gram news
Аватар канала Henaket

Henaket

@henaket

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ

ПроектыHYНовости

1,024подписчиков

Открыть канал

Последние посты

  • Henaket

    10 сент., 10:30

    ԱՄՆ նախագահի նոր ինքնաթիռում անսպասելիորեն գործարկվել է վթարային տարհանման փչովի սանդուղքը։Միջադեպը տեղի է ունեցել Էնդրյուսի ռազմաբազայում։ Այդ պահին Դոնալդ Թրամփը գտնվում էր մոտակայքում՝ Marine One ուղղաթիռում և մոտ 20 րոպե սպասել է, մինչև խնդիրը կարգավորվի։ Ըստ Reuters-ի՝ սանդուղքը պատահաբար գործարկել են զինվորականները։ Այն հեռացնելուց հետո ինքնաթիռը շարունակել է նախատեսված թռիչքը դեպի Դալաս։#ԱՄՆ #Թրամփ #AirForceOne #Ավիացիա #USA #Trump #Aviation
  • Henaket

    10 сент., 09:52

    Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Հորդանանում գտնվող «Մուվաֆֆաք Սալթի» ավիաբազայում վնասվել է առնվազն 9 ամերիկյան ռազմական ինքնաթիռ։Հաղորդվում է, որ A-10 Thunderbolt II գրոհիչներից մեկը ծանր վնասվել է՝ կորցնելով թևը, իսկ մոտ 8 F-15 կործանիչ ստացել է թեթև վնասվածքներ։ Վերջիններս արդեն վերադարձվել են շահագործման։ Տեղեկությունը հաստատվում է նաև Reuters-ի հրապարակմամբ՝ CBS-ի աղբյուրներին հղումով։#ԱՄՆ #Իրան #Հորդանան #A10 #F15 #USAirForce #Iran #Jordan #MilitaryNews
  • Henaket

    10 сент., 05:26

    Ըստ The Economist-ի՝ Ուկրաինայում Patriot համակարգերի PAC-3 հակահրթիռների պաշարները գրեթե սպառվել են։ Լուրջ խնդիր կա նաև F-16-ների համար նախատեսված AIM-120 և AIM-9 հրթիռների հետ, որոնք օգտագործվում են ռուսական թևավոր հրթիռների ու ԱԹՍ-ների դեմ։Միաժամանակ Ռուսաստանը պահպանում է բալիստիկ հրթիռների արտադրության բարձր տեմպ՝ ամսական մոտ 100 միավորի հասնող ներուժով։ Ուկրաինան փորձում է նոր Patriot հրթիռների խոշոր խմբաքանակներ ապահովել դաշնակիցների միջոցով, սակայն դրանց զգալի մասը նախատեսվում է ստանալ միայն առաջիկա տարիներին։#Ուկրաինա #Ռուսաստան #Patriot #F16 #ՀՕՊ #Հրթիռներ #Ukraine #Russia #AirDefense #Украина #Россия #ПВО
  • Henaket

    10 сент., 05:23

    Համացանցում հրապարակվել են հազվագյուտ կադրեր՝ նկարահանված 2025 թվականի հունիսին Իսրայելի և Իրանի պատերազմի օրերին։Տեսանյութում երևում է, թե ինչպես իսրայելական ՀՕՊ համակարգերի աշխատանքի պայմաններում իրանական բալիստիկ հրթիռներից առնվազն երկուսը հասնում են Հայֆայի նավթավերամշակման համալիրի տարածք՝ առաջացնելով ուժեղ պայթյուններ։ Հարվածի փաստը հաստատվել էր նաև 2025-ին հրապարակված տեղեկություններով։ (Al Bawaba⁠)#Իրան #Իսրայել #Հայֆա #ՀրթիռայինՀարված #ԲալիստիկՀրթիռ #ՀՕՊ #Iran #Israel #Haifa #MissileStrike #Иран #Израиль #Хайфа
  • Henaket

    9 сент., 12:52

    Մալայզիայում բժշկական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է հինգ մարդ՝ օդաչուն և Առողջապահության նախարարության չորս աշխատակիցներ։Ուղղաթիռը «Flying Doctor Service» ծրագրի շրջանակում բուժանձնակազմ էր տեղափոխում երկրի հեռավոր շրջաններ։ Այն կործանվել է Սարավակ նահանգի Լոնգ Լելանգ օդանավակայանի մոտ։ Զոհվածների թվում են բժիշկ, բժշկի օգնական և երկու բուժքույր։ Վթարի պատճառները դեռ հետաքննվում են։#Մալայզիա #Ասիա #Ուղղաթիռ #Ավիավթար #Բժշկություն #Malaysia #Asia #HelicopterCrash
  • Henaket

    9 сент., 12:02

    Լեհաստանի Կելցե քաղաքում ընթացող MSPO-2026 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացվել է ուկրաինական «Ռադիոնիքս» ընկերության մշակած «Շերշեն» զենիթահրթիռային համալիրի արձակման կայանքը։ Ցուցահանդեսն անցկացվում է սեպտեմբերի 8-11-ը։Համալիրի հետ ցուցադրվել է նաև հատուկ դրա համար ստեղծված Ռ-120Կ զենիթային կառավարվող հրթիռը, որի տեխնիկական բնութագրերը դեռ չեն հրապարակվում։Նշվում է, որ «Շերշենը» կարող է կիրառել նաև «Արտեմ» ընկերության արտադրած Ռ-27 ընտանիքի «օդ-օդ» հրթիռների համապատասխան տարբերակները, որոնց հիման վրա էլ ի սկզբանե մշակվել է համակարգը։ Բացի այդ, նախատեսվում է արևմտյան արտադրության հրթիռների, այդ թվում՝ Sparrow և Sea Sparrow, ինտեգրման հնարավորություն։ «Ռադիոնիքսը» նախկինում ևս աշխատել է Ռ-27-ի հիմքով զենիթային հրթիռների նախագծերի վրա։#Ուկրաինա #Լեհաստան #Շերշեն #ՀՕՊ #Ռադիոնիքս #Ռ120Կ #Ռ27 #MSPO2026 #Ukraine #Poland #AirDefense #Shershen #Radionix #ПВО #Украина #Польша
  • Henaket

    9 сент., 08:13

    Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին շուրջ 200 կմ երկարությամբ պաշտպանական ցանկապատի կառուցումը։Պատնեշը կառուցվել է Ռուսաստանի հետ մոտ 1,340 կմ երկարություն ունեցող սահմանի առավել կարևոր հատվածներում։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 380 մլն եվրո։Ցանկապատը համալրված է տեխնիկական հսկողության համակարգերով, տեսախցիկներով, լուսավորությամբ և բարձրախոսներով, իսկ դրա երկայնքով կառուցվել են սահմանապահների տեղաշարժի համար նախատեսված պարեկային ճանապարհներ։Ֆինլանդիայի իշխանությունների խոսքով՝ կառույցի նպատակն արևելյան սահմանի վերահսկողության ուժեղացումն ու հնարավոր անօրինական կամ կազմակերպված զանգվածային սահմանահատումներին արագ արձագանքելու կարողության բարձրացումն է։#Ֆինլանդիա #Ռուսաստան #Սահման #Սահմանապահներ #ՆԱՏՕ #Անվտանգություն #Finland #Russia #Border #NATO #Security
  • Henaket

    9 сент., 08:10

    Մեծ Բրիտանիան խստացնում է պատժամիջոցներն Իսրայելի նկատմամբԼոնդոնը հայտարարել է նոր տնտեսական սահմանափակումների մասին՝ ուղղված Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերին։ Նախատեսվում է արգելել այդ բնակավայրերում արտադրված ապրանքների ներմուծումը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել բնակավայրերի կառուցմանը, ենթակառուցվածքներին և ֆինանսավորմանն աջակցող անձանց ու ընկերությունների նկատմամբ։Բացի այդ, Մեծ Բրիտանիան ընդլայնում է Իսրայելին սպառազինության մատակարարման որոշ սահմանափակումներ։Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբանդը հայտարարել է, որ Արևմտյան ափի որոշ հատվածներում պաղեստինցիների նկատմամբ իրականացվում է «էթնիկ զտում»՝ հատկապես մեղադրելով ծայրահեղական վերաբնակներին և նշելով Իսրայելի կառավարության պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար։Լոնդոնը նաև հայտարարել է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների շարունակվող օկուպացիան համարում է անօրինական։#ՄեծԲրիտանիա
  • Henaket

    9 сент., 08:05

    Պենտագոնն ու ԿՀՎ-ն քննարկում են Իրանի հետ պատերազմի ավարտից հետո Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայությունը կրճատելու հնարավորությունը։CNN-ի տվյալներով՝ քննարկումները դեռ ոչ պաշտոնական բնույթ են կրում, սակայն դիտարկվում է տարածաշրջանում ամերիկյան զորքերի թվաքանակի և մշտական ռազմական օբյեկտների կրճատման մի քանի տարբերակ։Իրանական հարվածների հետևանքով Էր Ռիադում ԿՀՎ-ի օբյեկտներից մեկը, ըստ աղբյուրի, փաստացի ոչնչացվել է, իսկ Բահրեյնում, Կատարում, Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները զգալի վնասներ են կրել։ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Դերիլ Քոդլը հայտարարել է, որ ամերիկյան նավատորմի անձնակազմը մոտ ժամանակներս չի վերադառնա Բահրեյն, որտեղ ավանդաբար տեղակայված է ԱՄՆ 5-րդ նավատորմի կենտրոնակայանը։Միաժամանակ քննարկվում է հետախուզական և հատուկ գործողությունների մի մասը առանց տարածաշրջանում մշտական բազաների իրականացնելու տարբերակը․
  • Henaket

    9 сент., 08:02

    Լեհաստանը ներկայացրել է նոր CBWP ծանր հետևակի մարտական մեքենանԿելցեում անցկացվող MSPO 2026 պաշտպանական ցուցահանդեսում լեհական PGZ-ն և Huta Stalowa Wola-ն առաջին անգամ ցուցադրել են նոր CBWP ծանր հետևակի մարտական մեքենայի լիաչափ տեխնոլոգիական ցուցադրիչը։Մեքենայի զանգվածը մոտ 40 տոննա է, իսկ շարժիչի հզորությունը գերազանցում է 1000 ձիաուժը։ Ներկայացված տարբերակը համալրված է ZSSW-30 անանձնակազմ աշտարակով՝ 30 մմ Mk44S Bushmaster II թնդանոթով, գնդացրով և Spike-LR հակատանկային կառավարվող հրթիռներով։CBWP-ն նախատեսված է բարձր ինտենսիվության մարտական գործողությունների համար՝ առաջնահերթություն տալով անձնակազմի և դեսանտի պաշտպանվածությանը։ Այն նախատեսվում է կիրառել նաև լեհական զրահատանկային ստորաբաժանումներում՝ M1 Abrams տանկերի հետ համատեղ։ Սերիական արտադրության մեկնարկը հնարավոր է արդեն 2029 թվականին։
  • Henaket

    9 сент., 07:52

    Ռուսաստանի ռազմական ծախսերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են ռեկորդային մակարդակիԳերմանական Միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի գիտաշխատող Յանիս Կլյուգեի հաշվարկների համաձայն՝ որոնք հիմնված են ՌԴ ֆինանսների նախարարության տվյալների վրա, 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի ուղղակի ռազմական ծախսերը կազմել են շուրջ 123,6 մլրդ դոլար։Դա մոտ 30%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։Ռազմական ծախսերին բաժին է ընկել Ռուսաստանի դաշնային բյուջեի ընդհանուր ծախսերի 43,8%-ը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Միաժամանակ այդ ծախսերը կազմել են բյուջեի եկամուտների 57,3%-ը։Կլյուգեի հաշվարկներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի ուղղակի բյուջետային ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը հասել է մոտ 660 մլրդ դոլարի։#Ռուսաստան #ՌազմականԾախսեր #ՊաշտպանականԲյուջե #Բանակ #ՌԴ #Տնտեսություն #Russia #MilitarySpending #DefenseBudget
  • Henaket

    9 сент., 07:45

    «Ռոստեխ»-ը Եգիպտոսում ներկայացրել է նոր «Դան-Տ» թափառող զինամթերքըԵգիպտոսում անցկացվող El Alamein International Airshow 2026 միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել ռուսական նոր «Դան-Տ» թափառող զինամթերքի պրեմիերան։«Դան-Տ»-ը գործում է «կրակիր և մոռացիր» սկզբունքով և նախատեսված է ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան արտադրության ինքնաթիռներից ու ուղղաթիռներից կիրառելու համար։Զինամթերքը համալրված է փոքրաչափ ռեակտիվ շարժիչով և, արտադրողի տվյալներով, ունակ է խոցել թիրախներ մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Այն ունի նաև թռիչքի հատուկ ռեժիմ, որը հնարավորություն է տալիս երթուղին կառուցել այնպես, որ շրջանցվեն հակառակորդի հակաօդային պաշտպանության գոտիները։«Ռոստեխ»-ի հաղորդմամբ՝ «Դան-Տ»-ն արդեն անցել է փորձարկումների ամբողջական փուլը՝ որպես ավիացիոն խոցման միջոց։ Ընկերությունը պնդում է, որ դրա արդյունավետությունը հաստատվել է նաև իրական մարտական
  • Henaket

    9 сент., 07:41

    Իրանն ամերիկյան ստորջրյա ինքնավար սարքը փոխանցել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերին՝ հակադարձ ինժեներական ուսումնասիրության նպատակով։Խոսքը Anduril Dive-LD ինքնավար ստորջրյա սարքի մասին է, որը, ըստ Tasnim News-ի սյունակագրի, Իրանն ավելի ուշ կարող է ուսումնասիրության արդյունքում ստացված տեխնոլոգիաներով կիսվել Ռուսաստանի և Չինաստանի հետ։Ըստ իրանական կողմի՝ ԻՀՊԿ-ն ժամանակակից ամերիկյան ինքնավար ստորջրյա սարքը ամբողջությամբ անվնաս վիճակում է առգրավել Հորմուզի նեղուցի շրջանում։Թեհրանը նախատեսում է ուսումնասիրել սարքի սենսորները, ինքնավար կառավարման համակարգը, կապի միջոցներն ու օգտակար բեռնվածությունը։Այսպիսով, ամերիկյան նորագույն ստորջրյա համակարգը կարող է վերածվել առաջադեմ ստորջրյա տեխնոլոգիաների փոխանցման հնարավոր աղբյուրի՝ Մոսկվայի և Պեկինի համար։#Իրան #ԱՄՆ #DiveLD #ՍտորջրյաԴրոն #ԻՀՊԿ #Ռուսաստան #Չինաստան
  • Henaket

    9 сент., 06:51

    🚁 Աշխարհի 100 առաջատար դրոնային ընկերություններըDefense Post-ը հրապարակել է 2025 թվականի դրոնային տեխնոլոգիաների ոլորտի 100 առաջատար ընկերությունների վարկանիշը։Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ընկերությունների դրոնային ոլորտի եկամուտները, R&D ներդրումները, աճի տեմպերը և նորարարական ներուժը։ Ցանկում ներառված են օդային, ցամաքային և ծովային անօդաչու համակարգեր մշակող ընկերություններ։🥇 Առաջին հնգյակը՝ 1️⃣ General Atomics 🇺🇸 2️⃣ Northrop Grumman Aeronautics Systems 🇺🇸 3️⃣ Baykar 🇹🇷 4️⃣ RTX 🇺🇸 5️⃣ Elbit Systems 🇮🇱Հատկանշական է, որ առաջին 25-ում 12 ընկերություն ԱՄՆ-ից են, իսկ առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են ԱՄՆ-ն, Թուրքիան և ԱՄՆ-ն։Ստորև՝ ամբողջ TOP 100-ը՝ ընկերությունների և երկրների բաժանմամբ։ 👇👇👇 https://telegra.ph/TOP-100-ընկերությունները-ըստ-երկրների-09-09#Դրոններ #ԱԹՍ #ԶենքիՇուկա
  • Henaket

    9 сент., 06:07

    🇺🇸 ԱՄՆ-ը ընդլայնում է անօդաչու նավակների կիրառումըԱմերիկյան Seasats ընկերությունը մեկ ամսվա ընթացքում ստացել է ավելի քան 24 մլն դոլարի պատվերներ իր անօդաչու վերգետնյա նավերի (USV) համար։Պատվերները ներառում են նավերի վաճառք և «Robot-as-a-Service» ծառայություններ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի, ծովային հետևակի և ազգային անվտանգության այլ կառույցների համար։#ԱՄՆ #ԱնօդաչուՆավակ #ԾովայինԴրոններ #США #БеспилотныеКатера #МорскиеДроны #USA #Drones #MaritimeDrones
  • Henaket

    9 сент., 06:04

    🇰🇷 Հարավային Կորեան փորձարկում է PIBOT մարդանման ռոբոտին՝ որպես ապագա նավատորմի անձնակազմի հնարավոր անդամ։KAIST-ի մշակած ռոբոտը տեսախցիկների միջոցով կարողանում է կարդալ նավի սարքավորումների ցուցմունքները և վերահսկել շրջակա միջավայրը։ Փորձարկման ընթացքում PIBOT-ը հաջողությամբ ստանձնել է նավի ղեկի կառավարումը սիմուլյացիոն միջավայրում։Նպատակը մարդ–մեքենա համատեղ աշխատանքի նոր ձևաչափի ստեղծումն է, որը ապագայում կարող է նվազեցնել մարդու ներգրավվածությունը վտանգավոր կամ երկարատև նավային առաքելություններում։#ՀարավայինԿորեա #Ռոբոտ #ЮжнаяКорея #Робот #Робототехника #SouthKorea #Robot #Robotics #MilitaryTechnology
  • Henaket

    9 сент., 06:00

    🇰🇷 Հարավային Կորեան K9 ինքնագնաց հրետանին կապում է դրոնների հետHanwha Aerospace-ը ներկայացրել է K9 ինքնագնաց հաուբիցների համար նոր մարտավարական հայեցակարգ՝ նախատեսելով դրանց ինտեգրումը VTOL տիպի անօդաչու թռչող սարքերի հետ։Դրոնները կարող են առաջապահ դիրքերից հայտնաբերել և հետևել թիրախներին, որոշել դրանց կոորդինատները և փոխանցել տվյալները K9-ի կրակի կառավարման համակարգին։Նպատակը պարզ է՝ կրճատել «հայտնաբերում → թիրախավորում → կրակ» շղթայի ժամանակը և բարձրացնել հրետանու արագությունն ու արդյունավետությունը։#ՀարավայինԿորեա #Hanwha #K9 #Հրետանի #Դրոններ #ЮжнаяКорея #Hanwha #K9 #Артиллерия #Беспилотники #SouthKorea #Hanwha #K9 #Artillery #Drones
  • Henaket

    8 сент., 06:31

    Ռուսաստանը նոր ավիացիոն մշակումներ կներկայացնի Եգիպտոսի El Alamein Airshow 2026 ցուցահանդեսումՌուսական «Միացյալ ավիաշինական կորպորացիան» Եգիպտոսում կայանալիք El Alamein Airshow 2026 միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսում կներկայացնի իր մի շարք նորագույն նախագծերը։Տարածաշրջանում առաջին անգամ կցուցադրվի արդիականացված Յակ-130Մ ուսումնամարտական ինքնաթիռը, որն ստացել է ընդլայնված մարտական հնարավորություններ։ Թռիչքային ծրագրին կմասնակցի նաև ռուսական հինգերորդ սերնդի Սու-57Է կործանիչը, որը կներկայացվի նաև ստատիկ ցուցադրության ժամանակ։Ցուցահանդեսի կարևոր նորույթներից կլինի Ս-71Մ և Ս-71Կ ավիացիոն սպառազինության նոր համակարգերի համաշխարհային պրեմիերան։ Դրանք նախատեսված են, մասնավորապես, հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռների համար։Կորպորացիայի ղեկավար Վադիմ Բադեխայի խոսքով՝ Հյուսիսային Աֆրիկան ռուսական ավիացիոն արտադրանքի առաջխաղացման կարևոր շուկաներից է, իսկ ցուցահանդեսի շրջանակում
  • Henaket

    8 сент., 06:10

    Ռուսաստանը մինչև 2040 թվականը կարող է վերահսկել ուրանի համաշխարհային արդյունահանման շուրջ 36%-ըFinancial Times-ը, հղում անելով բրիտանական Centre for Strategic Advantage-ի (CSA) ուսումնասիրությանը, գրում է, որ առաջիկա 15 տարիներին Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուրանի արդյունահանման հզորությունների մասնաբաժինը կարող է հասնել 36%-ի։ 2024-ին միայն Ռուսաստանի տարածքում արդյունահանված ուրանը կազմել է համաշխարհային ծավալի մոտ 5%-ը, սակայն արտասահմանյան ակտիվները հաշվի առնելու դեպքում ռուսական վերահսկողության մասնաբաժինը գնահատվում է գրեթե մեկ քառորդ։Ռուսական «Ռոսատոմի» Uranium One-ը ներգրավված է արտասահմանյան ուրանի նախագծերում, այդ թվում՝ Աֆրիկայում, իսկ CSA-ն զգուշացնում է, որ այս ազդեցության հետագա աճը կարող է նոր կախվածության խնդիր ստեղծել Արևմուտքի համար։ Ռիսկն ավելի է մեծանում նոր ատոմակայանների կառուցման և միջուկային վառելիքի նկատմամբ պահանջարկի սպասվող աճի պայմաններում։
  • Henaket

    8 сент., 06:00

    Չինաստանը զինծառայողներ է ուղարկել Ռուսաստան՝ ականազերծման միջազգային զորավարժություններին մասնակցելու համար։Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ցամաքային զորքերի ստորաբաժանումները Ռուսաստան են մեկնել սեպտեմբերի 7-ին։ Զորավարժությունները նախատեսված են մինչև սեպտեմբերի 12-ը և անցկացվում են ASEAN-ի պաշտպանության նախարարների ընդլայնված ձևաչափի՝ ADMM-Plus փորձագիտական խմբի շրջանակում։Վարժանքների ընթացքում նախատեսվում է մշակել մարտական գործողությունների տարածքների մաքրում, մեխանիզացված ականազերծում, սակրավոր շների կիրառում և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծում։ Նպատակը մասնակից երկրների միջև փորձի փոխանակումն ու հումանիտար ականազերծման կարողությունների զարգացումն է։#Չինաստան #Ռուսաստան #Ականազերծում #Զորավարժություններ #PLA #China #Russia #MilitaryExercises #Demining #Китай #Россия #НОАК #Разминирование
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота