Последние посты

KASA Foundation
22 сент., 11:17изменён
Սա Ձեր ֆրանսերենը բարելավելու և գրքի շուրջ ջերմ զրույց ունենալու հնարավորությունն է ☺️📖 Սիրով հրավիրում ենք մասնակցելու գրական հանդիպման՝ նվիրված Ամին Մաալուֆի «Սպանիչ ինքնություններ» ստեղծագործությանը։ Միասին կխորհենք մեր ինքնության շուրջ' մեր լեզուների, մշակույթների, ծագման, պատմության և պատկանելության զգացման...✨ Հանդիպումը կվարի «ԿԱԶԱ» հիմնադրամի նախագահ Մոնիք Բոնդոլֆին՝ երկխոսության, հետաքրքրասիրության և մտքերի փոխանակման մթնոլորտում։🗓 Սեպտեմբերի 29՝ ժամը 17:00 📍ք. Երևան, Լուսինյանց 23Քննարկման լեզուն ֆրանսերենն է։🔗 Մասնակցության համար նախնական գրանցումը պարտադիր է: Գրանցման հղումը' https://shorturl.at/pvLmL
KASA Foundation
21 сент., 09:52
Շնորհավոր Հայաստանի անկախության 35-ամյակը 🇦🇲❤️Մեր սերն ու նվիրումը քեզ՝ դառնալու ավելի ուժեղ, ավելի հզոր ու ավելի դիմակայուն Հայաստան։
KASA Foundation
18 сент., 08:15изменён
Օրերս «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում հյուրընկալեցինք Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին և մշակույթի ու համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարին:Հանդիպման ընթացքում անդրադարձանք «ԿԱԶԱ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններին և Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացմանն ուղղված մեր ծրագրերին ու նախաձեռնություններին:
KASA Foundation
17 сент., 11:07
Հաճախ տրվող հարցեր վճարովի փորձնակության հետ կապված-Ինչպիսի՞ զբաղվածություն է նախատեսվում։ -Լրիվ դրույք' որոշակի ճկունությամբ։-Երևանու՞մ, թե՞ Գյումրիում է փորձնակությունը։ -Այս պահին ՄԻԱՅՆ Երևանում է։-Ո՞ր տարիքի մարդիկ կարող են դիմել։ -18տ և բարձր։-Կարո՞ղ եմ դիմել, եթե առկա համակարգի ուսանող եմ։ -Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վճարովի փորձնակությունն ակնկալում է անհրաժեշտ ժամանակի ներդնում' ցանկալի արդյունքին հասնելու համար։ Հիմնադրամն այն դիտարկում է որպես մեր թիմը համալրելու ճանապարհի սկիզբ, ուստի դիմորդի կողմից ակնկալվում է ամբողջական ներգրավվածություն։Հիշեցնենք, որ փորձնակություն հայտարարված է երկու ուղղությամբ' 1. Քաղաքացիական կրթության ծրագրեր Մանրամասները' 🔗https://shorturl.at/SU4OF2. Սոցիալական ձեռնարկատիրության ծրագիր և կրթական պրոդուկտների զարգացումkasa.amINNOVARIUM – փորձնակության եվ մասնագիտական զարգացման ծրագիր |KASA soutient les Arméniens s’engageant démocratiquement dans la vie économique, sociale, culturelle du pays, en faveur de son développement durable.
KASA Foundation
16 сент., 09:20изменён
📣 «ԿԱԶԱ» հիմնադրամը հայտարարում է վճարովի փորձնակության հնարավորություն 2 ծրագրային ուղղություններով։1. Քաղաքացիական կրթության ծրագրեր Մանրամասները' 🔗https://shorturl.at/SU4OF2. Սոցիալական ձեռնարկատիրության ծրագիր և կրթական պրոդուկտների զարգացում Մանրամասները 🔗https://shorturl.at/Dyb0p📍 Վայրը՝ Երևան 📅 Մեկնարկը՝ 2026 հոկտեմբեր ⏳ Տևողությունը՝ 3 ամիս 📝 Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 20📩 Ինչպե՞ս դիմել Ուղարկի՛ր ինքնակենսագրականդ և մոտիվացիոն նամակդ kasaam@kasa.am հասցեին՝ «Առարկա» դաշտում նշելով «Փորձնակություն» և այն ուղղությունը, որի համար դիմում ես։
KASA Foundation
15 сент., 16:13
Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված մեր ծրագրերում իրական «բերքահավաք» է 🤩Սեպտեմբերի 13-ին «Սերունդներ կամրջող. մշակութային ժառանգության պահպանում և դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում Վանաձորում կայացավ «Պապե-մաշեի կախարդանքը» նախաձեռնության առաջին ստեղծագործական աշխատարանը ✨Նախաձեռնության նպատակն է նոր սերնդին ծանոթացնել տիկնիկագործության ավանդական արհեստին և փոխանցել դրա ստեղծագործական ու կիրառական հմտությունները 🧵🪆
KASA Foundation
15 сент., 11:27
🗳️Ո՞վ կարող է քվեարկել ՏԻՄ ընտրություններում, ❓Կարո՞ղ են արդյոք ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մասնակցել ՏԻՄ ընտրություններին։Ստացեք այս կարևոր հարցերի պատասխանները՝ թերթելով նկարները✨ ______ «CIVIS+ Հայաստան․ Քաղաքացիական և ընտրական մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։
KASA Foundation
14 сент., 16:47изменён
📖 Ֆրանսալեզու գրական ակումբ Ամին Մաալուֆ — «Սպանիչ ինքնություններ»Իսկ եթե մեր ինքնությունը ոչ թե սահման լիներ, այլ բազմաձայն մի տարածք․․․Սիրով հրավիրում ենք մասնակցելու գրական հանդիպման՝ նվիրված Ամին Մաալուֆի «Սպանիչ ինքնություններ» ստեղծագործությանը։ Միասին կխորհենք մեր ինքնության շուրջ' մեր լեզուների, մշակույթների, ծագման, պատմության և պատկանելության զգացման...✨ Հանդիպումը կվարի «ԿԱԶԱ» հիմնադրամի նախագահ Մոնիկ Բոնդոլֆին՝ երկխոսության, հետաքրքրասիրության և մտքերի փոխանակման մթնոլորտում։🗓 Երբ՝ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17:00 📍 Որտեղ՝ ք. Երևան, Լուսինյանց 23 🔗 Մասնակցության համար նախնական գրանցումը պարտադիր է: Գրանցման հղումը։
KASA Foundation
11 сент., 15:28изменён
🚀 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0 ծրագրի հայտադիմումներն արդեն բաց են 🤩Եթե սիրում ես քո համայնքը՝ իր բոլոր յուրահատկություններով, և պատրաստ ես ներդնելու քո ժամանակն ու էներգիան այն ավելի լավը դարձնելու համար, ապա հրավիրում ենք միանալու այս արկածային ճամփորդությանը։Կարող ես դիմել, եթե՝✅14 - 25 տարեկան ես,✅ ունես 2 ընկեր, որոնց հետ պատրաստ ես 3 հոգանոց թիմ ձևավորել,✅պատրաստ ես ակտիվորեն մասնակցել ամբողջ 8-ամսյա փորձառությանը,✅պատասխանատու ես, ստեղծարար, իսկ խնդիրների լուծմանն էլ մոտենում ես նորարար ձևով։Դե ի՜նչ, ծանոթացիր ծրագրի մանրամասներին 🔗այստեղ։📌Եվ ուղարկիր հայտը մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 23:59։Հաջողություն 😉
KASA Foundation
10 сент., 08:14
Ի՞ նչ նմանություններ և տարբերություններ ունեն ԱԺ և ՏԻՄ ընտրությունները։Այս կարճ ուղեցույցը կօգնի ձեզ ավելի արագ ծանոթանալ հիմնական առանձնահատկություններին։«CIVIS+ Հայաստան․ Քաղաքացիական և ընտրական մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։
KASA Foundation
8 сент., 16:14изменён
Հրավիրում ենք մասնակցելու «L’Espace francophone» համաժողովին, որտեղ Ֆրանկոֆոնիան դիտարկվում է ոչ միայն որպես ֆրանսերենով միավորված լեզվամշակութային տարածք, այլև որպես տարբեր պատմական փորձառությունների, մշակույթների և աշխարհայացքների հանդիպման ու երկխոսության հարթակ։📍 Վայր՝ Մատենադարան, Երևան 🕑 Օր՝ Հոկտեմբերի 6 | 14:00 📅 Մասակցությունը՝ նախապես գրանցմամբ։ Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 1։🔗Բոլոր մանրամասները և լրացման հայտը՝ այստեղ։
KASA Foundation
7 сент., 09:34
📣 «Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»Եթե դու 16–25 տարեկան ես, հետաքրքրված ես սոցիալական արվեստով, դիզայնով, մեդիայով կամ քաղաքացիական թեմաներով, միացի՛ր մեզ։«Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»-ը մեկօրյա ինկուբացիոն միջոցառում է, որն իրականացվում է «Որոշում եմ քվեարկել․ Երիտասարդ ընտրողների հզորացում՝ խաղայնացված քաղաքացիական կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում։Ստեղծարանի ընթացքում թիմերով կստեղծենք երիտասարդների համար նախատեսված իրազեկման նյութեր՝ կոմիքսներ, պաստառներ, վիզուալ պատմություններ, կարճ տեսանյութեր և շատ ավելին։📅 Սեպտեմբերի 20 ⏰ 10:00–18:00 📍 Երևան 📝 Գրանցման հղումը ⏳ Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 13-ը ներառյալ։Ծրագրի բոլոր մանրամասները կգտնես այստեղ:
KASA Foundation
3 сент., 08:28
«Որոշում եմ քվեարկել» ծրագրի եռօրյա ինտենսիվ վերապատրաստումը համախմբեց 19 ակտիվ երիտասարդների Հայաստանի 6 մարզից։Երեք հագեցած օրերի ընթացքում մասնակիցները՝ 🔸️Ծանոթացել են խաղայնացված ուսուցման մեթոդաբանությանը, 🔸️Ուսումնասիրել ընտրական համակարգերը, գործընթացի և բարեվարքության սկզբունքները, 🔸️Ծանոթացել են ընտրական գործընթացների վերաբերյալ մշակված թեմատիկ սիմուլացիոն և քվեստ խաղերի մեթադաբանությանը և դրանց վարման սկզբունքներին, 🔸️քննարկել և պլանավորել են պասիվ և քիչ ներգրավված երիտասարդական խմբերի հետ աշխատանքի արդյունավետ մոտեցումներն ու նրանց մոբիլիզացնելու ուղիները։🖇ԱվելինԾրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ New Democracy Fund (NDF)-ի աջակցությամբ։
KASA Foundation
1 сент., 05:27
Սիրելի' աշակերտներ և ուսանողներ, Այսօր ձեր կյանքում բացվում է մի նոր ուսումնական տարի' լի գիտելիքով, նոր բացահայտումներով, բազում հարցերով...Այդ հարցերի պատասխանները միշտ չէ, որ միանշանակ են լինելու։Միշտ չէ, որ պատասխանները լինելու են հստակ ու պարզորոշ...Բայց հենց դա այդ ճանապարհի ամենագրավիչ պահը. ձևակերպել հարցեր և առաջ գնալ' անդադար պատասխաններ փնտրելով։Թող ճանապարհն այդ հարթ լինի ու բեղուն։ Կառուցեք այն հետաքրքրասիրությամբ և աշխատանքով, և սլացեք Գիտելիքի աշխարհով վստահ ու անկաշկանդ։Հարգելի' ուսուցիչներ, եղե'ք նրանց հուսալի ուղեկիցն այս ճանապարհին․ օգնե'ք յուրաքանչյուրին գտնել իր սեփական պատասխանները։Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր։
KASA Foundation
28 авг., 07:29
«ԿԱԶԱ» հիմնադրամը մեկնարկում է գործունեության 30-րդ տարին Հայաստանում: Տարին խոստանում է լինել ոչ միայն հագեցած, այլև՝ իրադարձություններով լի։✨️Ավելի շատ հնարավորություններ՝ երիտասարդների և պատանիների համար։✨️Ավելի շատ ֆրանկոֆոնիա և միջմշակութային հաղորդակցություն։✨️Ավելի շատ ուշադրություն մեր ոչ նյութական մշակութային ժառանգությանը։✨️Ավելի շատ ծրագրեր՝ քաղաքացիական կրթության ոլորտում։✨️ Ավելի պատասխանատու և համերաշխ զբոսաշրջություն։🤩Եվ, իհարկե, յուրահատուկ իրադարձություններ' «ԿԱԶԱ» հիմնադրամի գործունեության 30-ամյակին ընդառաջ։Լավագույն պատմություններն առջևում են։ Հետևե՛ք մեզ նորություններին առաջինը տեղեկանալու համար։#ԿԱԶԱհիմնադրամ #30տարիՀայաստանում
KASA Foundation
13 авг., 19:01
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, Ստեփանավանում բակը նորից կանչեց։«Սերունդներ կամրջող» ծրագրի Ջալալյանց թիմի նախաձեռնությամբ Ստեփանավանում տեղի ունեցավ ազգային բակային խաղերի փառատոն՝ «Բակը կանչում է»։Թիմն ամիսներ շարունակ աշխատել է ազգային բակային խաղերի ուսումնասիրման, դրանց պահպանման և համայնքային կյանք վերադարձնելու գաղափարի շուրջ։ Նրանք իրենց նախաձեռնության համար ընտրել են ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային բակային խաղերի ուղղությունը՝ կարևորելով դրանց դերը սերունդների միջև կապի և համայնքային շփման գործում։Փառատոնի ընթացքում Ստեփանավանի երեխաներն ու երիտասարդները միասին խաղացին ազգային բակային խաղեր, պարեցին ազգային պարեր։«Բակը կանչում է» նախաձեռնությունը մեկ օրվա միջոցառում չէ․ թիմը նախատեսում է այն շարունակել նաև շրջիկ խաղերի միջոցով՝ ազգային խաղերը տարբեր բակեր հասցնելով և դրանք համայնքի առօրյայի մաս դարձնելով։Մանրամասները
KASA Foundation
12 авг., 17:41
🌟 Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը 🌟Սիրելի՛ երիտասարդներ, Ձեր պրպտող հայացքը, թարմ մտքերն ու նախաձեռնողականությունն են ընդլայնում մեր հնարավորությունների սահմանները՝ երազանքները մոտեցնելով իրականությանը։Այս ճանապարհին դուք ունեք լսելի լինելու, փորձելու, երբեմն սխալվելու ու նորից սկսելու կարիք։ «ԿԱԶԱ» հիմնադրամն այն վայրն է, որն իր օրինակով վկայում է, որ ամեն ինչ սկսվում է մեկ գաղափարից կամ մի պարզ' «արի՛ փորձենք»-ից։ Այստեղ քո փոխարեն չեն ընտրի ճանապարհը, այլ կլսեն, կվստահեն ու կողքիդ կլինեն։Սիրելի՛ երիտասարդներ, մաղթում ենք ձեզ անսպառ հետաքրքրասիրություն՝ նոր հորիզոններ բացահայտելու համար, համարձակություն՝ մեծ նպատակներ իրականացնելու համար, և անսասան կամք՝ դրական փոփոխություններ կերտելու գործում:Եղե՛ք ակտիվ, նախաձեռնող և երազանքների ետևից գնացող։Միշտ ձեր կողքին՝ «ԿԱԶԱ» հիմնադրամKASA Foundation pinned «Սիրելի' ընկերներ, «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմը մեկնում է վաստակած հանգստի, որի ընթացքում սոցիալական հարթակներում կլինենք ավելի պասիվ։ Մեր աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերից' նոր մտքերով, նոր ուժով և եռանդով ✨️🎉»
8 авг., 06:56

KASA Foundation
5 авг., 11:19изменён
Սիրելի' ընկերներ, «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմը մեկնում է վաստակած հանգստի, որի ընթացքում սոցիալական հարթակներում կլինենք ավելի պասիվ։Մեր աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերից' նոր մտքերով, նոր ուժով և եռանդով ✨️🎉
KASA Foundation
29 июл., 06:45
Ավարտին մոտեցավ «Ինովարիում․7» ծրագրի տիեզերական թռիչքը 🚀✨🌟Հայաստանի տարբեր համայնքներ ներկայացնող 14-25 տարեկան երիտասարդական թիմեր վեց ամիս շարունակ մասնակցեցին այս խաղայնացված կրթական ծրագրին, անցան գիտելիքներով ու նոր հմտություններով լի ճանապարհ...
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →