Последние посты

Media M.am
20 сент., 15:29
Ականավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը, որը ստեղծման օրվանից պահվել է ռուսական պատկերասրահում, ապա հանգրվանել Ղազախստանի ազգային արվեստի թանգարանում, վեց ամսով կցուցադրվի Հայաստանում։ 1894 թվականին ստեղծված կտավում պատկերված է Համիդյան ջարդերից ու հալածանքներից փրկված, եկեղեցու դռան առջև կուչ եկած աղջկա, որի կերպարը խորհրդանշում է հուսահատություն, անօգնականություն։ «Լքյալը» կտավն երկար դեգերել է տարբեր ցուցահանդեսներում ու պատկերասրահներում, ապա այն գնել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի նախկին փոխտնօրենը։ 1930-ականներին խորհրդային իշխանությունների մշակութային ապակենտրոնացման ծրագրերի շրջանակում հասել է Ղազախստանի ազգային թանգարան։ Այդ օրվանից այդ թանգարանի մշտական ցուցադրությունում է։Հիշեցնենք, որ Սուրենյանցի «Լքյալը» կտավի ստեղծումից 130 տարի անց՝ առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվեց սեպտեմբերի 16-ին։ «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և
Media M.am
8 сент., 13:33
«Նա է սովորեցրել Հիսուսին քայլել, աղոթել, լվացվել, անել այն ամենը, ինչը մարդու կյանքը դարձնում է այդքան գեղեցիկ: Եվ նույնը նա շարունակում է անել այսօր: Նա միշտ պատրաստ է օգնել մեզ և սովորեցնել, թե ինչպես սիրենք Հիսուսին, ինչպես հպվենք Նրան, ինչպես տեսնենք Նրան, ինչպես ճանաչենք Նրան՝ հիվանդների ու կարոտյալների կերպարի ներքո, ինչպես ծառայենք Նրան: Նա հրաժարվել է իրենից, նա դատարկեց իրեն: Եվ Աստված լցրեց նրան շնորհով: Նա լցված էր Աստծո շնորհով, և, նշանակում է, որ լցված էր Աստծով: Նա լցված էր Աստծով, քանզի ապրում էր միայն Նրա համար: Եկե՛ք ապրենք այդպես»: Մայր ԹերեզաՍեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր Եկեղեցիներն անփոփոխ տոնում են Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը:Մարիամն, ում անունը մեկնաբանվում է լուսավորյալ կամ Աստծո սիրելի, ուխտի զավակ էր։ Աստվածածինը ծնվեց իր ծնողների երկար տարիների աղոթքով: Նա եղավ Աստծո պատասխանն այն ջերմեռանդ աղոթքի, որ երկինք էին բարձրացնում երկար ժամանակ զավակ
Media M.am
28 авг., 10:02изменён
Չեմ մոռանում կողքիս նստած Արամ Իլյիչի դեմքը, նրա լսելը: Այո՛, լսելը: Ամեն մարդ լսելու իր ձևն ունի: Խաչատրյանինը շա՜տ էր ուրիշ: Շուրջը՝ պատ ու առաստաղ չկային, մարդիկ չկային, ես չկայի: Կար միայն նվագը, կային հնչյունները, հնչյունների աշխարհը, ու ինքը՝ այդ աշխարհի մեջ: Սիլվա ԿապուտիկյանՀուշեր Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի մասին1953 թվականի փետրվարն էր, Հայկական կուլտուրայի տան դասականորեն զուսպ ու բարձրաճաշակ դահլիճում առաջին անգամ կատարվում էր Առնո Բաբաջանյանի տրիոն՝ ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար: Աթոռներին դարձյալ ընտրանի հասարակություն էր, ու ես դարձյալ վայելում էի Արամ Խաչատրյանի հարևանությունը: Դաշնակահարը, ինչպես միշտ, հեղինակն էր՝ դեռ երիտասարդ, շարժուն ու հումորով լիքը Առնոն, որն անասելի լրջանում էր, երբ դաշնամուրի առջև էր, կախարդ մատները՝ սև ու սպիտակ ստեղների վրա, գլուխը՝ վեր, ներշնչված ու ինքնասույզ: Ջութակահարն էր անզուգական Դավիթ Օյստրախը, թավջութակահարը՝
Media M.am
21 авг., 09:39
«Դիմանկարի մեջ ես փորձում եմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը։ Հաճախ կարելի է մարդու մեջ տեսնել այն գույներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չեն արտահայտվում։ Միայն հոգին է հոգուն տեսնում, և հավատով լուսավորված աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերի մեջ…»Գեղանկարիչ Արմինե Կալենցը ծնվել է 1920 թվականին Դամասկոսում՝ Ատաբազարից ուսուցիչների՝ Սարգիս և Տիգրանուհի Պարոնյանների ընտանիքում։ 1926-1935 թվականներին ուսանել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում և Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում։ 1938-1939 թվականներին Բեյրութում ուսանել է իր ապագա ամուսնու՝ հայտնի գեղանկարիչ Հարություն Կալենցի արվեստանոցում։1939 թվականին Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Այնուեհետև մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում։1946 թվականին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Հետագայում
Media M.am
10 июл., 09:31
Տաթևի վանքի անվան շուրջ կա երկու հիմնական վարկած։ Առաջին վարկածը կապված է վանքը կառուցող վարպետի հետ, ով խնդրել է, որ Տերն իրեն «տա թեւ»։ Մյուս վարկածի համաձայն, վանքը կրում է Սբ. Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունը, ով հալածանքների ենթարկվելով տանջամահ է արվել այս տեղանքում։ Նրա գերեզմանի վրա 4-րդ դարում կառուցվել է եկեղեցի, որն օծել է Սբ. Գրիգոր Լուսավորիչը։Վանքը ժամանակակից հայկական պետականության վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկն է՝ Գարեգին Նժդեհի գլխավորած ազգային դիմադրության եւ Լեռնահայաստանի հռչակման առանցքային վայր։Լուսանկարները՝ MediaM.amMediaM.am-ի հրապարակումներին կարող եք հետևել նաև այլ հարթակներում⬇️▶️Instagram - https://www.instagram.com/p/DNFVKcai_BI/?igsh=ejBxbzNlZWY3Z2p4▶️Facebook https://www.facebook.com/share/1B1yQFTC4F/?mibextid=wwXIfrhttps://mediam.am/mshakuyth/ara-gevorgyani-anuneh%D5%9D-hamashxarhayin-rekordneri-grkhum/
Media M.am
5 июл., 17:09изменён
Տաթևի վանական համալիրում թանգարանի է վերածվել երեք սրահ: Մուտքի դիմաց վանքի՝ 1304 թվականին Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանին նվիրաբերված զանգն է: Սրահի ներսում վանական համալիրի պատմական ցուցանմուշներն են, որոնց մի մասը հայտնաբերվել է 2008թ.-ից «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում կատարվող վերականգման աշխատանքների ընթացքում:Լուսանկարները՝ MediaM.amMediaM.am-ի հրապարակումներին կարող եք հետևել նաև այլ հարթակներում⬇️▶️Instagram - https://www.instagram.com/p/DNFVKcai_BI/?igsh=ejBxbzNlZWY3Z2p4▶️Facebook https://www.facebook.com/share/1B1yQFTC4F/?mibextid=wwXIfrhttps://mediam.am/mshakuyth/ara-gevorgyani-anuneh%D5%9D-hamashxarhayin-rekordneri-grkhum/
Media M.am
5 июл., 12:46
Մխիթար Սպարապետի գերեզմանը գտնվում է Խնձորեսկ գյուղի Անապատ եկեղեցու բակում: Այս պանթեոնում են թաղված նաև սպարապետի զինակից մելիք Բարխուդարը, նրա դուստր Գոհարը:Ըստ պատմաբանների՝ Մխիթար Սպարապետը XVIII դ. սկզբի Սյունիքի ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից է, Դավիթ-Բեկի մերձավոր զինակիցը։ Նրա մահից հետո Մխիթարը ստանձնեց Սյունիքի զորքերի հրամանատարությունը և շարունակեց անհավասար կռիվները օսմանյան զավթիչների դեմ:Սպարապետի տապանաքարի վրա գրված է այս գրությունը՝«Ի հանգիստեան, իջեալ մարմնով ի գերեզման, սայ Մխիթար Մեծ անուվան, սորա օնէր իշխանութեան սայ բէմուրատ գնաց ջիվայս է տապանան, որ էր երկրէն սայ կանճուվ էր, նահատակեցան թվ. ՌՃՀԶ(1730)։»Լուսանկարները՝ Media M.am
Media M.am
4 июл., 18:13
Խնձորեսկ գյուղի Սբ. Հռիփսիմե բազիլիկ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի կեսերին։ Ավանդության համաձայն՝ Հռիփսիմեն, 32 քրիստոնյա կույսերի հետ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, գալիս է Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների է ենթարկվում և սպանվում։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։Media M.am- ի հրապարակումներին կարող եք հետևել նաև այլ հարթակներում⬇️▶️Instagram - https://www.instagram.com/p/DNFVKcai_BI/?igsh=ejBxbzNlZWY3Z2p4▶️Facebook https://www.facebook.com/share/1B1yQFTC4F/?mibextid=wwXIfrhttps://mediam.am/mshakuyth/ara-gevorgyani-anuneh%D5%9D-hamashxarhayin-rekordneri-grkhum/
Media M.am
7 июн., 09:38
«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի համար հիմք է ծառայել հայկական էպոսի՝ էպոսագետ Հայկ Համբարձումյանի գրական մշակումը, որտեղ 90 րոպեների ընթացքում ներկայացված է էպոսի ողջ բովանդակությունը՝ բոլոր չորս ճյուղերը։ Բեմում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները, Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 սովորողները և «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը:Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը շրջանակներում հունիսի 5-ին և 6-ին Թումանյանի անվան զբոսայգում ցուադրվեց վերջին տասնամյակների հայկական բալետային ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի առաջնախաղը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին։Նշենք, որ փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Այս տարիների ընթացքում փառատոնը միջազգային ճանաչում է ստացել ու դարձել մայրաքաղաքի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը։https
Media M.am
4 июн., 06:53
Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է «Թամար» ստեղծագործության համաշխարհային առաջնախաղով։ Հունիսի 2-ին և 3-ին Թումանյանի անվան զբոսայգում տեղի ունեցավ «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը՝ անվանի բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է, որը «Տաշիր Արենա»-ի «Էթերնիա» ներկայացման կոմպոզիտորն է։Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի վերջին տասնամյակների հայկական բալետային ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի առաջնախաղը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին։ Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին։Նշենք, որ փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Այս տարիների ընթացքում փառատոնը միջազգային ճանաչում է ստացել ու դարձել մայրաքաղաքի ամենասպասված ու գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը: #MediaM_culture
Media M.am
2 июн., 05:54изменён
«Ես առանձնապես սիրում եմ նկարել ծեր մարդկանց։ Շատերին է զարմացնում իմ այդ հակումը, բայց ես այդ հանգիստ դեմքերի, այդ հոգնած ձեռքերի հետևում տեսնում եմ տարբեր բնավորություններ, տարբեր ճակատագրեր։ Ես տեսնում եմ աշխատանքի մեջ ապրած կյանք և մարդկային մեծ իմաստություն, որը հաղթահարում է ձախորդությունները և հիասթափությունները»։ Մարիամ ԱսլամազյանՄարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը բացվել է 1987 թվականին և դարձել է Գյումրի քաղաքի մշակութային կենտրոններից մեկը։ Պատկերասրահում ցուցադրվում են Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական ավելի քան 620 բնօրինակ աշխատանքներ։Media M.am-ի հրապարակումներին կարող եք հետևել նաև այլ հարթակներում⬇️▶️Instagram - https://www.instagram.com/p/DNFVKcai_BI/?igsh=ejBxbzNlZWY3Z2p4▶️Facebook https://www.facebook.com/share/1B1yQFTC4F/?mibextid=wwXIfrhttps://mediam.am/mshakuyth/ara-gevorgyani-anuneh%D5%9D-hamashxarhayin-rekordner
Media M.am
1 июн., 08:40изменён
Պրֆոսիոնալ պարուհի, պարուսույց, ֆիթնես մարզիչ, Armfit 365 նախագծի հիմնադիր Ջեմմա Մխիթարյանը Media M.am-ի հետ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի, դժվարությունների և ստեղծած նախագծերի մասին։Իտալաբնակ Ջեմմա Մխիթարյանաը հինգ տարեկանից հաճախել է Հովսեփ Շամամյանի «Բարեկամություն» պարային համույթ։ Նրան ոգեշնչել է իր հորեղբայրը՝ Հովհաննես Մխիթարյանը, ով նույնպես պարել է Հովսեփ Շամամյանի համույթում.—«Բարեկամություն» համույթը ավարտելուց հետո պարել եմ Արմեն և Մարինե Գրիգորյանների մոտ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում և Հայաստանի պարի պետական թատրոնում։ 2002 թվականին ոտքիս վնասվածքի պատճառով դադարեցրեցի պրոֆեսիոնալ պարը և շարունակեցի դասավանդել Գոհար Միրաքյանի մոտ՝ «Բարեկամություն» պարային համույթում, որտեղ ունեինք ավելի քան 300 աշակերտ,- ասաց Ջեմմա Մխիթարյանը։Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ
Media M.am
30 мая, 10:44
«Տժվժիկ» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1962 թվականի օգոստոսի 21-ին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ատրպետի համանուն պատմվածքի հիման վրա։ Արձակագիր, հասարակական գործիչ Ատրպետի ստեղծագործությունները հիմնականում արտացոլում են արևմտահայ գյուղաշխարհը։ Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկ» պատմվածքը։📚Խե՜ղճ Ներսես, ասում էր նա իր մտքում. մի ժամանակ հարյուրավոր աղքատներ, կարոտյալներ , թշվառներ և օտարականներ քու հովանու տակ պատսպարան էին գտնում, ուտում, խմում, կշտանում, հագնվում և ծածկվում ու այնպես ճանապարհ ընկնում, հարյուրավոր կարոտյալներ գործ էին ճարում քո դռանը և ընտանիքներ ապրեցնում, ամեն մի դրացուդ, ծանոթիդ ու անծանոթիդ օգնության էիր հասնում և ոչ ոքից մի օր երախտագիտության նշան մտքովդ անգամ չէր անցնում պահանջել, իսկ այսօր Ուռում֊Նիկողոսը, կարկատող Թոդորի որդին, մի թոք առնե ընտանիքդ կերակրելու համար, այդքա՜ն քարոզ կարդա գլխիդ և երախտագիտություն պահանջե՜… Մեջբերումը «Տժվժիկ»
Media M.am
29 мая, 06:59
«Այն, որ Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է նկարիչ, հաստատված է երկար տարիների նրա եռանդուն ու բեղմնավոր գործունեությամբ: Նա ունի հյութեղ և պայծառ ներկապնակ, կենսուրախ ու պայծառ ուժ, որը ոչ միայն իրենն է, այլ կազմում է նաև արդի հայ կերպարվեստի անբաժան մասը»,- այսպիսի գնահատական է տվել նկարիչ Գրիգոր Խանջյանը:ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1927 թ. Լենինականում։ Նա բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող աարվեստագետ էր գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, բանաստեղծություն: 1998 թվականին լույս է տեսել արվեստագետի բանաստեղծությունների ժողովածուն:«Իմ սիրելի ու ազնիվ Ալեքսանդր Գրիգորյանը մեր տաղանդավոր նկարիչներից է: Նա ստեղծում է արվեստ: Գրիգորյանը իսկական դիմանկարչին հատուկ ձիրք ունի: Շատ ուրախալի է, որ նա կերպարվեստի այդ ամենաբարդ ժանրի ասպարեզում լավ արդյունքների է հասել: Սուր աչք ունի, բնորդի արտաքին ու ներքին նմանությունը որսալու և միաժամանակ կտավի գեղանկարչական որակը
Media M.am
28 мая, 14:01
Պատմում են, որ «Տժվժիկ» հայտնի ստեղծագործության հեղինակ Ատրպետն է գրական անվան որոնումների մեջ գտնվող Հովհաննես Կարապետյանին մկրտել Շիրազ անվամբ: Ժամանակակիցները հիշում են, որ Ատրպետը կարդալով երիտասարդ բանաստեղծի գործերը՝ ասել է. «Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:Շիրազը՝ քաղաք է Պարսկաստանում, որն հայտնի է իր վարդերով ու գինով։Իր գրական անվան ծագումը շիրակցի Հովհաննես Շիրազը հետագայում մեկնաբանել է այլ կերպ․«Իսկ թե ինչու իմ անունը Շիրակ չէ, այլ Շիրազ է, դա, կարծում եմ, համազգային հարց չէ: Իմ անունը գրող Ատրպետն է կնքել ու նշանակում է Շիր՝ առյուծ, ազ՝ առյուծի բերան: Նա ինձ այդպես կնքեց շատ վաղուց, երբ կարդաց իմ «Սիամանթո և Խջեզարե» պոեմի ձեռագիրը և ասաց. «Սերը ահա այսպես պիտի գրեն. առյուծի բերանով լացած վիշտ է՝ առյուծի բերանով, սոխակի լեզվով: Ահա իմ անվան ծագումը: Բարևներով՝ Հովհաննես Առյուծաբերան»:🖼️ Ալեքսանդր Գրիգորյան «Պոետ Հովհաննես Շիրազ»
Media M.am
12 мая, 13:13
Արա Գևորգյանի և «1000 Վահան» նախագծի շնորհիվ Հայաստանում սահմանվեց Գինեսի ռեկորդ. մեկտեղվեցին 1000 դհոլների հզոր էներգիան և 400 պարուհիների նրբագեղությունը։ «Վերածնունդ» տեսահոլովակի նկարահանումներն ընթացել են Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհին։Հիշեցնենք, որ նախկինում ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի երեք նախաձեռնություններ գրանցվել են WDPO համաշխարհային ռեկորդների գրքում։Գեղեցիկ զուգադիպությամբ Երևանի 2807 ամյակին նրա «Երևան» ստեղծագործության տեսահոլովակը ներառվել է համաշխարհային ռեկորդների գրքում միաժամանակ 200 քանոնահարների մասնակցությամբ կատարման համար։Համաշխարհային ռեկորդակիր ճանաչվելու համար առիթ է հանդիսացել նաև Ջիվան Գասպարյանի ծննդյան 90 ամյակին նվիրված բեմահարթակին միանգամից 112 դուդուկահար մեկտեղելու համար։Երրորդ համաշխարհային ռեկորդը հանձնվել է հինգ բաս քանոնների ստեղծման գաղափարի համար։Լուսանկարները՝ Armenpress
Media M.am
11 мая, 08:04изменён
Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Էմիլի Մկրտչյանը Media M.am-ի հետ զրույցում պատմել է իր առաջին պատմվածքի, սիրելի գրողների և նախասիրությունների մասին։Ինը տարեկան Էմիլին հասցրել է շատ հեղինակների ստեղծագործություններ ընթերցել, որն էլ հիմք է հանդիսացել պատմվածք գրելու։ Նա իր առաջին պատմվածքը «Ես մարդ չեմ, ես կատու եմ» գրել է մեծ ոգևորությամբ և սիրով: Երևակայական աշխարհում ապրող հերոսները՝ երկու ընկերուհիները, վստահում և սիրում են միմյանց։ Կատվի կերպարանք ստացած հերոսուհու տեսած երազը դառնում է իրականություն և նա հանդիպում է իր փոքրիկ կատվին։ Էմիլին պատմվածքի միջոցով ցանկանում է փոխանցել հոգատարություն և սեր կենդանիների նկատմամբ. —Իմ պատմվածքի մեջ թաքնված գաղտնիքը այն է, որ չպետք է նեղացնել կենդանիներին։ Նրանք կարող են լինել մեր լավ ընկերները։ Ես ինքս ունեմ կատու և այն իմ լավ ընկերներից է,- ասաց նա։Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ
Media M.am
25 апр., 16:40изменён
Գրիգոր Աղասյանի «Սուրբ Զորավոր եկեղեցին» կտավում նկարիչը պատկերել է Երևանի ամենահին և սիրված հոգևոր հուշարձաններից մեկը: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի Երևանի հոգևոր կյանքի կարևորագույն կենտրոններից է։ Սուրբ Անանիա առաքյալի նշխարների վրա կառուցվել է մի մատուռ, որը ժամանակին ուխտատեղի է եղել։ Մարդիկ տարբեր վայրերից եկել են այստեղ հույսով, որ սրբի հրաշագործ մասունքները օժտված են բուժելու կարողությամբ։Դրա մասին կա հիշատակում Առաքել Դավրիժեցու մոտ.«Կայր ի վաղեմի ժամանականաց վայելուչ մատուռ մի շինեալ ի վերայ դամբարանի սրբոյ առաքելոյն Անանիայի, որ եր ի հիւսիսային կողմանէ քաղաքին Երևանայ ի մեջ այգեստանացն, և եր աւիրակ և անմարդաբնակ, որոյ վասն ասաց խանն առ վարդապետն Մովսէս Սիւնիցի …»Ներկայիս եռանավ բազիլիկ կառույցը վեր է հառնել 1693 թվականին՝ երևանցի մեծահարուստ Խոջա Փանոսի աջակցությամբ։ Եկեղեցին իր «Զորավոր» անունը ստացել է այստեղ պահվող և հրաշագործ համարվող հնամենի Ավետարանի պատվին:🖼️
Media M.am
12 мар., 16:58
Մենք չենք մոռանում Ձեր աստվածային այգիները, որոնք երազ չէին: Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես Հայաստանի գեղեցկությունն իրական է: Պուլիտցելյան ու Նոբելյան մրցանակների դափնեկիր Ջոն Սթեյնբեքի նամակը՝ Հովհաննես Շիրազին. «Սիրելի ընկեր, Այն ժամանակներից ի վեր , ինչ իմ կինը ՝ Էլենը և ես վերադարձել ենք տուն , Երևանում կատարած մեր այցելությունը, Ձեզ և Ձեր վերաբերմունքը մեր մտքերում են մնացել: Ձեր ջերմ հյուընկալությունը մեզ հետ է՝ որպես բարի հիշողություն: Մենք չենք մոռանում Ձեր աստվածային այգիները, որոնք երազ չէին: Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես Հայաստանի գեղեցկությունն իրական է: Իհարկե, մենք ունեցանք որոշակի հակադրություններ և տարաձայնություններ մեր տեսակետներում, բայց մենք բնական ենք դա ընդունում, և այն չի կարող խոչընդոտել մեր ընկերությանը: Ես այն եզրակացության եմ եկել, որ աշխարհում ամեն բան կա՝ և լավ, և վատ, և ուրախություն, և զզվելի աղբ, և ծիծաղ: Ու ես հավատում եմ , որ ընկերները միասին ամեն
Media M.am
28 февр., 14:32
Վարդգես Սուրենյանցը 1909 թվականին ստեղծում է իր նշանավոր գործերից մեկը՝ «Վերադարձ գահին» կտավը: Կտավում պատկերված է Ռուբինյան Լևոն 2-րդ թագավորի դուստր Զապելը: Զապելը ծնվել էր 1215 թ և հռչակվել գահի ժառանգորդ: Լևոն 2-ի մահից հետո որոշում է կայացվում յոթ տարեկան Զապելին ամուսնացնել Անտիոքի դուքս Բոեմունտի որդու՝ 16-ամյա Ֆիլիպոսի հետ: Վերջինս դառնում է Հայոց արքա: Բայց Ֆիլիպոսը, դրժելով իր երդումը, հետզհետե հեռանում էր հայկական շահերից, նրա շրջապատում հայտնվում էին օտարազգի պալատականներ: Հայ իշխաններն իրենց վրդովմունքը հայտնում են ռեգենտ Կոնստանդին Գունդստաբլին: Վերջինս գահընկեց է անում Ֆիլիպոսին, բանտարկում է և այս անգամ որոշում են Զապելին ամուսնացնել են Կոնստանդինի որդու՝ Հեթումի հետ: Զապելը համաձայն չէ: Նա չի սիրում երիտասարդին: Ու աղջիկը դիմում է ծայրահեղ քայլի՝ Սիս քաղաքից հեռանում է Սելևկիա՝ որոշելով դառնալ միանձնուհի: Կոստանդինը զորք է ուղարկում և պաշարում է Սելևկիան: Հասկանալով
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →