gram news
Аватар канала Infocom

Infocom

@infocomm

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

ПроектыHYНовости

19,910подписчиков

Открыть канал

Последние посты

  • Infocom

    22 сент., 17:59изменён

    🇺🇸🇩🇰🇬🇱 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը Նյու Յորքում համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ամրապնդել Գրենլանդիայի, Արկտիկայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը։🗣 «ԱՄՆ-ի որևէ հակառակորդի այլևս երբեք թույլ չի տրվի ռազմական ներկայություն հաստատել Գրենլանդիայում կամ առանց մեր գրավոր համաձայնության զգայուն ներդրումներ կատարել այնտեղ»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Թրամփը։📌 Համաձայնագիրը հնարավորություն է տալիս ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում և փոփոխություններ է կատարում կղզում ամերիկյան ուժերի ներկայության իրավական հիմքը հանդիսացող՝ 1951 թվականի պաշտպանական համաձայնագրում։ Համաձայնագրի հրապարակված տեքստի համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է Գրենլանդիայում տեղակայել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանությունն
    926видео4221Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 16:27

    🇹🇷🇦🇲 Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։📌 Նա հույս է հայտնել , որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի»։ |tert.am|
    1,25066221Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 15:59

    CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26Ctrl Z-ի քսանվեցերորդ թողարկման հյուրն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ, իրավագետ Եղիշե Կիրակոսյան
    YouTubeCTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26#infocom #ինֆոքոմ #ctrl_z CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26 Ctrl Z-ի քսանվեցերորդ թողարկման հյուրն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ, իրավագետ Եղիշե Կիրակոսյան #______________________ Website - https://infocom.am/…
  • Infocom

    22 сент., 15:30

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իրանի հարցով առաջիկայում «կարևոր որոշում» պետք է կայացնի, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։🇦🇲🇦🇿 Թրամփը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին:📌 Նա մեջբերել է Փաշինյանին, ըստ որի՝«առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի»։ «Ադրբեջանի նախագահն էլ ասաց՝ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ |azatutyun.am|
    1,360852Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 15:03изменён

    ❗️Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը 1 ամսով: Այս մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
    1,4101241Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 14:10

    🔶 Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան դայակն ազատվել է աշխատանքից՝ հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո։ 🔹 Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնել է, որ դեպքը մանկատան տնօրինությունը նկատել է և
  • Infocom

    22 сент., 13:51изменён

    ❗️ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին:[Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյան] |azatutyun.am|
    1,6202292221Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 13:49

    ❗️Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը 1 ամսով: Այս մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
    1,520862Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 11:19

    🚙 Վաղվանից մինչև հոկտեմբերի 1-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։[Երևանի քաղաքապետարան]
  • Infocom

    22 сент., 10:48

    🥖🧁 Ոչնչացվել է ժամկետնանց վտանգավոր սննդամթերք։[ՍԱՏՄ]
    1,950видео1043Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 10:38

    Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին | azatutyun.am 🇦🇿 Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված
  • Infocom

    22 сент., 08:23

    Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին | azatutyun.am🇦🇿 Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։🔸 Բաքուն նաև կասկածի տակ է դնում Դադիվանքում հայկական կողմի իրականացրած վերականգնողական աշխատանքները։ Հաջիևայի խոսքով՝ 1997-2011թթ․ Հայաստանի և Հայ առաքելական եկեղեցու միջոցներով աշխատանքներ են կատարվել վանական համալիրում, իսկ 2014-ից՝ նաև որմնանկարների վրա։ Ադրբեջանցի պաշտոնյան դրանք ներկայացրել է որպես համալիրի սկզբնական տեսքը փոխած աշխատանքներ։
    1,9301451Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 07:59

    ‼️ Աղի լճի տարածքում սկսված բարեկարգման աշխատանքները դժգոհություն են առաջացրել մի շարք այցելուների շրջանում, որոնք մտահոգություն են հայտնել եղեգնուտների հնարավոր վնասման և ծրագրի շուրջ հանրային քննարկումների բացակայության վերաբերյալ։📣 Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են․ «Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։🔸 Այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։ Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը»։ |factor.am|
    1,830871Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 07:58

    🇬🇧🇸🇦 Միացյալ Թագավորությունը Սաուդյան Արաբիային կտրամադրի «օդում վառելիքի լիցքավորման պաշտպանական աջակցություն»՝ ի պատասխան Եմենի հութիների կողմից այդ երկրի վրա իրականացվող հարձակումների։🗣 Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը։📌 BBC-ն նշում է, որ բրիտանական կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ առաջարկվող աջակցությունը ժամանակավոր է և, ամենայն հավանականությամբ, սկզբնական փուլում կտևի «մի քանի շաբաթ»։ |armenpress.am|
  • Infocom

    22 сент., 07:52

    🇹🇷 Հաքան Ֆիդանը ասել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։📌 Մասնավորապես՝ խոսելով Թուրքիայի միջնորդական ջանքերի մասին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համակարգում են իրենց գործողությունները ռուս-ուկրաինական հակամարտության, Գազայի խաղաղության ծրագրի, Լիբիայի, Աֆրիկյան եղջյուրի և Հարավային Կովկասի հարցերի շուրջ։ |factor.am|
    1,6106443Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 07:46

    Արտակ Ավետիսյանը ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով,
    1,610111132Открыть в Telegram
  • Infocom

    22 сент., 07:35

    🇺🇸 Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են բոյկոտել Դոնալդ Թրամփին:🔸 ՄԱԿ գլխավոր ասամբլեայում ելույթից առաջ Թրամփը մնացել է առանց նկարահանող խմբի։ Ռոտացիայի համաձայն՝ այս շաբաթ նախագահի մասնակցությամբ միջոցառումների տեսանկարահանումը պետք է ապահովեր CNN-ը, սակայն հեռուստաընկերությունը հրաժարվել է։ Փուլի կազմում ընդգրկված մյուս չորս խոշոր հեռուստաընկերությունները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, հրաժարվել են փոխարինել CNN-ին։🔸 Այս բոյկոտին նախորդել է Թրամփի՝ սեպտեմբերի 18-ի որոշումը, որով CNN-ին, Politico-ին և MS NOW-ին արգելվել էր աշխատել Սպիտակ տանը։ Թրամփն այդ որոշումը պատճառաբանել էր իր գործունեության վերաբերյալ այս լրատվամիջոցների բացասական լուսաբանմամբ։ |hetq.am|
  • Infocom

    22 сент., 07:21

    🇱🇹🇷🇺 Լիտվան տարհանման ծրագրեր է մշակել ՌԴ սպառնալիքների ֆոնին, սակայն «չի հանձնվի», եթե Ռուսաստանը հարձակվի, և հակահարված կտա՝ հայտարարել է Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը։📌 Նա ասել է, որ լիտվացիները «մշտապես սպառնալիք» են զգում ՌԴ կողմից, մասամբ՝ երկրի օդային տարածք մտնող անօդաչու թռչող սարքերի պատճառով։🗣 «Մենք մտածում ենք տարբեր սցենարների մասին, դրանցից ոչ բոլորն են հրապարակայնորեն քննարկվում… Մենք բախվում ենք կոնկրետ սպառնալիքների, ոչ ամեն օր, բայց մենք զգում ենք դրանք, և դա իսկապես իրականություն է մեզ համար»,- ասել է նա։ |azatutyun.am|
  • Infocom

    22 сент., 07:00

    🇹🇷 Թուրքիայի Մանիսա նահանգի ավագ դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության է տեղի ունեցել առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում:ℹ️ Վիրավորվել է հինգ մարդ, որոնց թվում աշակերտներ կան։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։📌 Հարձակումից հետո կրակողը դիմել է փախուստի։ Իրավապահ մարմինները նրան ձերբակալելու համար հատուկ գործողություն են սկսել։ |news.am|
  • Infocom

    22 сент., 06:47

    Դպրոցից հետո՝ ոստիկանություն․ մասնագիտական կրթությունը կարող է փոխարինել պարտադիր զինվորական ծառայությանը | hetq.am‼️ ՆԳՆ առաջարկում է փոխել ոստիկանության և փրկարար ծառայության համար կադրերի պատրաստման գործող մոտեցումը։ Գաղափարն այն է, որ երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո հնարավորություն ունենա ընտրել այս ոլորտներից մեկը, ստանալ պետպատվերով մասնագիտական կրթություն և հետագայում շարունակել ծառայությունը ՆԳՆ համակարգում։📑 Այս մոտեցմամբ պայմանավորված՝ նախարարությունը ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման:
    1,8801362Открыть в Telegram
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота