gram news
Аватар канала Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

@khzmalyan

Европейская партия Армении | PanEuropa Armenia, д-р филол. наук Донаты: https://buymeacoffee.com/khzmalyan Для связи: info@armeurope.party tigran.xmalian@gmail.com +374 91 498050

ПроектыHYПолитика

2,243подписчиков

Открыть канал

Последние посты

  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    8 сент., 21:26

    https://youtu.be/1qjAE_Ux21I?si=-o2U0i1siVx14xj5Ռուս լրագրողի հետ հարցազրույցս անգլերենով։
    YouTubeArmenia Is Turning To Europe - Can It Leave Russia Behind?For decades, Russia was one of Armenia’s closest allies and most important economic partners. Now that relationship is changing. Armenia is moving closer to Europe, while political relations with Moscow have deteriorated. Russia has introduced restrictions…
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    6 сент., 10:24

    https://youtu.be/yaxdOtgMmd8?si=rdkQVY877wq33UKM
    YouTubeՀայաստանն ու Եվրոպան. ինքնության, մշակույթի և քաղաքակրթական առաքելության խաչմերուկումՆոյյան Տապան. «Քննարկում». Հյուր՝ Բանասիրական գիտությունների դոկտոր, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան Աջակցել մեր ալիքին կարելի է հետեւյալ հղումով․ https://www.youtube.com/channel/UCCAQbNU87xy-ykE98-PdVVg/join Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь…
    2831121Открыть в Telegram
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    3 сент., 15:27

    Առանց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի ՀՀ-ն շատ թույլ դիրքում է մնում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ դիմաց։ 102-րդ ռազմաբազայի փոխարեն մեզ պետք է ԵՄ զորախումբ։
    42910442Открыть в Telegram
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    2 сент., 14:43

    Եվրամիությունը երկու տարով հանում է մաքսավճարները ՀՀ ապրանքատեսկների 99% համար՝ ռսական ճնշմանը դիմադրելու եւ հայ ժողովրդին աջակցելու նպատակով։ Մեծ հաշվով, դա ասվել ու արվել էր դեռեւս երեք ամիս առաջ (հիշու՞մ եք ծաղիկների եւ մրգերի պատմությունը), սակայն ՀՀ կառավարությունն ու օլիգարխները «չնկատեցին» ԵՄ այդ արտոնությունները, հանառորեն շարունակելով առեւտուրը Ռսաստանի հետ։ Երեւանի «պաշտոնական բացատրությունն» այն էր, որ «պետք չէ նեղացնել Պուծինին ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ»։ Եվրոպան լսեց, լռեց, բայց այսօր վերահաստատեց իր առաջարկը։ Տեսնենք, թե հիշա ո՞վ կասի, թե «ԵՄ մեզ չի սպասում, չի հրավիրում» եւ այլ ավանդական զառանցանքը։ Իրականում ՀՀ իշխանությունն ու «ընդդոմությունը» ուս-ուսի դիմադրում են եվրաինտեգրմանը, որովհետեւ դա հակասում է հայ օլիգարխների եւ նրանց հովանավորող Ռսաստանի շահերին։
    499173221Открыть в Telegram
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) 🇦🇲🇪🇺 pinned «ՀԵՎԿ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻՆ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը շնորհավորում է ողջ հայությանը Արցախի Հանրապետության ստեղծման 35-ամյակի առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եւս 100 օր անց՝ 1991…»

    2 сент., 07:59

  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    2 сент., 07:59

    ՀԵՎԿ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻՆ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը շնորհավորում է ողջ հայությանը Արցախի Հանրապետության ստեղծման 35-ամյակի առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եւս 100 օր անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության լուծարումից ընդամենը մի քանի օր առաջ, արցախահայությունն անցկացրեց հանրաքվե, 99,9 տոկոսով քվեարկելով Ադրբեջանից անկախանալու օգտին։ Մենք նշում ենք այս տարեդարձը հպարտությամբ, դառնությամբ եւ պայքարելու վճռականությամբ։ ԽՍՀՄ փլուզումը սկսվեց հենց 1988 թ. Արցախյան շարժումից եւ ողջ մարդկությունը պարտական է հայ ժողովրդին ու հատկապես արցախահայությանն՝ աշխարհի ընթացքը փոխած այդ պատմական իրադարձության համար։ Արցախը հռչակել էր իր անկախությունը բոլոր միջազգային օրենքների եւ ՄԱԿ հիմնական՝ ազգերի ինքնորոշման իրավունքի համաձայն։ 2023 թ. նոյեմբերի 17-ին, Արցախի բռնի հայաթափումից ու Հայրենազրկումից երկու ամիս
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    2 сент., 05:06

    ՊԵԿ-ի նախկին պետը իսկապես գող է։ Բայց երբ արդարադատությունն իրականացվում է սադիզմով, իսկ դատարանը դառնում է խոշտանգման վայր, դրանից ծնվում է բռնապետութուն։
    352843Открыть в Telegram
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    1 сент., 18:40

    Զելեպսկին փակում է Ռսաստանի օդը։ Նա զգուշացրեց, որ ԱԹՍ-ներն այլեւս մահաեր են դարձնում նաեւ քաղաքացիական օդանավերի թռիչքները ռուսական տարածքում։
    3901721Открыть в Telegram
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    1 сент., 15:03

    ՀԵՎԿ կարծիքով, նոր դաշինքների ստեղծման օրերին ՀՀ իշխանության «բազմաբեւեռ» քաղաքականությունը վտանգավոր սխալ է եւ պատրանք։
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    1 сент., 07:56

    Հիշեցում. սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության օրն է։
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    31 авг., 12:34

    Փաշինյանը ժամանեց ղրղզական Բիշքեք՝ Շանհայան համագործակցության վեհաժողովին, որտեղ հանդիպեց Ալիեւին եւ քննարհեց TRIPP-ը։ Վաղը նա այնտեղ քննարկելու է ՀՀ անդամակցությունը ԵՄ կամ ԵԱՏՄ կառույցներում Պուտինի հետ։ Ակամա հիշեցի 1-ին սաղմոսը։
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    30 авг., 20:57

    «Հարսնացուները հյուսիսից» հիմա շարքերով են գալիս Հայաստան։ Տեսնես, սրանք է՞լ են վարորդական իրավունքներով անցել սահմանը, թե՞ զորակոչից են փախչում… 😁😁😁
    4141744Открыть в Telegram
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    30 авг., 20:56

    https://youtu.be/FgpkQJx2DdY?si=R-yFIMKSllL31bPV
    YouTubeНовая политическая реальность Армении: куда движется страна? — Тигран ХзмалянEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    30 авг., 11:43

    Իսլանդիան 52% «դեմ» 48% «կողմ» հաշվով մերժեց ԵՄ անդամակցելու առաջարկը։ Ձկնորսների ազգը չորս տոկոսի առավելությամբ որոշեց, որ երկրի հեռավորությունը բավականաչափ անվտանւություն է ապահովում նրանց։
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    30 авг., 07:05

    https://youtu.be/mRDLDpnj-IM?si=kafUIDbFXRo70lJQ
    YouTubeՊատժում են Քոչարյանին, Պուտինը զոհաբերում է նրան. Քոչարյանը նրա համար ստրուկ է եղել. Տիգրան ԽզմալյանEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    29 авг., 20:20

    Վերջապես Պուծինը բացատրեց, թե ինչու է հարձակվել Ուկրաինայի վրա։ Որպեսզի ռուս երեխաները հասկանան, թե ինչ բան է «սննդի շղթան» Հյուսիսային բեւեռում, ուր «շնաձկները հոշոտում են սպիտակ արջերին»։ Ծեր մարդակերը լռիվ ցնդեց։ Առաջ գոնե պատմում էր Շուրիկին, թե ինչպես են տիեզրանավերը սավառնում Մեծ թատրոնով
    TelegramSOTAvision«В каком мире мы живем». Путин предложил объяснять школьникам причины войны в Украине на примере косаток, разрывающих медведей Владимир Путин предложил рассказывать российским школьникам о суровых законах выживания, чтобы они понимали логику «специальной…
    4641031Открыть в Telegram
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    28 авг., 18:55

    Նոր ուսումնական տարին Փաշինյանը կդիմավորի ղրղզական Բիշքեքում, ուր ШОС-ի վեհաժողովում սեպտեմբերի 1-ին հադիպելու է Պուծինին։ ՀՀ-ի ШОСեն դեպի ԵՄ անցնում է Բիշքեքով։
    4451352Открыть в Telegram
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    26 авг., 15:10

    Տիգրանաշենը հանձնել չի կարելի ոչ մի դեպքում, այլապես այն ոչ թե Քյարքի կդառնա, այլ Լաչին՝ Սյունիքի համար։
  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) 🇦🇲🇪🇺 pinned «Կարելի էր հետեւել բարեկամներիս խորհրդին՝ համբերել եւ չշտապել ԵՄ անդամակցելու մոտալուտ հայտի մասին լուրը ողջունելով։ Այո, այս տեղեկությունն անակնկալ է թվում՝ օրեր առաջ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի համեմատ, որտեղ ԵՄ անդամակցումը չէր հիշատակված որպես ՀՀ քաղաքական…»

    24 авг., 18:51

  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян)

    24 авг., 18:51

    Կարելի էր հետեւել բարեկամներիս խորհրդին՝ համբերել եւ չշտապել ԵՄ անդամակցելու մոտալուտ հայտի մասին լուրը ողջունելով։ Այո, այս տեղեկությունն անակնկալ է թվում՝ օրեր առաջ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի համեմատ, որտեղ ԵՄ անդամակցումը չէր հիշատակված որպես ՀՀ քաղաքական օրակարգի առաջնորդություն։ Չեմ ցանկանում գուշակել, թե ինչ կատարվեց վերջին ժամերին, ինչ արտաքին եւ ներքին հանգամանքներ են առաջացրել այսպիսի կտրուկ շրջադարձ։ Մի բան պարզ է՝ սխալ է «անսպասելի» անվանել վաղուց հասունացած եւ սպասված, ակնհայտորեն անխուսափելի այս քայլը։ Ուստի ես չեմ խուսափում շտապել ողջունելու ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունը։Վստահ եմ՝ ինչպես եւ 2024 թ. ամռանն ու աշնանը, երբ «Եվրադաշինքի» կազմում մեզ հաջողվել էր համոզել Փաշինյանին հավանություն տալ ԵՄ անդամակցության հանար մեր ստորագրահավաքին եւ դրա արդյունքում՝ 2025 թ. մարտի 26-ին համապատասխան օրենքի ընդունմանը, այդպես էլ հիմա՝ տարածաշրջանի եւ ողջ աշխարհի
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота