոշի ներքո՝ մեկ միասնական կամքով։Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ ԿամքՄի՛շտ Հայ(30-08-2026)#Սմբատաբերդ #Sic_Parvis_Magna #Ճակատագրի_Շարժումը #Այս_Անգամ_Աշխարհը🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank 🌐 hosank.net 📩 @HosankContact----------------------We move forward on our ancestors soil, under our eternity banner, with one united will.One Nation, One State, One Will
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
11 сент., 09:21
переслано из @hosank
Դեպի Սմբատաբերդ, դեպի անառիկ ՀայաստանՄեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ ԿամքՄի՛շտ Հայ🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank 🌐 hosank.net 📩 @HosankContact----------------------Toward Smbataberd, toward an unconquerable Armenia.One Nation, One State, One WillMisht Hay!🔗 Follow us: t.me/hosank 🌐 hosank.net
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
11 сент., 09:21
переслано из @hosank
Այսօր Դավիթ Բեկյան ուխտերի 106-րդ տարեդարձն է։ Անցյալ տարի, հենց այս օրը, մենք մեր շարժման անդամներով ու աջակիցներով գնացել էինք Սպիտակավոր՝ ոչ միայն նշելու ուխտերի 105-րդ տարեդարձը, այլև այդ ուխտերը 21-րդ դարում նորից կյանքի կոչելու համար։ Մեր ազգը մահամերձ է, իսկ մեր Հայրենիքը՝ համընդհանուր մասնատման շեմին, և մենք կասկած չունենք, որ միայն այս ուխտերը վերակենդանացնելով կարող ենք հայ ազգային նոր զարթոնք առաջացնել։Ամեն մեկս պետք է իր փոքր լուման ներդնի այս սրբազան պայքարի և այս կարևորագույն նպատակի իրականացման գործում, որքան էլ փոքր լինի այն, որովհետև դա մեր պարտականությունն է մեր հերոս նախնիների ու ապագա սերունդների հանդեպ։ Տասը տարի առաջ Կալիֆորնիայում ֆիզիկա էի դասավանդում քոլեջի և համալսարանի ուսանողներին, իսկ այսօր, արդեն իմ Հայրենիքում և իմ հնարավորությունների սահմաններում, փորձում եմ նոր սերնդին քարոզել հայ ազգայնականության գաղափարները այս ժամանակակից աշխարհում, որովհետև
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
22 авг., 14:48
Լեռնային հանգստավայրումAt a mountain retreat#Green_Villa #Armenia
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
20 авг., 18:26
переслано из @hosank
Ten years ago, around this time, I had already left my teaching position at Glendale Community College and was wrapping up my affairs there and packing my belongings, preparing to move to the Fatherland. Many people told me at the time, “You’ll regret it” or “You’ll come back,” but they did not truly know or understand how deeply rooted the reasons behind my decision were. They did not feel what I felt, because after the Four-Day April War, they had returned to their ordinary lives, while I was no longer the same. There was only one thought in my mind: Armenia was in danger, and it needed me. I could not remain indifferent like them, because my love for Armenia was unconditional.Three years earlier, in 2013, I had visited Armenia for the first time. On my way back to the United States, I published an open letter online in which I told everyone that the day would come when I would
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
20 авг., 18:26
переслано из @hosank

Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
20 авг., 18:26
переслано из @hosank
Տասը տարի առաջ այս օրերին ես արդեն հեռացել էի Գլենդել հանրային քոլեջում դասավանդելու իմ աշխատանքից և այնտեղ ավարտում էի գործերս ու դասավորում իրերս՝ պատրաստվելով Հայրենիք տեղափոխվելու։ Շատերն այդ ժամանակ ինձ ասում էին, որ «փոշմանելու ես» կամ «հետ ես գալու», բայց նրանք իրականում չգիտեին ու չէին հասկանում, թե որքան խորն էին այդ քայլին դիմելու որոշման արմատները։ Նրանք չէին զգում այն, ինչ ես էի զգում, որովհետև Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անցել էին իրենց սովորական գործերին, իսկ ես այլևս նույնը չէի, քանզի իմ մտքում միայն մեկ բան կար՝ Հայաստանը վտանգի տակ է և իմ կարիքն ունի։ Չէի կարող նրանց պես անտարբեր մնալ, որովհետև Հայաստանի հանդեպ իմ սերը անվերապահ էր։Դրանից երեք տարի առաջ՝ 2013 թվականին, առաջին անգամ այցելեցի Հայաստան, և ԱՄՆ վերադառնալու ճանապարհին առցանց նամակ հրապարակեցի, որտեղ բոլորին ասել էի, որ գալու էր այն պահը, երբ հետ եմ գալու, բայց այս անգամ՝ որպես մշտական բնակիչ, որովհետև
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
20 авг., 18:26
переслано из @hosank

Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
3 авг., 20:25
переслано из @hosank
Պանդոկի ժողով#Այս_Անգամ_Պանդոկներում🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank 🌐 hosank.net 📩 @HosankContact---‐--------------------------Tavern meeting#This_Time_In_Taverns🔗 Follow: t.me/hosank 🌐 hosank.net 📩 @HosankContact
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
1 авг., 23:09изменён
Տասը տարի առաջ այսօրTen years ago today#California #Si_Vis_Pacem_Para_Bellum
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
1 авг., 23:09
переслано из @hosank
Կյանքում երբեմն լինում է, որ մենք չենք ընտրում ճանապարհը, այլ ճանապարհն է ընտրում մեզ...#Ճակատագրի_Շարժումը #Այս_Անգամ_Աշխարհը🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank 🌐 hosank.net 📩 @HosankContact----------------------Sometimes in life, we don't choose the path—the path chooses us...#The_Movement_of_Destiny #This_Time_the_World🔗 Follow: t.me/hosank 🌐 hosank.net 📩 @HosankContact
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
1 авг., 23:08
переслано из @hosank
Մենք շատ ենք սիրում ասել, որ «հավատով ենք», բայց իրական հավատը շաբաթը մեկ եկեղեցում մոմ վառելը կամ խաչակնքվելը չէ. դա պարզապես ցուցադրական հավատ է։ Չեմ ասում, որ դրանք վատ բաներ են, բայց միայն նման բաներ անելն ու ինքդ քեզ «հավատով» մարդ համարելը, կարծում եմ, սխալ է և ոչ ճշմարիտ։Մեր պայքարը հաղթանակի հասցնելու համար մեր շարժումը հաճախ է շեշտում անկոտրում կամք ունենալու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդպես մենք կկարողանանք կանխել մեր ազգի ու հայրենիքի վախճանը։ Սակայն այդ անկոտրում կամքը օդից չի կարող գալ։ Այն իրականում բխում է մեր հավատից՝ այն անսասան հավատից, որ Հայաստանը դարձյալ ոտքի է կանգնելու և մեր սուրբ պայքարի շնորհիվ նորից ձեռք է բերելու այն նույն փառավոր հեղինակությունը, որն ուներ հնագույն աշխարհում։ Մենք չենք կարող ասել, որ «հավատով» ենք, եթե միաժամանակ ծաղրում ենք նման մտքերը և նման գաղափարներ արտահայտող մարդկանց պիտակավորում «անիրատես» կամ «երազող»։ Իրական հավատ ունեցող
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
22 июл., 21:03
ՀարթագյուղHartagyux
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
22 июл., 20:52
Սուրբ Հովհաննես մատուռի մոտNear Saint Hovhannes Chapel
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
11 июл., 17:18
переслано из @hosank
Վարագույրից այն կողմ...#Կինեմատոգրաֆիական_Հավատամք #Փաստավավերագրական #Տասնամյակը #Այս_Անգամ_Աշխարհը🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank 🌐 hosank.net 📩 @HosankContact----------------------Behind the scenes...#Cinematic_Manifesto #Documentary #Tenth_Anniversary #This_Time_the_World🔗 Follow: t.me/hosank 🌐 hosank.net 📩 @HosankContact
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
30 июн., 13:11
Սա իմ քաղաքն էThis is my town
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
29 июн., 19:16
переслано из @hosank
Այս ամենը չեմ ասում «գլուխ գովալու» համար, որովհետև այս ամենը ամենևին չեմ համարում հերոսություն։ Իրականում սա նվազագույնն է, ինչ պետք է անի Սփյուռքում ապրող հայրենասերը, ով իսկապես մտածում է իր ազգի ապագայի մասին։ Ես պարզապես կատարում եմ իմ պարտականությունը Հայրենիքի նկատմամբ, քանի որ հանդիսատեսի դերում մնալու փոխարեն որոշել եմ անձնական պատասխանատվություն ստանձնել և մի բան անել՝ անկախ նրանից, թե որքան փոքր է հաջողության հասնելու հավանականությունը։ Վաղուց հասկացել էի, որ հայրենասերը դատարկ բողոքողը, դրոշակ ծածանողը կամ կենաց ասողը չէ, այլ նա, ով իր երկրի համար պատրաստ է կյանքը նվիրել և զոհողությունների գնալ։Ես ընդամենը մի փոքր քայլ եմ արել, բայց հենց այն օրվանից, երբ ոտքս դրեցի հայրենի հողի վրա, գիտակցել եմ, որ այն, ինչը փոքր քայլ է յուրաքանչյուրիս համար, կարող է մեծ թռիչք լինել ողջ ազգի համար։Ամեն դեպքում, հիմա արդեն իմացաք, թե այս վերջին տասը տարում ինչ «զանգ եմ կախել»...🔗 Հետևե՛ք
Հայկ Նազարյան/Hayk Nazaryan
29 июн., 18:11
переслано из @hosank
Երբ մեկ-մեկ իմ տված ճառերը կամ ճառերից պատրաստած էդիտներն եմ տեղադրում, երբեմն լինում են մարդիկ, ովքեր մեկնաբանություններում գրում են, օրինակ՝ «ճառ ասող շատ կա, բայց զանգ կախող չկա» կամ «հերիք է միայն խոսեք, գործ արեք» կամ նման մի բան։ Այդ «զանգ կախելու» միտքը, իհարկե, վերցված է Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողով» առակից, և դա ասելով ուզում են անուղղակիորեն ասել, որ ես «միայն խոսում եմ» կամ ճառ եմ ասում, բայց «զանգ չեմ կախում»։Երբ նման տհաս մեկնաբանություններ եմ կարդում, քմծիծաղ է հայտնվում դեմքիս, որովհետև հենց նման դատարկաբաները ոչ մի բան չեն արել իրենց կյանքում և նման բաներ են գրում մի մարդու էջում, որի մասին իրականում ոչինչ չգիտեն։ Նրանք ոչ մի ինքնագիտակցում չունեն և նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում «զանգ կախել», քանի որ նման արտահայտություններն օգտագործում են միայն ինքնահաստատվելու համար։Ես չեմ սիրում իմ կյանքի ու անցած ճանապարհի մասին շատ պատմել, բայց երբեմն ստիպված եմ
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →