Последние посты

KORTELEA
22 сент., 18:53изменён
1996 թվականի մայիսի 27-ին Կրեմլում տեղի ունեցան բանակցություններ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և չեչեն սեպարատիստների առաջնորդ Զելիմխան Յանդարբիևի միջև։ Բանակցություններից առաջ Ելցինը նստեց սեղանի գլխավերևում և պահանջեց, որ չեչենական պատվիրակությունը տեղավորվի կողքերում՝ որպես ենթականեր։ Յանդարբիևը կտրականապես հրաժարվեց նստել՝ հայտարարելով, որ իրենք եկել են հավասարը հավասարի պես բանակցելու և պետք է նստեն դեմ դիմաց։ Տեսանյութում լսվում է նրանց հայտնի երկխոսությունը. — «Բորիս Նիկոլաևիչ, ես նման տոնով չեմ նստի»։ — «Նորմալ տոն է։ Նստեք»։ Արդյունքում Ելցինը ստիպված եղավ զիջել։ Սեղանի շուրջ տեղաբաշխումը փոխեցին, և Ռուսաստանի նախագահը տեղափոխվեց այնպես, որ պատվիրակությունները նստեն ուղիղ միմյանց դեմ դիմաց։Լավ դիվանագիտությունը միայն տերմինների իմացությունը կամ գեղեցիկ հագուկապը չէ, այն շատ դեպքերում մարդկանց ըմբոստության և տոկունության արդյունք կարող է լինել։😉
KORTELEA
21 сент., 17:09
1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ժամանակ ընտրողները փաստորեն պետք է ջնջեին այն տարբերակը, որին համաձայն չէին։Հանրաքվեին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 94,5%-ը, որից 99%-ը կողմ է քվեարկել անկախությանը։Շնորհավոր ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը🤍
KORTELEA
17 сент., 14:57
«Կա լռություն, որն ապաքինում է, և կա լռություն, որը սպանում է։ Երբ պետք է խոսել, լռելը հավասարազոր է դավաճանության»։Լև Տոլստոյ
KORTELEA
14 сент., 19:09
Մեծ Բրիտանիայի ապագան՝ հարցականի տակԱյսօր՝ 2026 թ. սեպտեմբերի 14-ին Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախական քաղաքական ուժերի ղեկավարները Քարդիֆում ստորագրել են համաձայնագիր՝ հայտարարելով իրենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և պահանջելով հնարավորություն ունենալ ապագայում անկախության վերաբերյալ հանրաքվեներ անցկացնելու։Դեռ 1991 թ. ոչ ոք չէր պատկերացնի, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի, միգուցե սա էլ նոր վերջի սկիզբը կարող է դառնալ։🤔
KORTELEA
8 сент., 13:04
Այսօր մեր դասախոս, Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ազատվեց տնային կալանքից։Մեզ համար նա առաջին հերթին գիտնական է, պատմաբան և դասախոս, ով տարիներ շարունակ իր գիտելիքն ու փորձը փոխանցել է սերունդներին և չի վախեցել սեփական տեսակետն արտահայտելուց։ Այսօր կարևոր է չլռել, երբ մարդու անունն ու հեղինակությունը հայտնվում են կասկածի տակ։«Ճշմարտությունը կարող է ժամանակավորապես փորձության ենթարկվել, բայց այն չի դադարում ճշմարտություն լինելուց»։Հավատում ենք արդարությանը և սպասում ենք, որ այս գործընթացի վերջնական հանգուցալուծումը կլինի արժանապատիվ և արդար։❤️
KORTELEA
7 сент., 19:08изменён
«Մի տեղ կարդացել եմ, որ ծիծաղն իր էությամբ չար բան է, քանի որ դրա համար պետք է ծաղրի առարկա, թիրախ, հիմար»։Ալեքս Մայքլիդիս🤔 «Ցասում»
KORTELEA
4 сент., 06:53
«Մարդը կարող է լինել խելացի, բայց խելամիտ գործելու համար միայն խելքը բավարար չէ»։Ֆ. Դոստոևսկի🤍
KORTELEA
27 авг., 18:31
«Վատ ղեկավարը նա է, ով իշխանությունը ծառայեցնում է սեփական շահերին, այլ ոչ թե ազգային նպատակներին»։Գարեգին Նժդեհ🤍Ժողովրդի դժբախտությունը նրա տկար ղեկավարների մեջ է։
KORTELEA
23 июл., 19:27
«Երբ բարքերը փչանում են, օրենքներն այլևս չեն կարող փրկել պետությունը»։ՍալուստիուսՀաճախ պետության անկման գլխավոր պատճառը սեփական ժողովուրդն է հանդիսանում։
KORTELEA
17 июл., 19:20изменён
2026 թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշեր, Եկատերինբուրգ։108 տարի առաջ, Եկատերինբուրգի Իպատևի տանը գնդակահարվեցին Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ը, նրա ընտանիքի անդամներն ու նրանց հետ մնացած հավատարիմ սպասավորները։Ժամանակը փոխվում է, բայց որոշ գիշերներ պատմությունը չի թողնում մոռանալ🖤
KORTELEA
9 июл., 18:53
Ֆուտբոլ և քաղաքականություն. ավելին, քան պարզապես խաղ⚽️1969 թվականին Էլ Սալվադորի 🇸🇻 և Հոնդուրասի🇭🇳 միջև բռնկվեց իրական ռազմական հակամարտություն, որը պատմության մեջ մտավ «Ֆուտբոլային պատերազմ» անունով։ Պատերազմի պաշտոնական առիթը դարձավ 1970թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերում այս երկու երկրների հավաքականների միջև տեղի ունեցած անկարգությունները։ 6 օր տևած պատերազմը խլեց հազարավոր կյանքեր։«Ֆուտբոլը նման է քաղաքականությանը. երկուսում էլ դու պետք է հարձակվես, պաշտպանվես և գոլ խփես, բայց ֆուտբոլում կանոններն ավելի հստակ են»։Սիլվիո Բեռլուսկոնի🫱🏻🫲🏼
KORTELEA
1 июл., 20:39
«Եթե նույնիսկ հասել ես կյանքի ամենացածր կետին, դա դեռ չի նշանակում, որ այնտեղ էլ պիտի մնաս»։Ռոբերտ Դաունի Կրտսեր 🫀Մարդ, ով իր յուրաքանչյուր արտահայտության ճշմարտությունն ապացուցել է ոչ թե խոսքով, այլ իր կյանքով ու գործով։2008 թվականին նա եկավ Marvel՝ փրկելու իր կարիերան։ 2026 թվականին նա վերադարձավ Marvel՝ փրկելու հենց Marvel-ը։
KORTELEA
25 июн., 12:59
Այսօր՝ հունիսի 25-ին, լրանում է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահվան տարելիցը։ Նա մահացավ 2009 թվականի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում, սակայն նրա թողած երաժշտական և մշակութային ժառանգությունը շարունակում է ապրել միլիոնավոր մարդկանց սրտերում։«Աստղերը երբեք չեն կարող փայլել առանց խավարի»։Մայքլ Ջեքսոն🕊️Հիշում ենք Փոփի Արքային։ Նրա երաժշտությունը դեռ հնչում է, իսկ լեգենդը՝ ապրում։
KORTELEA
13 июн., 20:58
«Հայերի դժբախտությունն այն էր, որ նրանք հավատացին Եվրոպայի խոստումներին»։«Հայ ժողովուրդը ոչ թե պարտված, այլ խաբված ժողովուրդ է»։Ֆ. Նանսեն «Խաբված ժողովուրդը»Նանսենի ժամանակ հայերը սպասում էին Եվրոպայի օգնությանը։ Այսօր էլ կան մարդիկ, ովքեր շարունակում են հավատալ, որ որևէ մեկը մեր փոխարեն կլուծի մեր խնդիրները։
KORTELEA
10 июн., 19:13
«Ով ունի ապրելու «ինչու»-ն, կարող է դիմանալ գրեթե ցանկացած «ինչպես»-ի»։Ֆրիդրիխ Նիցշե
KORTELEA
8 июн., 13:39
«Հայերից հիասթափվել եմ շատ անգամներ, բայց հայ լինելուց՝ երբեք»։KORTELEA
KORTELEA
1 июн., 18:35
1995 թվական։ Վաշինգտոնում Բորիս Ելցինի և Բիլ Քլինթոնի հանդիպումից հետո տեղի ունեցավ մի անսովոր տեսարան։ Լրագրողների առջև երկու նախագահները սկսեցին կատակել, և պաշտոնական արարողությունը վերածվեց անկեղծ ծիծաղի։ Այդ պահը դարձավ 1990-ականների ռուս-ամերիկյան հարաբերությունների առավել ջերմ շրջանի խորհրդանիշներից մեկը։
KORTELEA
31 мая, 20:51
«Прошла весна, наступило лето, спасибо, Сталин, тебе за это».Մեր նախնիների հունիսի 1-ի ոչ պաշտոնական օրհներգը…🌚
KORTELEA
31 мая, 08:17изменён
1972 թ. մայիսի 22-ին պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա և հանդիպեց ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևին։ Այցի ընթացքում ստորագրվեցին (հակահրթիռային պաշտպանության) ABM պայմանագիրը և SALT I (Ռազմավարական սպառազինությունների սահմանափակման առաջին համաձայնագիր) փաստաթուղթը, որոնք սահմանափակում էին երկու գերտերությունների միջուկային զինանոցների աճը։Այս այցը Սառը պատերազմի ժամանակաշրջանի կարևոր իրադարձություններից էր և դարձավ ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունների «լիցքաթափման» (détente) քաղաքականության խորհրդանիշը, ինչպես տեսնում ենք տեսանյութում🌚
KORTELEA
30 мая, 18:11
«Միայն գիշերվա խորքում է երևում, թե որ աստղերն են իրականում լուսավորում քո ճանապարհը»։KORTELEA
Бот обратной связи для своего канала — бесплатно
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →