gram news
Аватар канала LIVEnews.am

LIVEnews.am

@livenewsam

‹‹Livenews.am›› լրատվական կայքի տելեգրամյան ալիքը

ПроектыHYНовости

1,505подписчиков

Открыть канал

Последние посты

  • LIVEnews.am

    22 сент., 17:15

    https://www.youtube.com/live/75geWvIx7sU?si=Btsm93Lt4ngfXJe4
    YouTubeՆիկոլի անկախության «բախիլները»«Ազգային անվտանգության տեսանկյունից»․ Գառնիկ Իսագուլյան
  • LIVEnews.am

    22 сент., 16:17

    Լիտվայի խորհրդարանը քայլ է արել երկրում օտարերկրյա միջուկային զենքի հնարավոր տեղակայումը թույլատրելու ուղղությամբ։Սեյմը սեպտեմբերի 22-ին քննարկումից հետո 99 կողմ, 13 դեմ և 5 ձեռնպահ ձայներով աջակցել է Սահմանադրության 137-րդ հոդվածը վերացնելու նախաձեռնությանը։ Այդ հոդվածն այժմ արգելում է Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի, ինչպես նաև օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումը։Սակայն սա դեռ միջուկային զենք տեղակայելու վերջնական որոշում չէ։ Սահմանադրական փոփոխության վերջնական ընդունման համար անհրաժեշտ է ևս երկու քվեարկություն՝ առնվազն երեք ամսվա ընդմիջումով, և յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է առնվազն 94 պատգամավորի աջակցություն։
  • LIVEnews.am

    22 сент., 13:50

    Reuters. ԱՄՆ-ը նախատեսում է երկու նոր ռազմաբազա բացել ԳրենլանդիայումԱՄՆ-ը ծրագրում է վերականգնել Սառը պատերազմի տարիներին գործող Նարսարսուակի ռազմաբազան՝ Գրենլանդիայի հարավում, ինչպես նաև նոր ռազմաբազա ստեղծել արևելյան ափին՝ Մեստերսվիգում։ Վերջինս ներկայում օգտագործվում է Դանիայի ռազմածովային ուժերի «Սիրիուս» հատուկ պարեկային ստորաբաժանման կողմից։Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ը Գրենլանդիայում ուներ 17 ռազմական օբյեկտ և ավելի քան 10 հազար զինծառայող։ Ներկայում այնտեղ գործում է միայն Պիտուֆիկ տիեզերական բազան, որտեղ տեղակայված է շուրջ 150 ամերիկացի զինծառայող։
  • LIVEnews.am

    22 сент., 12:34

    Lockheed Martin-ի Skunk Works ստորաբաժանումն ընդլայնում է Vectis մարտական ԱԹՍ-ի ծրագիրը՝ կառուցելով ևս 4 նախատիպ։ Առաջին թռիչքը նախատեսված է 2027 թվականին։Vectis-ը նախագծվում է բարձր կենսունակությամբ և ճկուն մարտական կիրառման համար։ Այն նախատեսվում է նաև օդաչուավոր ինքնաթիռների, այդ թվում՝ F-35-ի հետ համատեղ գործողությունների համար՝ մեծացնելով հարվածային հնարավորություններն ու գործողության շառավիղը։Նախագիծը զարգանում է արագ տեմպերով․ առաջին էսքիզից մինչև աերոդինամիկ փորձարկումներ անցել է երկու ամսից պակաս, իսկ առաջին ԱԹՍ-ն պատրաստվել է ընդամենը 8 ամսում։
  • LIVEnews.am

    22 сент., 11:02

    Գերմանիան ստացել է իր առաջին F-35A Lightning II հինգերորդ սերնդի կործանիչը՝ 2022-ին պատվիրված 35 ինքնաթիռներից։Մինչև 2026-ի վերջ Գերմանիան նախատեսում է ստանալ առաջին 8 F-35A-ները, որոնք սկզբում կմնան ԱՄՆ-ում՝ գերմանացի օդաչուների և տեխնիկական անձնակազմի պատրաստման համար։ Գերմանիայի Բյուխել ավիաբազա մատակարարումները կմեկնարկեն 2027-ին և կշարունակվեն մինչև 2029 թվականը։F-35A-ները կփոխարինեն Luftwaffe-ի Tornado IDS ինքնաթիռներին և նախատեսվում են նաև ՆԱՏՕ-ի միջուկային զսպման առաքելության շրջանակում ամերիկյան B61 միջուկային ռումբերի կիրառման համար։35 կործանիչների գնման պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 8,3 մլրդ եվրո։
  • LIVEnews.am

    22 сент., 09:34

    Շվեդիան և Գերմանիան Բալթիկ ծովի Գոտլանդ կղզում անցկացնում են «Silver Wotan 2026» համատեղ զորավարժությունները՝ մշակելով ՆԱՏՕ-ի ուժերի արագ տեղափոխման և կղզու պաշտպանության սցենարը։ Զորավարժություններին ներգրավված է շուրջ 1 500 զինծառայող։Գերմանական ստորաբաժանումները տեղափոխվել են Վիսբյու նավահանգիստ, իսկ շվեդական և գերմանական նավերն ու մարտական ավիացիան ապահովել են ծովային ու օդային տարածքի պաշտպանությունը։ Կղզում տեղակայվել են նաև շվեդական առափնյա պաշտպանության հրթիռային համակարգեր։ Գոտլանդը գտնվում է Կալինինգրադից մոտ 300 կմ հեռավորության վրա և ռազմավարական կարևոր դիրք ունի Բալթիկ ծովում։
  • LIVEnews.am

    22 сент., 08:00

    Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սեպտեմբերի 16–18-ը այցելել է երկրի խոշոր ռազմարդյունաբերական ձեռնարկություններ՝ ծանոթանալով սպառազինության արտադրության ընթացքին։ Նա հանձնարարել է շարունակել ընդլայնել արտադրական հզորությունները և արդիականացնել տեխնոլոգիական գործընթացները։Առանձին շեշտ է դրվել հարձակողական և պաշտպանական սպառազինության համակարգերում արհեստական բանականության կիրառման ընդլայնման, ինչպես նաև հրետանային համակարգերի ավտոմատացման վրա։ Հրապարակված կադրերի հիման վրա մասնագետները ենթադրում են, որ Կիմը այցելել է նաև նոր ԱԹՍ-ների և 600 մմ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտադրամասեր։
  • LIVEnews.am

    22 сент., 06:34

    Ռուսաստանը պատրաստվում է զգալիորեն մեծացնել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Թաթարստանում գործող գործարանում՝ հայտնում է Politico-ն։Պարբերականի տվյալներով՝ նոր արտադրական համալիրի գործարկումը թույլ կտա մինչև 2029 թվականը «Գերան» տիպի կամիկաձե ԱԹՍ-ների արտադրությունն ավելացնել գրեթե 80%-ով։Ներկայում գործարանը տարեկան արտադրում է մոտ 36 հազար ԱԹՍ, իսկ նախատեսվող ընդլայնումից հետո արտադրությունը կարող է ավելանալ ևս շուրջ 28 հազարով՝ հասնելով տարեկան մոտ 64 հազարի։
  • LIVEnews.am

    22 сент., 06:05изменён

    Խորվաթիայի ՊՆ-ն պայմանագիր է կնքել հարավկորեական Hanwha Aerospace-ի հետ՝ 18 միավոր K239 Chunmoo բազմատրամաչափ հրթիռային համակարգ ձեռք բերելու համար։Գործարքի ընդհանուր արժեքը շուրջ 435 մլն եվրո է։ Մատակարարումները նախատեսված են 2026–2029 թվականներին, ընդ որում՝ համակարգերի հիմնական մասը Խորվաթիան կստանա 2028-ին։Հրթիռների տեսակները պաշտոնապես չեն բացահայտվել, սակայն խորվաթական կողմը նշում է ավելի քան 300 կմ հեռահարության զինամթերքի ձեռքբերման մասին։Խորվաթիան դարձել է K239 Chunmoo-ի վեցերորդ արտասահմանյան պատվիրատուն՝ ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից, Լեհաստանից, Էստոնիայից և Նորվեգիայից հետո։
  • LIVEnews.am

    19 сент., 16:00

    🌪 Հզոր պտտահողմ Սևանա լճում
    173видео4Открыть в Telegram
  • LIVEnews.am

    19 сент., 15:31

    🔺2023 թվականին այս օրը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանվեցին 10-ամյա Միքայելը և 8-ամյա Նվերը։Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել էր 5 խաղաղ բնակիչ, որոնցից երեքը՝ երեխաներ։15-ը վիրավորվել էին, 4-ը՝ գերեվարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից։
  • LIVEnews.am

    19 сент., 13:13изменён

    ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնության են եկել Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ։ Նոր պայմանավորվածությունն անժամկետ է և զգալիորեն ընդլայնում է կղզում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավորությունները։Ըստ համաձայնության՝ ոչ ՆԱՏՕ-ական երկրները չեն կարողանա Գրենլանդիայում ռազմական բազաներ կամ ռազմական ներկայություն ունենալ, իսկ զգայուն ոլորտներում օտարերկրյա ներդրումների նկատմամբ սահմանափակումներ են նախատեսվում։ Միաժամանակ Դանիան և Գրենլանդիան ընդգծում են, որ կղզու ինքնիշխանությունն ու Գրենլանդիայի ինքնորոշման իրավունքը պահպանվում են։ԱՄՆ-ը նախատեսում է նաև սկսել Գրենլանդիայում իր ռազմական ներկայության ընդլայնումը։
  • LIVEnews.am

    19 сент., 07:26изменён

    ✝ Վեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցինԿոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը, Նա եկեղեցու դեմ արշավում միացել է Նիկոլ Փաշինյանին
    142видео5Открыть в Telegram
  • LIVEnews.am

    18 сент., 18:51

    ❗️ԱԺ պատգամավորները կպարգևատրվենՀայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։Այս մասին նշվում է Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի սեպտեմբերի 18-ի կարգադրության մեջ։Պարգևատրման չափը հայտնի չէ։
  • LIVEnews.am

    18 сент., 17:35

    ❗️❗️Վեհափառ Հայրապետի ու բարձրաստիճան մյուս հոգևորականների գործով դատական նիստը հետաձգվեցԴատական հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է նշանակվել։
  • LIVEnews.am

    18 сент., 17:12изменён

    ❗️❗️Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային ՂարաբաղումԶորավարժություններին կներգրավվեն անձնակազմ, մարտական տեխնիկա, ռազմածովային և ավիացիոն միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր
  • LIVEnews.am

    18 сент., 07:57

    ❗️Փաշինյանը մեկնել է Գերմանիա՝ Հեսսեյան Խաղաղության մրցանակը ստանալուՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:
    143752Открыть в Telegram
  • LIVEnews.am

    18 сент., 07:49изменён

    ❗️❗️ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ»Իշխանական վերնախավը որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել երկու անձանց վարքագծին առնչվող բոլոր հանգամանքները։ Հարցը նախ պետք է քննարկվի ՔՊ վերահսկող հանձնաժողովում, որտեղ, ըստ մեր աղբյուրների, կուսակցական կառույցը պետք է ուսումնասիրի առկա փաստերը, համադրի հանգամանքներն ու դրանից հետո որոշում կայացնի նրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ
  • LIVEnews.am

    18 сент., 07:48

    ❗️❗️Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է, առաջին հերթին, որպես Գյումրիում հեղինակություն ու վստահություն վայելող մարդ, և այնտեղ ՔՊ-ի հայտարարած արտահերթ պրոցեսների մտադրության ֆոնին տարբեր կերպ չեզոքացվել ու չեզոքացվելու են այն անձինք, ովքեր իշխանական մտահղացումների մեջ չեն տեղավորվում:Տիգրան Աբրահամյան
  • LIVEnews.am

    18 сент., 07:47

    ❗️Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի [Հովիկ Աբրահամյան] եղբայրը։Հակակոռուպցիոն կոմիտե
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота