gram news
Аватар канала Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

@hti_armenia

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ԱԲ նախարարություն 🌐 https://hightech.gov.am/hy/ ☎️ +374 10 590189 📘 Facebook: https://www.facebook.com/Hti.Armenia/ 🏢 LinkedIn: https://www.linkedin.com/compa

ПроектыHY

750подписчиков

Открыть канал

Последние посты

  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    21 сент., 16:34

    🇦🇲Անկախության տոնի առթիվ, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։Շնորհավորում ենք Գևորգ Սարգսյանին, մաղթում աշխատանքային նորանոր ձեռքբերումներ:
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    18 сент., 05:54

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭 & 𝐄𝐱𝐩𝐨 𝟐𝟎𝟐𝟔-ի աջակիցն է։ԱԲ և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ինտեգրումը մեր երկրի տնտեսության մրցունակության և երկարաժամկետ առաջընթացի անկյունաքարն է։Նախարարությունը կարևորում է այնպիսի հարթակների ստեղծումը, որտեղ մեկտեղվում են գիտությունը, ճարտարագիտությունն ու ԱԲ առաջատար միտումները՝ ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, բացառիկ ձեռքբերումները, գլոբալ հնարավորություններն ու ապագայի հեռանկարները։🤝 ԲՏԱ և ԱԲ նախարարությունը աջակցում է 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ի անցկացմանը՝ նպաստելով նորարարական էկոհամակարգի զարգացմանը և պետություն-մասնավոր գործընկերության խորացմանը։👉 Բացահայտեք տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտի նոր հնարավորությունները 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    18 сент., 05:41

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած «Արհեստական բանականության վրա հիմնված մշտադիտարկման համակարգեր, տարածաշրջանային տվյալների փոխանակում և վաղ նախազգուշացման մոդելներ կրիտիկական ծառայություններում և ենթակառուցվածքներում» թեմայով առաջադեմ հետազոտական աշխատաժողովի բացման արարողությանը:Մանրամասները
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    17 сент., 10:50

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված հանդիսավոր միջոցառում։Մանրամասները
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    15 сент., 15:24

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել «Հայփոստ» ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընթացիկ գործունեությանը, իրականացվող բարեփոխումներին և զարգացման առաջիկա ծրագրերին:Ավելին
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    15 сент., 07:39

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հանդիպումներ է անցկացնում պետական կառավարման համակարգի տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ՝ գնահատելու արհեստական բանականության (AI) կիրառման հնարավորություններն ու առկա կարիքները։Մանրամասները
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    14 сент., 11:16

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Վուդս» կենտրոնում սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված միջոցառում։Միջոցառման նպատակն է արժևորել հայ դպրոցականների միջազգային հաջողությունները, ընդգծել նրանց գիտելիքների, հետևողական աշխատանքի և նվիրումի կարևորությունը, խրախուսել նրանց հետագա մասնագիտական զարգացումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում խթանել հետաքրքրվածությունը արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և STEM ուղղությունների նկատմամբ։Միջոցառման ընթացքում IOAI-ի հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց փորձը, անցած ճանապարհն ու ձեռքբերումները, ինչպես նաև շփվելու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների, պետական կառույցների և կրթական համայնքի
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    11 сент., 06:05

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Սոնյա Կուրցի գլխավորած պատվիրակությանը և ԵՄ պատվիրակության ծրագրերի պատասխանատու Իվան Սուսներին:Ավելին
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    10 сент., 11:02

    Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհուրդը և ռազմավարական անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը։Մանրամասները
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    10 сент., 11:00

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության թիմի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները՝ մասնավորապես տվյալների և փոխգործելիության, էլեկտրոնային նույնականացման (eID) և կիբեռանվտանգության ոլորտներում:Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ու երկխոսությունը՝ թվային փոխակերպման օրակարգի առաջմղման ուղղությամբ:
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 🇦🇲

    8 сент., 07:38

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ֆրանսիական CEA-Leti կազմակերպության ներկայացուցիչներին՝ Տեխնոլոգիական ռազմավարական գործընկերության գծով գործադիր փոխնախագահ Միքայել Ճագասպանյանի գլխավորությամբ։Մանրամասները
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота