gram news
Аватар канала Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյան

@hrantbek

Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։

1,339подписчиков

Открыть канал

Последние посты

  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    13 сент., 00:57изменён

    Ասում են՝ ոչ թե մարդու մահն է ողբերգություն, այլ այն, ինչը մեռնում է նրա մեջ իր կենդանության օրոք։ Չեմ հիշում՝ ում մոտ եմ կարդացել այս միտքը, բայց վերջին շրջանում հաճախ եմ վերադառնում դրան։Այսօր էլ անընդհատ դա էի մտածում, ու պատճառը մեկն է՝ վաղն ազգովի «սբ խեչ» ենք նշում։ Ոչ թե Խաչվերաց, այլ հենց «սբ խեչ»… Մեռելների «տոն»։Ու թեև գիտեմ, որ հիմա արդեն շատ բան հնարավոր չի փոխել, ամեն դեպքում ցերեկը «սբ խեչ» նշել պատրաստվող ծանոթ-անծանոթներիցս 12 վայրկյան ուշադրություն եմ խնդրում։ 2 վայրկյանը Բագրատ Սրբազանի ասածը կարդալու, իսկ 10-ը՝ դրա մասին մտածելու համար։«Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի. եթե սիրո մեջ տառապանք ու զոհաբերություն չկա, ուղղակի սուտ է, խաբեություն և վաճառքի առարկա»։Եվ թող կենդանության օրոք ոչինչ չմեռնի մեր մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն ապավեն ամենքիդ։ Աստծով։
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    25 авг., 13:13

    Նախագահ Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ նիկոլների հարձակումն աներևակայելի ստորություն է ոչ միայն նախկին նախագահի, այլև պետականության զգացողություն ունեցող ցանկացած հայի հանդեպ։ Չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ պետք է անեն Հայաստանում արտաքին շահ սպասարկող դրածոները, որ մեր ընդդիմությունն ու էլիտաները հասկանան՝ գործ ունենք պետությունը, հանրային ինստիտուտներն ու ազգային արժեքները հետևողականորեն կազմաքանդող թշնամու հետ։Ուրիշ էլ ի՞նչ պետք է անեն նիկոլները, որ ընդդիմությունը՝ հատկապես Նախագահ Քոչարյանի թիմակիցները, վերջապես հասկանան, թե ով՝ ով է այս երկրում։ Թե բա՝ 2000-ականներին «Հայկական Ժամանակը» չենք ֆինանսավորել, դրա համար են բռնում մեզ։ Դա էլ բավարար չէ՝ իշխանություն նվիրելու/չնվիրելու մասին են խոսում։Լուրջ սա՞ է ձեր հասկացածը մեր երկրում տեղի ունեցողից։ Ամոթ է, ուղղակի ամոթ։ Չգիտեմ՝ ուրիշ ինչ ասել...
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    8 июл., 16:44

    переслано из @antifake_am

    🎥🔴 ԱՆՈՆՍ․ «Իմնեմնիմի» փոդքասթ #299📍Դիտեք այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում🔺Հերթապահներ՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան, վերլուծաբան Կարեն Վրթանեսյան🔺 Հյուրերը՝📍Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց📍«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյան
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    5 июл., 11:22

    «Ուժեղ Հայաստան»-ի որոշումը սպասելի էր։ Վստահ եմ՝ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես կգա նաև «Հայաստան» դաշինքը։ Ցավոք, շատերի՝ այդ թվում նաև իմ կանխատեսումներն այն մասին, որ ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն կլինի, իրականացան։Բայց ոչ մի հուսահատություն։ Եկեք անկեղծ լինենք՝ եթե մի կողմ դնենք բոլոլ էմոցիաներն ու ձևավորված սպասելիքների տապալումից առաջացած հիասթափությունը, ապա կտեսնենք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրների որոշումը ճիշտ է։ Իհարկե, մեկ բացառությամբ՝ եթե խորհրդարանական գործունեությունն իսկապես զուգորդվի փողոցային պայքարի կազմակերպմամբ։ Ընդ որում, անհրաժեշտ են հստակ ժամկետներ։ Օրինակ, մեկ տարի։ Կամ, առավելագույնը, տարիուկես։ Բայց ոչ ավելին։Հնարավո՞ր է դա արդյոք, կարծում եմ՝ այո։ Կգնա՞ խորհրդարանական ընդդիմությունն այդ ճանապարհով՝ չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Վստահության մեծ դեֆիցիտ կա։ Իսկ ընդդիմությունը վստահություն ձևավորող չէ՝ սպառող է։ Բայց
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    30 июн., 19:06

    Այսօր ՀՀ Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձն է։Կարելի է երկար խոսել Նախագահ Սարգսյանի վաստակի, նրա արժեքների, նվիրումի մասին։ Բայց ես կարճով կսահմանափակվեմ՝ իրական հայրենասեր, իրական պետական գործիչ ու իսկական Մարդ… Մարդ, ում վստահ կարող եմ կոչել իմ կյանքի մեծագույն ուսուցիչներից մեկը։Շնորհավոր տարեդարձ, պարոն Նախագահ։ Աստծո կամոք՝ թող մի օր բոլորս ապրենք Ձեր երազած Հայաստանում։
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    15 июн., 17:59

    Իրանն ու Ամերիկան ուր որ է կհաշտվեն, իսկ մենք սկի մի Նիկոլի հարց չենք կարողանում լուծել։ Դաժան է։ Համեցեք «Վերլուծական Live»-ի, միասին փորձենք հասկանալ ինչն ինչոց է։ Աշխատում ենք ուղիղ եթերում։https://www.youtube.com/watch?v=9SFP3s7MgyY
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    15 июн., 07:40

    ⛪ Երբ է հաջորդ տաղավարը։ Ի՞նչ տոն է այսօր։ Ի՞նչ է նշանակում Վարդավառը կամ Համբարձումը։Այժմ այս ամենը կարող եք իմանալ մեր Telegram-յան գործիքից։📅 Ամենօրյա հիշեցումներ եկեղեցական տոների մասին ✝️ Տոների և ծեսերի բացատրություններ 🤖 Հարցեր ու պատասխաններ Հայ Եկեղեցու վերաբերյալ📲 Հայ Եկեղեցու ՕրացույցՄիացեք հիմա և բաց մի թողեք Հայ Եկեղեցու ոչ մի տոն։
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    12 июн., 21:17изменён

    Բոլորը սպասում են Ալիևի շնորհավորանքին, իսկ Ալիևը չի շնորհավորում։ Ու դեռ չի շնորհավորելու։ Ի՞նչը շնորհավորի։ Իր սպասելիքները դեռ արդարացված չեն՝ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն։ Այ հենց ունենա, այն ժամանակ էլ կմտածի շնորհավորելու մասին։Իսկ ինչպե՞ս կարող է ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Այս պահին այդ խնդիրը լուծելու երկու տարբերակ ունի Նիկոլը՝ա) գողանալ ընդդիմադիրների մանդատները (կամ հենց ընդդիմադիր պատգամավորներին)բ) համաձայնվել ընդդիմության առաջարկին ու ընտրությունների երկրորդ տուր կազմակերպելԵրկու դեպքում էլ հետո ընդդիմությանն ենք «շնորհակալություն» հայտնելու։ Ցավոք, ամեն ինչ այսքան պարզ ու տրիվիալ է։ Շահին մորթում են, կամ շահն է մորթում։Ինչ վերաբերվում է Ալիևին, ապա այս ողջ պատմության մեջ նա ոչ էլ շնորհավորող է։ Նա շնորհավորանք ընդունող է։
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    11 июн., 19:58

    Թող պայքար լիներ, փողոց լիներ... տեսնեի՝ թե էտ ո՞նց են ԲՀԿ-ին դուրս թողնում ԱԺ-ից։
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    10 июн., 20:24

    Լսեք Սրբազանին։ Լսեք, խաղաղվեք ու կիմանաք, թե ինչ պետք է անեք։https://youtu.be/oqDpRoo44hs?si=_yT42cQ33AJUXKqF
    YouTubeՄանդատ վերցնեք, թե չէ՝ դուք գիտեք, բայց դա պե'տք է վերածել շարժման, սա քաղաքակրթական պայքար էՇուրջ մեկ տարի ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելուց հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանը տնային կալանքի պայմաններում հարցազրույց է տվել «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում։ Սրբազան հոր հետ շուրջ 1.5 ժամ…
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    10 июн., 18:18

    Հունիսի 7-ին մեր ժողովուրդն ընտրատեղամասերում հերթ էր կանգնել, որպեսզի հեռացնի Նիկոլին։ Դատախազ փոխելու համար չէր հերթ կանգնել։ Ոչ էլ դատավոր նշանակելու։ Եվ ոչ էլ, առավել ևս, ընդդիմադիր մանդատների։ Ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն։Ու հիմա ընդդիմության ցանկացած քայլ՝ լինի դա մանդատ վերցնել, կամ չվերցնել, դատախազ նշանակել, կամ չնշանակել, պետք է բխի ժողովրդի՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջից։ Դա է մեր հանրության քաղաքական պատվերը։ Ուրիշ պատվեր ընդդիմությունը չի ստացել։Ընդ որում՝ իշխանափոխության պահանջն ապագային չի վերաբերվում։ Այսօրվան է վերաբերվում։ Ու եթե իշխանափոխության գործընթացի մեկնարկը ևս երկու-երեք օր ուշացավ, առավել ևս՝ ընդհանրապես չսկսվեց, վստահեցնում եմ՝ ընդդիմությունը ժողովրդի համար ավելի ատելի կդառնա, քան նույնիսկ Նիկոլի իշխանությունն է։https://www.youtube.com/watch?v=YNFqqQYstwE
    YouTubeԸնդդիմությունը չի հրաժարվում մանդատից, հուսով եմ՝չի փորձում համաձայնության գալ Նիկոլի հետ․ քաղաքագետԸնդդիմությունը չի ուզում հրաժարվել մանդատներից, հուսով եմ՝ Նիկոլի ասած «եռագլուխը» չի փորձում համաձայնության գալ նրա հետ: «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Մեր ժողովուրդը տեղամասերի առջև հերթ…
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    7 июн., 20:11

    Ուշադրություն։ Քիչ առաջ ինձ զանգեց Հովհաննես Սահակյանը և հայտնեց, որ իրավապահներն իրեն ձերբակալում են օդանավակայանում։Հովհաննեսը՝ վերջին երկու օրերին համացանցում ակտիվ տարածվող տեսանյութի «հերոսն» է։ Այն մարդը, որն ասում էր, թե քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե «վիճակը խառնվի», չմնա «բարդություններին»։Հովհաննեսին ես ճանաչում եմ ավելի, քան տասը տարի։ Երեկ եթերում պատմել եմ, թե իրականում ով է նա։ Նաև ասել եմ, որ եթեր հեռարձակված հատվածը ոչ թե Հովիկի մտքերն են, այլ իրոնիան։ Մարդը, ով տարիներ շարունակ կանգնած է եղել մեր ԶՈՒ կողքին, ամեն ինչ արել է ուժեղ Հայաստան ունենալու համար, պարզապես վիրավորված էր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ նման վերաբերմունք են ցուցաբերում իշխող ՔՊ-ն ու նրանց կողմնակիցները։Հենց այդ վիրավորանքից դրդված է նման պատասխան տվել լրագրողին։ Ընդ որում, ասեմ, որ Հովհաննեսը գրեթե ամեն ամիս է Հայաստան գալիս, բիզնես ծրագրեր է իրականացնում
    1,4106221Открыть в Telegram
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    6 июн., 18:07

    Այսօր կրկին հերթապահ եմ: Սկսում ենք, միացեք))):https://www.youtube.com/live/fTYUf1jW9Zc?si=j_P0PLdXaXYwlE7K
    YouTubeLive. Խախտում ենք լռությունը, գնում ենք ընտրության, ընտրում ենք, որ փոխենք․ «Իմնեմնիմի» փոդքասթ #290Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին. ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20 TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF Քարտային տվյալներ ▶️ Acba Bank: 4355…
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    5 июн., 18:00

    Քարոզարշավը գրեթե ավարտված է: Ով ինչ «զենք» ուներ հանեց ու «կրակեց»: Ես ու Կարապետյան Կարենն էլ որոշել ենք այդ ամենն ի մի բերել ու տեսնել, թե ինչ է կարելի ակնկալել հունիսի 7-ին:«Վերլուծական Live»-ն է ուղիղ եթերում: Միացեք:https://www.youtube.com/live/Ml6RZZWDH0A?si=FQy1GHGsIHUqy0Mk
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    5 июн., 16:27

    Հայաստանի ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի, ըստ իս, ընտրության ընդամենը 4 տարբերակ ունի՝1. Ուժեղ Հայաստան 2. «Հայաստան» դաշինք 3. Միասնության թևեր 4. ԲՀԿՈւրիշ ընտրություն չունի Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացին: Նա նույնիսկ քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու ընտրության հնարավորություն չունի. պետք է մասնակցի:Ցավոք, այսպիսինն են այսօրվա իրողությունները: Ու, եթե այսպես չվարվենք, վաղը շատ ավելի դաժան իրողությունների առջև ենք կանգնելու:Անպայման գնացեք ընտրության, սիրելի հայրենակիցներ: Գնացեք և ընտրեք այս չորս ուժերից մեկին:
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    4 июн., 22:38

    Արման Թաթոյան, Նարեկ Կարապետյան, Լևոն Զուրաբյան եռյակը լավ աշխատեց։ Ափսոս, որ հնարավոր չեղավ ավելի վաղ նման համագործակցություն սկսել։ Միասին նրանք շատ ավելի ուժեղ և արդյունավետ կլինեին, քան այսօր են։ Բայց ոչինչ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Լիահույս եմ, որ Թաթոյանի առաջնորդած ուժը կմասնակցի ապագա խորհրդարանի աշխատանքներին։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա այդպես լինի. նրանք մեծ պոտենցիալ, շատ ասելիք ու ավելի շատ անելիք ունեն։Նարեկ Կարապետյանը նույնպես գերազանց տպավորություն թողեց։ Նա նոր սերնդի քաղաքական գործչի լավ օրինակ է։ Ամեն անգամ ինքն իրեն գերազանցում է, և դա հնարավոր չէ չտեսնել։ Մարդը երազանք և նպատակներ ունի ու գնում է այդ երազանքի և նպատակների ետևից։ Գովելի է ու հարգանքի արժանի։Իսկ եթե այս մարդկանց ու նրանց թիմակիցներին գումարենք նաև «Հայաստան» դաշինքի ու ԲՀԿ-ի՝ հատկապես երիտասարդ գործիչների պոտենցիալը, ապա կարող ենք ստանալ վաղուց սպասված քաղաքական շատ գեղեցիկ պատկեր։Ընտրությու
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    1 июн., 18:30

    ⛪ Երբ է հաջորդ տաղավարը։ Ի՞նչ տոն է այսօր։ Ի՞նչ է նշանակում Վարդավառը կամ Համբարձումը։Այժմ այս ամենը կարող եք իմանալ մեկ Telegram բոտից։📅 Ամենօրյա հիշեցումներ եկեղեցական տոների մասին ✝️ Տոների և ծեսերի բացատրություններ 🤖 Հարցեր ու պատասխաններ Հայ Եկեղեցու վերաբերյալ📲 @HayEkegh_botՄիացեք հիմա և բաց մի թողեք Հայ Եկեղեցու ոչ մի տոն։
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    29 мая, 04:51

    Երեկ փաստորեն երկու շքերթ է եղել՝ մեկը Հանրապետության հրապարակում, մյուսը՝ լրատվական դաշտում...Ես իհարկե հասկանում եմ, որ մեր լրատվամիջոցները լսարան պահելու խնդիր ունեն, բայց մյուս կողմից էլ՝ երկիր չկորցնելու խնդիր կա։ Որ կողմ նայում ես, նիկոլական քարոզչություն է։ Որ կայքը բացում ես՝ նիկոլ, նիկոլ, նիկոլ...Բա հետո՞։ Ի վերջո, նախընտրական շրջան է, ընտրություններին նախորդող վերջին շաբաթը։ Հերիք չի՞ նիկոլի քարոզչությամբ զբաղվել։
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    28 мая, 16:26

    Փաշինյանի տապալման հնարավորությունը միջազգային քաղաքականության հաշվարկների գործոն է դարձել։ ԱՄՆ պետքարտուղարի անակնկալ այցը դրա վկայություններից է. ամերիկացիներն այդքան էլ վստահ չեն, որ Փաշինյանը կընտրվի և շտապում են րոպե առաջ պոկել նրանից այն, ինչ մեր տարածաշրջանում անհրաժեշտ է Վաշինգտոնին։Այս շտապողականությունը կարևոր մեսիջ է, որը մեր ժողովուրդը և հատկապես մեր ընդիմությունը պետք է լավ ընկալեն։ Հայաստանում լուրջ փոփոխություն ունենալու նոր շանս է տրվել մեզ։ Մենք պարզապես պարտավոր ենք օգտվել այդ շանսից։https://youtu.be/yWv3ObKG7UE?si=QDrGp7ZMfH-YCyJP
    YouTubeԱմերիկացիները շտապում են... Փաշինյանի տապալման ռիսկը դարձել է միջազգային գործոն. Մելիք-ՇահնազարյանԲաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
  • Հրանտ Մելիք-Շահնազարյան

    25 мая, 16:58изменён

    Վերջին օրերին Ռուսաստանից անընդհատ սպառնալիքներ են հնչում։ Ավելի ճիշտ՝ կիսասպառնալիքներ։ ՌԴ ներկայացուցիչները փորձում են հասկացնել մեզ բոլորիս, թե ինչ կլինի, եթե Հայաստանը որոշի անդամակցել ԵՄ-ին, առավել ևս՝ եթե դա իրականություն դառնա։Շատ փորձագետներ համոզված են, որ Ռուսաստանի այդ սպառնալիքները մեկ նպատակ ունեն՝ ամեն ինչ անել, որպեսզի հունիսի 7-ին մեր ժողովուրդը նորից չքվեարկի երկիրը աղետի տանող իշխանության օգտին։ Չգիտեմ։ Եթե իսկապես դա է նպատակը, ապա իմ կարծիքով Մոսկվայի հաշվարկը սխալ է. այդկերպ նրանք միայն կոնսոլիդացնում են մեր հանրության հակառուսական տրամադրություններ ունեցող հատվածին Նիկոլի իշխանության շուրջ։Իսկ հակառուսական էլեկտորատը Հայաստանում մեծ է։ Շատ մեծ։ Ու ոչ անհիմն մեծ։ Կարծում եմ՝ Ռուսաստանում էլ դա լավ գիտեն։ Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ է անում Մոսկվան և ինչու՞ է դա անում։Օգնու՞մ է Նիկոլին՝ չեմ կարծում։ Կրկին սխա՞լ է գործում՝ հնարավոր է։ Բայց ուրիշ տարբերակներ
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота