gram news
Аватар канала Հայք ֍

Հայք ֍

@mec_hayq

🇦🇲 Կա, Հա՛յ երիտասարդություն, կա Մեծ Հայրենիքը, որ քոնը պիտ լինի վաղը։

ПроектыHYРазное

1,431подписчиков

Открыть канал

Последние посты

  • Հայք ֍

    19 сент., 06:22

    переслано из @varuzhandragoman

    Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում.◾ Սյունիքի ու ՀՀ այլ մարզերի հանդեպ ադրբեջանական բացահայտ ագրեսիա, որի արդյունքում արդեն իսկ գրավված է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքում,◾ ՀՀ շարունակվող
  • Հայք ֍

    8 июн., 08:55

    переслано из @gareginnjdehh

    «Ապերախտ ժողովուրդ: Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին… Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը… Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ…Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ»։©️Գարեգին Նժդեհ🇦🇲❗️Հայրենիքը ամենից առաջ🇦🇲
    793121274Открыть в Telegram
  • Հայք ֍

    29 мая, 00:31

    Գարեգին Նժդեհը Մայիսի 28-ի մասին 🇦🇲«Մայի՜ս 28-ը:Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Եվ Արարատյան արևը, երկիրը դիտելիս, ասաց այդ օրը՝ «ահա՛ մի թագավոր ժողովուրդ ևս, որ ստրուկ էր երեկ»:Այս աստվածային օրը մարդկության անիրավության կողմից աշխարհի քարտեզից անհետանալու դատապարտված մեր հայրենիքը, որն աշխարհագրական կետ էր համարվում, այլևս հռչակվեց անկախ:Հայությունը հաղթեց մահն այդ օրը՝ վերջ դնելով իր դարեր տևող հոգևոր և նյութական ծանր հոգեվարքին: Օտար պետությունների մեջ երևաց հայ եռագույնը, դեսպանը, հյուպատոսը, որոնց միջոցով տարաշխարհիկ և տարալեզու հայությունը հոգեբանորեն կապվեց իր պետությանը, դառնալով հայահպատակ:Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թե հնարավոր է խոսքով սպառել Մայիսի 28-ի բովանդակ տարողությունը: Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կհաջողի: Այդ նվիրական թվականը խորհրդանշում է հայրենիքն ու իր անկախությունը, որ Աստծու պես ավելի սրտի, քան
  • Հայք ֍

    28 мая, 09:45

    105 տարի առաջ Հայությունը հաղթեց մահին՝ զենք վերցնելով ու պայքարելով։105 տարի առաջ Հայությունը, որ դատապարտված էր մահվան, ոտքի ելավ և տեր կանգնեց իր երկրին, իր Հայրենիքին։105 տարի առաջ Հայությունը ցույց տվեց, որ փրկությունը միասնության մեջ է։Շնորհավո՛ր անկախության տոնդ, մեր Հայաստան 🇦🇲Հավերժ փա՛ռք անկախությունդ կերտողներին, հավերժ փա՛ռք անկախությանդ համար ընկած Հայորդիներին։
    50294Открыть в Telegram
  • Հայք ֍

    27 мая, 02:06

    Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը։Գարեգին Նժդեհի խոսքերը Արամ Մանուկյանի մասին՝ 1915 թ. Վանի հաջող ինքնապաշտպանությունից հետո.«Կար ահավոր վտանգը, որ ճակատած Վանի դեմ, գլխովին ոչնչացմամբ կսպառնար Վասպուրականի հայության: Սակայն, փառք բախտին, կար և պիտի հայտնվեր Արամը: Եվ, առաջնորդի իմաստությունը, միացած վասպուրականցիի հերոսականության՝ հրեղեն պատնեշ պիտի կանգներ Վանի շուրջը:Ան պիտի հեգներ մոլեգնած թշնամիի երեսնօրյա գրոհները՝ խրոխտալով… Արամն ու Վանը եկան վկայելու աշխարհին, թե, այո՛, հայությունը կարելի է ջարդել, երբ ան անզեն է, անհամերաշխ և անղեկավար, բայց ո՛չ պարտության մատնել, ո՛չ ալ կասեցնել ընթացքը հայ արիության, երբ ան կը ղեկավարվի Ցեղի Ոգիեն»:
    430118Открыть в Telegram
  • Հայք ֍

    22 мая, 05:23

    🇦🇲 Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է։Կոմանդոսը մեր նորագույն պատմության փառավոր էջերից մեկի՝ Շուշիի ազատագրման կերտողներից էր:Այսօր մենք Նրան ծաղկող Հայրենիք ենք պարտք: Նրան և բոլոր այն հազարավոր մարտիկներին, որ իրենց կյանքը դրեցին հանուն վեհ նպատակի:Շնորհավոր, Կոմանդո՛ս...🇦🇲
    489136Открыть в Telegram
  • Հայք ֍

    8 мая, 09:53изменён

    «Արթնացի՛ր, Հայաստա՜ն», անհրաժեշտ, բայց տարաժամ կոչ, անհրաժեշտ, որովհետև ահարկու է մեր կյանքի խռովքը, տարաժամ, որովհետև ճշմարիտ գիտության համար անասելիորեն խուլ են մեր ականջները, և զարհուրելիորեն կույր՝ մեր աչքերը: Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ:©️ Հայկ Ասատրյան 🇦🇲
    1,720115Открыть в Telegram
  • Հայք ֍

    24 апр., 13:42

    Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել...🕯
    803видео127Открыть в Telegram
  • Հայք ֍

    24 апр., 13:40

    переслано из @ancientarmenia

    Ջահերով երթը Երևանում 🇦🇲📷 Դավիթ Ղահրամանյան
    58276Открыть в Telegram
  • Հայք ֍

    15 апр., 13:22

    переслано из @hahgbanak

    Գրականություն
    5941132Открыть в Telegram
  • Հայք ֍

    6 апр., 13:10

    Եւ ճշմարիտ հերոսները նրա՛նք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ:#Գարեգին_Նժդեհ 🇦🇲
    8771510Открыть в Telegram
  • Հայք ֍

    5 апр., 05:52

    Քրիստոս Հարյավ ի մեռելոց, սիրելիներ: 🤍
  • Հայք ֍

    2 апр., 16:40изменён

    Այսօր Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է: 🇦🇲📌 Թեհլիրյանը իր հուշերում գրում է.📖 «Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով ձեռնափայտը անփույթ ճոճելով:Մի կարճ տարածություն մնացած զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը:Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց»։Հավերժ փառք: 🇦🇲
  • Հայք ֍

    26 мар., 22:42

    Սողոմոն Թեհլիրյանը որդու՝ Շահենի հետ Բելգրադում: 🤍
    7972475Открыть в Telegram
  • Հայք ֍

    25 мар., 21:51

    Չհասկանալ նրան, ով խոսում է Հայասատանի համար ստացած վերքերի լեզվով, նշանակում է ո՛չ Հայ, ո՛չ էլ Հայրենասեր լինել:#Գարեգին_Նժդեհ 🇦🇲
  • Հայք ֍

    25 февр., 08:12изменён

    «Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու»...Այսօր Հայ ազգային ազատագրական պայքարի առաջնորդ, ազգային արժանապատվության խորհրդնանիշ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է։Զորավարը նշել էր, - «Եթե կուզեն ինձ պատիվ անել, ես իմ արձանը չեմ ուզում, փառավոր թաղում չեմ ուզում: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան կառուցի հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովրդից»:Վանք ու դպրոց - ահա՛ հրամայականը, ահա՛ Զորավարի արդար պահանջը Հայ ժողովրդից, որով պետք է առաջնորդվենք, ապրենք ու կենսագործոնք մեր Սրբազան Հայրենիքում:Հավերժ փա՛ռք, Զորավա՛ր:©️ Հայոց պատմություն 🇦🇲
    1,0401565Открыть в Telegram
  • Հայք ֍

    17 февр., 13:35

    Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված։©️ Պերճ Զեյթունցյան 🇦🇲
    757видео148Открыть в Telegram
  • Հայք ֍

    15 февр., 14:58

    переслано из @ancientarmenia

    🇦🇲🇮🇷 Արաքսի գետահովիտը՝ հայ-իրանական միջպետական սահմանին։ Աջ կողմում Սյունիք աշխարհի Արևիք գավառն է, համանուն լեռներով, ներկայիս՝ Հայաստանի Մեղրին, իսկ ձախում՝ Վասպուրականի Պարսպատունիք գավառը՝ Հայկական (Ղարադաղի) լեռներով, ներկայիս՝ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգը։ Հորիզոնի երկայնքով ձգվել են՝ Վասպուրականի լեռները, որը թուրք-իրանական սահմանն է։ Ամենահեռվում երևացող գագաթը Թոնդրակ հրաբուխն է (3542 մ)։📷 Անդրանիկ Նահապետյան
  • Հայք ֍

    10 янв., 17:15

    переслано из @gareginnjdehh

    Մարդն է իր հաղթությունների և պարտությունների պատճառը։ Եվ հաղթում է նա, որն արդեն հաղթել է իր կենդանական բնազդը,իր եսը, իր վախը,երբ արդեն հաղթել է ինքն իրեն…©️Գարեգին Նժդեհ 🇦🇲❗️Հայրենիքը ՝ ամենից առաջ 🇦🇲Գուրգեն Յանիկյան 24.12.1895 🇦🇲
  • Հայք ֍

    19 нояб. 2025 г., 17:11

    Օզանյանի մտքերից 🦅🇦🇲 Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:🇦🇲 Իմ կուսակցությունն իմ ազգն է:🇦🇲 Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ:🇦🇲 Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգին համար:❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
    1,0902032Открыть в Telegram
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота