Последние посты

Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
27 дек. 2024 г., 19:42изменён
ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ստվերային ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի դեմՆրա անունը հայտնվել է Արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) ցուցակում դեկտեմբերի 27-ին՝ Թբիլիսիի ժամանակով 20:00-ին:Որոշումը կայացվել է նախագահ Ջո Բայդենի 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 14024 հրամանագրի հիման վրա, որն ընդունվել է ի պատասխան «Ռուսաստանի Դաշնության վնասակար գործողությունների»։ Մանրամասները՝ JAMnews-ի հոդվածում👇Armenian JamnewsԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ստվերային ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի դեմԱՄՆ պատժամիջոցները Իվանիշվիլիի դեմ։ Սա Ռուսաստանի դեմ փաթեթի մի մասն է: Սառեցվել են Իվանիշվիլլ բոլոր ակտիվները, արգելվել են նրա հետ ֆինանս
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
25 дек. 2024 г., 10:29
Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։ Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ: Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ նախնական տվյալներով 6 անձ ողջ է մնացել:
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
25 дек. 2024 г., 09:16
Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։ Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ: Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ նախնական տվյալներով 6 անձ ողջ է մնացել:
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
25 дек. 2024 г., 08:03
Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ:Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ նախնական տվյալներով 6 անձ ողջ է մնացել:
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
25 дек. 2024 г., 07:27
Ո՞վ և ինչո՞ւմ է մեղավոր. Փաշինյանի և նախկին նախագահների հեռակա բանավեճի բոլոր մանրամասներըArmenian JamnewsՈ՞վ և ինչո՞ւմ է մեղավոր. Փաշինյանը նախկին նախագահներին ԼՂ-ի հարցով բանավեճի է հրավիրելԼՂ-ի հարցով բանավեճի առաջարկ Փաշինյանից․ կարծիքներ: Նախկին նախագահները մերժել են այն, հորդորել, որ ինքն իր հետ բանավիճի։ Փաշինյանը պնդում է
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
25 дек. 2024 г., 06:14изменён
‼️ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:🗣 «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
23 дек. 2024 г., 18:26изменён
Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճելու առաջարկը կրկնել է տեսանյութով։«Սա բացառիկ հնարավորություն է՝ հեռավար բանավեճը եզրափակելու առերես։ Խնդիրը միայն բանավեճի մեջ չէ, այլ սեփական ժողովրդին սեփական պատմությունը մեկնաբանելու հնարավորություն տալու կամ դրանից զրկելու մասին է»,- նշել է վարչապետը։
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
23 дек. 2024 г., 18:21
⏳«Չհաշվարկված առաջարկ է»․ տնտեսագետը՝ ՀՀ-ում 7-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու մասինArmenian Jamnews«Չհաշվարկված առաջարկ է»․ տնտեսագետը՝ ՀՀ-ում 7-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու մասինԱշխատաժամանակը դարձնել 7 ժամ․ առաջարկի վերլուծություն։ Նախագծի հիմնավորումը, տնտեսագետ Աղասի Թավադյանի կարծիքը, մեկնաբանություններ։
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
23 дек. 2024 г., 17:00
Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:Լրագրողներին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ փաստաթուղթն այժմ կուղարկվի երկրի Սահմանադրության պահապանների խորհրդին եզրակացության:
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
23 дек. 2024 г., 16:09изменён
Մանկապարտեզներում վերահսկողությունը ավելացնելու ուղղությամբ տեսախցիկներ տեղադրելու նախաձեռնությունը կարևոր է։ Այս մասին ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ գործիքը չպետք է բաց հասանելի լինի, դրան հասանելիություն պետք է ունենան
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
23 дек. 2024 г., 12:07изменён
Լրագրող Թաթուլ Հակոբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:«Պարոն Փաշինյան.ա/ Դուք մանիպուլացնում եք և մոլորեցնում մեր ժողովրդին, քանի որ Ձեր ասածը իրականության հետ կապ չունի:բ/ Դուք գլուխ չեք հանում դիվանագիտությունից, ինչը նորմալ է:գ/ Ձեր ասածը պրիմիտիվ ապատեղեկատվություն է, ինչը հարիր չէ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդուն»,- գրել է Թաթուլ Հակոբյանը։
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
23 дек. 2024 г., 08:35
Մանկապարտեզներում վերահսկողությունը ավելացնելու ուղղությամբ տեսախցիկներ տեղադրելու նախաձեռնությունը կարևոր է։Այս մասին ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ գործիքը չպետք է բաց հասանելի լինի, դրան հասանելիություն պետք է ունենան փոքր թվով անձինք։«Մանկապարտեզներում էական փոփոխություններ արձանագրում ենք։ Երեխաների նկատմամբ բռնության բացառման տեսանկյունից սա կարևոր նախաձեռնություն է»,- նշեց նա։
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
23 дек. 2024 г., 07:53
Վրացական ՀԿ-ները պատմել են ձերբակալված ցուցարարների ծեծի և խոշտանգումների մասինArmenian JamnewsՎրացական ՀԿ-ները պատմել են ձերբակալված ցուցարարների ծեծի և խոշտանգումների մասինՀԿ-ները՝ Վրաստանում ցուցարարների խոշտանգումների մասին։ Ըստ ձերբակալվածներից մեկի փաստաբանի՝ ձերբակալումից հետո իրավապահները նրան տարել են քաղաքի ծայրամաս, սպառնացել են սպանել և թաղել հենց այդտեղ։
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
23 дек. 2024 г., 05:43изменён
🇬🇪Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկ շաբաթ ժամանակ է տվել Վրաստանի իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար📷JAMnews
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
21 дек. 2024 г., 16:44изменён
🦠Պատվաստե՞լ երեխաներին վիրուսների դեմ, թե՞ ոչ․ ծնողների վերաբերմունքը ՀայաստանումArmenian JamnewsԾնողների վերաբերմունքը պատվաստումներին ՀայաստանումԾնողների վերաբերմունքը պատվաստումներին Հայաստանում։ Քիչ ծնողներ են ականջալուր լինում ուսուցիչների հորդորներին պատվաստել երեխաներին։
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
21 дек. 2024 г., 11:51
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ հանրային, դիվանագիտական և ծառայողական։Այս մասին X-ի էջում հայտնում է Կոսովոյի Հանրապետության ԱԳ և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։🗣 «Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և ինստիտուտների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- գրել է նա։
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
20 дек. 2024 г., 17:36изменён
🇺🇸 ԱՄՆ գործող վարչակազմը մինչև պաշտոնավարման ավարտը կաշխատի հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ:Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն հիասթափված չէ՞, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերն արդյունք չեն տվել:🗣«Մենք փորձում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես շարունակում ենք աշխատանքը: Այդ հարցը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»:
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
20 дек. 2024 г., 15:41
«Երևանն էսկալացիայի ռիսկ է տեսնում»․ կարծիք Փաշինյան-Ալիև հեռակա բանավեճի մասինArmenian Jamnews«Երևանն էսկալացիայի ռիսկ է տեսնում»․ կարծիք Փաշինյան-Ալիև հեռակա բանավեճի մասինԱլիևը սպառնո՞ւմ է ՀՀ-ին․ կարծիք Փաշինյանի ելույթից հետո։ Սպառազինությունների մրցավազքի մասին հայտարարություններ Երևանից և Բաքվից, ամփոփում։
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
20 дек. 2024 г., 09:01
«Ամոթով ենք, Արցախը մեզ հետ չէ։ Ամոթ է։ Հիմա պայքար չկա, գրեթե պայքար չկա, կրկնակի ամոթ է»։Այս մասին հայտարարել է «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը՝ Թեհրանում տեղի ունեցած ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը։«Պարտություն կրողը, ՀՀ այսօրվա իշխանությունները շատ խորն են պարտվել, պարտվել են մինչև իրենց հոգու խորքը, այդ պարտությունը ամեն օր իրենց մոտ ծավալվում է՝ տակնուվրա են եղել իրենց մոտ մտքի տրամաբանության վերջին փշուրները, պարտությունը իրենց պարտված արժեհամակարգ է հուշում, պարտված մարդու տեսություններ, պարտված մարդու քաղաքականություն, պարտված մարդու մտածողություն։Պարտությունը նոր մտածողության պատճառ է դարձել և հակասության մեջ են հայտնվել իրենց մոտ անցյալի հետ։ Չկա ոչ մի հույս, որ սրանցով մի օր փորձ կանենք շրջել պարտության էջը»,- նշել է նա։
Ջեմնյուզ - Լուրեր Կովկասից
20 дек. 2024 г., 07:35
Բացահայտվել է List. am, Facebook, Tik-Tok, Telegram հարթակներում ու առևտրի կետերում խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր:
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →