gram news
Аватар канала Սովորենք Պատմությունից

Սովորենք Պատմությունից

@learn_history_arm

Պատմությունը կյանքի դաստիարակն է։ Ցիցերոն

ПроектыHY

645подписчиков

Открыть канал

Последние посты

  • Սովորենք Պատմությունից

    21 сент., 06:06

    — Մեզ պետք չէ Անկախ Հայաստան,— դեռ այսօր էլ աղմկում են ․․․ոմանք։— Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ հոգով թզուկներիդ, դարձնի կատարյալ մարդ և Հայ արժանի Անկախության։— Պետք չէ,— համառում են մտքի անաբարոյությամբ բռնվածները, առանց հասկանալու, թե անկախությունից զուրկ ժողովուրդները դատապարտված են մահվան ծառայելով գերիշխան ազգերի համար որպես պարարտացուցիչ աղբ, ապավառ։— Պե՛տք է, ․․․որովհետև Անկախ Հայրենիք ունենալը իրավունք լինելուց զատ և պարտականություն է։ Որովհետև ցեղերի ուրույն հանճարը անկաշկանդորեն աճում է և ստեղծագործում միայն բացարձակ անկախության մեջ։Զորավար Գարեգին Նժդեհ
  • Սովորենք Պատմությունից

    17 сент., 07:08

    «Չիրականացված երազանք․ Արշակավան», Հեղինակ՝ Վահան Ղարիբյան
  • Սովորենք Պատմությունից

    15 сент., 06:40

    Սևանի կղզում նախաքրիստոնեական մեհյանի գոյության մասին 🏛Մանուէլ վարդապետ Կիւմիւշխանեցին Սևանի կղզու մասին գրում է.«Արդ, այսու նուագ այցելութեամբ եկեալ հասեալ ի Սիւնեաց գաւառ, ի ծովակն Գեղամայ… որ զկնի վերակոչեցաւ Ծով Սևանու… ունէր (սա) մեհեան ազգին Սիւնեաց, պարսպեալ ամուր պատուարաւ և դղեկօք. զտունն մեհենից աղօթիւք սրբագործեալ՝ ըստ այնմ ի մէջ կղզոյն, ի բարձրադիտակ գագաթան լերինն էր կառուցեալ մեհեանն այն, որ ունէր զնմանութիւն սրբոյ լերին Գողգոթայ»։Տե՛ս Մանուէլ վարդապետ Կիւմիւշխանեցի, Պատմութիւն անցից անցելոց Սևանայ Վանուց, Արարատ. Ամսագիր կրօնական, պատմական, բանասիրական և բարոյական գիտելեաց, Էջմիածին, 1871, Դ (Ա), էջ 11։📸 «Սևանի կղզին»․ վերածվում է թերակղզու, 1953 թ․, լուսանկարիչ՝ Ց. Մելյան, Հայաստանի ազգային արխիվ
  • Սովորենք Պատմությունից

    14 сент., 15:48

    Հավերժ փառք 2022 թ. սեպտեմբերյան 3-օրյա պատերազմի ժամանակ հայրենի հողի պաշտպանության համար քաջաբար մարտնչած հայ ռազմիկներին։ 🇦🇲🌄«Անսահման թախիծով և քաղցրությամբ վերհիշելով մեր լեռնաշխարհի բարձունքներում ու ձորերում հերոսի մահով ընկած իմ ընկեր զինվորներին, մտքովս ծնրադրում եմ նրանց խնկելի հողաթմբերի առջև և ծաղկեպսակի փոխարեն Սյունիքի բովանդակ փառքը դնում նրանց գերեզմանների վրա»: - Գարեգին Նժդեհ«Ես չեմ, որ կհրավիրեմ ձեզ, հայ երիտասարդներ, այլ դժբախտ հայրենիքի հողն ու քարը իրենց արյունով ներկած մեր նահատակներն են, որ կոչ կանեն ձեզի զենքի, զինավարժության ու վրեժխնդրության: Լսեցեք անոնց Ձայնը, որ մեր կյանքի ձայնն է»։ - Անդրանիկ Օզանյան
    1861011Открыть в Telegram
  • Սովորենք Պատմությունից

    9 сент., 09:48изменён

    «Եթէ յոգնած էք, դադար առէք, բայց մի՛ լքէք կռւադաշտը, մի՛ դասալքէք»: Զորավար Գարեգին Նժդեհ
  • Սովորենք Պատմությունից

    3 сент., 08:36изменён

    Մենք տրամադրում ենք բոլոր նյութերի գիտական հղումները։ Միացե՛ք մեր էջին 🏛https://www.facebook.com/learnhistory.arm
  • Սովորենք Պատմությունից

    3 сент., 07:43изменён

    Գողգոթաների տէր ժողովուրդ, որ չի սարսափում իր ողբերգանքի մէջ տկար եւ ծիծաղելի լինելուց: Գ․ Նժդեհ
  • Սովորենք Պատմությունից

    29 авг., 13:37

    Գառնիի կիրճը 🖼 Ռոբերտ Քեր Փորթեր, 1821 թ․🏛 Տաճարի ավերակները գտնվում են ձախ կողմում գտնվող հրվանդանի վրա։
  • Սովորենք Պատմությունից

    29 авг., 07:08

    - Մոռացի՛ր սրբութիւններդ, մեռելներդ, հերոսներդ, քանզի այդպէս են կամենում հրեայ Զինովիեւը եւ թուրք Քեմալը,- մոլեգնած կանչում են Կարմիրների գաղութային կապարճակիրները, առանց հասկանալու, որ իրենց «մոռացի՛ր»ը նշանակում է «մեռի՛ր»:Ամէն անգամ, երբ կը մտածեմ այդ չարաբաստ հայանունների մասին, կը պատկերացնեմ այն տեսարանը, որ տեղի է ունեցած հրէական ամբոխի եւ Հրէաստանի փոխարքայի միջեւ:Ամբոխը. - Եթէ,- մատնանշելով Նազովրեցուն,- եթէ ազա տ արձակես սրան, կը նշանակի Կեսարի բարեկամը չես:Պիղատոսը. - Ձեր թագաւորի՞ն խաչ հանել տամ:Ամբոխը. - Մենք ուրիշ թագաւոր չունենք Կեսարից զատ:Պատմութիւնը. Ինչպիսի՜ խոստովանութիւն. հրէական շրթունքներից: Դա յանձնումն էր մի ժողովրդի ազատութեան ու պատմութեան:Պիղատոսը հաճոյքով ընդունում է այդ հաստատումը եւ Նազովրեցուն յանձնում խաչելու:Նոյն տխուր տեսարանը եւ այսօր, մեզանում: Նոյն ամբոխը, դատաւորը՝ նոյն: Տարբեր է միայն զոհը գերագոյն:Այսօրւանը Յիսուսը չէ, այլ՝ մեր
  • Սովորենք Պատմությունից

    25 авг., 07:36

    1920 թ. օգոստոսի 25-ին Ղափանի Կավարտ գյուղի եկեղեցում Կապարգողթի հայությունը ուխտեց «պատմական մեծ հերոս Դավիթ Բեկի եւ Մխիթար Սպարապետի անունով՝ հաւատարիմ մնալ հայրենի երկրի ազատութեան, հրամանատար Նժդեհին եւ կռուել մինչեւ վերջին շունչը»:
  • Սովորենք Պատմությունից

    24 авг., 14:37

    «Պատմության դառնադառն դասերից չխրատված, ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով»։Զորավար Գարեգին Նժդեհ
  • Սովորենք Պատմությունից

    17 авг., 07:46

    Ես իմ հույսն ավելի շատ իսկական մեռելների վրա եմ դրել, քան մեր երկրի կիսամեռների։ Կիսամեռը վախկոտ է լինում և ռիսկի չի դիմում։ Եթե ժողովուրդն ամբողջապես մեռած լիներ և ոչինչ չունենար կորցնելու՝ մեկեն կծառանար իր կառավարության դեմ և կասեր․ - Ի՞նչ ես անում, սրիկա։ Ինչո՜ւ թոկը մեր վզին կապած, քարշ ես տալիս մեզ դեպի ամայի անապատ։ Եվ իր չունեցած ատամներով բզիկ-բզիկ կաներ նրան։ Բայց չի անի․․․Լեռ Կամսար
  • Սովորենք Պատմությունից

    14 авг., 08:03изменён

    Սուրբ տենչերով լոկ ծարաված՝ Ցամաք գտնե՛լ աղբերքն համայր, Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ, Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։․․․․․․․․․․․․․Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝ Հայրենիք մը ունիմ թըշվառ, Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան, Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար:Պետրոս Դուրյան, Իմ ցավը, 1871
  • Սովորենք Պատմությունից

    13 авг., 11:08

    «Այնքան անհոգ եւ անտարբեր ենք, որ չգիտենք թէ ինչ հնութիւններ կան մեր հայրենիքում մեր նախնիքներից մեզ աւանդ մնացած. չգիտենք թէ պատմական փշրանաց ինչ յիշատակարաններ կան թաքնուած մեզ շրջապատող լեռների, ձորերի եւ դաշտերի մէջ. չգիտենք թէ ազգային անցեալ պատմութեան մութ կէտերը լուսաբանող ինչ արձանագրութիւններ կան աւերակ վանքերի եւ անապատների, մատուռների եւ եկեղեցիների, խաչարձանների եւ տապանաքարերի վերայ եւ մագաղաթեայ գրչագիրների յիշատակարաններում։ Մեր անտարբերութիւնից օգուտ են քաղում օտարներն»:Մակար եպիսկոպոս Բարխուդարեանց (1823-1906) Հատված «Արցախ» գրքից
  • Սովորենք Պատմությունից

    11 авг., 17:51

    Պատմական պահեր կան, օրինակ մեր ժամանակաշրջանը, երբ բռնավորից ավելի ստրու՛կն է զզվելի: Գարեգին Նժդեհ
  • Սովորենք Պատմությունից

    9 авг., 12:47

    Սյունիքի ժայռապատկերներում հստակ տեսնում ենք սանձված ձիերի պատկերներ, ինչը վկայում է մեր նախնիների կողմից ձիաբուծության վաղ զարգացման մասին։Ժայռապատկերի ուրվագծի վերականգնումը ցույց է տալիս, թե որքան ճշգրիտ ու դիպուկ են եղել հնադարյան վարպետների փորագրությունները։Տե՛ս, Կարախանյան Գ., Սաֆյան Պ., Սյունիքի ժայռապատկերները, Երևան, 1970։
  • Սովորենք Պատմությունից

    6 авг., 03:54изменён

    Սեբաստացի Մուրադը«Մուրատ ճամբաներու քաշած դժուարութիւններէն ու անքնութենէն յոգնաբեկ՝ քանի մը օր հիւանդ անկողին մնաց (էրզրումում): Մէկ օրուան մէջ քանի մը անգամ հեռագրով բուռն կերպով թախանձեց Անդրանիկին, որ կարեւոր ուժով անմիջապէս դէպի Կարին ճամբայ ելնէ, բացատրելով անոր Կարնոյ խառնափնթոր, անորոշ եւ տխուր վիճակը։Իր հիւանդութեան մէջ Մուրատ չի դադրեցաւ րոպէ մը անգամ հանգիստ առնելու։ Շարունակ հրահանգներ եւ թելադրութիւններ կընէր Սեպուհի եւ Ջամ-Փոլատի, որ հարկ եղած զգուշութիւնները ձեռքէ չի հանեն:Իր կեցած տան դրանը առջեւ հարիրաւոր զինուորներ օրն ի բուն խռնուած, իւրաքանչիւրը զանազան խնդրանք ուներ: Մուրատ ամէնուն ալ սիրով եւ քաղցրութեամբ կը պատասխանէր: Մոգական զօրութիւն մը կար իր ձայնին մէջ, անոր բարկութիւնը եւ զայրյոթը՝ որու որ կուղղուէր՝ փոխանակ վրդովեցնելու եւ վշտացնելու, աւելի կը ստիպէր զիրենք ներողութիւն խնդրելու իրմէ»։Մանրամասն կարդացեք այստեղ՝ https://www.facebook.com/photo.php?fbid=
  • Սովորենք Պատմությունից

    23 июл., 14:16

    Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից՝ բանտերում մնալով ավելի քան երեք տարի։Նժդեհը Նախիջևանի ցարական բանտում էր, երբ նրան ձոնվեց «Արազի ափին ծնված ընկեր» երգը։Բանտում ամեն կիրակի Նժդեհին այցելում էր մայրը՝ Տիրուհի Գյուլնազարյանը։«Մայրս․․․Իմ սու՜րբը։ Հիշում եմ, թե ինչես էր նա 50 տարի առաջ, ամեն կիրակի, գյուղից ոտքով գալիս Նախիջևան, որպեսզի տեսակցի ինձ ցարական բանտում»,- գրում է Գարեգին Նժդեհը։Նժդեհի ծննդավայր Կզնուտ գյուղից մինչև Նախիջևան քաղաք այսօր նորակառույց ճանապարհով 16 կմ է, նախկինում՝ մոտ 18 կմ։Փաստորեն Տիրուհի մայրիկն ամեն կիրակի ոտքով անցել է մոտ 36 կմ ճանապարհ, իր որդուն տեսնելու և բանտում հաց տանելու համար։ Սովորենք պատմությունից, Գոռ Ղազարյան, 2021
    45411111Открыть в Telegram
  • Սովորենք Պատմությունից

    19 июл., 10:27

    Վասպուրականի Հայոց թագավոր Գագիկ Արծրունու քանդակը Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու պատին
    37610311Открыть в Telegram
  • Սովորենք Պատմությունից

    18 июл., 11:05

    Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով: Համո Սահյան
    3547311Открыть в Telegram
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота