gram news
Аватар канала Ձեռագիր

Ձեռագիր

@manuscriptist

Ձեռագիր մատյաններ, մանրանկարներ և նրանց վերաբերյան պատմություններ

ПроектыHY

30подписчиков

Открыть канал

Последние посты

  • Ձեռագիր

    4 авг., 04:59

    Հովհաննես Շիրազի ձեռագիր բանաստեղծությունը։ 🤩
  • Ձեռագիր

    31 июл., 05:21

    🇦🇲 Հայաստանը հնուց հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստացվում էր Արարատյան դաշտում տարածված հատուկ միջատից՝ որդան կարմիրից։ Դարեր շարունակ այն համարվել է աշխարհի ամենաթանկարժեք բնական ներկերից մեկը։
  • Ձեռագիր

    17 июл., 17:13

    Գույներ և աչքեր։ Հայկական մանրանկարչության բազմազանությունը։ «Ղազարոսի հարությունը», մանրանկարի հատված 1413 թ. Վայոց ձորի Հերմոնի վանքում ստեղծված Ավետարանից (ՄՄ 9552)։©️ Կարեն Մաթևոսյան 📚
  • Ձեռագիր

    16 июл., 15:04

    🫥 «Խոտակերաց Սուրբ Նշանը» 1300 թվականին Էաչի Պռոշյան իշխանի պատվերով պատրաստված բացառիկ արծաթե մասնատուփ-պահարան է, որը նվիրաբերվել է Վայոց ձորի Խոտակերաց (կամ Քարակոփ) վանքին։ Այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը։🖼️ Մասնատուփի խաչի վերնամասի պատկերը։ ©️ ArmenianArt
  • Ձեռագիր

    16 июл., 12:49

  • Ձեռագիր

    1 июл., 09:28

    📄 Թողարկվել է www.eGrabar.com կայքի նոր ու թարմացված տարբերակը։
    54422Открыть в Telegram
  • Ձեռագիր

    26 июн., 17:02

    «Սանասարյան Ավետարան» - Մատենադարան, ձեռ. 7735, ունի 219 թերթ, գիրը բոլորագիծ երկաթագիր։ Ձեռագրի սկզբում կան համաբարբառի 10 խորան և մեկ խաչի պատկեր։ Գրչության տեղն ու գրչի անունն անհայտ են, սակայն 986 թ. նա է գրել ձեռագրի ստացող Եղիա քահանայի հիշատակարանը, որի մեջ հիշվում են նաև նրա կինը Մարեմ և որդիները Խաչիկ և Գրիգոր։ Հայկական մագաղաթյա հնագույն և բացառիկ ձեռագրերից է, միաժամանակ, մասամբ կրկնագիր է (պալիմպսեստ), այսինքն գրերի ու նկարների տակից երևում են ավելի վաղ՝ 7-8-րդ դարերում արված նախնական գրերը։ «Սանասարյան» անունը ստացել է Կարինի (Էրզրումի) Սանասարյան վարժարանի հնագույն ձեռագիրը լինելու պատճառով։©️ ArmenianArt
    58442Открыть в Telegram
  • Ձեռագիր

    10 июн., 16:47

    🫥 Մատենադարանի վերականգնման բաժնում ավարտվել են Ստեփան Զորյանի տուն-թանգարանի գրադարանի 1839թ.-ի մեծադիր «Ճաշոց» տպագիր գրքի վերականգնման աշխատանքներըՎերականգնող՝ Նարինե Քալանթարյան
  • Ձեռագիր

    26 апр., 10:41

    ԳԱՆՁԵՐ ՍՈՒՐԲ ԷՋԴԻԱԾՆԻ ✨Մայր Աթոռի Ձեռագրատանն է պահվում մի սքանչելի պատկերազարդ ձեռագիր Ավետարան, որը անգնահատելի է նաև իր ոսկյա կրկնակազմով 📜✨ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ Սբ Գրիգոր վարդապետ Տաթևացու Ավագ վանք (Եկեղյաց գավառ, Բարձր Հայք նահանգ), 1374 թ.։Գրիչ՝ Սբ Գրիգոր վարդապետ Տաթևացի ✍️ Ծաղկող (մանրանկարիչ)՝ Տ. Խաչատուր Կեսարացի 🎨
  • Ձեռագիր

    7 апр., 16:31

    🫥 ԱՎԵՏՈՒՄ. Կիլիկյան Հայաստանի մանրանկարչական գլուխգործոց ձեռագրերից մեկից «Ութ նկարիչների Ավետարանից» (13-րդ դարի վերջեր), որտեղ թեմատիկ մանրանկարները ներառված են ավետարանական տեքստի մեջ և աչքի են ընկնում արտակարգ նրբությամբ։©️ Կարեն Մաթևոսյան 📚
    25532Открыть в Telegram
  • Ձեռագիր

    21 мар., 19:45

    🐉 Յոթգլխանի Վիշապի պատկեր «Բանք Գրիգորի Թորոսանց» ժողովածուի «Հալածանք եկեղեցոյ» ենթագլխից, 1589 թ., Մատենադարան, ձեռ. 1770։
  • Ձեռագիր

    9 мар., 16:28

    📄 Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (բնագիր), որը գրվել է 1184 թվականին։ Ձեռագիրը պահվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում (Մխիթարյան միաբանություն):
    23233Открыть в Telegram
  • Ձեռագիր

    8 мар., 17:57

    📚 Առաջին հայ կին հեղինակի հրատարակած երկը՝ Կլեոպատրա Սարաֆյանի «Գիրք, որ կոչի բանալի գիտութեան» դասագիրքը։📇 Տպագրվել է 1788 թվականին Սանկտ-Պետերբուրգում՝ Գրիգոր Խալդարյանի տպարանում։📷 Հայ մատենագրութեան թուանշային գրադարան
  • Ձեռագիր

    6 мар., 19:37

    📄 Միքայել Չամչյանի «Հայոց պատմության» առաջին հատորը՝ հրատարակված 1784 թվականին։ Չամչյանի պատմությունը համարվում է հայ միջնադարյան պատմագրության ավարտը և նոր պատմագիտության սկիզբը ազդարարող աշխատություն։
    18832Открыть в Telegram
  • Ձեռագիր

    6 мар., 17:05

    Մատենադարանի ձեռագրագանձերից.📄 «Աստվածաշունչ», 1654–1660 թթ., Կոստանդնուպոլիս 🎨 Գրիչ՝ Թամուր դպիր Ակնեցի ✍️ Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան
  • Ձեռագիր

    21 февр., 17:10

    ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ«Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր…»Եղիշե ՉարենցՄի էջ հայերեն հնագույն մատյան «Վեհամոր Ավետարանից», բոլորագիծ երկաթագիր։ 13-րդ դարում Ավետարանը գտնվել է Հավուց թառի վանքում, 16-րդ դարից պահվել է Արցախի Մեծ Բանանց գյուղում։ Ձեռագիրը Մատենադարանին է նվիրել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը 1975 թ. հուլիսի 25-ին, իր հանգուցյալ մոր հիշատակին։Կարեն Մաթևոսյան 📚
  • Ձեռագիր

    19 февр., 11:04

    🤨 Իտալիայի Պերուջա քաղաքում 1331 թվականին արտագրված հայերեն Ավետարան:
  • Ձեռագիր

    19 февр., 05:53

    Թորոս Ռոսլինի հրեշտակները 🤢©️ Հայկական մանրանկարչության ստուդիա
  • Ձեռագիր

    14 февр., 09:06

    ❤ Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսի՝ տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
    10543Открыть в Telegram
  • Ձեռագիր

    13 февр., 18:45

    📄 «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» քաղաքական-հրապարակախոսական աշխատության տիտղոսաթերթը։ Հեղինակը Մովսես Բաղրամյանն է, տպագրվել է 1772–1773 թվականներին Մադրասում՝ Հակոբ Շահամիրյանի տպարանում։📄 Բովանդակության մեծ մասը Հայաստանի պատմությունն է՝ այդ թվում պետականության կործանման պատճառների քննությունը։ «Նոր տետրակը...» արտահայտում է իր ժամանակի հայ ազատագրական շարժման գաղափարախոսությունը։ Բազմակողմանի վերլուծական հիմնավորմամբ հեղինակը կոչ է անում զինված պայքարի միջոցով վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը։📷 armenianmuseum.org
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота