gram news
Аватар канала Լեռնակյաց

Լեռնակյաց

@lernakyats

Հիմցի՛, իմ լաճ, Հիմցի, օր դարցուս։

ПроектыHY

109подписчиков

Открыть канал

Последние посты

  • Լեռնակյաց

    21 сент., 09:45

    Ես երկու ոտքս մի կոշիկի մեջ դրած պնդում եմ՝ միայն անհատն է դեր կատարում պատմության մեջ և ավելացնում՝ անհատի գլխի մազը, նրա բեղերը, մորուքը ավելի մեծ դեր են խաղում պատմության մեջ, քան ժողովուրդները կամ մասսան։ Աստվածաշնչից հիշո՞ւմ եք Սամսոնի պատմությունը, փղշտացիք, երբ հարձակվում էին Իսրայելի վրա, Սամսոնը միայնակ դուրս եկավ նրանց դեմ և ընդամենը մի էշի ծնոտով հազար փղշտացի ջարդեց։ Եվ փղշտացիք չկարողացան հաղթել Իսրայելին, մինչև որ Դալիլայի միջոցով, խաբեությամբ կտրել չտվին Սամսոնի մազերը։ Կամ ինչու այդքան հեռուները գնանք։ Վերցնենք, օրինակ, ներկա ժամանակներից։ Արդյո՞ք Ստալինը կկարողանար ամբողջ երեսուն տարի մարդկությանը կոմունիստական տագնապի մեջ պահել, եթե իր վերի շուրթին չունենար թավ և հավերժական սև ընչացքը։ Չգիտեմ, գուցե սրա դեմ առարկողներ լինեն, բայց ոչ ոք չի առարկի, եթե ասեմ, որ ներկայիս սովետական գրականությունը միայն Ստալինի բեղերին է պարտական։ Այլապես ինչո՞վ պիտի բացատրել այն
  • Լեռնակյաց

    21 сент., 08:16

    Կեցցե՛ մեր Հայաստանը, Կեցցե՛ միացյալ Հայաստանը։ Շնորհավո՛ր անկախության օրը
  • Լեռնակյաց

    27 авг., 09:52

    Դու չես կարող հավերժ մնալ գագաթին, դու պետք է իջնես։ Ուրեմն ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես բարձրանալը։ Իմաստը սա է. այն, ինչ վերևում է գիտի, այն ինչ ներքում է, բայց այն ինչ ներքևում է, չգիտի այն, ինչ վերևում է։
  • Լեռնակյաց

    14 авг., 13:21

    Սիրել իմանալը յուրաքանչյուրին էլ տրված է, միայն թե արթնանա, չխլացվի ճանաչողությունը, չբթացվի զգացմունքը։ Երկրիդ հետ միասին ինքդ քեզ էլ ճանաչելու համար, պիտի դուրս գաս, պիտի քայլես հայրենիքի ու սեփական եսի միջով։ Մինչև հողիդ ամրությունը չզգաս, չես հաստատվի իբրև այդ հողի տեր։
  • Լեռնակյաց

    29 июл., 12:42

    переслано из @oragirk

  • Լեռնակյաց

    14 июл., 08:27

    Պատմության մեջ քաղաքական որոշումները հաճախ ձևավորվում են ոչ միայն արդարության կամ բարոյական սկզբունքների, այլև ուժային շահերի և ժամանակի պայմանների ազդեցությամբ։ Այն արտացոլում է այն գաղափարը, որ պետությունների վարքագիծը հաճախ հակասության մեջ է մտնում ժողովուրդների ձգտումների հետ։
  • Լեռնակյաց

    14 июл., 08:26

    Իոսիֆ Ստալինի նամակը Լենինին«Ընկեր Լենին, ես միայն երեկ իմացա, որ Չիչերինը իսկապես մի տխմար (և պրովոկացիոն) պահանջ է ներկայացրել թուրքերին՝ Վանը, Մուշը և Բիթլիսը մաքրելու թուրքերից՝ հօգուտ Հայաստանի։ Հայկական իմպերիալիստական այդ պահանջը չի կարող մեր պահանջը լինել։ Պետք է արգելել Չիչերինին նման հայտագրեր ուղարկելու թուրքերին՝ ազգայնականորեն տրամադրված հայերի թելադրանքով։ Ստալին»։(1921 թվական, փետրվարի 12)
  • Լեռնակյաց

    1 июл., 07:41

    🤍
    148видео113Открыть в Telegram
  • Լեռնակյաց

    15 июн., 13:10

    Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը. «2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։
  • Լեռնակյաց

    15 июн., 10:03

    սերսերսերսեր
  • Լեռնակյաց

    10 июн., 15:10изменён

    Անխիղճ կառավարությունը տեսնելով ժողովրդի այս ընտրական տառապանքը, չի ասում՝ ժողովո՛ւրդ, դադարեցրեք ինքզինքնիդ կոտորելուց, ես արդեն․․․ ընտրված եմ։ Լեռ Կամսար
  • Լեռնակյաց

    10 июн., 11:51

    Меня часто спрашивают, почему я ,всё-таки, переехала в Армению. Предпосылок было не мало, но одна из главных причин — это то, что в России постепенно росло количество армянофобских настроений. Я это прекрасно ощущала на себе и пыталась донести до своих с
  • Լեռնակյաց

    6 июн., 19:19изменён

    Ես մերժում եմ ձեր միջինը ոսկե՝ Չկա նրա մեջ կիրք ու հղացում: Գնված անդորրն ինձ բնավ էլ պետք չէ՝ Այն ունի արժեք, երբ ձեռք ես բերում:Ինձ կռիվ է պետք, պայքար, հաղթանակ, Պարտություն անգամ, թե նոր կոչ լինի, Վայելքների տեղ ձեռքիս մի բաժակ, Սեղանիս դրված լոկ մի շիշ գինի:Ինձ պետք է թռիչք, խենթացում անվախ, Որ խեղդեմ թույնը խայթող սողունի, Մի զինվորն անգամ բանակ է անհաղթ, Թե իր մեջ պահած դեռ ոգի ունի:Ես մերժում եմ ձեր խրախճանքը զեխ, Հեշտությամբ տրվող սերերը բազում, Թանկ է ինձ համար մի վառվող կանթեղ Կամ զարկող մի սիրտ՝ թեկուզ և թաքուն:
  • Լեռնակյաց

    5 июн., 08:33

    Ժողովուրդն ատում է այս կառավարությանը, բայց կառավարությունը շատ բուռն է սիրում իր ժողովրդին։ Բարձրացել է ժողովրդի վրա, մոլեգին բռնաբարում է, առանց ականջ կախելու նրա․․․ ողբ ու լացին։Լեռ Կամսար
  • Լեռնակյաց

    26 мая, 09:08

    переслано из @hayreniq_ergir

    Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել միայն… Երբ մահը կնայի աչքերիս մեջ։ Հեգնել մահը… այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը:Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը:Գագիկ Գինոսյան
  • Լեռնակյաց

    20 мая, 00:44

    переслано из @samvelaslikyan

    Չի պոկվի այն, ինչ սրտին է կպել։ Չի մոռացվի այն, ինչ հոգին է այրել։t.me/SamvelAslikyan
  • Լեռնակյաց

    17 мая, 13:12

    переслано из @sharakannn

    Отрывок с концерта Лориса Чкнаворяна. Выступление было организовано в поддержку независимой Армении.
    137видео4Открыть в Telegram
  • Լեռնակյաց

    12 мая, 09:29

  • Լեռնակյաց

    9 мая, 19:29

    Սրանից լավ գրառում չեմ կարող անել ու շնորհավորել Շուշիի ազատագրման տոնը։https://www.facebook.com/share/r/1CMNKTs8Dv/?mibextid=wwXIfr
  • Լեռնակյաց

    6 мая, 04:58

    Հազար ու մի վերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես, Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի Չհավաքված բերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման, Հազար տարվա հերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան, Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան, Հազար ու մի երգ ես տեսել, - էլի՛ կը տեսնես։https://www.instagram.com/reel/DX9t9-Csa0z/?igsh=ODkybzlpMXNyYjlq
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота