Последние посты

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 17:41
Օկուպացված Արցախում մեկնարկեց Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան «Միության ուժը - 2026» զորավարժությունը։Հ.Գ. Ոնց որ Մարտունի է։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 15:55
Երևանի դեմ Բաքվի պատերազմը փոխում է ձևը, կամ՝ Փաշինյանի «փախուստը» Սարդարապատից
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 13:04изменён
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան, նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։factor.amfactor.amFactor.TV
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 12:56изменён
Օկուպացված Արցախի հանքավայրերը՝ Բաքվի նոր պետական ծրագրում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լեռնահանքային և մետաղագործական արդյունաբերության զարգացմանը նվիրված խորհրդակցությանը ներկայացրել է 2027–2030 թվականների պետական ծրագրի հիմնական ուղղությունները։Ծրագիրը նախատեսում է ոլորտի վերակառուցում և արտադրական ու տնտեսական կարողությունների ընդլայնում։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 12:10изменён
Էսօրվա դրվագի վրա մի պատմություն հիշեցի: Շատ շուտ մի զինվորական հիվանդ էր, մտերիմ էի, ուզեցի տեսակցության գնամ: Ասեց ոչ, ասեցի՝ ինչի՞...ասեց՝ զինվորական նորմալ չեմ կարող ներկայանալ, մարզահագուստով եմ լինելու, դե պառկած եմ... Հիշեցի էս հին դրվագը....Չգնացի...
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 11:44изменён
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն չէ ՀՀ բանակում): Ավելին, հրամանատարը նշված օրը նաև զորամասի ամենօրյա գործունեության շուրջօրյա վերահսկող խմբի ավագն է եղել, առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել:ՀՀ ՊՆՀ.Գ. Բա էն կարգի խախտումների մասին, որ գրում ենք, ինչի չեք արձագանքում։ Սրանից հետո չկա խնայել, մանրադիտակով։Ու մնում եմ իմ կարծիքին ինչի չեք զինվորներին հարմար բան տալիս էդ դեպքում, որ էդ խայտառակ սապոկներով չվազեն։ Ժամանակ ունենամ սաղ հավաքելու եմ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 10:17
🇷🇺🇺🇸 Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել դեկտեմբերին Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովին, որտեղ նրան հրավիրել էր Թրամփը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին։@armgeopolitics
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 10:00изменён
Տեսնես՝ ով նեղվեց բանակի հեղինակության մասին մեր սրտացավությունից և 👎 այս նշանը դրեց: Կարաք շորտիկ հագնեք, հագցնեք, նկարեք՝ մի դրվագ անսպասելի այցից: Մի հուզվեք:Սովոր եմ, էնքան մարդ է տենց հիմա հուզված մնացած՝ նախկին, ներկա պաշտոնյաներ, նախարարներ շարքայիններ:Ու հենց այդ սրտացավությունից է, որ ձեր իսկ նկարը չեմ պտտեցրել բաց դրած, որ մարդկանց բերանները լեզու չդնեմ, հատկապես որ չեն տեսել:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 09:45
Հետաքրքիր է սպարտիվկովը սպա՞ է, նորմա՞լ է սենց դիմավորումը, հա դե անսպասելի է: Մեկ էլ կարող է լինել, որ զինվորական կոշիկը հարմար չլինի, կամ առողջական խնդիր լինի, և զինվորն այլ բան հագնի, բայց սպարտիվկով շարք կանգնել չէի տեսել։ Բանակը մարզական ակումբ են
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 08:21
Հետաքրքիր է սպարտիվկովը սպա՞ է, նորմա՞լ է սենց դիմավորումը, հա դե անսպասելի է: Մեկ էլ կարող է լինել, որ զինվորական կոշիկը հարմար չլինի, կամ առողջական խնդիր լինի, և զինվորն այլ բան հագնի, բայց սպարտիվկով շարք կանգնել չէի տեսել։Բանակը մարզական ակումբ են սարքել, ավելի ճիշտ՝ ներկայացնում նաև: Այսինքն, միայն նրա համար, որ ցույց տանք անսպասելի այց է, կարելի է բանակը սենց ներկայացնել:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
22 сент., 08:07изменён
■ Վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում: Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է հարգանքի համար:2025, դեկտեմբեր, Ալիև■ Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հայտարարել է աշխատանքային խմբի ձևավորման մասին, որն ուսումնասիրելու է Հայաստանի տարածքում՝ Սյունիքում, Վայոց Ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող եկեղեցիների, տաճարների և վանքերի պատմությունը, ճարտարապետությունն ու արձանագրությունները:2026, սեպտեմբեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
21 сент., 19:30изменён
Հուլիսյան մարտերի մասնակիցներին պարգևատրում են Սարդարապատի հուշահամալիրում պատերազմից մեկ ամիս առաջ, կարգ խախտելով, բայց ՀՀ անկախության 35֊ամյակին "Սարդարապատ" երգը վերջին պահին հանում են ծրագրից։ Շատ անկախ էնք էլի, հո զոռով չի...Մարդիկ կան գրել են, որ փորձերին լսել են, հետո...
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
21 сент., 18:00изменён
■ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի։2022, ապրիլ 13, Նիկոլ Փաշինյան■ Խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների եւ քույրերի կյանքի գնով։2026, սեպտեմբեր 21, Նիկոլ ՓաշինյանՀ.Գ. 44֊օրյայի ռազմական ղեկավարությանը չեն կանչե՞լ, իրանց օգնությամբ է այս գիտակցությանը եկել, էդպես չի՞...
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
21 сент., 17:33изменён
«Ընդունեք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։Ամենակարճ շնորհավորական ուղերձը Պուտինինն էր Փաշինյանին։Առաջին մասը ոնց որ ծնունդի մաղթանք լինի։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
21 сент., 15:55
«Ամեն ինչի պետք է պատրաստ լինել»… ավելի ուշ հասկացանք ինչ է թաքնված այս բառերի տակ». ադրբեջանցի նախկին ժամկետայինի խոստովանությունը
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
21 сент., 13:41изменён
Անկախության ընթրիքը...Երկու տարի առաջ անկախության օրը մարտական դիրքում էի, այնպես չէ, որ տոնական ուտելիք կամ նման բան կար, բայց ցանկությունը մեծ էր տոնական ընթրիքի։ Ու էստեղ է, որ հայ զինվորի ստեղծարար միտքը փայլատակեց ու զինվորներիցս մեկը խոստացավ ապահովել իմ ցանկության կատարումը։ Երեկոն եկավ ու Սաքոն պահեց խոստումը.25 կոտլետ սարքեց։ Ես զարմացել էի՝ ոնց տուշոնկան դարձավ կոտլետ, այն էլ այդքան համեղ ու սիրով լի։ Սաքոյի սարքած կոտլետի մեջ ավելի շատ սեր էր երևում, քան այսօր բազմաթիվ երիտասարդների սրտերում։ Դա իմ կյանքի լավագույն ընթրիքն էր. սեղանին չկար թանկարժեք խմիչք, սեղանը հասարակ փայտից էր, աթոռները նույնպես, հատակը դասական հայկական շպալից էր, լույսը թույլ էր և մեր դեմքերը հազիվ էին լուսավորվում, բայց կային նրանք։ Հայրենիքը սիրում են այն ճանաչելով։ Երկիրը սիրում են այն շենացնելով։Սաքոն ու իր պես տղաները հայրենիքը սիրել են ու շարունակում են սիրել ամեն օր ու ամեն կերպ խրամատում հաց
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
21 сент., 12:56изменён
Այսօր պետական կարևոր ինստիտուտներից միայն Եկեղեցին և հոգևոր իշխանությունը գնաց «Եռաբլուր»՝ հասկանալով, թե ում ենք պարտական նաև:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
21 сент., 12:01изменён
Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին են պարգևատրվել«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանՍարգիս Սեյրանի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի զորատեսակի շտաբի պետ, փոխգնդապետԱրիության մեդալով՝Մհեր Հովակիմի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտՆժդեհ Բակուրի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, կրտսեր սերժանտՄարտական ծառայության մեդալով՝Սասուն Աշոտի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետԴերենիկ Արտեմի ԱՐՏԵՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի ավագ սպա, փոխգնդապետԳարուշ Ազադիի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
21 сент., 09:48
Հայկական բանակին պատվի վերականգնում։Մեր բանակը պիտի սիրել անկախ ամեն ինչից։Հ.Գ. կադրերը ՊՆ տեսանյութից եմ հանել։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА
21 сент., 09:13изменён
Արցախի հայաթափման օրը երբեք չի կարելի ընդունել որպես տոնակատարության օր:Անդրանիկ Քոչարյան
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →